Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/640

Այս էջը սրբագրված չէ

բուստը կատարվում է մակերեսային ու գրունտային արտահոսքով, գոլորշիաց– ման ու ներծծման միջոցով: Լ. լինում եււ հոսուն (երբ նրանցից սկիզբ են առնում գետեր, օրինակ՝ Բայկալ, Սեան են) և անհոսք (Բալխաշ, Արալյան ծով ևն): Ջրի մուտքի ու ելքի փոխհարաբերությամբ պայմանավորված Լ–ի մակարդակը են– թարկվում է տատանումների (սեզոնային և երկարամյա): Ջրի տաքացումը տեղի է ունենում հիմնականում արեգակնային ռա– դիացիայի շնորհիվ: Ամռանը ջրի ջերմաս– տիճանն իջնում է մակերեսից դեպի հա– տակ, ձմռանը՝ բարձրանում նույն ուղղու– թյամբ: Լ–ի ջուրը բացի 13շՕ–ից պարունա– կում է իոններ, դիսոցված մոլեկուլներ, գազեր, օրգ. մասնիկներ ևն: Ըստ քիմ. բաղադրության լինում են կարբոնատա– յին, սուլֆատային, քլորիդային: Աղերի պարունակությունը 1 չ–ում տատանվում է մի քանի ւէգ–ից 300 գ–ի սահմաններում: Լ–ի ջրի գույնը պայմանավորված է նրա– նում պարունակվող միներալների և օրգ. մասնիկների քանակով: Կապույտ գույնը և առավել թափանցիկությունը (մինչև 40 մ, Բայկալ) բնորոշ է մաքուր ջրերին: Լ–ի օրգ. աշխարհը բաժանվում է հատա– կում (բենթոս), ջրի հայելու վրա կամ կի– սաընկղմված (պլեյստոն), ջրի հաստված քում (պլանկտոն) ապրող և ակտիվ լո– ղացող (նեկտոն) տիպերի: Ըստ կենսա– բանական արդյունավետության լինում են բարձր արդյունավետ (էվտրոֆ), սակավ արդյունավետ (օլիգոտրոֆ) և հումինային նյութերով հարստացված (դիստրոֆ) Լ.: Երկրագնդի մի քանի խոշոր լճեր Անվանումը ■3 g £ 3

  • < - w

օ* 43 P1 S3 43 ՀԼ 43 Ո Առավելագույն խորությունը (t/) Արալյան (Ասիա) 53 64,5 67 Բայկալ (Ասիա) 456 31,5 1620 Լադոգա (Եվրոպա) 4 17,7 230 Օնեգա (Եվրոպա) 33 9,7 120 Վիկտորիա (Աֆրիկա) 1134 68,0 80 Տանգանիկա (Աֆրի– կա) 773 34,0 1435 Վերին (հյուսիսային Ամերիկա) 183 82,4 393 ■՝տուրոն (հյուսիսային Ամերիկա) 177 59,6 208 Մարակայբո (՝՝Հարա– վային Ամերիկա) 0 16,3 250 Տիաիկակա (հարա– վային Ամերիկա) 3812 8,3 304 էյր (Ավսարալիա) 12 մինչև – 15 Լ. օգտագործվում են ջրամատակարար– ման, ոռոգման, հիդրոէներգետիկ, տրանս– պորտային, ձկնորսական, ձկնաբուծա– կան և այլ նպատակներով: Գրկ. 3a&KOB B. JX., OqepKH no o3epo- Beflemm, q, 1–2, JI.f 1955–60; Boqo- cJiaBCKHH B.E., 03epcmefleHHe, M., 1960; ^OMaHHQKHH A.II., y 6 p o- b h h a P. r., H c a e b a A. H., PeKH h o3epa CoBeTCKoro Coi03a, JI., 1971. Շան–Իաւրեյ լիճը (կարսաային) հյուսիսային Կովկասում Ակնա լիճը (հրաբխային) Գեղամա լեռներում Սևանա լիճը (տեկտոնական) Բայկալ լիճը (տեկտոնական) ԼՃ*|ԱՁՈՐ, գյուղ Հայկական ՍԱՀ Նո– յեմբերյանի շրջանում, Դեբեդ գետի աջ ափին, շրջկենտրոնից մոտ 9 կւէ հյու– սիս–արևմուտք: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: ԼՃՈհԹՏՈՒՆ (լատ. legatus – ներկայա– ցուցիչ, պատվիրակ, տեղապահ, կուսա– կալ), թագավորի հանդեպ վասալների (լիճ կամ լեճ–ճորտեր) պարտավորություն– ների ընդհանրական անվանումը Կիլի– կյան Հայաստանում: Լ. է կոչվել նաև խո– շոր ավատատերերի (բերդատեր պարոն– ներ) նկատմամբ մանր ազնվականների (հեծյալներ) վասալական ծառայությունը: Լ. հիմնված էր հողատիրության և ժա– ռանգական ու պայմանական ձևերի վրա:

ԼՄԲԱՏԱՎԱՆՔ (ճիշտը՝ Լմպատի վանքի Ա. ԱտեՓանոս եկեղեցի), ճարտարապե– տական հուշարձան Արթիկից մոտ 2 կւէ հարավ–արևմուտք: Արտաքուստ և ներ– քուստ խաչաձև հատակագծով, տրոմպա– յին փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է: Պահպանված արձանագրությունները շինարարության մասին տեղեկություն չեն պարունակում, ըստ ճարտ. վերլուծության՝ VI դ. է: Պահ– պանված հետքերը հիմք են ենթադրելու, որ արմ. թևը շրջապատված է եղել սրահով: Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հս. և հվ. թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբե– թարդով (անցումը իրականացված է եր– կու շարք տրոմպներով), արլ. միակ խո– րանը՝ առանց լուսամուտի (գոյություն ունեցող բացվածքը արված է հետագա– յում, ինչպես Արթիկի Ա. Մարինե և ուրիշ հուշարձաններում), պայտաձև խորանն ու կամարները: Ըստ արձանագրության, գըմ– բեթը X դ. վերանորոգվել է: Ներդաշնակ ծավալներով, դեկորատիվ գեղանկար տարրերով վերձիգ կառույցը ունի զուսպ և խոհական կերպար: Խորանում և նրա– նից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լ–ի կառուցմանը ժամանակակից որմնա– նկարների մնացորդներ, կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ, բոցի լեզուների ֆոնի վրա: Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվոււ երկու ձիավոր (մեկը Ս. Գևորգն է)՝ ձեռքերին խաչավարտ ցուպով: Որմնա– նկարները հարթապատկերային են, տեղ– տեղ գրաֆիկական մոտեցումով, կատար– ված են հյութեղ, գուներանգային մեծ ներ– դաշնակությամբ: Գրկ. JX ypHOBO JI. A., KpaTKaa hcto– phh ApeBHeapMHHCKofi «hboiihch, E., 1957, c. 9–11. Ա. Ստեփան յան ԼՍ՜ՈՒՄ, բրդե թելերի միացմամբ U միա– հյուսմամբ բրդյա առարկաներ (թաղիք, մահուդ, նրբաթաղիք, լմած կոշիկ) պատ– րաստելու պրոցես: Բրդի թելը միակն է, որ օժտված է լմման հատկությամբ: Լըմ– ված առարկաներ պատրաստելիս բուրդը քրքրում են, յուղում և խառնիչ մեքենա– ներում խառնելով ստանում բամբակա– նման զանգված: Վերջինս շերտերի բա– ժանեյով, ստանում են պատրաստի առար– կայի ձևին համապատասխան, բայց մեծ չափերով հենք: Հենքը խտացնում են, տոգորում ծծմբաթթվի լուծույթով և Լ–ման մեքենաներում լմում մինչև անհրաժեշտ չափերն ու խտությունը: Վերջում առար– կաները չորացնում և վերջնամշակում են (հղկում, խավի մաքրում, մամլում ևն):

ԼՅԱԴՈՎ Անատոլի Կոնստանտինովիչ [29.4(11.5).1855, Պետերբուրգ –15(28).8. 1914, Պոլինովկա դաստակերտ, այժմ՝ Նովգորոդի մարզում, թաղված է Պետեր– բուրգում], ռուս կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական–հասարակա– կան գործիչ: 1878-ին ավարտել է Պետեր– բուրգի կոնսերվատորիան (դասատու՝ Ն. Ա. Ռիմսկի–Կորսակով), դասավան– դել կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1886-ից), միաժամանակ (1884-ից)՝ Պա–