Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/686

Այս էջը սրբագրված չէ

ծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Հիմնադրել են Սուրմալուից եկածները, 1920-ին:

ԼՈՒՍԱԴՅՈՒՂ (մինչև 1948-ը՝ Ղարանլուդ), գյուղ Հայկական ՍՍՀ Ապարանի շրջա– նում, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս–արևելք: Հիմնադրվել է 1828-ին: կաթնաանասնա– պահական սովետական տնտեսությունը զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութ– ամյա դպրոց, ակումբ, գրադարան, ման– կապարտեզ, կինո, բուժկայան: Լ–ից հս–արլ. գտնվում է Թուխ Մանուկ Փոքր խաչաձև եռախորան եկեղեցին (VII դ)՝ կառուցված սև տուֆի սրբատաշ քարերից (այժմ կիսավեր է): Մուտքը եղել է արմ. խաչաթևում: Չավւերով հավասար, ար– տաքինից ուղղանկյուն խաչաթևերը ներ– սում անմիջականորեն կից են միմյանց, առանց լրացուցիչ անկյունների: Հուշար– ձանի հվ–արմ. մասը պահպանվել է մինչև թմբուկի քիվը, որը մշակված է գնդաձև զարդաքանդակներով: Գմբեթային փո– խանցումն իրականացված է տրոմպների երկաստիճան համակարգով, ընդ որում, թմբուկը այս տիպի հուշարձաններից ամե– նացածրադիրն է: Պահպանվել են նաև Կարմիր վանք եկեղեցին և գավիթը (X– XIII դդ.):

ԼՈՒՍԱԴՐԱՅԱՓԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ, լուսա– նկարների միջոցով օբյեկտների ձևը, չա– փերը և դիրքը որոշող սարքեր: Լայն կիրառություն ունեն տեղագրական քար– տեզների ստեղծման, երկրաբանական, Նկ. 1. մեծ ֆոտոտրանսֆորմ tu– rn ո ր. /.էկրան, 2. անկյունային մասշտա– բային ինվերսոր, 3. աէրոլոաանկարներով կասետ, 4. լուսատու, 5. հեռանկարային կը– ցորդման ինվերսոր ճանապարհային և այլ ինժեներահետա– խուզական աշխատանքներում: Բաժանվում են մեկական նկարներով և նկարների փոխվերադրվող ստերեոսկոպիկ զույգե– րով աշխատող սարքերի: Տեղանքի մակե– րևույթի չափերը մեկական նկարներով որոշելու համար առավել հաճախ օգտվում են սանդղակավոր խոշորացույցներից: Լուսանկարների միջոցով առարկաների հարթ պատկերը (հատակագիծը) տվյալ մասշտաբով ստանալու համար օգտա– գործում են ֆոտոտրանսֆորմատորներ, որոնք հնարավորություն են ընձեռում փոխակերպել պատկերը՝ զանց առնելով լուսանկարելիս ֆոտոժապավենի կամ ֆոտոթիթեղի ունեցած թեքության ագդե– Նկ. 2. Ֆ. Դրոբիշեի սիստեմի տեղագրական ս տ ն ր և ո մ և տ ր. 7. աերոլոաանկարներով կասետների տեղա– փոխման հիմնական սայլակ, 2. պարալաքսա– յին պտուտակ, 3. աերոլուսանկարներ, 4. ստերեոսկոպ, չաֆիչ թելեր, 6. ճշգրտող հարմարանքներ ցությունը: Առավել ճշգրիտ են ստերեո– լուսագրաչափական սարքերը: Չափում– ների համար շատ հաճախ կիրառվում են ստերեոհամեմատիչները, որոնք առար– կայի լուսանկարի արտաքին կողմնորոշ– ման հայտնի տարրերի առկայության դեպքում հնարավորություն են տալիս որո– շելու առարկայի կետերի բոլոր երեք կոորդինատները, ինչպես նաև լուսանկար– ման պահին զույգ նկարների փոխադարձ կողմնորոշման տարրերը: Ունիվերսալ ստերեոլուսագրաչափական սարքերը հնարավորություն են տալիս ըստ զույգ լուսանկարի վերականգնել և չափել նկա– րահանված օբյեկտի տարածական մոդե– լը, ընդ որում չափումների արդյունքները միաժամանակ գծվում են թղթի վրա տեղա– գրական հատակագծի տեսքով:

ԼՈՒՍԱձԴԱՆԻՇ, փողոցներում, ավտո– ճանապարհներում և երկաթուղիներում սրթսնկություսը կարգավորելու հարմա– րանք: Օգտագործվում է նաև ձեռնարկու– թյուններում դիսպետչերական ազդա– նշման համար: Լինում են 1– 5-աչքանի: Լ–ում օգտագործվում են կարմիր, կանաչ, դեղին, կաթնագույն, կապույտ ապակի– ներ: Լ. ամրացնում են սյուներին, կայ– մերին, ազդանշանային կամրջակներին, ցածր պատվանդաններին, բարձակնե– րին: Երկաթուղային Լ–երը լինում են ոսպ– նյակային և շողարձակային: Ոսպնյա– կային Լ. յուրաքանչյուր ազդանշանի համար ունի առանձին օպտիկական սարք՝ կազմված էլեկտրալամպից և մի քանի ոսպնյակից, շողարձակայինն ունի մեկ օպտիկական սարք, բայց ավելի բարդ կառուցվածքով:

ԼՈՒՍԱԿՍ. (Lusaka), Զամբիայի մայրա– քաղաքը: 415 հզ. բն. (1974, արվարձաննե– րով): Առևտրաբաշխիչ կենտրոն է, տրանս– պորտային հանգույց: Երկաթուղով կապ– ված է երկրի պղնձատար գոտու հետ: Կան սննդի, կարի ձեռնարկություններ, ցե– մենտի գործարան, ավտոնորոգման ար– հեստանոցներ: Ունի համալսարան (կից՝ Աֆրիկայի ուսումնասիրման ինստ.), տեխ., գյուղատնտ., մանկավարժական կոլեջներ, միջազգային օդանավակայան: Հիմնադրվել է 1910-ին կառուցված երկա– թուղային կայարանի տեղում: Անունը ստացել է ի պատիվ ցեղապետ Լուսակայի:

ԼՈՒՍԱԿԱՅՈՒՄ, էքսպոզիցիա (< լատ. expositio – ցուցադրում), լու– սանկարման կամ լուսապատճենահան– ման ժամանակ լուսազգայուն նյութին հաղորդվող ճառագայթման (լույսի) քա– նակը: Նշանակվում է H տառով և հավա– սար է Լուսավորվածության (E) և լուսա– վորման ժամանակի (է) արտադրյալին՝ H=Et: Միավորների միջազգային հա– մակարգում Լ. չափվում է ւք–վրկ–ով:

ԼՈՒՍԱԿ ԵՐՏ, քաղաքատիպ ավան (1953-ից) Հայկական ՍՍՀ Նաիրիի շըր– ջանում, Հրազդանի աջ աֆին, շրջկենտ– րոնից 9 կմ հյուսիս–արևելք: Լ–ում գոր– ծում են փականային իրերի գործարանը, Նոր Հաճընի ճշգրիտ քարերի գործարանի մասնաճյուղը, պատանի բնասերների ագրոկենսաբանական կայանը: Կա պիո– ներական ճամբար: Ունի միջնակարգ դըպ– րոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, հեռախոսակայան, մսուր–մանկապարտեզ, հիվանդանոց, կեն– ցաղսպասարկման տաղավար: Հիմնադըր– վել է որպես Գյումուշ ՀԷԿ–ի բանավան: Լ–ից հս., Հրազդանի ձորում կանգուն Է Կարենիսի վանքը: Համալիրից պահպան– վել են եկեղեցին և գավիթը: Եկեղեցին (VII դ.) ուղղանկյուն թաղածածկ դահլիճ է (4,9 t/X 7,7 մ)Հ կառուցված սրբատաշ կարմիր տուֆից: Թեթևակի պայտաձև Ավագ խորանը լուսամուտ չունի: Աղոթա– սրահի տակ փոքր դամբարան Է, որտեղ մասունքներ են պահվել: Արմ–ից կից Է գմբեթավոր դահլիճի հորինվածքով գա– վիթը (XVII դ.): Լ–ից հս–արլ., ձորալան– ջին, գտնվում է միանավ փոքր եկեղեցի (4,9 t/X 8,2 մ), որն ունի V դ. բնորոշ բա– րավոր: Արտաքուստ կիսաշրջանաձև աբ– սիդով, կիսամշակ և անմշակ բազալտից IV դ. շինված պատերի վրա V դ. կառուց– վել է դրսից յոթնիստ աբսիդով, սրբա– տաշ տուֆից՝ վերին մասը: Րր առանձնա– հատկություններով եզակի այս հուշար– ձանը վկայում Է, որ Հայաստանում վաղ միջնադարում եկեղեցիները կառուցվել են նաև կիսամշակ ու անմշակ քարերից և ունեցել են արտաքուստ կիսաշրջանաձև աբսիդ: Գրկ. Հասրաթյան Մ., Լուսակերտի ճարտարապետական երկու հուշարձաններ, «ԼՀԳ>, 1972, JSfe 2: ժ. Մարւոիրոսյան, Մ. Հասրաթյան

ԼՈՒՍԱԿ ԵՐՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Ար– թիկի շրջանում, շրջկենտրոնից մոտ 10 կմ հյուսիս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, շա– քարի ճակնդեղի, հացահատիկի և կերա– յին կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Լ–ում և շրջակայքում կան դամբարաններ (մ. թ. ա. II հազարամյակ) և եկեղեցի (XIX դ.): Ներկայիս Լ. հիմնա– դրվել է XIV դ. 1-ին կեսին:

ԼՈՒՍԱԿԵՐՏ, Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանի Նշավան գյուղի նախկին (մինչև 1967-ը) անվանումը:

ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲ– ՐԻԿԱ, գտնվում է ՀՍՍՀ Նաիրիի շրջա– նում: Կառուցվել է 1966-ին, վերակառուց–