Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/642

Այս էջը սրբագրված չէ

Լյարդ (աեսքը առշեից U վերևից). /. անա– նուն բիլթ, 2. ձախ բիլթ, 3. լյարդի մանգա– ղաձև կապան, 4. պոչավոր բիլթ, 5. ստորին սիներակ, 6. լյարդային երակներ Լյարդ (աեսքը ներքևից). /, ձախ բիլթ, 2. պոչավոր բիլթ, 3. քառակուսի բիլթ, 4. անա– նուն բիլթ, 5. ստորին սիներակ, 6. դռներակ, 7. լյարդի սեէիական զարկերակ, 8. լյարդի ընդհանուր ծորան, 9. լեղապարկ է, իսկ սաղմնային շրշանում՝ նաև արյու– նաստեղծ օրգան:

ԼՅԱՐԴԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, հեպատիտ (հուն, fijtap, սեռ. հոլ. rjjtaxog – լյարդ), լյարդի բորբոքային հիվանդությունների (որոնց պատճառները և բուժումը տարբեր ՄԱ) ընդհանուր անվանումը: Լ. բ. լինում է վարակական՝ առաջնային (տես Վարակիչ դեղնախտ) և երկրորդային՝ ուղեկցում է վարակիր մի շարք հիվանդությունների (մոնոնուկլեոզ, բրուցելոզ, մալարիա, սի– ֆիլիս): Լ. բ. կարող է առաշանալ նաև մանրէային տոքսինների, թունավոր սըն– կերի, արտադրական և կենցաղային թու– նավոր նյութերի (ալկոհոլ, տրինիտրոտո– լուոլ, դինիտրոֆենոլ, դիքլորէթան, մկըն– դեղ ևն) ազդեցության, ինչպես նաև հղիու– թյան թունավորումների, մակաբուծական հիվանդությունների, որոշ դեղամիջոց– ների ոչ ճիշտ օգտագործման, ալեր գիա– կան հիվանդությունների (կարմիր գայ– լախտ, հանգուցավոր պերիարտերիտ, սկլերոդերմիա, դերմատոմիոզիտ), նյու– թափոխանակության, սնուցման խանգա– րումների և քրոնիկական ալկոհոլամոլու– թյան դեպքում: Ըստ կլինիկական ընթաց– քի Լ. բ. լինում է սուր և քրոնիկական: Սուր բորբոքման հիմնական ախտանշանը դեղ– նախտն է, որն ուղեկցվում է լյարդի մե– ծացմամբ և աշ թուլակողի ցավերով: Բոր– բոքային պրոցեսի երկարատև ընթացքի դեպքում լյարդի ֆունկցիոնալ բջիջները մահանում են և փոխարենը աճում է ֆիբ– րոզ–շարակցական հյուսվածք: Լյարդի ախտահարման առավել արտահայտվա– ծության հետևանքով (օրինակ՝ ալկոհո– լամոլություն) զարգանում է սարդի ցիրոզ: Քրոնիկական բորբոքման ախտանշան– ներն են՝ ընդհանուր թուլություն, ջերմու– թյան բարձրացում, լյարդի, հազվադեպ՝ փայծաղի մեծացում, որոշ դեպքերում՝ մաշկի և լորձաթաղանթների դեղնություն, հաճախ՝ աշ թուլակողի ցավեր: Քրոնիկա– կան Լ. բ. կարող է տևել տարիներ: Բու– ժումը. հիմնական պատճառի վերացում, լիարժեք սնունդ: Սրացումների դեպքում՝ վաղ հոսպիտալացում, հիվանդների դիս– պանսերացում:

