30-ին՝ 60 աշակերտով (1882-ին հին ժա– ռանգավորաց վարժարանը միավորվեց ճեմարանի հետ)]: ճեմարանին կից կա– ռուցվեցին ննջարաններ, հիվանդանոց U օժանդակ այլ շինություններ: Նույն՝ 1869-ին հիմնադրվեց էջմիածնի թանգա– րանը: Կարգավորվեց տպարանը, ընդ– լայնվեց գրատուն–մաւո հնադարանը, 1879-ին բացվեց նրա ընթերցարանը: 1889-ին կառուցվեց տպարանի նոր շենքը, նորոգումներ ու մասնակի փոփոխություն– ներ կատարվեցին վանքում ու շրջակայ– քում, իսկ Մկրաիչ Ա Վանեցու (Ի»րիմյան Հայրիկ, 1892–1907) օրոք վանքում անց– կացվեց (աննշան չափով) էլեկտրական լուսավորություն: XIX դ. վերջից է. դարձավ հայ մշակույթի կարեոր կենտրոններից: է. հրավիրվեցին մշակույթի ու գիտության մի շարք գոր– ծիչներ՝ դասավանդելու Գևորգյան ճեմա– րանում կամ աշխատելու Մատենադարա– նում ու «Արարատ»-ի խմբագրությունում, է–ում ապրում ու գործում էին՝ Կոմիտասը Հ. Հովհաննիսյանը, Հ. Աճաոյանը, Մ. Աբեդյանը, Ե. Թադևոսյանը, Գ. Տեր– Մկրտչյանը, Գ. Հովսեփյանը և ուրիշներ: Մշակութային կյանքի վերելքին զուգըն– թաց աճեց բնակչությունը (1909-ին է. ուներ 3422 բն.), աշխուժացավ քաղ. կյան– քը. է. դարձավ Հայաստանի ս.-դ. կենտ– րոններից մեկը: Մակայն է–ի զարգացումը խաթարվեց սկսված հայ–թուրքական կռիվ– ներով: է. վերածվեց պատերազմի ար– հավիրքներից տուժած հայ գաղթականու– թյան հավաքատեղիի: Դարեր շարունակ է. եղել է պետակա– նությունից զրկված, աշխարհով մեկ սփըռ– ված հայ ժողովրդի ազգային–քաղաքական կենտրոնը: Օտար և ներքին իշխողներն ու իշխանությունները հաճախ է–ի հոգևոր պետերի հետ են կարգավորել ու լուծել իրենց խնդիրները: է–ից ելած որոշում^ ները ժողովրդի բոլոր խավերի (անկախ նրանց գտնվելու վայրից) համար, որպես jMimi, օբնւՆքի ուժ ՆՆ ուննցնլ: է. բազ– միցս եղել է ավաաազյւակաե շարժման կենտրոն (տես էջմիածնի ժողովևեր 1541, 1677), իրեն է ձգել ազատագրական շարժ– ման բազմաթիվ գործիչների (էմին Հով– սեփ, Մովսես Բաղրամյան, Եգոր Խութով ևն), իսկ 1918-ին, Թուրքիայի հարձակման ժամանակ, է–ի բազմաթիվ աշխարհազո– րայիններ, մտավորականներ ու հոգևո– րականներ մասնակցում էին Սարդարա– պատի ճակատամարտին: Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց (1920) հետո է–ի զարգա– ցումն ընթանում է ծրագրված ու կազմա– կերպված: Այն ընդգրկում է տնտեսության ու մշակութային բոլոր ոլորտները: Սովե– տական իշխանության առաջին օրերից է. դադարում է վանքապատկան լինելուց և դառնում Վաղարշապատի գավառի կենտ– րոնը: է. սկսում է ապրել նոր կյանքով: Միջոցներ են ձեռնարկվում բարելավելու Է–ում հավաքված բազմահազար գաղթա– կանների վիճակը: Նրանց մի մասը մշտա– պես հաստատվում է է–ում: Շինարարա– կան–տնտեսական և կրթական–մշակութա– յին աշխույժ եռուզեռ է սկսվում: Կառուց– վում են տներ, արհեստանոցներ, բացվում դպրոցներ, ակումբներ, Մատենադարանը վերածվում է Նյութական մշակույթի ինստ–ի (1921) և դրվում գիտ. հասարա– կայնության տրամադրության տակ: 1944-ից հրատարակվում է Հայրապետա– կան Աթոռի «էջմիածին» ամսագիրը, 1945-ին՝ բացվում էջմիածնի հոգևոր ճե– մարանը: 1950–60-ական թվականներից, ճարտ. նոր կառույցներին զուգընթաց, ուշադրություն է դարձվում նաև հների բարեկարգմանը, նորոգվում են Հռիվւսի– մեի տաճարը, Գայանե եկեղեցին, բարե– կարգվում Զվարթնոցի շրջակայքը: Կա– թողիկոս Վազգեն Ա Պալճյանի նախա– ձեռնությամբ մեծ շինարարություն է ծա– վալվել է–ի վանքում: Կառուցվել է նոր վեհարան, կանգնեցվել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, վերա– կանգնվել Մայր տաճարի որմնանկարները: Դարավոր կառուցումներից ու վերակա– ռուցումներից հետո 1960-ական թթ. վեր– ջին վերջնականապես ամբողջականացավ է–ի վանքի համալիրը, որն այժմ ոչ միայն է–ի ճարտ. գլխավոր անսամբլներից, այլև հայ ճարտարապետության գոհարներից է: V դարից ի վեր է. եղել է ոչ միայն հայ ժողովրդի նշանավոր ուխտատեղի, այլև մշակույթի հին ու նոր կոթողներով գրա– վել է այլազգի գիտնականների, գրողների, բանաստեղծների, պետ. ու քաղ. գործիչ– ների և ճանապարհորդների ուշադրու– թյունը: Տարբեր ժամանակներում է. են այցելել Հ. Մարթինը, ժ. Թավերնիեն, ժ. Շարդենը, Ֆ. Պարրոտը, Հ. Լինչը, Ն. Մառը, Մ. Գորկին, Ա. Նովելլոն և ուրիշ– ներ: է. այժմ էլ ՍՍՀՄ նշանավոր տեսար– ժան վայրերից է: է. Երևանի արմ. դար– պասն է և քաղաք–արբանյակը: Պատկերազարդումը տես 96-րդ էջից հե– տո՝ ներդիրում: Գրկ. Ագաթանգեղոս, Պաամութիւն Հայոց, Տփղիս, 1909: Մովսես I» ո ր և ն ա– ց ի, Պատմություն Հայոց, Ե., 1968: Ղազար Փ ա ր պ և ց ի, Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904: Օ ր– մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, մաս 1–3, ԿՊ–Երուսաղեմ, 1912–27: Շա հ խ ա թ ու ն– յ ա ն Հ., Ստորագրություն կաթողիկե էջ– միածնի և հինգ գավառացն Արարատա, հ.1-2, էջմիածին, 1842: է փ ր ի կ յ ա ն Ս., Ս. էջ– միածին 303–1903, Վնտ., 1903: Բ ա ս տ ա մ– յ ա ն ց Վ., Նկարագրություն Մայր եկեղեց– վոյն Հայոց Ս. էջմիածնի, Վաղ–պատ, 1877 (հայ և ռուս): Քալանթար Ա., Հին Վաղարշա– պատի պեղումները, Ե., 1935: Առաքել– յ ա ն Բ., Քաղաքները և արհեստները Հայաս– տանում IX–XIII դարերում, հ. 1–2, Ե., 1958–64: Ջ. Հարությունյան
ԷՋՄԻԱԾԻՆ», սեղանի սպիտակ տեսա– կավոր գինի: Մշակվում է 1945-ից՝ ՀՄՍՀ էջմիածնի գինու գործարանում՝ «Ոսկե– հատ» խաղողից: Թնդությունը՝ 14–16 ծավ. % , տիտրվող թթվությունը՝ 5 գք: Ունի սաթի (բոլոր երանգների) գույն, բոված ընկույզի համ: Հնացման ընդհա– նուր ժամկետը՝ 3 տարի: Համամիութենա– կան ու միջազգային մրցույթներում շա– հել է 2 արծաթե մեդալ:
ԷՋՄԻԱԾԻՆ», կրոնա–բանասիրական ամսագիր: Հրատարակություն Ամենայն Հայոց կաթողիկոսության: Լույս է տես– նում 1944-ից: Մինչև 1361-ը տպագրվել է Երևանում, 1961-ից՝ էջմիածնում: Խմբա– գիրներ՝ Ա. Առաքելյան (1944–48, 1955– 1956), Լ. Կիսիբեկյան (1948-50), Ա. Աբ– «էջմիածին» ամսա– գրի շապիկը րահամյան (1950–55), Ա. Հատիտյան (1956-ից): Լուսաբանում է Մայր աթոռի, միաբանության, հայ եկեղեցու թեմերի կյանքը, հրապարակում կոնդակներ, եկե– ղեցական ժողովների արձանագրություն– ներ, Մայր աթոռի ու Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրություններ ևն: Տպագրում է հայ ձեռագրագիտության, աղբյուրագիտության, գաղթավայրերի պատմության, միջնադարյան վանքերի վերաբերյալ ուսումնասիրություններ, հայ մատենագիրների անտիպ գործեր, անդ– րադառնում հայոց լեզվի, դպրոցի, տպա– գրության, մամուլի, խաչքարերի, եկեղե– ցական և ժող. երաժշտության պատմու– թյանը: Աշխատակցել են Գ. Հովսեփյա– նը, Մ. Մալխասյանցը, Հ. Աճաոյանը, Ե. Շահազիզը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Գ. Լևոնյանը, Ե. Տեր–Մինասյանը, Ս. Տեր– Ներսիսյանը, Հ. Սիրունին, Հ. Անասյանը և ուրիշներ: Ս. Քոչանջյան
ԷՋՄԻԱԾՆԱԿԱՆՈՒԹՏՈՒՆ, է ջ մ ի UI ծ– նական հոսանք, էջմիածնա– կ ա ն ն և ր, հայ հասարակական–քաղա– քական և կղերական հոսանք XVII դա– րում: Ձևավորվել է հայ ազատագրական շարժումների ընթացքում: Պաշտպան ել է հայ եկեղեցու միասնությունն ու ինքնու– րույնությունը, դավանանքի և ավանդու– թյունների անաղարտությունը ընդդեմ սսակաԱության՝ դավանական զիջումնե– րի գնով կաթոլիկ Եվրոպայի օգնությամբ ազատագրվելու և Եղիազար Ա Այնթափ– ցու գլխավորությամբ արևմտահայ կաթո– ղիկոսություն հաստատելու գաղափար– ների: է–յան ու սսականության պայքարն առանձնապես սրվել է 60–70-ական թթ. արևմտահայ ազատագրական շարժում– ների շրջանում՝ զուգորդվելով հայ առև– տրական բուրժուազիայի շարքերում առա– ջացած երկու խավերի՝ չեչեբիոնթյան ու խոջայության ներքին պայքարին, որի գլխավոր թատերաբեմը Կ. Պոլիսն էր: է–յան հիմնական հենքը չելեբիությունն էր, սսականությանը՝ խոջայությունը: Հայոց կաթողիկոս Հակոբ Դ Զուղայեցու մահով և Եղիազար Այնթափցու կաթողի– կոս ընտրվելով՝ 80-ական թթ. սկզբին դադարել է այդ պայքարը, և է. ու սսակա– նությունը աստիճանաբար կորցրել են իրենց նշանակությունը: Գրկ. Անաս յան Հ. Ս., XVII դարի ազատագրական շարժումներն Արեմտյան Հա– յաստանում, Ե., 1961:
ԷՋՄԻԱԾՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ 1441, Վաղարշապատի ազգային ժողով, հրավիրվել է Հայոց կաթողի– կոսությունը էջմիածնում վերահաստատե–