Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/649

Այս էջը սրբագրված չէ

էկլեկտիկայի ուղիներով: XIX դ. կերպար– վեստը կրել է ֆրանս. դպրոցի (դիմանկա– րիչ ժ. Բ. Ֆրեզե, բնանկարիչ Մ. Կիրշ), առաշին համաշխարհային պատերազմից հետո՝ ֆրանս. ֆովիզմի և գերմ. էքսպրե– սիոնիզմի (գեղանկարիչ 6ո. Կուտտեր) ազդեցությունը: ժամանակակից բազմա– թիվ գեղանկարիչների (Վ. Կեսսելեր, ժ. Պրոբստ, Մ. Հոֆման, Ֆ. Գիլլեն) գոր– ծերում զգացվում է Ա. Մատիսի և Պ. Պի– կասոյի ազդեցությունը: Աբստրակտ կոմ– պոզիցիաներ է ստեղծում քանդակագործ Լ. Վերկոլիեն: Գրկ. MaiBeeB T., JIiOKceMdypr, M., 1960; K h ji ji t >K., TbicHnejieTHHH JIioKceM- 6ypr, nep. c neM., M., 1965; Van Wer- v e k e N., Kulturgeschichte des Luxembur– ger landes, Bd 1–3, Luxemburg, 1924–26; Blum R., Die Russisch-Sowjetisch-Luxem- burgische Freundschaft im Laufe der Gesc- hichte, Luxemburg, 1957; Hemmer C., Schroeder M%, Images du Luxembourg, Luxembourg, 1960.

ԼՅՈՒՔՍ ԵՄԲՈՒՐԴ (Luxembourg, Luxem– burg), Լյուքսեմբուրգի մեծ դքսության մայ– րաքաղաքը: Գտնվում է Ալզետ ԱՊետրյուս գետերի միախառնման տեղում: 78 հզ. բն. Տեսարան էյուքսեմբուրգից (1974): Երկրի տնտ. կենտրոնն է, ճանա– պարհների հանգույց: Լ. բաժանված է Ներքին և Վերին քաղաքների: վերին քա– ղաքում են գտնվում ճարտ. հուշարձան– ները [Հռոմեական դիտքային աշտարակի փլատակները, Աեն–Կիրեն ժայռափոր մա– տուռը (VI դ. և XV դ.), Աեն–Միշել գոթա– կան եկեղեցին (1519, զանգակատունը՝ 1634) են], Ներքին քաղաքում՝ սննդհամի արդյունաբերության ձեռնարկություննե– րը, պողպատաձուլական և մեքենաշինա– կան գործարանները, խոշոր բանկերը, մի շարք մոնոպոլիաների վարչություններ: Ունի Համեմատական գիտությունների մի– շազգային համալսարան, բժշկ. կոլեշ, մասնագիտական ուս. այլ հաստատու– թյուններ, Ազգային գրադարան, Ազգային թանգարան, մունիցիպալ թատրոն, կոն– սերվատորիա: Լ. առաշին անգամ հիշա– տակվել է X դարում:

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԴԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԼԿԿ), հիմնվել է 1921-ին, նույն թվին էլ մտել Կոմինտերնի մեշ: II համագումարը (1921) կուսակցու– թյունից վտարեց տրոցկիստներին և ընտ– րեց նոր ղեկավարություն՝ Զենոն Բեռ– նարդի գլխավորությամբ: 1928-ին մշակ– վեց կուսակցության նոր ծրագիր (առաշինն ընդունվել է 1921-ին): 1930-ական թթ. ԼԿԿ պայքարում էր հակաֆաշիստական ուժե– րի համախմբման համար: Երկրի գերմա– նա–ֆաշիստական օկուպացիայի շրջա– նում (1940-ի մայիս–1945-ի Փետրվար) ԼԿԿ ընդհատակում գլխավորել է Դիմա– դրության շարժումը, իսկ պատերազմից հետո՝ ռազմ, բլոկներին չմիանալու, 1954-ի Փարիզի համաձայնագրերի դեմ աշխատավորության պայքարը: 1968-ի ընտրություններում ԼԿԿ ստացավ ձայնե– րի 15,5%–ը և 6 տեղ պառլամենտում: Նա մասնակցել է Կոմունիստական և բան– վորական կուսակցությունների միշագգա– յին խորհրդակցություններին (1957, 1960, 1969, Մոսկվա), հավանություն տվել ըն– դունված փաստաթղթերին: ԼԿԿ կառուց– ված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով, բարձրագույն մարմինը հա– մագումարն է, համագումարների միշե ընկած ժամանակաշրշանում՝ ԿԿ, գործա– դիրը՝ նախագահությունը: ԼԿԿ նախագա– հըն է Դ. Ուրբանին: Կենտրոնական օր– գանն է «Ցայտունգ ֆում լետցեբուրգեր ֆոլլեկ» («Die Zeitung vum Letzeburger Vollek») թերթը:

