սեմբուրգերենը, տիրապեւոող կրոնը՝ կա– թոլիկությունը, պաշտոնական տոմարը՝ Գրիգորյան: Քաղաքային բնակչությունը 64,4% է (1970): Խոշոր քաղաքներն են Լյուքսեմբուրգը, էշը, Դիֆերդանժը, Դյու– ւքելանժը: Պատմական ակնարկ: Հռոմ. կայսրու– թյան ժամանակ Լ–ի տերիտորիան մտել է Բելգիկա–Պրիմա պրովինցիայի, վաղ միջ– նադարում՝ Ֆրանկական թագավորու– թյան կազմի մեշ: X դարից ժամանակակից Լ–ի տերիտորիան եղել է Լ–ի կոմսության, XIV դարից՝ Լ–ի դքսության բաղկացուցիչ մասը: XVI դ. Նիդերլանդական բուրժ. հեղափոխությունից հետո մնացել է Իսպա– նական Նիդերլանդների, 1714-ից՝ Ավստ– րիական Նիդերլանդների կազմում: 1794-ին Լ. նվաճել է Ֆրանսիան: 1814– 1815-ին Վիեննայի կոնգրեսի որոշմամբ կազմվել է Լ–ի դքսությունը՝ Գերմ. միու– թյան կազմում, բայց կառավարել է Նի– դերլանդների թագավորը՝ անձնական ունիայի կարգով (վերջինս դադարել է 1890-ին): Լ–ի ժամանակակից սահման– ները հաստատվել են 1839-ին՝ Բելգիա– նիդերլանդական պայմանագրով: 1842-ին Լ. միացել է Գերմ. մաքսային միությանը: Վերջինիս վերացումից (1866) հետո, տե– րությունների 1867-ի Լոնդոնի կոնֆե– րանսում, Լ. հայտարարվել է «ընդմիշտ չեզոք» պետություն: Առաշին համաշխար– հային պատերազմի ժևւմանակ Լ. գրավել են գերմ. զորքերը: 1935-ին Լ–ի և ՍՍՀՄ–ի միշե հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: 1940-ի մայիսի 10-ին Լ. օկուպացրել է ֆաշիստական Գերմա– նիան: Լ. ազատագրվել է 1945-ի փետրվա– րին: 1948-ին Լ–ի սահմանադրությունից հանվել է նրա չեզոքության մասին հոդ– վածը: Լինելով ՐենիԱՈնքսի անդամ՝ Լ. ստո– րագրել է 1948-ի Րրյուսելի պակտը, 1949-ին մտել է Հյուսիս–Ատլանտյան դաշ– նագրի կազմակերպության (ՆԱՏՕ) մեշ: Լ. Ածխի և պողպատի եվրոաական միա– վորման (1951-ից), Եվրոպական տնտ. համագործակցության (1957-ից) մասնա– կից է: Ետպատերազմյան տարիներին Լ–ի կառավարող շրջանները վարում են ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և ԳՖՀ–ի հետ տնտ. և քաղ. միությունն ամրապնդելու կուրս: Լ–ի առա– ջադիմական ուժերը, Լ–ի կոմկուսի գլխա– վորությամբ, գործուն պայքար են մղում խաղաղության, եվրոպական անվտան– գության ամրապնդման, Լ–ի ավանդական չեզոքության քաղաքականությանը վերա– դարձնելու, աշխատավորների սոցիալա– կան ու դեմոկրատական իրավունքների համար: 1960-ական թթ. սկսած ուժեղացել են գործնական առնչությունները Լ–ի և ՍՍՀՄ–ի միջև: Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները U այլ հասարակա– կան կազմակերպությունները: Քրիս– տոնե ա–ս ոցիալական ժողո– վըրդական կուսակցություն (ՔՍԺԿ): Հիմնվել է XIX դ. 70-ական թթ., պաշտպանում է խոշոր արդյունաբերողնե– րի և հողատերերի շահերը: Լ յ ու ք ս և մ– բուրգի սոցիալիստական բանվորական կուսակցու– թ յ ու ն (ԼՍԲԿ): Հիմնվել է XIX դ. 90-ական թթ., մտնում է Սոցիալիստական