Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/650

Այս էջը սրբագրված չէ

ԼՈԲԻ (Phasolus), ընդավորների ընտանի– քի միամյա և բազմամյա բույսերի ցեղ: Ցողունը՝ կանգուն, երբեմն ճյուղավոր– վող, շատ տեսակների մոտ՝ փաթաթվող: Տերեները՝ եռբլթականի, պտուղները՝ ունդ: Կան թփային, կիսափաթաթվող, փա– թաթվող ձեեր: Հայտնի է մոտ 150 տեսակ (ըստ այլ աղբյուրների՝ 230), վայրի վի– ճակում աճում է Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում: Մշակվում է մոտ 20 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 7 (սովորական, ասիական, բազմածաղիկ, սրտաձե կամ տեպարի, բրնձանման ևն): Մշակության մեջ տարած– ված են սովորական Լ. (ph. Vulgaris), որի հայրենիքը Կենտրոնական և Հարավա– յին Ամերիկան է, և ասիական Լ. (մաշ), հայրենիքը Հարավային Ասիան է, որտեղ մշակվել է դեռես մ. թ. ա. 4–3-րդ հազա– րամյակներում: Որոշ ձեեր (բազմածաղիկ) մշակվում են դեկորատիվ նպատակով: Լ–ի ցանքատարածությունը աշխարհում (1974) 23 մլն հա է, ՍՍՀՄ–ում՝ 50–60 հզ. հա (Ուկրաինա, Մոլդավիա, Հյուսի– սային Կովկաս, Անդրկովկաս, Միշին Ասիա, Հեռավոր Արևելք, կենտրոնական սևահողային և ոչ սևահողային գոտի): Լ. պարենային բույս է: Սննդի համար օգ– տագործվում են սերմերը և կանաչ ուն– դերը: Սերմերը պարունակում են 28– 32% սպիտակուցներ, հարուստ են վիտա– միններով (Bi, C): Լ. շերմասեր է, լուսա– սեր, պահանշկոտ՝ պարարտանյութերի (ֆոսֆորական, կալիումական) և հողերի նկատմամբ: Լավ է աճում թեթև, ջրաթա– փանց, բերրի, հիմնային հողերում: Բեր– քատվությունը առաջավոր տնտեսություն– ներում 25–30 ց/հա է: ՀՍՍՀ–ում մշակ– վում է բոլոր գոտիներում՝ մինչև 2000 մ բարձրության վրա: Շրջանացվել է Հայ– կական կարմիր սորտը:

ԼՈՐՆՈՐ, անհոսք լիճ Չինաստանի արև– մուտքում, Թարիմի իջվածքի արևելյան մասում, 780 մ բարձրության վրա: Առա– վելագույն մակերեսը 3 հզ. կմ2 է, երկա– րությունը loo ցս, լայնությունը՝ սրսչււ 32 կմ, ւ/իշին խորությունը՝ մոտ 1 մ:

ԼՈԳԱՆՔ (բժշկական), բուժական կամ հիգիենային պրոցեդուր, որի դեպքում մարմինն ամբողջությամբ կամ մասնակի ընկղմվում է ջրի կամ որևէ բուժիչ միջա– վայրի մեջ: Լ. լինում է ջրային, ցեխային, ավազային, օդային: Ջրային Լ. ըն– դունում են հիգիենիկ և բուժկանխարգելիչ նպատակներով: Ջրի ջերմաստիճանը կա– րող է լինել կ ա յ ու ն՝ սառը Լ. (ցածր է 20°Շ–ից), զով (20–33°C), ինդիֆերենտ Լ. (34–36°C), գոլ (37–39°C), տաք (40°C և ավելի բարձր), աստիճանաբար բարձրա– ցող ջերմաստիճանով, կոնտրաստային՝ սառը (10–20°C) և տաք (38–42°C): Լինում է նաև կոմբինացված Լ., որի դեպքում օգտագործվում են նաև ֆիզ. այլ գործոններ (էլեկտրականություն, վիբ– րացիա, օդի հոսանք ևն): Ըստ բաղադրու– թյան Լ–ները լինում են քաղցրահամ, հանքային (ծծմբա՜ջրածնային, քլորիդա– նատրիումային, յոդ–բրոմային), գազային (ածխաթթվային, թթվածնային, ազոտա– յին, մարգարտային), ռադոնային, անու– շահոտ (փշատերև, եղեսպակ՝ շալֆեյ, սկիպիդար, մանանեխ), դեղորայքային (կալիումի պերմանգանատի, սոդայի, օս– լայի ևն) Լ–ներ: Տևողությունը՝ կարճատև (1–5 ր), սովորական տևողության (10– 12–15 ր), սովորականից բարձր (20–30 ր) և երկարատև (մի քանի ժ): Լ–ի, ինչպես նաև ջրաբուժական մյուս պրոցեդուրների ֆիզիոլոգիական ազդեցության մեխանիզ– մը պայմանավորված է մաշկում տեղադըր– ված նյարդային համակարգի անալիզա– տորների ծայրամասային վերջույթների (թերմո–, բարո–, քեմո– ևն ռեցեպտորներ) վրա ջերմային, մեխանիկական, քիմ. գոր– ծոնների ազդեցությամբ: Գազանման նյու– թերը (ածխաթթու գազ, ծծմբաջրածին) և որոշ իոններ (յոդ, բրոմ) օրգանիզմ են թափանցում մաշկի և վերին շնչուղիների միջոցով և գրգռում անոթների և ներքին օրգանների պատերում տեղադրված ըն– դունիչները: Լ–ներն օժտված են օրգանիզ– մի տոնուսը բարձրացնող, գրգռող կամ հանգստացնող, նյութափոխանակու– թյան պրոցեսներն արագացնող կամ դան– դաղեցնող ազդեցությամբ: Զով Լ–ներն օգտագործվում են նյարդային, սիրտ– անոթային համակարգի հիվանդություն– ների, նևրոզների, տաքը՝ երիկամների հիվանդությունների բուժման համար: Տես նաև Բայնեուոգիա և Ջրաբուժու– թյուն:

ԼՈԳԱՐԻԹՄ՛ (< հուն. X6yo£ –այստեղ՝ հարաբերություն և apid|i6s – թիվ), m-ը կոչվում է N թվի լոգարիթմ ըստ a հիմքի, եթե am=N, նշանակվում է՝ m=logaN: Օրինակ, log5125=3, log216=4, log2i = – –3, logal= 0, քանի որ 53= 125, 24= = 16, 2~3= 1/8, a°= 1: Բացասական a-երի դեպքում անվերջ թվով դրական թվեր իրա– կան Լ. չէին ունենա, ուստի վերցվում է a>0 և a=^=l: Լոգարիթմական ֆունկցիայի հատկությունից բխում է, որ ամեն մի դրական թվի համապատասխանում է իրա– կան Լ, (բացասական թվերի Լ–երը կոմպ– լեքս թվեր են): Լ–ի հիմնական հատկու– թյուններն են. loga(MN)= logaM+ logaN, logaM/IN= logaM–logaN, IOgaNk= k!ogaN, , K– 1 , , x, loSi>N loga V N =՛Y l°SaN, logaN (հիմքերի փոփոխման բանաձև): Այժմ ընդունված հաշվարկի տասական համակարգի շնորհիվ մեծ կիրառություն ունի տասական Լ. (այսինքն՝ երբ հիմքը 10 է), նշանն է՝ IgN: 10-ի ամբողջ աստի– ճաններով չարտահայտվող թվերի տա– սական Լ–երը արանսցենղենա թվեր են: Տասական Լ–ի ամբողջ մասը կոչվում է բնութագրիչ, իսկ կոտորակային մասը՝ մանտիս: Քանի որ lg(10kN)= = k–l-lgN, ուստի 10k բազմապատկիչով տարբերվող թվերի տասական Լ–երի ման– տիսը նույնն է, տարբեր են միայն բնու– թագրիչները: Այս հատկության հիման վրա կառուցվում են լոգարիթմական աղ– յուսակներ, որոնք պարունակում են ամ– բողջ թվերի Լ–երի միայն մանտիսները: Մեծ նշանակություն ունեն բնական, այսինքն e= 2,7128… հիմքով Լ–երը (կոչ– վում է նաև Նեպերյան Լ.), նշանը՝ InN: Օգտագործելով հիմքերի փոփոխման բանաձևը՝ կարելի է կապ հաստատել տա– սական և բնական Լ–երի միջև. lnN= = IgN/lge, lgN= InN/lnlO: Լ–ի հայտնադործումը պայմանավորված էր XVI դ. աստղագիտության բուռն զար– գացմամբ: Առաջին լոգարիթմական աղ– յուսակները (կազմվել են երկրաչափական պրոգրեսիայի և դրա անդամների աս– տիճանացույց երից կազմված թվաբանա– կան պրոգրեսիայի հատկությունների կա– պի հիման վրա) համարյա միաժամանակ և իրարից անկախ կազմել են Ջ. Նեպերը (1614, 1619) և շվեյցարացի մաթեմատիկոս 6ո. Բյուր գին [1620, Biirgi J. (1552– 1632)]: «Լ.» տերմինը առաջարկել է Ջ. Նե– պերը: Լ–ի տեսության զարգացման համար մեծ նշանակություն են ունեցել Լ. Էյւերի աշխատանքները:

ԼՈԳԱՐԻԹՄԱԿԱՆ ՊԱՐՈՒՐԱԳԻԾ, տես Պարուրագծեր:

ԼՈԳԱՐԻԹՄԱԿԱՆ ՔԱՆՈՆ, հաշվիչ քանոն, սարք ոչ բարդ հաշվարկների համար, որի օգնությամբ թվերի նկատ– մամբ գործողությունները (բազմապատ– կում, բաժանում, աստիճան բարձրացնել ևն) փոխարինվում են այդ թվերի Լոգա– րիթմների նկատմամբ գործողություննե– րով: Լ. ք. բաղկացած է երեք մասից՝ իրան, շարժակ (շարժական քանոն) և վազկան, որի վրա նշված է դիտագիծ (նկ. 1): Իրանի և շարժակի վրա տեղադըր– վում են C և D հիմնական սանդղակները, որոնք նշագծվում են այնպես, որ 1-ից 10 յուրաքանչյուր թվի դիրքը որոշվում է jilgX երկարության հատվածով՝ տեղա– դրված սանդղակի սկզբից (բ–ն մասշտա– բային գործակիցն է, այսպես կոչված, սանդղակի մոդուլը): Թվերի բազմապատկ– Մաս (puitfuiUifuiU) ոասար դրասց ոասա– պատասխան հատվածները գումարվում (հանվում) են երկրաչափորեն, որը կա– տարվում է իրանի նկատմամբ շարժակի շարժումով: C, D-ից բացի Լ. ք. ունենում է նաև –(R), x2(A, B), x3(k), e*, lgx(L), եռանկյունաչափական ֆունկ– ցիաների արժեքների և այլ սանդղակներ: Լ. ք–ի նախատիպը, այսպես կոչված, գանտերյան քանոնը [առաջարկել է անգլ. մաթեմատիկոս է. Գանտերը (E. Gunter), 1623], մի լոգարիթմական սանդղակ էր, որով բազմապատկումը կատարվում էր կարկինի օգնությամբ: 1630-ին անգլ. մա– թեմատիկոս Ու. Օթրեդը (W. Oughtred) կարկինը փոխարինեց շարժակով: 1850-ին ավելացվեց վազկանը, որը բավական Նկ. 1. ա. իրան, բ. շարժակ, գ. վազկան