ԼՅՈՆՐՈՏ (Lonnrot) էլիաս (1802–1884), ֆինն բանահավաք: Կրթությամբ բժիշկ: 1836-ին հիմնադրել է Ֆինլանդիայում առաշին պարբերական գրական հանդեսը («Մեհիլայնեն», «Mehilainen»): Արևելյան Ֆինլանդիայի ու Կարելիայի ժող. երգիչ– ներից հավաքել ու գրի է առել էպիկական ու քնարական ռուներ: Դրանց հիման վրա վերստեղծել է կարելա–ֆինն. «Կաւեվաչա» էպոսը (1835) և կազմել «Կանտելետար» (1840–41) քնարական ռուների ժողովա– ծուն: Հրատարակել է նաև «Ֆիննական ժո– ղովրդական առածներ» (1842) և «Ֆիննա– կան ժողովրդական հանելուկներ» (1844) ժողովածուները: Կազմել է «Ֆինն–շվե– դերեն բառարան» (1866–80): ԼՅՈՍ (գերմ. Loss < lose – ոչ կարծր, փխրուն), ոչ շերտավոր, միատարր կրա– քարային նստվածքային ապար: Գույնը՝ բաց դեղին: Գերակշռում են 0,01–0,05 Վճ չափի մասնիկները: 0,005 t/i/–ից մեծ կավի մասնիկները կազմում են 5–30%, ծա– կոտկենությունը՝ 40–55%: Լ. ունի նուրբ փոսիկներ (մակրոծակոտիներ), որոնք բուսական մնացորդների հետքեր են: Ըստ կազմության, սովորաբար, դասվում է ավազակ ավերի, երբեմն կավավազների շարքը: Ւաշոր մասնիկները ներկայացված են, գլխավորապես, քվարցով կամ դաշ– տային սպաթով, սակավ՝ փայլարներով, եղշերախափով ևն, իսկ մանր մասնիկնե– րը^ կավային զանազան միներալներով (հիդրոփայլար, կաոլին, մոնտմորիլլո– նիտ): Լ–ի առաշացումր կասյում էին երկ– րաբանական տարբեր պրոցեսների (ցա– մաքում՝ քամու, անձրևային և ձնհալքի շրերի գործունեության, հողմահարման, տիեզերական փոշու նստեցման, իսկ լճե– րում և ծովերում՝ նստվածքագոյացման) և ապարագոյացման փուլերի հետ: 1877-ին գերմ. գիտնական Ֆ. Ռիխտհոֆենը ապա– ցուցել է չինական Լ–երի սուբարեալ (ցա– մաքում՝ շրի սահմանափակ դերի պայման– ներում) ծագումը: Հանրաճանաչ են Լ–երի առաջացման էոլային (Վ. Օբրուչև), հո– ղային (Լ. Բերգ) և այլ տեսություններ: Ն. Կրիգերը Լ–ի առաջացման գլխավոր գործոններ է համարում փոշու էոլային ներբերումը, դելյուվիալ լիթոգենեզը, հող– մահարման և հողառաջացման սինգենե– տիկ պրոցեսները՝ չոր տափաստանային կլիմայի պայմաններում: Լ. սևահողերի և մոխրագույն հողերի մայր ապարն է: Օգտագործվում է աղյուսի և ցեմենտի պատրաստման համար: Լ–երը տարածված են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, գլխավորա– պես բարեխառն գոտու տափաստանային և կիսաանապատային շրջաններում: Լ. տեղադրվում է մի քանի t/–ից մինչև 50– 100 Վ հաստությամբ ծածկոցի ձևով՝ ջըր– բաժանների, լանջերի և հովիտների հին դարավանդների վրա: ԼՅՈւաՅԻՆ ՍԱՐԱՎԱՆԴ, Լյոսային գավառ, բնական մարզ Չինաստա– նում, Հուանհե գետի միջին հոսանքի ավագանում: Տարածությունը մոտ 430 հզ. կմ2 է, գերակշռող բարձրությունը՝ 1200–1500 մ, առավելագույնը՝ 2500 մ՝. Սակերևույթը խիստ կտրտված է: Կլիման բարեխառն է, չոր ցուրտ ձմեռով և շոգ ամառով: Հունվարի միջին ջերմաստիճանը հս–ում –8°C է, հվ–ում՝ –4°C, հուլիսինը հս–ում 22°C է, հվ–ում՝ 24°C: Տարեկան տեղումները 250–500 Սմ են: Մշակում են բամբակ, ցորեն, կորեկ: Կան քարած– խի, երկաթի, նավթի, այրվող թերթա– քարերի, գիպսի, աղի հանքավայրեր: Քաղաքներն՜ են՝ Սիանը, Տայյուանը, Լանչ– ժոուն:

ԼՅՈՒԲԵԼՉԻԿ Անջեյ [ծն. թ. անհտ., Բոհ– նյա (Լեհաստան)–1550–60, Լվով], լեհ կրոնական գործիչ և պատմաբան: Հայերին նվիրված «Հայերի մկրտու– թյունը» (1544), «Պատարագը կամ հայա– ծես ժամասացությունը» (1549) աշխատու– թյուններում, որոնք Լ. շարադրել է Ան– տոնյանների օրդենի կուսակրոն, Լվովի բնակիչ և թարգմանիչ Մարտին Վարդանի օգնությամբ, առաջ է քաշել հայադավան և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միության գաղափարը: Հանդես է եկել Լեհաստանի և Ուկրաինայի հայերի պաշտպանությամբ՝ ընդդեմ ազգային խտրականության: Իր աշխատություններով կարևոր ավանդ է ներդրել հայերի սովորույթների և բար– քերի հետ Արևմտյան Եվրոպային ծանո– թացնելու գործում: Գրկ. ,ZlaniKeBH*i 51. P., Apmhhckhc ko- jiohhh na YKpanHe b HCToqHHKax h jraTepaiype XV–XIX BeKOB, E., 1962, c. 32–33. Յա. Դաշկևիչ ԼՅՈհԲԵՐՑԻ, քաղաք ՌՍ0>ՄՏ Մոսկվայի մարզում: Երկաթուղային հանգույց է: 156 հզ. բն. (1977): Կան գյուղատնտ., առևտրական, մեքենաշինության և այլ գործարաններ, փայտամշակման կոմբի– նատ, դաշնամուրի ֆաբրիկա: Ունի հա– մամիութենական ինժեներա–շինարարա– կան հեռակա ինստ–ի երեկոյան ֆակուլ– տետ, գյուղատնտ. մեքենաշինության տեխ– նիկում, բժշկ. ուսումնարան: Քաղաք է 1925-ից:

ԼՅՈՒԲԼԻՆ (Lublin), քաղաք Լեհաստա– նում, Բիստշիցա գետի ափին, Լյուբլինի վոյեվոդության վարչական կենտրոնը: 249 հզ. բն. (1972): Երկրի արդ. և մշակու– թային կենտրոններից է, երկաթուղային հանգույց: Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են մեքենաշինությունը, շինա– նյութերի արտադրությունը, փայտամշա– կությունը: Հին քաղաքում (կազմավորվել է XIV–XV դդ.) գտնվում են ուշ Վերա– ծննդի հուշարձաններ, հվ–ում և արմ–ում՝ XVII–XIX դդ. կառույցներ (բարոկկո ոճի կոստյոլներ, պալատներ, կլասիցիստա– կան ոճի տաճար):

ԼՅՈՒԲԼԻՆՅԱՆ ՈՒՆԻԱ 1569, Լեհաստանի և Լիտվական մեծ իշխանության միավո– րումը մեկ պետության՝ Ռեչ Պոսպոլիտա–