ինտեր– նացիոնալի մեջ: Դեմոկրատա– կան կուսակցություն (ԴԿ): Հիմնվել է 1947-ին, արտահայտում է մի– ջին և մանր բուրժուազիայի շահերը: Լյուքսեմբուրգի սոցիալ–դե– մոկրատական կուսակցու– թ յ ու ն (ԼՍԴԿ): Հիմնվել է 1971-ին: Լյուքսեմբուրգի կոմունիս– տական կուսակցություն (ԼԿԿ): Հիմնվել է 1921-ին: Աշխատանքի համընդհանուր կոնֆեդե– րացիա (ԱՀԿ), հիմնվել է 1919-ին, ունի ավելի քան 31 հզ. անդամ (1972): Լյուքսեմբուրգի բանվորա– կան միություն (ԼԲՄ), հիմնվել է 1916-ին, ունի 22 հզ. անդամ (1975): Լյուքսեմբուրգի աշխատա– վորների ազգային ֆեդերա– ցիա (ԼԱԱՖ), հիմնվել է 1966-ին, ունի մոտ 22 հզ. անդամ (1972): Լ յ ու ք ս և մ– բուրգ–ՍՍՀՄ ընկեր ու թյ ու ն: Տնտեսությունը: Լ. զարգացած ինդուստ– րիալ երկիր է, տիրապետում է արտա– սահմանյան կապիտալը (ֆրանս., բելգ. են): Ազգային համախառն արտադրանքի ավելի քան 70% –ը (1974) տալիս է արդյու– նաբերությունը, որի հիմնական ճյուղերն են երկաթի հանքաքարի արդյունահանու– մը և սե մետալուրգիան: Մետալուրգիա– կան արդյունաբերության արտադրանքի 96% –ն արտահանվում է: Մեկ շնչին ընկնող սև մետաղների ձուլմամբ Լ. աշխարհում գրավում է առաջին տեղը: Արդյունաբե– րությանը բնորոշ են համակենտրոնացման բարձր աստիճանը և արտադրանքի մեծ չա– փերի հասնող արտահանությունը: Մետա– լուրգիայի մեջ օգտագործվում է ինչպես տեղական, այնպես էլ ներմուծվող եր– կաթի հանքաքարը (գլխավորապես Ֆրան– սիայից), քարածուխը և կոքսը (ԳՖՀ–ից): Մետալուրգիական գլխավոր կոմբինատ– ները (լրիվ ցիկլով) տեղաբաշխված են հանքահորերի մոտ և Լյուքսեմբուրգի արվարձաններում: Կան: Մեքենաշինական, քիմ., սննդի, ցեմենտի և խեցեգործական արդյունաբերության ձեռնարկություններ: Գյուղատնտեսությունը տալիս է ազգային համախառն արտադրանքի մոտ 10%-ը: Մշակում են ցորեն, գարի, վարսակ, կար– տոֆիլ, ճակնդեղ: Հովիտներում զարգա– ցած է պտղաբուծությունը և խաղողագոր– ծությունը: Երկաթուղու երկարությունը 370 կմ է, որի 1/3-ը էլեկտրիֆիկացված է: Լ–ով են անցնում անդրեվրոպական եր– կաթուղիները: Կոշտ ծածկով ավտոճա– նապարհների երկարությունը մոտ 4 հզ. կմ է: Նավարկություն կա Մոգել գետի վրա: Արտահանում է պողպատե գլանվածք, ֆոս– ֆորային պարարտանյութ, ցեմենտ, փայ– տանյութ, էլեկտրաէներգիա, ներմուծում՝ քարածուխ, կոքս, երկաթի հանքաքար, մեքենաներ և սարքավորումներ, նավթա– մթերքներ, գործվածքեղեն, հացահատիկ: Դրամական միավորը լյւսքսեմբուրգյան ֆրանկն է, որը հավասարեցված է բել– գիական ֆրանկին: Առողջապահությունը: 1969-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 13,3, ընդհանուր մահացությունը՝ 12,4, մանկական մահա– ցությունը 1000 ողջ ծնվածին՝ 17,5: Գե– րակշռում են աթերոսկլերոզը և սիրւո– անոթային հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շաքարային հի– վանդությունը են: Հանդիպում են մանկա– կան