սիական նախագիծը՝ Թուրքիայի համար անընդունելի պայմաններով (Մոսուլի, կապիտուլյացիաների ռեժիմի, ֆինանսա– կան և այլ հարցերում): Թուրք, պատվիրա– կությունը մերժեց, U բանակցություններն ընդհատվեցին (1923-ի փետր. 4-ին): Դը– րանք վերսկսվեցին 1923-ի ապրիլի 23-ին և, մի շարք փոխզիջումներից հետո, ավարտվեցին 17 փաստաթղթերի ստորա– գրումով (1923-ի հուլիսի 24-ին), որոնց մեշ ամենակարևորը Լոգանի հաշտության պայմանագիրն էր: Պայմանագիրը հաս– տատեց Թուրքիայի նոր (արդի) սահման– ները, որով փաստորեն օրինականացվեց Օսմանյան կայսրության քայքայումը: Մո– սուլի պատկանելության վիճելի հարցը փոխանցվեց Ազգերի լիգային: Հատուկ կոնվենցիաներով հռչակվում էր առևտրա– կան և ռազմ, նավերի ազատ նավագնա– ցություն Սևծովյան նեղուցներով ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամա– նակ, վերացվում էին կապիտուլյացիա– ների ռեժիմը, օտարերկրացիների տնտ. և քաղ. արտոնությունները Թուրքիայում: Ընդհանուր առմամբ Լոգանի պայմանա– գիրը քեմալական Թուրքիայի մեծ հաղթա– նակն էր Անտանտի երկրների նկատմամբ, որը փոխարինեց Սևրի պայմանագրին (տես Սևրի հաշտության ՜պայմանագիր 1920): 1923-ի հոկտ. 6-ին Անտանտի վեր– շին զինվորները հեռացան Կ. Պոլսից: Լ. կ. քննության առավ նաև Հայկա– կան հարցը: Հայաստանի բուրժ. հանրապետության պատվիրակությանը (Ա. Ահարոնյան և ուրիշներ) մերժեցին պաշտոնապես մասնակցել կոնֆերան– սին, որովհետև այն այլևս չէր ներկայաց– նում հայ ժողովրդին ու Հայաստանը, որ– տեղ հաստատվել էր սույետական իշխանու– թյուն: Այնուամենայնիվ Ազգային պատվի– րակության (Գ. Նորատունկյան և ուրիշ– ներ) հետ միատեղ կոնֆերանսին ներ– կայացվեց մի հուշագիր, որն առաջադրում էր Հայկական հարցի երեք հնարավոր լու– ծում. հայկ. ազգային օշախի ստեղծում ԱՄՆ–ի պրեզիդենտ Վիլսոնի գծած Հա– յաստանի տերիտորիայում, Երևանի հան– րապետության (այսինքն՝ Սովետական Հայաստանի) ընդարձակում, նրան կցե– լով Արևմտյան Հայաստանի մի մասը՝ ծովային ելքով, իսկ հակառակ դեպքում, ազգային օջախի ստեղծումը Կիլիկիայում: Ազգային փոքրամասնությունների հարցի քննարկման կապակցությամբ Առաջին հանձնաժողովը (տերիտորիալ և ռազմ, հարցերով) դեկտ. 12, 13 և 14-ի նիստերում անդրադարձավ Հայկ. ազգային օջախի հարցին: Հակառակ Անտանտի ներկայա– ցուցիչների (Քերզոն, Բարրեր, Գարրոնի, Վենիզելոս, Չայլդ) «մարդասիրական» ճա– ռերին ի պաշտպանություն բազմատանջ հայ ժողովրդի, թուրք, պատվիրակությու– նը (Իսմեթ–փաշա, Ռիզա Նուրի բեյ) վճռա– կանորեն մերժեց Թուրքիայի տերիտորիա– յում հայկ. որևէ «օջախ» հիմնելու գաղա– փարը՝ ամբարտավանորեն հայտարարե– լով, որ հայերը իրենց համար հայրենիք կարող են փնտրել այլ երկրներում: Ան– տանտի պետությունները, հատկապես Անգլիան ու ԱՄՆ, հետապնդելով շահա– դիտական նպատակներ (նավթային կոն– ցեսիաներ ևն) Մերձավոր Արևելքում, քայլ առ քայլ տեղի էին տալիս թուրք, պատվի– րակության համառության առջև՝ զիջում– ներ անելով ի հաշիվ այդ շրջանի այլ ժողովուրդների, զոհելով Թուրքիայի ազ– գային ւիոքրամասնությունների (հայերի, հույների, Թրակիայի բուլղարացիների ևն) իրավունքները: Մի վերջին անգամ Հայ– կական հարցը շոշավւվեց Առաջին հանձ– նաժողովի հուլիսի 7-ի նիստում և վերած– վելով «հայ գաղթականության» հարցի՝ փոխանցվեց Ազգերի լիգայի տնօրինու– թյանը (այս մասին տես Ազգերի չիգա հոդվածում): Լոգանի պայմանագրում հի– շատակություն անգամ չկար հայերի և Հայաստանի մասին: Այսպիսով, Թուր– քիան ոչ միայն յուրացրեց Արևմտյան Հայաստանն ու պատմական Հայաստանի հողերը, այլև «ագիտատորներից» պաշտ– պանվելու պատրվակով մերժեց բազմա– հազար տարագիր արևմտահայերի վերա– դարձը հարազատ երկիր: Մարդասիրա– կան զգացումներից դրդված, Լոգանի սո– վետական պատվիրակությունը մի հու– շագրով պատրաստակամություն հայտնեց Ռուսաստանում և Ուկրաինայում ապաս– տան տալ հայ գաղթականներին: Գբկ. Հայաստանը միջազգային դիվանա– գիտության և սովետական արտաքին քաղա– քականության փաստաթղթերում (1828 – 1923), Ե., 1972: HCTOpHfl flHnjflOMaTHH, 2 H3fl., t. 3, M., 1965. Ջ. Թորոսյան ԼՈձԻՆՍԿԻ Վլադիսլավ [29.5.1843, գ. Օպարի (Լվովի մարզ)–20.5.1913, Լվով], լեհ պատմաբան, արվեստագետ, գրող: Սո– վորել է Լվովի համալսարանում: Զբաղվել է միջնադարյան Լեհաստանի և Արևմտյան Ուկրաինայի ազգագրության, արվեստի, ինչպես նաև Լվովի հայկ. գաղութի հայ գեղարվեստական արհեստագործության հարցերով: Հայերին է նվիրված «Լվովյան ոսկերչական արվեստը հին ժամանակնե– րում. 1384–1640» (1889), «Լվովի ավա– գանին և քաղաքացիները XVI–XVII դդ.» (1902) աշխատությունների առանձին գլուխներ և «Լվովյան ոսկերչական ար– վեստի հայկական եզրափակումը» (1901) երկը: 1890-ից եղել է Կրակովի ԳԱ ան– դամ, 1900-ից՝ Լվովի համալսարանի պատվավոր դոկտոր: Գրկ. JX amiceBHH H.P., ApMHHCKHe ko- jiohhh Ha VKpaHHe b ncTo^HHicax h jiHTepaType XV–XIX BeKOB, E., 1962. Յա. Դաշկեիչ
ԼՈԶՈՒՆԳ (գերմ. Losung), 1. կոչ, որը հակիրճ ձևով արտահայտում է ղեկավար գաղափար, խնդիր, պահանջ: 2. Հնում զորքերի պահակետերում կիրառվող պայ– մանական գաղտնի բառ՝ նշանաբան:
ԼՈԹԱՐԻՆԳԻԱ (Lorraine), պատմական մարզ Ֆրանսիայի հյուսիս–արևելքում: Տարածությունը 23 հզ. կմ2 է, բն.՝ 2,3 մլն (1972): Ընդգրկում է Մոգել, Մյորտ և Մոգել, Մյոզ, Վոգեզներ դեպարտամենտ– ները: Լ–ի տերիտորիայում են Լոթարին– գիայի Երկաթի հանքավայրերը (խոշորա– գույնը Արևմտյան Եվրոպայում): Տարեկան արդյունահանում է 50–55 մլն ա երկաթի հանքաքար, որի 1/2-ը արտահանվում է Բելգիա, Լյուքսեմբուրգ, ԳՖՀ: Հիմնական կենտրոններն են Բրիե, Տիոնվիլ, Լոնգվի քաղաքները: Զարգացած են մեքենաշինու– թյունը, մետաղամշակությունը, քիմ., փայ– տամշակման, տեքստիլ արդյունաբերու– թյունը: Գյուղատնտեսությունը չունի ընդ– գծված մասնագիտացում: Մշակում են հա– ցահատիկ, շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ: Կա մսակաթնատու անասնապահություն: Լ. ունի տրանսպորտատրանզիտային նշա– նակություն: Մառն–Հռենոս ջրանցքով կապված է Փարիզի, էլզասի, իսկ ջրանց– քավորած Մոգել գետով՝ Հռենոսի արդ. շրջանների հետ: Պատմական տեղեկանք: Մի– ջին դարերում Լ. անունը կրել են տարբեր պետ. և տերիտորիալ կազմավորումներ: 855–900-ին Հռենոսի ստորին և միջին ավազանում գոյություն է ունեցել Լ. թա– գավորությունը: Առաջացել է Ֆրանկական պետության անկման ժամանակ՝ Լոթար I կայսնր տիրույթները բաժանելու հետևան– քով: Անվանումը ստացել է Լ–ի առաջին թագավոր Լոթար II-ի անունից (կառավա– րել է 855–869-ին): 925-ին որպես Լ–ի դքսություն մտել է Գերմանական թագա– վորության կազմի մեջ: 959-ին բաժանվել է 2 դքսության՝ Ներքին Լ. և Վերին Լ.: Ներքի՜ն Լ. դքսությունը XI – XII դդ. բաժանվել է կոմսությունների, որոնք հետագայում մտել են Բելգիայի և Նիդերլանդների կազմի մեջ: Վերին Լ. դքսությունը (հատկա– պես նրա տերիտորիան է համապատաս– խանում Լ. պատմական մարզին) XII դ. զուգահեռաբար կոչվել է Լ–ի դքսություն: Լ–ին տիրելու համար պայքարել են գերմ. և ֆրանս.^կառավարողները: Արդեն XIII դ. սերտացել են Լ–ի կապերը Ֆրանսիայի հետ: Ֆրանս, ազդեցությունն առավել ուժեղացել է XV դ. վերջից: XVII դ. 2-րդ կեսից սկսվել է լոթարինգյան հողերի միավորումը Ֆրանսիայի հետ: 1697-ին Լ–ի դքսությունը վերականգնվել է և կազ– մել Հռոմեական սրբազան կայսրության մասը: 1766-ին Լ. հատուկ պրովինցիայի իրավունքով մտել է Ֆրանսիայի կազմի մեջ: XIX դ. Լ. Ֆրանսիայի տնտեսապես առավել զարգացած մարզերից էր: 1871-ի Ֆրանկֆուրտյան հաշտությամբ Արևել– յան Լ. և նրա հարևան էլզասը Ֆրանսիա– յից անցել են Գերմանիային՝ կազմելով Էլզաս–Լոթարինգիա կայսերական տի– րույթը: 1919-ի Վերսալյան հաշտության պայմանագրով նորից միացել է Ֆրանսիսհ– յին: 1940-ին Լ. և էլզասը անեքսիայի է ենթարկել ֆաշիստական Գերմանիան, որի ջախջախումից հետո դրանք դարձյալ վերադարձվել են Ֆրանսիային:
ԼՈԹԱՐԻՆԳՏԱՆ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆ, Լ Ո– թարինգյան սարավանդ, Ֆրանսիայի հյուսիս–արևելքում (Լոթա– րինգիայում), Փարիզի ավազանի արևել– յան ծայրամասում: Լ. բ. միջօրեականի ուղղությամբ ձգված աղեղնաձև ասիմետ– րիկ, մեզոզոյան կրաքարերից կազմված կուեստային թմբեր են, բաժանված կավա– յին, մերգելային կամ ավազային ցածրու– թյուններով, որոնք ցամաքուրդվում են Հռենոսի ավազանին պատկանող գետե– րով: Թմբերին բնորոշ են կաղնու և հա– ճարենու անտառները, գետահովիտնե– րում՝ վարելահողերը: Զբաղվում են անաս– նապահությամբ, խաղողագործությամբ: Արդյունահանվում է երկաթի հանքաքար, քարաղ:
ԼՈԼԻԿ (Licopersicum), պոմիդոր, տոմատ, մորմազգիների ընտանիքի