Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/671

Այս էջը սրբագրված չէ

Պատմության, Ուկրաինական արվեստի, ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի, Ազգագրության են, Պկաական պատկերասրահ: Լ. հարուստ է ճարտ, հուշարձաններով: Կարևորներից են՝ Շու– կաների հրապարակի բնակելի տները, (XVI –XVII դդ.). Ուսպենսկի եկեղեցու համալիրը (XVI դ. վերջ–XVII դ. սկիզբ), Վերածննդի ոճով 2 կապելլաները (XVII դ.), բարոկկո ոճի 2 կոստյոլ (1600– 1630 և 1749–64), Ս. Ցուրայի տաճարը (1744–70), կլասիցիզմի ոճով ռատուշան (1827–35), օպերայի և բալետի ակադե– միական թատրոնի՝ ոճով էկլեկտիկ շենքը (1897–1900) ևն: Սովետական Լ–ի շինա– րարությունն ընթանում է ըստ գլխավոր հատակագծի (հաստատվել է 1956-ին, սրբագրվել՝ 1966-ին): Կառուցվում են մեծ թվով բնակելի ու հասարակական շենքեր; Նշանավոր են Վ. Ի. Լենինի (բրոնզ, գրա– նիտ, 1952, քանդակագործ՝ Ս. Դ. Մեր– կուրով), Ա. Միցկևիչի (բրոնզ, գրանիտ, 1905), Ի. Ֆրանկոյի (գրանիտ, 1964) հու– շարձանները, Սովետական զինված ուժե– րի մարտական փառքի մոնումենտը (բրոնզ, գրանիտ, 1971) են: Լ–ում բնակ– վել են հայեր, որոնք զբաղեցրել են առան– ձին թաղամաս հին քաղաքի հս–արլ. մա– սում, Կրակովյան դարպասների և քաղա– քի կենտրոնի՝ Շուկաների հրապարակի միջև, ընդգրկելով Հայկական (Ներքին և Վերին), Սկարբկովյան (այժմ Լեսյա Ուկ– րաինկայի անվ.), Կրակովյան փողոցները: XIV–XV դդ. տները եղել են հիմնականում փայտաշեն և ազատ տեղադրված: Պատե– րազմների և հաճախակի հրդեհների պատ– ճառով թաղամասը կառուցապատվել է քարե շենքերով, որոնց բնորոշ են հայկ. շինարարական ավանդների որոշ առանձ– նահատկություններ: Լ–ում XIII – XIV դդ. եղել է հայկ. երեք եկեղեցի: Այժմ կանգուն է մեկը, որը 1363–70-ին կառուցել են հայ վարպետները փայտե եկեղեցու (1183) տեղում: Նախնական հորինվածքը քառա– մույթ խաչաձև գմբեթավոր է: XVI – XVIՍ դդ. եկեղեցուն հս–ից կցել են օժան– դակ շինություններ, արմ–ից ընդարձակել աղոթասրահը, հվ–ից ավելացրել քառա– կամար սրահ: XVIII դ. վերակառուցել են ավանդատների աբսիդները, որոնք արլ. ճակատում ստացել են կիսաշրջանաձև ելուստներ: Եկեղեցուն կից է սրահ–դամ– բանատունը, որի գերեզմանաքարերը (մի քանիսը XIV դ.) ծածկված են զարդաքան– դակներով և հայերեն արձանագրություն– ներով: Հայկական փողոցի դոմինանտը զանգակատունն է (1527): Թաղամասի բնակելի տները 3–4-հարկանի են, մի քանիսը միջնահարկով: Բնակարանների հատակագծերը բարդ են, մուտքերն ուղ– ղանկյուն, երբեմն կամարակապ: Լուսա– մուտները զարդարված են ճակտոնով կամ քիվով երեսակալով: Շենքերի հարդա– րանքում հաճախ օգտագործվել են հայե– րեն արձանագրություններ: Հայերը եղել են Լ–ի առաջին բնակիչ– ներից (XIII դ. 2-րդ կես): Դրանք արհես– տավորներ էին, որոնք սկզբում համա– խմբված են եղել Հյուսիսային Պոդզամչե շրջանում, որտեղ պահպանվել են «հայկ. գետակ», «հայկ. կամուրջ», «հայկ. բաղ– նիք» հին անունները: Այնուհետև հայերի Բնակելի տուն Լվովում (XYI–XVII դդ.. ճարտ. Պ. Կրասովսկի) Լվովի հայկական եկեղեցին (1363–70) զգալի մասը տեղափոխվել է քաղաքի ամ– րացված կենտրոնամասը, որտեղ գլխավոր փողոցներից մեկը առ այսօր կոչվում է «Հայկական»: 1360-ական թթ. Լ. դարձել է ամբողջ Հարավ–Արևելյան Եվրոպայի հայության հոգևոր կենտրոնը, որտեղ 1407-ին ապրել է շուրջ 300 հայ, 1633-ին՝ 2000 