վարակիչ, վեներական հիվանդու– թյունները, լյարդաբորբը: Վերացվել է պոլիոմիելիտը, կրճատվել են տուբերկու– լոզի դեպքերը: 1969-ին կար 31 հիվանդա– նոցային հիմնարկ՝ 4 հզ. մահճակալով (1000 բնակչին՝ 12 մահճակալ), 347 բժիշկ (970 բնակչին՝ 1 բժիշկ), 900 միջին բուժ– աշխատող: Լուսավորությունը: ժողկրթության հա– մակարգի մեջ են մտնում նախադպրոցա– կան հիմնարկները (4–6 տարեկան երե– խաների համար), պետ. և մասնավոր պարտադիր տարրական դպրոցները (ուս. տևողությունը՝ 8–9 տարի), միջնակարգ դպրոցները՝ 7-ամյա դասական և 6-ամյա ժամանակակից լիցեյներ: Գոյություն ունեն նաև լրացուցիչ դպրոցներ (ուս. տե– վողությունը՝ 3 տարի): Պարտադիր դըպ– րոցում ուսուցումը տարվում է գերմանե– րենով (II դասարանից անցնում են նաև ֆրանսերեն), միջնակարգում՝ ֆրանսերե– նով: Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում մանկավարժական ինստի– տուտները: Լյուքսեմբուրգ քաղաքում է գտնվում Համեմատական գիտություննե– րի միջազգային համալսարանը (հիմն. 1957-ին), 1969-ին ստեղծվել են համալսա– րանական կուրսեր: Ավարտողներն իրա– վունք են ստանում արտասահմանյան հա– մալսարանների II կուրս ընդունվելու: Լ. ունի Ազգային (հիմն. 1798-ին, 520 հզ. կտոր գիրք), Քաղաքային (հիմն. 1901-ին, 40 հզ. կտոր գիրք) գրադարաններ, Ազգա– յին թանգարան: Մամուլը, ոադիոն, հեռուստատեսու– թյունը: Լ–ում լույս է տեսնում 20 թերթ (1971): քսոշորագույններն են՝ «Լյուքսեմ– բ ուր գեր վորտ» „ («Luxemburger Wort», 1848-ից, գերմ.), «Արբեխտ» («Arbecht», 1919-ից), «Լետցեբուրգեր ժուռնալ» («Let- zeburger Journal», 1880-ից, գերմ. և ֆրանս.), «Մյոզ–Լյուքսամբուր» («La Meu- se-Luxembourg», 1945-ից), «Ցայտունդ ֆում լետցեբուրգեր ֆոլլեկ»(«7€1էա^ vum Letze- burger Vollek», 1946-ից, գերմ.), Լ–ի կոմ– կուսի օրգան «Տագեբլատ» («Tageblatt», 1912-ից, գերմ.): Լ–ի ռադիոն և հեռուս– տատեսությունը պատկանում է «Կոմ– պանի լյուքսամբուրժուազ դե տելեդի– ֆյուզիոն» ընկերությանը: ճարտարապետությունը և կերպար– վեստը: Լ–ի տարածքում հայտնաբերվել են նախնադարյան մշակույթի հուշարձան– ներ (դոլմեններ, խեցեղեն), կելտերի գե– ղարվեստա–արհեստագործական առար– կաներ: XI դ. սկզբին կառուցվել են ռոմա– նական Վիանդեն դղյակի կապելլան և Էխտերնախի Մանկտ–Վիլլիբրորդուս բա– զիլիկը, XIV–XVI դդ.՝ քանդակագործա– կան հարուստ հարդարանքով գոթական եկեղեցիներ Լյուքսեմբ ուր զում և Սեւո– Ֆոնտենում: XVII դ. կառուցվել են բարոկ– կո ոճի Վիտրանժ (1610) և Վիլց (1691) դղյակները: XVIII դ. 2-րդ կեսին ծաղկել է դեկորատիվ արվեստը (կահույքի, մետաղ– յա առարկաների, հախճապակու արտա– դրություն, 1775-ին հիմնադրված Սեա– Ֆոնտենի մանուֆակտուրան): XIX դ. ճարտ. զարգացել է կլասիցիզմի, ապա
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/648
Այս էջը սրբագրված չէ