Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/644

Այս էջը սրբագրված չէ

ֆրանս. հակահեղափոխական վտարան– դիությունը: Գահ է բարձրացել Նապո– լեոն I-ի (Բոնապարտ) անկումից հետո, 1814-ին: «Հարյուր օրերի» ժամանակ՝ 1815-ի մարտին փախել է Բելգիա: Վերա– դարձել է 1815-ի հուլիսին՝ օտարերկրյա զորքերի հետ: Վախենալով հեղավւոխա– կան պայթյունից, սկզբում վարել է չափա– վոր, իսկ 1820-ից բացահայտ հետադիմա– կան քաղաքականություն: Նա շար յան

ԼՅՈՒԴՎԻԳ (Ludwig) Կարլ Ֆրիդրիխ Վիլ– հելմ (29.12.1816, Վիտցենհաուգեն–24.4. 1895, Լայպցիգ), գերմանացի ֆիզիոլոգ: Ավարտել է Մարբուրգյան համալսարան՛ը (1839), 1846-ից նույն համալսարանի պրո– ֆեսոր: 1865-ից ղեկավարել է Լայպցիգի ֆիզիոլոգիայի ինստ–ը: Լ. առաջարկել է միզարտադրության ֆիզիկական տեսու– թյունը (1846), բացահայտել թքագեղձերի սեկրետոր նյարդերը (1851) են: Ռուս ֆի– զիոլոգ Ի. Ցիոնի հետ Լ. հայտնաբերել է աորտայի աղեղից դուրս եկող կենտրո– նաձիգ նյարդը և ցույց տվել վերջինիս սիրտ–անոթային համակարգը կարգավո– րող դերը:

ԼՅՈՒԴՎԻԳՍՀԱՖԵՆ (Ludwigshafen), քա– ղաք U նավահանգիստ ԳՖՀ–ում, Ռայն– լանդ Պֆալց երկրում, Հռենոս գետի ձախ ափին: 176,3 հզ. բն. (1971): Տրանսպոր– տային կարեոր հանգույց է, երկրի քիմ. արդյունաբերության կենտրոններից:

