ունեն կրկնակի հատակ, որոնց միջից անց– նող հնոցի ծուխն ու գոլորշին տաքացրել են վերին հատակը, պատերը ներսից պատված են ջնարակած աղյուսի բազմա– գույն սալիկներով: Բացվել են նաև երկ– հարկանի պալատական կառույց (պահ– պանված է միայն առաշին հարկը), 2 ջրա– վազան (շատրվաններով), որոնք ներսից պատվել են բազմագույն ջնարակապատ սալիկներով: Ավազաններում ջրի մակար– դակը կարգավորվել է համապատասխան խողովակով, որով ավելացած ջուրը հասել է Ձորագետի կիրճը: Պեղված է Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ– դամբարանը, որը ներսում ունեցել է 4 զույգ որմնասյուների վրա հենվող 4 խա– չաձևվող կամարներ, որոնց հատման տե– ղից սկսվել է գմբեթը: Գմբեթի շաղախի մեջ, ծածկի լիցքը թեթևացնելու նպատա– կով, դրվել են կավանոթներ: Բնակելի թաղամասում բացված տներից առանձնա– պես ուշագրավ է մեկր, որի պատերի որմ– նանկարներն, ի տարբերություն ժամա– նակամերձ ուրիշ հուշարձանների, աշ– խարհիկ բնույթի են: Հնավայրում պահ– պանվել է ուղղանկյուն հատակագծով մի կառույց, որի ներքին տարածությունը բաժանված է 6 մասերի՝ ծածկված գնդաձև առագաստների վրա հենվող երկթեք, ընդ– հանուր կտուրի տակ առնված գմբեթնե– Լո ռ ե. միջնաբերդի պարիսպը հյուսիս–արե– մուաքից րով: Հվ. պատի մեջ դրված միհրաբի քարը ապացույց է, որ այն եղել է մահմեդական մզկիթ (XIV–XV դդ.): l-ի համար շինա– քար է ծառայել տեղական բազալտը: Քա– ղաքին կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել 5 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից, իսկ տեխնի– կական ջուր՝ խողովակաշարի վրայով հոսող բաց առվով: Լ–ից գտնվել են աշխատանքի գործիք– ներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճներ, ապակե ջրա– մաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ ևն, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լ–ում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր: Կան նաև այլ երկըր– ներից (մասնավորապես՝ Վրսատանից, Պարսկաստանից, Միջին Ասիայից և Սիջա– գետքից) ներմուծված առարկաներ: Գրկ. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Տայոց, Ե., 1961: Հարու– թյունյան Վ. Մ., Լոռի բերղ–քաղաքը, «ՊԲ^Օ, 1963, Jsl° 3: Ղարիբյան Ի. Դ., Լոռն քաղաքի պեղումները, «ԲԵՀ», 1969, Ke 1: Ն ու յ ն ի, Լոռե քաղաքի մատուռ–ղամբա– րանը և նրա կավանոթները, «ՊՐՀ», 1969, No 2: Ն ու յ ն ի, Լոռե ամրոցի պեղումները, «ԲԵՀ», 1970, Ne 3: Ի. Ղարիբյան
ԼՈՌԵՆ (Lorrain, իսկական ազգանունը՝ ժելլե, Gellee) Կլոդ (1600–1682), ֆրան– սիացի նկարիչ: Սովորել և 1627-ից բնակ– Կ. Լ ո ռ և ն. «Եվրոպայի առևանգումը» (1655, Ա. Ս. Պուշկինի անվ, կերպարվեստի թանգա– րան, Մոսկվա) վել է Հռոմում: Ստեղծել է կլասիցիստա– կան «իդեալական» բնանկարի իր տար– բերակը: Նրա պատկերներում աստվա– ծաշնչյան, դիցաբանական և հովվերգա– կան մոտիվները տոգորված են երազա– յին թախծոտությամբ («Առավոտ», «Կե– սօր», «Երեկո», «Գիշեր» բնանկարների շարքը, 1651–72, էրմիտաժ, Լենինգրադ): ԼՈՌԻ, պատմա–աշխարհագրական շրջան Մեծ Հայքի Գուգարք նահանգում, Զա– վախք, Վիրահայոց և Րազումի լեռնա– շղթաների միջև: Գրավում էր այժմյան Կա– լինինոյի, Ստեփանավանի և Թումանյանի շրջանների տարածքը: Սկզբնապես Լ. է կոչվել Կյուրիկյան Գավիթ Անհողին թա– գավորի՝ XI դ. Տաշիր գավառում կառու– ցած Լոռի (Լոռե) բերդը, որը 1065-ից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք: Հետագայում Լ. տեղանունը տարածվել է նաև ամբողջ գավառի վրա: XII դ. սկզբին նվաճեցին սելջուկները, 1118–22-ին վրաց թագավոր Դավիթ Շի– նարարը նախկին Կյուրիկյան թագավո– րության տարածքը մաքրեց սելջուկներից և նվիրեց վրաց սպասալարներին (Օրբե– լիներին), 1177-ին, Օրբելիների անհաջող խռովությունից հետո, Լ. սպասալարի պաշտոնի հետ միասին տրվեց ղփչաղ Խուբասարին, իսկ 1185-ին՝ Սարգիս Զա– քարյանին, և այդ ժամանակից Լ. դարձավ Զաքարյան տոհմի ժառանգական սեփա– կանությունը: XII–XIII դդ. Լ–ում կալ– վածքներ ուներ (Դսեղ կենտրոնով) Մամի– կոնյանների կրտսեր ճյուղը: Մոնղ. նվա– ճումից հետո (1236) Լ. վարչականորեն մտավ Գյուրջիստանի վիլայեթի մեջ: Զա– քարյանների ֆեոդալական տան քայքա– յումից (XIV դ. վերջ) հետո Լ–ում ընդհուպ մինչև XIX դ. մնացին նրանց շառավիղ– ները՝ Արղության–Երկայնաբազուկները: XI–XIII դդ. Լ. Արևելյան Հայաստանի մշակույթի և գիտության կենտրոններից էր: Այնտեղ հայտնի էին Հաղպատի, Մանահինի, Քոբայրի, Դսեղի Բարձրա– քաշ վանքերը, ուր ստեղծագործել են Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տու– տեորդին, Դավիթ Քոբայրեցին, Անանիա Սանահնեցին, կարճ ժամանակ նաև Գրի– գոր Մագիստրոսը, Դիոսկորոս Սանահ– նեցին և ուրիշներ: Արդյունագործական կենտրոններն էին Պղնձահանքը (Ախթա– լա) և Մանեսը (Ալավերդի), որտեղ վաղ ժամանակներից արդյունահանվել է պղինձ: 1555-ի թուրք–իրանական պայմա– նագրով Լ. անցավ Մեֆյան Իրանին և վարչականորեն մտավ Քարթլի–Կախեթի վալիության մեջ: 1747-ին, Նադիր շահի սպանությունից հետո Քարթլին և Կախեթը անկախացան Իրանից, իսկ 1762-ին միա– վորվեցին Հերակլ II-ի գլխավորությամբ, և Լ. մնաց Վրաստանի կազմում: 1801-ին Վրաստանի հետ Լ. միացվեց Ռուսաստա– նին և կոչվեց Լոռի–Փամբակի դիստանցիա: 1840-ին այն վերակազմվեց որպես ոստի– կանական շրջան՝ Ալեքսանդրապոլի գա– վառի կազմում, 1850-ին միացվեց Երևանի նահանգին, բայց 1862-ին անջատվեց Ալեքսանդրապոլի գավառից և միացվեց Թիֆլիսի նահանգին: 1880-ին Լ. մտավ Բորչալուի գավառի մեջ, որպես առանձին ոստիկանական շրջան, որն ուներ 66 գյուղ: Նրանցից համեմատաբար խոշոր– ներն էին Ուռուտ, Ագարակ, Լեջան, Լոռի բերդ, Կուրթան, Շահալի (այժմ՝ Վահագ– նի), Ուզունլար (այժմ՝ Օձուն), Հաղպատ, Սանահին, Դսեղ, Լորուտ, Գյուլագարակ, Վարդաբլուր, Զալալօղլի (Ստեփանավան) գյուղերը: Լ–ում կային նաև ռուսաբնակ և հունաբնակ գյուղեր՝ Վորոնցովկա (այժմ՝ Կալինինո) և Նովոմիխայլովկա (հիմնվել են 1844), Պրիվոլնոյե ևն: Ալավերդում և Ախթալայում ապրում էին հույներ, որոնք 1763-ին գաղթել էին Գյումուշխանեից (Տրապիզոնի վիլայեթ): Ամբողջ Արևելյան Հայաստանի համար կարևոր էին Լ–ի արդ. կենտրոնները՝ Ալավերդու, Ախթա– լայի և Շամլուղի պղնձի ձեռնարկություն– ներդ XIX դ. վերջին (1898) երկաթգծի շնորհիվ Լ. տնտեսապես ավելի սերտ կապվեց Կովկասի քաղաքների հետ: Լ. Հայաստանի բանվորական և գյուղացիա– կան շարժումների շրջաններից էր: 1899-ին Ս. Շահումյանը Ջալալօղլիում հիմնել է Հայաստանի առաջին մարքսիստական խմբակը: 1905–07-ին Հայաստանում հե– ղափոխական ելույթներով աչքի ընկավ գյուղացիությունը (ելույթներ Հաղպա– տում, Կուրթանում և այլուր): 1905-ին խոշոր գործադուլներ տեղի ունեցան նաև Ալավերդում տեղի ս–դ. կազմակերպու– թյան և Ս. Շահումյանի ու Ս. Սպան– դարյանի ղեկավարությամբ: 1918-ի դեկ– տեմբերին Անտանտի իմպերիալիստնե– րին հաջողվեց Լ–ին տիրանալու համար պատերազմ հրահրել մենշևիկյան Վրաս– տանի և դաշնակցական Հայաստանի միջև, որի հետևանքով ստեղծվեց Լոռու «Չեզոք գուռին» անգլիական գեներալ–նահանգա– պետի գլխավորությամբ: Նրա կազմում էին Լ–ի նախկին Բորչալու գավառի 41 գյուղեր: 1920-ի աշնանը վրաց մենշևիկ– ները գրավեցին նաև Ջալալօղլին ու այլ գյուղեր: Սովետական իշխանության հաս– տատումից հետո Հայաստանի Կ(բ)Կ Կենտկոմի և Լ–ի ռազմահեղափոխական կոմիտեի (նախագահ՝ Հ. Լազյան) ղեկա– վարությամբ 1921-ի փետր. 11-ի լույս 12-ի գիշերը տեղի ունեցավ ապստամբություն, որը մի քանի օրում հաղթեց ամբողջ «Չե–