էջմիածին. հրապարակը են վ. Ի. Լենինի անվ.է Զվարթնոցի, ծաղ– կաբուծական և ջերմատնային տնւոեսու– թյունները: Արդ. ձեռնարկություններում աշխատում է շուրջ 10 հզ. բանվոր–ծառա– յող: Արդյունաբերության վերելքին զուգ– ընթաց աճել է բնակչությունը (նախասո– վետականի համեմատ ավելի քան 10 ան– գամ), զարգացել կրթական մշակութա– յին կյանքը: Գործում են (1978) 12 միջնա– կարգ, այդ թվում մեկ գիշերօթիկ, մեկ երե– կոյան, 2 երաժշտական, նկարչական և սպորտ դպրոցներ, պրոֆտեխնիկական ուսումնարան, ակումբա–գրադարանա– յին տեխնիկում, պիոներների պալատ, 14 մսուր–մանկապարտեզ, 3 կինոթատրոն, կապի 7 բսժանմունք, 4 գրադարան, 9 ակումբ, մււ ւզադաշտ, Հայաստանի պե– տական պատկերասրահի մասնաճյուղը, հայրենագիտսկան, Կոմիտասի հանրա– պետական թանգարանները, Հ. Հովհան– նիսյանի տուն–թանգարանը, ՀՍՍՀ գյու– ղատնտեսության մինիստրության երկրա– գործության ԳՀԻ, 2 հիվանդանոց, 2 պո– լիկլինիկա, դիսպանսեր, 3 դեղատուն: 1931-ից հրատարակվում է ՀԿԿ Է–ի շըրջ– կոմի և ժողովրդական դեպուտատների շրջսովետի ու քաղսովետի օրգան «Կո– մունիզմի ուղիով» թերթը: Ռ. Հովեսյա՚ս է–ի հատակագծման աշխատանքներն սկսվել են 1925-ից՝ Ա. Թամանյանի ղե– կավարությամբ: 1939–46-ին կազմվել է առաջին գլխավոր հատակագիծը (ճարտ. Ս. Մանուկյան, տնտեսագետ՝ Ա. Մանա– սերյան), որը 1958-ին վերանայվել ու ենթարկվել է մասնակի փոփոխություն– ների (ճարտ. է. Պապյան, Ն. Շաքարյան, տնտեսագետ՝ Ս, Հակոբջանյան): է–ի կա– ռուցումն ընթացել է հաշվի առնելով դա– րերով կազմավորված առանձնահատկու– թյունները՝ ճարտ. հուշարձանների առ– կայություն՝] և բնական պայմանները: ճարտ. հիմնական անսամբլները կողմնո– րոշվել են դեպի Արարատ, մասամբ՝ Արա– գած լեռները: Կառուցվել են բազմաթիվ շենքեր՝ մշակույթի տունը (ճարտ. Ա. Մա– նուկյան), 2–3 հարկանի բնակելի տներ, կառուցապատվել փողոցները, վերակա– ռուցվել վանքի ջրավազանն ու ճեմայգին: Հուշարձանների մի մասի շուրջն ստեղծ– վել են կանաչ գոտիներ, օղակաձև ծառա– շատ պուրակ՝ ելնելով առկա փողոցների ցանցից: Զգալի աշխատանք է տար– վել ջրամատակարարման ուղղությամբ: 1970-ին Հայպետնախագիծ ինստ–ում կազ– մվել է է–ի նոր գլխավոր հատակագիծ (ճարտ. Լ. էյվազովա, է. Թաշչյան, Գ. Ռա– շի դյան, տնտեսագետ՝ Ա. Մանվել)ան, քա– ղաքի գլխավոր ճարտ. Զ. Տերտերյանի, Հ. Պողոսյանի U այլոց մասնակցությամբ), որը նախատեսում է քաղաքի զարգացումը մինչև 2000 թ.: Հատակագծում զարգաց– վել են նախորդի հիմնական կոմպոզի– ցիոն գաղափարները և նոր առաջացած խնդիրները՝ տուրիզմի հարաճուն ծավա– լումն ու քաղաքաշինության արդի սկըզ– բունքները: Կառուցվել են արտադրական նոր ձեռնարկություններ, վերակառուց– վում են կենտրոնական թաղամասերն ու փողոցները: Ձևավորվել է կենտրոնի կառուցապատումը (ճարտ. Գ. Ռաշի– դյան)՝ Կոմիտասի անվ. հրապարակով և կենտրոնական վարշական շենքի (ճարտ. Ս. Միքայելյան, Ֆ. Վաղարշակյան) ու վանքի համալիրի անսամբլային մասնակ– ցությամբ: Կենտրոնի աչքի ընկնուլ շեն– քերից է նոր հանրախանութը (ճարտ. է. Սարապյան): Կառուցվում են փորձա– րարական նոր տիպի բնակելի տներ (ճարտ. Ս. Միքայելյան, Գ. Ռաշիդյան), որոնցում յուրովի մեկնաբանված են կլի– մայական շոգ պայմաններում կիրառվող ամառային պատշգամբներ: ուրույն լու– ծում են ստացել առևտրական կենտրոնը, կոմունալ տնտեսությունը, սպորտային և ճարտ. հուշարձանների գոտիները: է. հարստացել է նոր հուշարձաններով. 