Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/656

Այս էջը սրբագրված չէ

է–երը: Տարբերում են նաև բուժական, կենցաղային և խաղային Լ–եր: Մարզական Լ. ընդգրկում է 100– 1500 մ տարածությունների մրցումները, ուր կիրառվում են կրոլ, բրաս, բատեր– ֆլայ և դելֆին լողաձևերը: Կիրառա– կան Լ.՝ տարբեր երկարության և խո– րության սուզումները, խեղդվողին փրկե– լը, ջրային արգելքների հաղթահարումը: Սինխրոն Լ.՝ ակրոբատիկ վարժու– թյուններ ջրում, կատարվում է երաժշտու– թյան ուղեկցությամբ, միայնակ, զույգե– րով կամ խմբակային: Խաղային Լ.՝ տարբեր շարժուն խաղեր և զվարճություն– ներ ջրում: Լ. ջրային պոլոյի հիմքն է, ժա– մանակակից հնգամարտի և ծովային բազ– մամարտի բաղկացուցիչ մասը, ջրա՜մո– տորային և առագաստային սպորտով զբաղվող մարզիկների պատրաստականու– թյան անհրաժեշտ տարրը: Լ. մարդկությա– նը հայտնի է եղել դեռես հնագույն ժա– մանակներից: Սպորտային Լ. մասսայա– կանացել է XIX դ. վերջին: 1890-ին անց– կացվել են Լ–ի Եվրոպայի առաջնության մրցումներ, 1896-ին ընդգրկվել է օլիմպիա– կան խաղերի ծրագրում: 1908-ին հիմնը– վել է Սիրողական Լ–ի միջազգային ֆե– դերացիա (ՖԻՆՍ), 1924-ին՝ Լ–ի Եվրոպա– կան լիգա (ԼԵՆ): ԱՍՀՄ–ում Լ–ի առաջին պաշտոնական մրցումներն անցկացվեք են 1918-ին, 1928-ից ընդգրկվել է ՄՍՀՄ սպարտակիադայի և ՍՍՀՄ առաջնության ծրագրում: 1947-ից ՄԱՀՄ լողորդները մասնակցել են միջազգային տարբեր մըր– ցումների, 1952-ից՝ օլիմպիական խաղե– րին, 1954-ից՝ Եվրոպայի առաջնությանը: 1973-ին Բելգրադում անցկացվեց Լ–ի աշ– խարհի առաջնության առաջին մրցում– ները: Հայաստանում մարզական Լ. զար– գացել է 1930-ից: Հայաստանի լողորդ– ներից հայտնի են Ա. Սոկրյուկովը, Վ. Փի– լոյանը, Հ. Ջիլավյանը, Ա. Նովիկովը:

ԼՈՂԱԹ, 1. բարակ տախտակներից, ֆա– ներից կամ այլ նյութերից պատրաստված զառսու, որը ոագցվում Հ դռների, միջ– նորմների, պաւոի երեսպաաման պանել– ների, պահարանների շրջանակների մեջ: 2. Ներկված պատերի և միջնորմների տար– բեր գույների սահմանագծով տարված ներկի նեղ (1– 3 սմ) շերտ:

ԼՈՄԱՏՈՒՐՏԻ, հայաբնակ գյուղ Վրա– ցական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շըրջ– կենտրոնից 18 կմ հեռավորության վրա, Թրիալեթի լեռնաշղթայի ստորոտին: Գյու– ղըն ունի 610 (140 ընտանիք) հայ բնակիչ (1976): Լ. մտնում է Կաջոյի սովետական տնտեսության մեջ, զբաղվում են հողա– գործությամբ և անասնապահությամբ: Գյուղում գործում է ութամյա դպրոց: Լ–ի եկեղեցին կառուցվել է 1906-ին: Լ–ի հա– յերը գաղթել են 1830-ին էրգրումի վիլայե– թի Բասեն գավառի Ալվար և Բահար գյու– ղերից: Սկզբում բնակվել են Ախալքա– լաքի շրջանի էխտիլա գյուղում, իսկ 1937-ին նրանց մի մասը տեղափոխվել է Լ.:

ԼՈՄԲԱՐԴ, գրավատուն, որ հիմնել են Լոմբարդիայի վաշխառուները Ֆրանսիա– յում, Լյուդովիկոս XI-ի օրոք:

ԼՈՄԲԱՐԴԻՍ (Lombardia), վարչական մարզ Հյուսիսային Իտալիայում: Տարա– ծությունը 23,8 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 8,4 մլն (1970): Ընդգրկում է 9 նահանգ՝ Բերգամո, Բրեշա, Վարեսե, Կրեմոնա, Կոմո, Մանտուա, Միլան, Պավիա, Մոն– դրիո: Մարզի հս–ը զբաղված է Լոմբարդա– կան Ալպերով (բարձրությունը՝ մինչե 4049 մ, Բերնինա զանգվածում) ու Նախաալպերով, մնացած մասը՝ Պադա– նի հարթավայրով: Գլխավոր գետը Պոն է, նավարկելի է: Խոշոր լճերն են Գար– դան, Լագո Մաջորեն, Կոմոն: Լ. Իտա– լիայի տնտեսապես առավել զարգացած մարզերից է: Նրա միջուկը Միլանի արդ. շրջանն է՝ զարգացած մեքենաշինու– թյամբ (ռադիոէլեկտրոնային, էլեկտրա– տեխնիկական, էներգաուժային սարքա– վորումներ, հաստոցներ, սարքեր, ավտո– մոբիլներ, ինքնաթիռներ են), մետալուր– գիայով (երկրի պողպատի ձուլման 1/3-ը), քիմ. (հանքային պարարտանյութեր, ներ– կեր, սինթետիկ կաուչուկ, պլաստմասսա– ներ են), տեքստիլ, կարի, սննդի արդյու– նաբերությամբ: Լ. երկրի գյուղատնտ. հիմնական շրջանն է: Զբաղվում են հացա– հատիկի (եգիպտացորեն, ցորեն, բրինձ) և կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, կաթնատու անասնապահությամբ (1,9 մլն խոշոր եղջերավոր անասուն): Գլխավոր քաղաքը Միլանն է: Լ. հնում կոչվել է Ինսուբրիա:

ԼՈՄԲԱՐԴՈ ՏՈԼԵԴԱՆՈ (Lombardo Tole- dano) Վիսենտե (1894–1968), մեքսիկա– կան և միջազգային բանվորական շարժ– ման գործիչ: 1926–28-ին և 1964–ից եղել է Կոնգրեսի դեպուտատ: 1930-ական թթ. սկզբներից հիմնադրել է մեքսիկական ազգային մի շարք արհմիություններ: 1936–40-ին եղել է Մեքսիկայի աշխատա– վորների կոնֆեդերացիայի գլխավոր քար– տուղար, 1938–63-ին՝ Լատինական Ամե– րիկայի աշխատավորների կոնֆեդերա– ցիայի նախագահ, 1945–65-ին՝ ԱՀՖ Փոխ– նախագահ, Մեքսիկայի սոցիալիստական ժողովրդական կուսակցության (ՄՄԺԿ, հիմնվել է 1948-ին) հիմնադիրն ու գաղա– փարախոսը: Մեքսիկայում խաղաղության կողմնակիցների Ազգային կոմիտեի, 1950-ից՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ: Հեղինակ է1 քաղ. և սոցիալական հարցերին նվիրված աշխա– տությունների:

ԼՈՄԲՐՈ&Ո (Lombrogo) Չեզարե (1835– 1909), իտալացի դատական հոգեբույժ և մարդաբան, բուրժուական քրեական իրա– վունքի մարդաբանական դպրոցի (լոմ– բրոզականության) հիմնադիր: 1862-ից Պավիայի, 1896-ից՝ Թուրինի համալսա– րանների պրոֆեսոր: Հանցագործությու– նը համարել է բնական երևույթ, հիմնա– դրել է «բնածին հանցագործների» տեսու– թյունն ու «բնածին հանցագործներին» բնութագրող հատկանիշների համակարգը, ըստ որի հանցագործներ ոչ թե դառնում, այլ ծնվում են: Ուշ շրջանի աշխատություն– ներում ընդունել է նաև հանցագործու– թյան սոցիալական պատճառների կարևո– րությունը: ԼՈՄէ (Lome), Տոգոյի մայրաքաղաքը, նավահանգիստ Գվինեական ծոցի ափին: Երկրի քաղ., տնտ. և մշակութային կենտ– րոնն է: Մոտ 160 հզ. բն. (1974): Երկա– թուղային կայարան է, խճուղային ճանա– պարհների հանգույց: Կան մարմարի մշակման, բամբակազտիչ, գարեջրի գոր– ծարաններ և արդ. այլ ձեռնարկություն– ներ: Ունի համալսարան, Ազգային ԳՀԻ, Ազգային գրադարան, միջազգային օդա– նավակայան են: Հիմնադրվել է XIX դ. վերջին:

ԼՈՄՈՆՈՍՈՎՄիխայիլՎասիլևիչ [8(19).11. 1711, գ. Դենիսովկա (այժմ՝ Լոմոնոսովո), Արխանգելսկի նահանգ – 4(15).4.1765, Պետերբուրգ], ռուս բնագետ, բանաստեղծ, լուսավորիչ, նկարիչ, պատմաբան: 1731-ին ընդունվել է Մոսկվայի Սլավոնա–հունա– լատինական ակադեմիան, ապա սովորել է Կիևի հոգևոր ակադեմիայում և Պետեր– բուրգի ակադեմիական համալսարանում: Մ. Վ. Լոմոնոսով 1736–41-ին գործուղվել է Գերմանիա՝ ուսանելու քիմիա և մետալուրգիա: 1742-ին վերադարձել է Ռուսաստան, 1745-ից՝ Պե– տ երբ ուր գի ԳԱ քիմիայի պրոֆեսոր (ակա– դեմիկոս): Լ–ի աշխատանքները ճանաչում են ստացել արտասահմանում. 1760-ին ընտրվել է Շվեդիայի ԳԱ անդամ, 1764-ին՝ Բոլոնիայի ԳԱ պատվավոր անդամ: 1755-ին Լ–ի նախագծով Մոսկվայում հիմնվում է համալսարան (այժմ՝ Մ. Վ. Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարան): Քիմիայի և ֆիզիկայի վերաբերյալ Լ–ի հետազոտությունները հիմնված են նյութի ատոմամոլեկուլային կառուցվածքի մասին եղած պատկերա– ցումների վրա: 1756-ին, մետաղները այ– րելով զոդված անոթներում, Լ. եզրակաց– րել է, որ մետաղի կշիռը մեծանում է նրան օդ միանալու պատճառով: Լ. ենթա– դրում էր, որ նյութի հատկությունները (նաև ջերմայինը) պայմանավորված են մաս– նիկների («կորպուսկուլների») մեխանի– կական շարժմամբ: Դրանով Լ. փաստորեն ժխտել է կրակի, լույսի, ջերմության ևն հատուկ նյութերի գոյության գաղափարը (բացառությամբ տիեզերական եթերի), որն այն ժամանակ Եվրոպայում տիրա– պետող տեսակետ էր: Մոլեկուլակինետիկ տեսության հիման վրա Լ. ձևակերպել է մատերիայի և շարժման պահպանման փիլ. սկզբունքը: Նա նյութի և շարժման պահպանման օրենքները համարում էր բնագիտության հիմնարար աքսիոմներ: Լ. տվել է կայծակի, հյուսիսափայլի բա– ցատրությունը: Գ. Ռիխմանի հետ զբաղ– վել է մթնոլորտային էլեկտրականության հետազոտությամբ: Ըստ Լ–ի, էլեկտրական դաշտը պայմանավորված է եթերի մաս– նիկների մրրկային շարժմամբ: Առաջին անգամ հաստատել է (1761), որ Վեներան շրջապատված է մթնոլորտով: Նախագծել է բազմաթիվ օպտիկական սարքեր և գոր– ծիքներ: Թարգմանություններով ու բնա– գիտական աշխատություններով Լ. դրել