Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/682

Այս էջը սրբագրված չէ

գրականության նմուշներ: «Լ.»-ին աշխա– տակցել են իրանահայ գրողներն ու ար– վեստագետները: Կատարել է արտա– m սյումներ Սովետական Հայաստանի մա– մուլից: Շ. Խոէրշոնղյան

ԼՈՒՅՍ» գրական, գիտական և քաղաքա– կան կիսամսյա հանդես (հետագայում՝ շաբաթաթերթ): Լույս է տեսել 1895– 1908-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Մ. Սուլթանյան, Հ. Մառք: Ունեցել է կրո– նաբարոյախոսական ուղղություն: «Լ.» հիմնականում տպագրել է դաստիարակ– չական բնույթի նյութեր: Թարգմանաբար, երբեմն նաև բնագրով, ներկայացրել է նմուշներ եվրոպական և թուրք, գրակա– նությունից: Ազգային կյանքի վերաբերյալ նյութերը գերակշռաբար նվիրված են դըպ– րոցական–կրթական խնդիրներին և սո– վորողներին գործնական գիտելիքներով զինելու անհրաժեշտությանը: Ծանոթաց– րել է նաև ժամանակի քաղ. անցուդար– ձին: Վերջին շրջանում «Լ.» վերածվել է՝կանանց նվիրված պարբերականի, որը բացառապես անդրադարձել է ընտանիքում կնոջ դերի բացահայտման ու նոր սերնդի դաստիարակության հարցերին, հրատա– րակել չափածո և արձակ գեղ. գործեր: Աշխատակցել են Զ. Մոմճյանը, Մ. Փափազ– յանը, Հ. Արշակյանը, Տ. Կյուլպենկյանը և ուրիշներ: Վ. ՂոնկասյաԱ

ԼՈՒՅՍ», կրոնական, բարոյական Ա ըն– տանեկան կիսամսյա հանդես (հետագա– յում՝ շաբաթաթերթ): Լույս է տեսել 1874– 1885-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Հ. Դի– մաքսյան, Մ. Գափամաճյան: Կրոնական քարոզների, բարոյական և այլ խրատնե– րի միջոցով ավանդել է Ավետարանի սկզբունքները: Տպագրել է հոդվածներ Հայաստանի պատմական անցյալի, ազ– գային խնդիրների, երեխաների դաստիպ– րակության վերաբերյալ: Վերջին շրջա– նում կարևոր տեղ է հատկացրել երգիծան– քին որպես հասարակական կյանքի արատ– ները վերացնելու միջոց: Տպագրել է նաև ^ա^ափն վայւյու– թյաե, պատրիարքականի, դպրոցների, ուսումնական խորհուրդների գործունեու– թյան մասին, բանաստեղծություններ, տնտեսագիտական զրույցներ: Աշխատակ– ցել են Հ. Պարոնյանը (1879-ից), Գ. Մա– լեզյանը, Ա. Ֆելեկյանը, Դ. Սթիմարաճ– յանը և ուրիշներ: 1882-ից հրատարակվել է համանուն շաբաթաթերթ «Գավառական թերթ» ենթավերնագրով՝ նախատեսված գավառական թղթակիցների համար:

ԼՈՒՅՍ ՓԱՐԻԶԻ», գրական–գեղարվես– տական, հասարակական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1957–59-ին, Փարիզում: Խմբագիր՝ Ա. Ալիքսանյան: Արտահայտել է ֆրանսահայ գաղութի առաջադիմական շրջանների տրամադրությունը: Նյութերը հիմնականում նվիրված են գրականու– «Լույս Փարիզի» թերթի գլխագիրը թյան U մշակույթի հարցերին: Կարեոր տեղ է հատկացրել նաև Սովետական Հա– յաստանի գիտության, արվեստի և այլ բնագավառներում ձեռք բերած նվաճում– ներին: Ներկայացրել է սովետահայ հե– ղինակների առանձին ստեղծագործու– թյունները, տպագրել երաժշտությանը, թատրոնին ու կինոյին, հրատարակչական գործին նվիրված հոդվածներ: «Լ. Փ.» անդրադարձել է սփյուռքահայ կյանքի իրադարձություններին, զետեղել լուրեր հայ գաղթօջախների մասին, արձագան– քել քաղ. կարեոր դեպքերին: Մերկացրել է դաշնակցության ազգավնաս գործունեու– թյունը, նրանց գործակցությունը միշազ– գային հետադիմությանը: Մ. Րաբւոյան

ԼՈՒՅՍԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ, Էփկարամագ՜ նիսական ափքների տարածման արագու– թյունը (c): Հիմնական ֆիզիկական հաս– աաաոմւներից է, ցույց է տալիս ֆիզիկա– կան ցանկացած փոխազդեցության տա– րածման սահմանային արագությունը: Լ. ա–յան որոշելը սկզբունքային և գործ– նական կարեոր նշանակություն ունեցավ լույսի էլեկտրամագնիսական բնույթի հաստատման, հարաբերականության տե– սության համար: Լ. ա. առաջինը չափել է (1676) դանիացի աստղաբաշխ Օ. Ռյոմերը՝ ըստ Ցուպիտերի արբանյակի խավարում– ների միջե եղած ժամանակային տարբե– րության: Այնուհետե Լ. ա. որոշել է Զ. Բրաղփյը 1728-ին՝ օգտվելով աստղե– րի լույսի աբեոացիայի երեույթից: Լա– բորատոր (երկրային) պայմաններում Լ. ա. առաջինը չավւել է ֆրանսիացի ֆի– զիկոս Ի. Լ. Ֆիգոն (1849): Նրա մեթոդի առանձնահատկությունը լուսային հոսքի կանոնավոր ընդհատումների միջոցով (պատվող ատամնանիվ) ստացվող ազդա– նշանի բացթողման և անդրադարձած իմ– պուլսների վերադարձի պահերի ավտո– մատ գրանցումն է: Ֆիզոյի ստացած ար– դյունքն էր՝ c= 315300 կմ/վրկ: Ատամնա– նիվ ո ւհոհւաոհնելով unninilnn հայեւհուՐ ֆրանսիացի ֆիզիկոս ժ. P. Լ. Ֆուկոն ստացավ (1862) ավելի ճշգրիտ արժեք՝ c= 298000+500 կմ/վրկ: Ֆուկոյի մեթոդը կատարելագործվեց Ա. Մայքեչսոնի աշ– խատանքներում (1879, 1902, 1926, տես նաե Մայքեչսոնի փորձ): 1926-ին նրա ստացած արժեքը (c= 299796±4 կմ/վրկ) իր ժամանակի համար ամենաճշգրիտն էր: Հետագայում Լ. ա–յան չափման փորձերը շարունակվել են ավելի կատարելագործ– ված մեթոդներով (մոդուսացիոն մեթոդ): 1972-ին ամերիկացի գիտնական Կ. Իվեն– սոնը (աշխատակիցների հետ), չափելով CH4 լազերի ճառագայթման ալիքի թե՝ երկարությունը և թե՝ հաճախականու– թյունը, որոշել է Լ. ա. և ստացել c= = 299792456,2+0,8 մ/վրկ արժեքը: Ներ– կայումս (1976) ընդունված է համարել, որ Լ. ա. հավասար է 299792±0,4 կմ/վրկ: Միջավայրում Լ. ա. կախված է հաճախա– կանությունից (տես Դիսպերսիա չույսի): Այդ դեպքում պետք է տարբերել փոււային արագությունը և խմբային արագությունը: Գրկ. Լանղսբերգ Գ. Ս., Օպտիկա, Ե., 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց, հ. 3): B a Փ h a a h B* IV, IIonoB 10.B., CicopocTb CBeTa h ee 3HaneHHe b Hayice h Tex- HHice, Mhhck, 1970. ժ. Նինոյան

ԼՈՒՅՍԻ ԴԱձԱՊԱՐՊԱԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ, սարքեր, որտեղ էլեկտրական էներգիան փոխակերպվում է օպտիկական ճառա– գայթման, երբ էլեկտրական հոսանքն անցնում է շոգենման վիճակում գտնվող գազերով կամ այլ նյութերով (օրինակ, սնդիկով): Լ. գ. ա. գլանաձե, գնդաձե կամ այլձեի ապակե, խեցե կամ մետաղե անոթ– ներ են (վերջին երկուսը՝ պատուհանով), որոնք պարունակում են գազ, երբեմն նաե որոշ քանակության մետաղ կամ այլ նյութ (օրինակ, հալոիդային աղ): Անոթում հեր– մետիկորեն ներզոդված են էլեկտրոդներ, որոնց միջե և կատարվում է պարպումը: Կան նաև այնպիսի Լ. գ. ա., որոնք աշխա– տում են բաց մթնոլորտում կամ գազի հոսքում: Տարբերում են գազալուսային լամպեր (ճառագայթումը կատարվում է Լույսի գազապարպման ա ղ– բյուրներ, ա. ցածր ճնշման նատրիումա– յին լամպ, բ. լյումինեսցենտային լամպ, գ. բարձր ճնշման սնդիկային լամպ՝ կարգավոր– ված գունայնությամբ, դ. գերբարձր ճնշման քսենոնային լամպ, &. բարձր ճնշման նատ– րիումային լամպ՝ ալյումինի բազմաբյուրե– ղային օքսիդե անոթով գրգռված ատոմներով, մոլեկուլներով, վե– րամիավորող իոններով ու էլեկտրոննե– րով), լյումինեսցենտային լամպեր (ճա– ռագայթման աղբյուրն են լյումինաֆոր– ները), էլեկտրոդալուսային լամպեր (ճա– ռագայթումը կատարվում է պարպմամբ տաքացված էլեկտրոդներով): Լ. գ. ա–ի մեծ մասում օգտագործվում է աղեղային պարպման դրական սյան ճառագայթու– մը (քիչ է օգտագործվում մարմանդ պար– պումը, օրինակ, գազալուսային խողովակ– ներում): Աղեղային պարպման լամպերը լինում են ցածր (10–3 մմ սնդ. «., նկ. ա), բարձր (0,2–15 մթն) և գերբարձր (20– 100 մթն և ավելի) ճնշմամբ: Լ. գ. ա. կի– րառվում են ընդհանուր լուսավորման, ճառագայթահարման, ազդանշանման և այլ նպատակներով: Ընդհանուր լուսա– վորման համար կարեոր են լամպերի բարձր լուսատվությունը, գույնը, շահա– գործման պարզությունը և հուսալիությու– նը: Այս նպատակով առավել շատ օգտա– գործվում են լյումինեսցենտային լամպերը (նկ. բ), որոնց լուսատվությունը հասնում է մինչե 80 չմ/վա, ծառայության ժամկետը՝ մինչե 10 հզ. և ավելի ժ: Մերձքաղաքային ավտոուղիների լուսավորման համար կի– րառվում են ցածր ճնշման նատրիումային լամպեր, որոնց լուսատվությունը հասնում