ԼՅՈՒԴՎԻԴ ՖՈՏԵՐԲԱԻԸ ԷՎ ԳԵՐՄԱ–

ՆԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒ– ԹՅԱՆ ՎԱԻՃԼԱՆԸ», Ֆ. էնգելսի աշխա– տությունը, ուր շարադրված են դիալեկ– տիկական և պատմական մատերիալիզմի հիմնական սկզբունքները: Գրել է 1886-ին: Բաղկացած է 4 գլխից: Պարզաբանելով մարքսիստական փիլիսոփայության հա– րաբերությունը նրա տեսական աղբյուր– ներից մեկին՝ գերմ. դասական փիլիսո– փայությանը, էնգելսը վերլուծել է Հեգելի փիլ. իդեալիստական համակարգի և դիա– լեկտիկական մեթոդի հակասականու– 3, ^>Ti/appu}u}i vSաաՆյւրալր՚զԱր uuill- մանափակությոԼկը և իդեալիզմը հասա– րակական կյանքի բացատրության բնա– գավառում: էնգելսը միաժամանակ ընդ– գծել է Ֆոյերբախի և Հեգելի փիլիսոփա– յության մեջ այն դրականն ու առաջադի– մականը, որ քննադատորեն յուրացրել ու զարգացրել է մարքսիզմը: Քննարկելով փիլիսովւայության հիմնական հարցը՝ էնգելսը ցույց է տվել, որ ըստ այդ հարցին տրված պատասխանի՝ փիլիսոփայությու– նը բաժանվում է մատերիալիզմի U իդեա– լիզմի: Նա պարզաբանել է նաև վւիւիսո– փայոնթյան հիւէսական հարցի ճանաչողա– կան կողմը, այս կապակցությամբ վեր– լուծել ու քննադատել ագնոստիցիզմը, վեր հանել ճանաչողության ու պրակտի– կայի փոխհարաբերությունը և կապը: Վերջին բաժնում նա ցույց է տվել դիալեկ– տիկայի վերափոխումը մատերիալիստա– կան դիալեկտիկայի, իսկ մատերիալիզ– մինը՝ դիալեկտիկական մատերիալիզ– մի, դրանք հետևողականորեն տարածել հասարակության և նրա պատմության ըմբռնման վրա: Վ. Ի. Լենինը հաճախ է վկայակոչել Ֆ. էնգելսի այս աշխատու– թյունը, ինչպես «Անտի–Դյուրինգը» և «Կո– մունիստական կուսակցության մանիֆես– տը», այն համարել յուրաքանչյուր գիտա– կից բանվորի սեղանի գիրքը: Հայերեն հրատարակվել է «Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը» վերնագրով, առաջին անգամ՝ 1930-ին, այնուհետև, մինչև 1978-ը լույս է ընծայվել 7 անգամ: Մ. Մեւիքյան LSՈՒԹԵՐ, Լ ու թ և ր (Luther), Մարտին (10.11.1483–18.2.1546), Ռեֆորմացիայի առաջնորդ Գերմանիայում, գերմանական բողոքականության՝ Լյութերականության հիմնադիրը: 1505-ին ավարտել է էրֆուր– տի համալսարանը, ստացել ազատ ար– վեստների մագիստրոսի կոչում: 1512-ից Մ. նյութեր Վիտենբերգի համալսարանի աստվածա– բանության դոկտոր: 1517-ին Լ. հանդես է եկել 95 թեզիսներով, որոնք պարունա– կում էին նոր կրոնի հիմնական դրույթ– ները, ուղղված էին ինդուլգենցիայի դեմ և ժխտում էին կաթոլիկ եկեղեցու դոգմա– ներն ու կառուցվածքը: Մերժելով մարդու և աստծու միջև միջնորդի՝ եկեղեցու և հո– գևոր ական ությ ան ան հ ր աժեշտ ությ ունը, Լ. «հոգու փրկության» միակ ուղի էր հըռ– չակում անմիջականորեն աստծուց տրվող հավատը: Նա ժխտել է հասարակության մեջ տիրապետող դիրք գրավելու հոգե– վորականության հավակնությունը, պա– պական բռնության դեմ պայքարը համարել ողջ գերմ. ժողովրդի գործը: Առաջադրել է եկեղեցուց աշխարհիկ պետության անկա– րյությաււ ասորասսշտություսը, որը հա– մապատասխանում էր սաղմնավորվող բուրժուազիայի շահերին և նպաստում հա– սարակության առաջադիմական–հեղափո– խական պայքարի վերելքին: Ռեֆորմա– ցիայի հետագա ծավալման և Թ. Մյուն– ցերի քաղ. ասպարեզ իջնելուց հետո Լ., հրաժարվելով նախկին համոզմունքներից, սկսել է հանդես գալ Ռեֆորմացիայի ար– մատական–բյուրգերական ուղղություն– ների և, հատկապես, հեղափոխական պպյ– քարի դեմ: 1524–26-ի գյուղացիական պատերազմի ժամանակ պահանջել է ար– յունալի հաշվեհարդար տեսնել ապստամբ գյուղացիների հետ:

ԼՅՈՒԹԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, լ ու թ և ր ա– կ ա ն ու թ յ ու ն, բողոքականության հիմնական ուղղություններից: Առաջացել է Գերմանիայում՝ XVI դ. Ռեֆորմացիայի ընթացքում՝ Մ. կութերի ու նրա հետևորդ– ների (Ֆ. Մելանխթոն և ուրիշներ) ուս– մունքի հիման վրա և տարածվել այլ երկրներում: Լ–ում ձևակերպվել են բողո– քականության հիմնական սկզբունքները՝ «միայն հավատով», առանց հոգևորակա– նության և եկեղեցու միջնորդության աստ– ծուն հաղորդակցվելով փրկվելու գաղա– փարը, Մուրբ գրքի (Աստվածաշնչի) առաջ– նությունը ևն: Մերժելով կաթոլիկության եկեղեցական բարդ նվիրապետությունը և հիմնական ծիսակատարությունը, Լ. պահ– պանել է այն, ինչ ուղղակիորեն չի հակա– դրվում Մուրբ գրքին: խորհուրդներից ընդունվել են մկրտությունը և հաղորդու– թյունը: Լ–ում եկեղեցական համայնքի իրավունքները սահմանափակ են: Բարձ– րագույն իշխանություն ունեն եպիսկո– պոսները և արքեպիսկոպոսները, սակայն նրանց առավելությունը շարքային հավա– տացյալների նկատմամբ լոկ վարչական է: Բացի Աստվածաշնչից, Լ–յան դավանաբա– նության հիմքն են կազմում «Համաձայնու– թյան գիրքը» (1580)՝ բաղկացած «Աուգս– բուրգյան խոստովանությունից», նրա «Ջատագովություններից» և աստվածաբա– նական այլ երկերից: Լ. բողոքականության ամենաբազմաքա– նակ ուղղությունն է: Կազմված է բազմա– թիվ ինքնուրույն եկեղեցիներից (հիմնա– կանում ավետարանական–լյութերական): 1970-ին ունեցել է մոտ 75 մլն հետևորդ: Առավել տարածված է ԳՖՀ–ում, ԳԴՀ–ում: Դավանանքով լյութերական են Շվեդիան, Դանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իս– լանդիան: Լյութերական եկեղեցիներ կան նաև ԱՄՆ–ում, Չեխոսլովակիայում, Հուն– գարիայում, ՍՍՀՄ–ում (էստոնայի ավե– տարան ական՜ս ութեր ական եկեղեցի և Լատվիայի ավետարանական–լյութերա– կան եկեղեցի, որոնց գլխավորում են ար– քեպիսկոպոսները): Համաշխարհային լյութերական ֆեդերացիան (1947-ից) միա– վորում է 48 երկրի (1970) 82 եկեղեցի: Լյութերական եկեղեցիները Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ են: Հայ իրականության մեջ Լ. հիմնականում հանդես է եկել բողոքականության ձևով: Թարգմանվել են Լ–յանը վերաբերող տար– բեր ուսումնասիրություններ (Դ’0 պ ի– ն ի և Մեռլ, «Պատմութիւն վեշտասանե– րորդ դարու բարեկարգութեանն ի Գերմա– նիա», հ. 1–2, 1846–58, Լ ութեր Մ., «Փոքրիկ քրէատոնէական», 1846, 1Չ04): Սակայն բողոքականության դեմ մղվող պայքարի ընդհանուր պլանում քննադատ– վել է նաև բուն Լ. (Դ ը լ ա ֆ ո ր ե, «Եղծ աղանդոյն Լութերի և Կալվինի և հրահանգ զօրաւոր յոլղղափառութիւն», 1847), փորձ է արվել ցուցադրելու նրա «ոչ աստվածա– պաշտական», վնասակար, ազգի և կրոնի միասնությունը քայքայող էությունը (Հովնանյանց Ղ., «Մարտինոս Լու– տերին վարուց և նորոգութեան պաւոմու– թիւնը», 1850):

ԼՅՈՒԻ&ԻՏ [ամերիկացի քիմիկոս Ու. Լ. Լյուիսի (W. Լ. Lewis, 1878–1943) անու– նից], ClCH=CHAsCl2 P-քլորվինիլ–դի– քլորարսին (P-Լ.), ընդհանուր թունա– վորման գրգռող և մաշկապալարային ազ– դեցության թունավոր նյութ: Տեխ. նյութը պարունակում է |3-Լ. և vl-*- ցիս և տրանսիզոմերների խառնուրդ է, որոնք եռում են համապատասխանաբար 170 և 196°Շ–ում, խտությունը՝ 1609,2 կգխ3 (23,5°Շ–ում): Անգույն հեղուկներ են, չեն լուծվում ջրում, լուծվում են օրգ. լուծիչ– ներում: Մտացվում է կատալիզատորների (A1C13, HgCl2 ևն) ներկայությամբ ացե– տիլենը ճտՇե–ի հետ Փոխազդելիս: Շնչա– ռական օրգանների միջոցով ազդելու մա–