1921-ին է–ում զոհված հեղափոխական– ների (Ս. Մանուկյան), Հայրենական մեծ պատերազմում ընկած էջմիածնեցիների (Զ. Տերտերյան) հիշատակներին նվիր– ված արձանները, Կոմիտասի արձանը (Ե. Քոչար), «Առատություն» դեկորատիվ– բարձրաքանդակը (Զ. Տերտերյան) ևն: է–ի շինարարության մեջ օգտագործվում են տեղական ու հանրապետության այլ շըր– ջանների տուֆը, բազալտը և արհեստա– կան շինանյութեր: Բնակելի մակերեսը մոտ 205 հզ. մ2 է (1978): Խմելու ջուրն ստացվում է Աշտարակի շրջանի Բազմաղ– բյուր և Նազրվան գյուղերի աղբյուրնե– րից: Բնական գազն ստացվել է 1970-ին: է. բոլոր կողմերից շրջապատված է այ– գիներով: Հվ–արմ. մասում տարածված է արհեստական անտառը (12 հա): Մ. Միքայեւյան էջմիածնի արհեստական ւիճը Պատմական ակնարկ: է–ի տարածքում մարդիկ բնակվել են հնագույն ժամանակ– ներից: Այդ են վկայում է–ի և մոտակայքի հուշարձանները (Շրեշ բլուր, Մոխրա– բլուր, Խաթունարխ, Թեղուտ ևն)՝ քարի, բրոն՛զի և երկաթի դարերի հնագիտական անընդմեջ շերտերով: Պեղումների և շի– նարարական աշխատանքների [1913, 1930 (Ա. Քալանթար), 1931 (ՀՍՍՀ լուսժողկո– մատի հանձնաժողով), 1932, 1950, 1955-– 1957, 1967 ևն] ժամանակ հնագիտական բազմաթիվ նյութեր են հայտնաբերվել: է. – Խաթունարխ ճանապարհի աջ եզրի դամբարանադաշտի դամբանահորերից (քառանկյունի կամ օվալաձև) պեղվել են օբսիդիան և և վանակատե նետասլաքներ, սերդոլիկե հղկված ուլունքներ, հասարակ և սև դրվադանախշ խեցամաններ, բրոնզե դաշույններ, Հռիվւսիմեից Զվարթնոց ձըգ– վող անտիկ շրջանի դամբարանադաշտի սալարկղային, գնանափոր–սալածածկ, կավե թրծած դագաղներով (մի մասը կի– սակոշիկի կամ կարասի ձևով) դամբան– ներից՝ գեմմաներ, հայելու կտորներ, ապակե սրվակներ, ուլունքներ, ականջ– օղեր, բրոնզե և արծաթե առարկաներ՝ գեմմաներով մատանիներ են: Գեմմանե– րից (1–II դդ.) մեկի վրա պատկերված է Դեմետրե աստվածուհին, ձեռքում՝ հասկ, մի ուրիշի վրա՝ Աթենաս Պալլասը՝ սա– ղավարտով ու վահանով: Կան նաև ուրիշ պատկերներով գեմմաներ: է–ի վանքի տպարանի բակում բացվել են հնագույն բաղնիքի հիմնապատեր: Գ. Կարախանյան է–ի մասին գրավոր ամենահին տեղեկու– թյունը պատկանում է ուրարտ. թագավոր Ռուսա Բ–ին (մ. թ. ա. մոտ. 685–645): Ըստ Զվարթնոցի սեպագիր արձանագրու– թյան, է–ի տարածքը կոչվել է Կուարլինի (Quarli-ni), որտեղ Ռուսա Բ ջրանցք է անցկացրել Իլդարունի (Հրազդան) գետից (Ադոնց Ն., Հայաստանի պատմու– թյուն, Ե., 1972): Մեկ դար հետո, Հայոց Երվանդ Մակավակյաց (մ. թ. ա. 570– 560) թագավորի օրոք, վերջինիս փեսա Վարդգես Մանուկը այդ նույն տարած– քում, Շրեշ բլրի և Արտիմեդ քաղաքի մոտ, Քասաէլ գետին ափամերձ կառուցել է խո– շոր ավան և իր անունով կոչել Վարդգե– սավան: Տիգրան Բ Մեծը (մ. թ. ա. 95– 55) այնտեղ է բնակեցրել իր գերած հրեա– ների մի մասին, որից հետո ավանը դար– ձել է վաճառաշահ քաղաքագյուղ: Վաղարշ Ա. Արշակունի արքան (117–140) այն պարսպապատել ու պատվարել է և վերան– վանել Վաղարշապատ՝ Մեծ Հայ£ի Այրա– րատ նահանգի Արագածոտն գավառում (Մովսես Խորենացի, Պատմու– թյուն Հայոց, գիրք Բ, գլ. ԿԵ): Ապա կա– տարել է նաև այլ կառուցումներ և քաղա– քը դարձրել երկրորդ աթոռանիստ: 163-ին, Կայնեպոլիս (Նոր քաղաք) անունով հռո– մայեցիք այն նույնիսկ մայրաքաղաք հըռ– չ սսկեցին՝ գրաված և ավերած Արտաշատի փոխարեն: Նրանք մի շարք կառուցումներ կատարեցին Վաղարշապատում, հատ– կապես ամրացրին նրա պաշտպանական համակարգը, որոնց մասին վկայում Է Է.–Զվարթնոց հատվածում հայտնաբեր– ված լատ. երկու արձանագրությունը: Հռո– մայեցիներին արտաքսելուց և Արտաշատը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/65
Այս էջը սրբագրված չէ