հայ: Լ–ի հայերը, որոնք իրավական ու տնտ. արտոնություններ են ունեցել դեռևս Դալիցյան Ռուսիայի իշխանների օրոք, Լեհաստանի թագավոր Կազիմիր II 1-ից 1356-ին ստացել են ներքին ինքնա– վարության իրավունք: Համայնքում կի– րառվել է ազգային դատաստանագիրք (տես Լեհահայոց ղաւոասաանագիրք): XVI դ. վերջին քաղաքի շարժական և անշարժ հարստության շուրջ 25% –ը պատ– կանել է հայերին: Լ. Արևելքի և Արևմուտ– քի միջև կապող օղակ է դարձել շնորհիվ հայ վաճառականների, որոնք ներկայա– ցուցիչներ են ունեցել Կ. Պոլսում, Զմյուռ– նիայում, Մոսկվայում, Ամսէոերդամում և այլուր: Առանձին տոհմեր (Իվաշկովիչ, Բերնատովիչ ևն) հռչակվել են ամբողջ Լեհաստանում և երբեմն վարկավորել նույնիսկ թագավորներին: Քաղաքում մեծ թիվ են կազմել հայ արհեստավորները (ոսկերիչներ, կաշեգործներ, ջուլհակներ, վրանագործներ, օճառագործներ, ներկա– րարներ), որոնք միավորված են եղել առանձին համքարություններում: Հայերը ունեցել են կալվածքներ: Կառուցել են վանք, եկեղեցիներ, աշխարհիկ դպրոցներ, գրադարաններ, հիվանդանոցներ: Գոր– ծել է երիտասարդական «Կտրիճների խումբ» կազմակերպությունը: XVI– XVII դդ. լվովահայերը ոչ միայն մեծ դեր են խաղացել Լեհաստանի պետական–քա– ղաքական, դիվանագիտական կյանքում (Քրիստափոր Սերեբկովիչ, Պյոտր Գրի– գորովիչ, Իվան Նիկորովիչ, Սուլեյման Կոստանդին Կոմս դը Սիրի և ուր.), այլև գործուն մասնակցություն են ունեցել թուր– քերի դեմ ուկր. և լեհ ժողովուրդների պայ– քարին: Լ–ի գաղթավայրը եղել է Ուկրաի– նայում և Լեհաստանում հայկ. մշակույթի խոշոր կենտրոններից մեկը, որտեղ ստեղծ– վել են իրավագիտական, բժշկագիտական, բառարանագրական, մատենագրական (Ստ. Լեհացի), պատմագրական (Սիմեոն Լեհացի, Հովհ. Ավագերեց, Սադոկ Բա– րոնչ, Զիմորովիչ), տաղասացական (Մի– նաս Թոխաթեցի, Պարսամ Տրապիզոն– ցի), ճարտարապետական, նկարչական (Պավել և Սիմոն Բոգուշներ), մանրանկար– չական (Գրիգոր Լվովցի, Ղազար Բաբերդ– ցի), ոսկերչական արվեստի (Բեդրոս Զա– խարիասևիչ) հուշարձաններ: 1616–18-ին Լ–ում գործել է նաև հայկ. տպարան: (Տես Լվովի հայկական տպագրություն), 1664– 1783-ին՝ Լվովյան հայկական կոեգիան: XVII–XVIII դդ. Լեհաստանի բաժանման, Լ–ի տնտ. անկման, հայերի նկատմամբ կիրառված տնտ. և ազգային խտրականու– թյան, կաթոլիկական ճնշման, մայր հայ– րենիքի հետ հոգևոր–մշակութային կա– պերի խզման և ներքին երկպառակություն– ների հետևանքով Լ–ի հայ համայնքը անկում է ապրել: 1782-ին քաղաքում մնա– ցել է 211 հայ: 1772-ին Լ. գրաված ավստրիացիները վերացրին (1784) հայկ. ինքնավարությունը: Շարունակել է գո– յատևել միայն հայ կաթոլիկ արքեպիսկո– պոսությունը: XVIII–XIX դդ. Լ–ում գոր– ծել են պատմաբաններ Թոմաս Ցոզեֆո– վիչը (1663–1729) և Կլեմենս Խոդիկևիչը (1715–1797), քանդակագործ Թ. Բարոնչը (1842–1905), արվեստաբան Ցան Պողոս Անտոնովիչը (1858–1922): 1930-ական թթ. Լ–ի հայերը ստեղծել են մշակութային ըն– կերություն, հրատարակել լեհերեն ամ– սագրեր: Ներկայումս Լ–ում ապրում են շուրջ 1500 հայեր, որոնք ակտիվ մասնակ– ցություն ունեն քաղաքի տնտ. կյանքին (տես նաև Լեհաստան, Հայերը Լե– հաստան ու մ բաժինը): Գրկ. Աբրահամյան Ա. Գ., համա– ռոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմու– թյան, հ. 1, Ե., 1964: ’՝տայ ժողովրդի պատմու– թյուն, հ. 4–5, Ե., 1972–74: Հովհաննիս– յան Մ. Լ., Ուրվագծեր Լեհաստանի և Արե–