ԼՆԴԱԲՈՐԲ, գինգիվիտ (լատ. gin– giva), լնդերի հիվանդություն, որն ունի բորբոքային, տարաճական և այլ բնույթ: Պատճառներն են՝ լնդերի հյուսվածքների վրա արտաքին գրգռիչների (կապար, ման– գան, բիսմութ) անմիջական ազդեցությու– նը, օրգանիզմի ռեակտիվականության ընդհանուր կամ տեղական խանգարում– ները: Արտահայտվում է լնդերի ցավոտու– թյամբ և արյունահոսությամբ: Վնասակար գործոնների երկարատև ազդեցությունից առաշանում են լնդերի դեստրուկտիվ (քայքայիչ) փոփոխություններ, խոցոտում, էրոզիա: Մեռուկացման հատվածների ի հայտ գալը ուղեկցվում է օրգանիզմի թու– նավորման երևույթներով, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, առաշանում է գլխացավ, անքնություն, բերանի տհաճ հոտ:

ԼՆԴԱԻՏ, ցինգա, ս կ ո ր բ ու տ, հի– վանդություն, որն առաջանում է օրգա– նիզմում ասկորբինաթթվի (վիտամին C) անբավարարությունից: Զարգանում է վի– տամին C չպարունակող մթերքներով 3–6 ամիս սնվելուց հետո: Առաջանում է ականջների, քթի, շրթունքների, մատների, եղունգների կապտություն, լնդերի ուռ– չում և արյունահոսություն, բերանի տհաճ հոտ: Ատամները շարժվում են և թափվում: Արունքների, ազդրերի, նստատեղի մաշկի վրա, հետագայում ենթամաշկում և մկան– ներում, ինչպես նաև այլ օրգաններում առաջանում են կետավոր արյունազեղում– ներ: Խանգարվում է ստամոքս–աղիքային համակարգի գործունեությունը, զարգա– նում է սակավարյունություն, խիստ ընկ– նում օրգանիզմի դիմադրողականությու– նը վարակիչ հիվանդությունների հանդեպ: Բ ու ժ ու մ ը. ասկորբինաթթու կամ վի– տամին C-ի պատրաստուկներ (մասուր և փշատերև): Կանխարգելումը, բանջարե– ղենի (հատկապես կարտոֆիլ և կաղամբ), հատապտուղների և մրգերի (ցիտրոէսներ, սև հաղարջ, ելակ, մասուր) օգտագործում:

ԼՆԴԵՐ (gingivae), ծնոտների ատամնա– բնային ելուստները ծածկող լորձաթա– ղանթ: Զուրկ են ենթալորձային հյուսված– քից, ուստի սերտ միացած են ատամնա– բնային ելուստների վերնոսկրին և ան– շարժ են: Ազսսո եզրով հպվում են ատամ– ների վզիկների մակերեսներին: Հարուս ա են արյան անոթներով և աղքատ՝ նյարդե– րով:

ԼՈԲԱՆՈՎ–Ո–ՈՍՏՈՎՍԿԻ Ալեքսեյ Բորիսո– վիչ (1824–1896), իշխան, ռուս դիվանա– գետ, Ռուսաստանի արտաքին գործերի մինիստր (1895–1896): Եղել է դեսպան Թուրքիայում, Անգլիայում, Ավսարո–Հուն– գարիայում, Գերմանիայում: Մոտ հարա– բերություններ է հաստատել Բ. Դռան հետ և, ի հակադրություն Ա. Գորչակովի, վա– րել է Թուրքիային սիրաշահելու քաղաքա– կանություն, որն արձակել է Սուլթան Աբ– դուլ Համիդ II-ի ձեռքերը արևմտահայերի 1895–96-ի ջարդերի ժամանակ: Մասնակ– ցել է ռուս–չինական դաշինքի և Չին–Արլ. երկաթուղու կառուցման պայմանագրի կազմմանն ու ճապոնիայի հետ համաձայ– նագրի ստորագրմանը (1896): Հավաքել և հրատարակել է XVIII–XIX դդ. արխի– վային նյութեր, ինչպես նաև զբաղվել է ռուս, ազնվական ընտանիքների (այդ թվում հայազգի Դելյանովների) տոհմա– գրությամբ: ԼՈԲԱ9Ե4ՍԿԻ Նիկոլայ Իվանովիչ [20, 11(1.12). 1792, Ն. Նովգորոդ (այժմ՝ Գոր– կի)–12(24).2.1856, Կազան], ռուս մաթե– մատիկոս, համալսարանական կրթու– թյան և ժող. լուսավորության գործիչ: Ուսանել (1807–11) և ապա դասավանդել է Կազանի համալսարանում, որտեղ և ստացել է պրոֆեսորի կոչում (1816), եղել ֆիզմաթ ֆակուլտետի դեկան (1820–22, 1823–25), ռեկտոր (1827–46): Լ–ի գիտա– կան հիմնական վաստակը նոր, էվկլիդես– յանից էապես տարբերվող երկրաչափու– թյան ստեղծումն էր, որը ստացավ Լ ո– բաչևսկու երկրաչափություն անունը (տես Ոչ էվկչիդեսյան երկրաչա– փություն): Այն արմատապես փոխեց տա– րածության բնույթի մասին մինչ այդ իշ– խող պատկերացումները, որոնք հիմնվում էին Էվկլիդեսի ուսմունքի վրա, մեծ ազ– դեցություն ունեցավ XIX դ. մաթեմատի– կական մտածողության վրա: Իր ստեղծած նոր երկրաչափության հիմունքները Լ. հրատարակել է 1830-ին: Աշխատանքներ ունի նաև հանրահաշվի, մաթեմատիկա– կան անալիզի, հավանականությունների տեսության, մեխանիկայի, ֆիզիկայի, աստղագիտության վերաբերյալ:

ԼՈԲԱՁԵՎՍԿՈՒ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, տես Ոչ էվկփղեպան երկրաչափություն:

ԼՈԲԲԻ, լ n բ բ ի զ մ (անգլ. lobby – կուլուար), ԱՄՆ–ում օրենսդրական մար– միններին կից խոշոր մոնոպոլիաների գրասենյակների և գործակալությունների համակարգ, որն ուղղակի ճնշում է գոր– ծադրում (ընդհուպ՝ կաշառելը) օրենս– դիրների և պետ. աստիճանավորների վրա՝ հանուն մոնոպոլիաների շահերի:

ԼՈԲԵԼԻՆ, շնչառական կենտրոնը խթանող դեղանյութ, ալկալոիդ, պարունակվում է լոբելիա ցեղի միամյա խոտաբույսերում: Ստացվում է նաև սինթետիկ եղանակով: Բժշկության մեջ օգտագործվում են լո– բելինի հիդրոքլորիդի լուծույթի ներերա– կային կամ միջմկանային ներարկումները: Նշանակվում է նորածինների ասֆիքսիա– յի, նարկոտիկներով, ածխածնի օքսիդով թունավորումների և թոքաբորբերի դեպ– քում: