Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/669

Այս էջը սրբագրված չէ

ամերիկացի գիտնականները Ա. Գիորսո– յի ղեկավարությամբ (1961), որոնք էլ տարրն անվանել են Լ., ի պատիվ ամերի– կացի ֆիզիկոս է. Լոարենսի: Սակայն նրանց փորձերի արդյունքները հետագա– յում չհաստատվեցին, դրա համար էլ Լ. անվանումը վիճելի է (պարբերական համակարգում վերցված է փակագծերի մեշ): 1965-ին սովետական գիտնական– ներն ստացան 256Lr իզոտոպը՝ ամերի– ցիում 243Am իզոտոպն 180–ի արագացված իոններով ճառագայթելիս (Դուբնա): Հաս– տատված է, որ 256Lr-fi միջուկներն ար– ձակում են a մասնիկներ և նրա Ty2= – 35 վրկ: 1969-ին Դուբնայում առաշին անգամ ստացվեց նաև 255Lr իզոտոպը: Ամերիկացի գիտնականները 1971-ին ըս– տացան 257–260 զանգվածի թվերով իզո– տոպներ, որոնցից ամենակայունը 260Lr է (Tt/2=3^): Լ–ի բոլոր իզոտոպներն ստացվել են չափազանց քիչ քանակներով և վատ են ուսումնասիրված: Ենթադրվում է, որ քիմ. հատկություններով պետք է նման լինի ծանր ակտինիդներին, իսկ օքսիդացման բնորոշ թիվը՝ +3: Լ. Գրիգորյւսև ԼՈՔԻ ԼԵՌՆԱՆՑՔ, գտնվում է վիրահա– յոց լեռնաշղթայի կենտրոնական մասում, Լոք լեռնագագաթից 3 կմ արեմուտք, 1838 մ բարձրության վրա: Ձմռանը փակ– վում է, ունի տեղական նշանակություն: Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրշանը կա– պում է Վրաց. ՍՍՀ Րոլնիսի շրշանի հետ:

ԼՈՔՈՆ՜ԵՐ (Siluridae), ծածանակերպերի կարգի ձկների ընտանիք: Մարմնի երկա– րությունը մինչե 5 մ է, քաշը՝ մինչե 300 կգ: Մարմինը լերկ է, առանց թեփուկների, լորձնապատ: Հայտնի է 8 սեռ՝ տարած– ված Եվրոպայի և Ասիայի քաղցրահամ շրերում: ՍՍՀՄ–ի գետերում և լճերում ապրում է Լ–ի 3 տեսակ, որից սովորա– կան Լ. (S. glanis) ՀՍՍՀ ջրավազան– ներում ապրող ամենամեծ ձուկն է: Ունի մեծ գլուխ, լայն, տափակ դունչ, մեծ բացվող բերան: Վերին ծնոտի 2 բեղիկ– ները երկար են ներքին ծնոտի 4 բեղիկնե– րից: Սնվում է ձկներով, գորտերով, ջրա– լող թռչուններով: Ջերմասեր ձուկ է: Սե– ռահասուն է դառնում կյանքի 4–5 տարում, ձվադրում է ապրիլ–մայիս ամիսներին: Սովորական Լ. տարածված է Սե, Կասպից, Արա լյան ծովերի ավազաններում, որտեղ ունի արդյունագործական նշանակություն, իսկ ՀՍՍՀ Ախուրյան, Քասաղ, Արփա և Որոտան գետերում ապրող Լ. սպորտա– յին որսի օբյեկտ են:

ԼՈՔՍՈԴՐՈՄԻԱ, լոքսոդրոմա (< հուն. Xo|og – թեք, 6p6|ioc; – վազք, ճանապարհ.), գիծ պտտման ոլորտի կամ պտտման այլ մակերեույթի վրա, որը բոլոր միջօրեականները հատում է հաս– տատուն անկյան տակ: 0° կամ 180° ան– կյան դեպքում Լ. համընկնում է միջօրեա– կանի, իսկ ±90°-ի դեպքում՝ զուգահեռա– կանի հետ: Մյուս դեպքերում առաջաց– նելով անսահմանափակ թվով պարույր– ներ՝ Լ. անընդհատ մոտենում է բեեռին: Լ. կիրառվում է ծովագնացության և օդա– գնացության մեջ: Լ. և օրթոդրոմիան (ուղիղ ընթացող ճանապարհ) ուսումնասիրել է Վ. Սնելիուսը 1624-ին; Լոքսոդրոմիան բոլոր միջօրեականները K= =70° անկյան տակ հատող ոլորտում

ԼՈՖՈՏԵՆՏԱՆ ԿՂԶԻՆԵՐ (Lofoten), ար– շիպելագ Նորվեգական ծովում: Գտնվում է Սկանդինավյան թերակղզու հս–արմ. ափի մոտ, որից բաժանվում է Վեստ–ֆիորդ նեղուցով: Պատկանում է Նորվեգիային: Ընդգրկում է էստվոգյո, Վեստվոգյո, Ֆլակստադյո, Մոսկենեսյո և բազմաթիվ մանր կղզիներ: Տարածությունը 1,2 հզ. կմ2 է: Ունի լեռնային ռելիեֆ, կազմված է գրանի տներից, գնեյսներից, սիենիտնե– րից և բյուրեղային թերթաքարերից: Ափե– րը ժայռոտ են, կտրտված մանր ֆիորգ– ներով: Կլիման խոնավ օվկիանոսային է: Հունվարի միջին ջերմաստիճանը 0°C է, հուլիսինը՝ 12°C, տարեկան տեղումները՝ 1000 մմ: Գերակշռում է լեռնատունդրա– յին բուսականությունը: Զբաղվում են ձկնորսությամբ և ոչխարաբուծությամբ: ԼՍ Ա–ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՆՅԱՐԴ (N. stato-acusticus), անդաստակ ա– խխունջային նյարդ (N. westi – bulo cochlearis), գլխուղեղային VIII զույգ նյարդը: Կազմված է երկու տարբեր ֆունկ– ցիա կատարող (լսողության և հավասա– րակշռության) նյարդաթելերի ձուլումից: Կորիզները գտնվում են երկարավուն ուղե– ղում, որոնցից սկսվող նյարդաթելերն ուղեղից դուրս են գալիս ուղեղիկ–կամրջա– յին սահմանից, բաժանվում են 2 ճյուղի՝ խխունջային և անդաստակային (վեստի– բուլյար): Ւփւունջայինը վերջանում է լսո– ղական օրգան կազմող խխունջի մեջ, անդաստակայինը՝ հավասարակշռության օրգան կոչվող կիսաշրջանաձե 3 խողո– վակներում և նախադռան պատերում գտնվող հատուկ գոյացություններում: Ան– դաստակային կորիզներից սկսվող հավա– սարակշռության ուղիներն ուղղվում են դեպի մեծ ուղեղի քունքային բիլթ, ուղե– ղիկ և ողնուղեղ:

ԼՍՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐ, տես Ականջ:

ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՄ, ձայնի ճնշման այն նվազագույն մեծությունը, որի դեպքում մարդու ականջը դեռես կարող է ընկալել տվյալ հաճախականության ձայնը: Լ. շ–ի մեծությունն ընդունված է արտահայտել դեցիբելով Լղբ), իբրև ձայնի ճնշման զրո– յական մակարդակ ընդունելով 2-10՜5 ն/մ2 արժեքը (հարթ ձայնային ալիքի 1 կհց հա– ճախականության դեպքում): Լ. շ. կախված է ձայնի հաճախականությունից: Աղմուկի և ձայնային այլ գրգռիչների ազդեցությամբ տվյալ ձայնի համար Լ. ղ. բարձրանում է (տես Ձայնի քողարկում), խանգարող ազ– դակի ներգործությունը վերացնելուց հե– տո էլ այն դեռես որոշ ժամանակ պահ– պանվում է և ապա նոր վերադառնում սկզբնական մակարդակին: Տարբեր մարդ– կանց, ինչպես նաև տարբեր ժամանակ միենույն մարդկանց Լ. շ. կարող է տար– բեր լինել՝ կախված տարիքից, ֆիզիոլո– գիական վիճակից, մարզվածությունից: Տես նաև Զգայություն:

ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆ, մարդու և կենդանիների օրգանիզմի ֆունկցիա, որով ապահովվում է ձայնային տատանումների ընկալումը: էվոլյուցիայի պրոցեսում Լ–յան համա– կարգը առաջինը ձեավորվել է միջատների մոտ, բնորոշ է բոլոր ողնաշարավորներին և լավ զարգացած է կաթնասունների օր– գանիզմում: Լ–յան օրգանների (տես Ականջ) կառուցվածքը կենդանական աշ– խարհի տարբեր ներկայացուցիչների և մարդու մոտ տարբեր է: Մարդը որպես ձայն ընկալում է 16-ից մինչե 20.000 հց հաճախականությունները: Նշված սահ– մաններից ցածր և բարձր տատանումները մարդու կողմից չեն ընկալվում, սակայն հեշտությամբ կարող են ընկալվել որոշ կենդանիների կողմից: Լ. բնորոշվում է լսողականության շեմքով, ձայնի նվազա– գույն ուժը, որը կարող է առաջացնել լսողական զգացողություն, ստորին շեմքն է: Ձայնի առավելագույն ուժը, երբ վերա– նում է լսողական զգացողությունը և ականջներում ի հայտ է գալիս ցավի զգա– ցում, լսողականության վերին կամ ցա– վային շեմքն է: Ստորին և վերին շեմքով սահմանագծված տարածությունը կոչ– վում է լսողական դաշտ: Մարդու Լ. ավելի զգայուն է 800–500 հզ, հաճախականու– թյան տատանումների նկատմամբ: Լ–յան կարևորագույն հատկանիշներն են՝ ձայնի տարբերումը ըստ բարձրության (տատա– նումների հաճախականություն), ուժգնու– թյան (ինտենսիվության), երանգավորման (տեմբրի) և ձայնի ուղղության որոշման (օտոտոպիկա), ինչպես նաև հարմարվո– ղականությունը, այսինքն՝ Լ–յան շեմքի բարձրացումը ձայնի տնական ազդեցու– թյան ժամանակ:

ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, երաժըշ– տության առանձին տարրերի (բարձրու– թյուն, ուժգնություն, տեմբր), ինչպես նաե երաժշտական համակարգում և եր– կում հնչյունների ֆունկցիոնալ կապը զգալու ընդունակություն: Տարբերակում են Լ. ե–ի մի քանի տեսակներ՝ բացարձակ, հարաբերական, ներքին են: Տես նաե Աոչֆեջո:

ԼՎԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ, լվանալու հատկու– թյամբ օժտված մակերևութային ակտիվ նյութեր: Հնում որպես Լ. մ. կիրառել են բնական ծագում ունեցող նյութեր, օրի– նակ, բուսական մոխրից ստացվող պո– տաշ, բնական սոդա, կավեր, որոշ բույ– սերի հյութեր կամ քամվածք: XIX^ զար– գացավ օճառագործությունը, իսկ XX դ. 30-ական թթ. առաջին անգամ Գերմա– նիայում հիմք դրվեց սինթետիկ Լ. մ–ի արտադրությանը: Լ. մ. բաժանվում են երկու դասի՝ ի ո ն ո գ և ն (ջրում դի– սոցվող) և ոչ իոնոգեն (ջրում չդի– սոցվող) նյութերի: Բացասական լիցքով մակերևութային ակտիվ իոններ ունեցող իոնոգեն նյութերը կոչվում են անիոն– ակտիվ, ղրական լիցքավորվածնե– րը՝ կատիոնակտիվ, իսկ ա մ ֆ ո– տ և ր կամ ամֆոլիտ՝ եթե իոնները հիմ–