Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/695

Այս էջը սրբագրված չէ

աերում Արեգակի ճառագայթման ազդե– ցությամբ (տես Օզոն): Քլորի U հագեցած ածխաջրածինների խառնուրդը լուսավորելիս տեղի է ունե– նում վերջիններիս քլորացում: Առաջնա– յին ռեակցիան քլորի մոլեկուլների տրո– հումն է ատոմների, որին հաջորդում են քլորածխաջրածինների առաջացման շըղ– թայական ռեակցիաներ՛դ. ci2+hv->ci2-^cr+cr; cr+R-H-->.Hci+R-; R՜ +Cl2-»RC1+Cl2 սն: Հեղուկ ֆազում պարզագույն լուսաքիմ. պրոցես է էլեկտրոնի փոխանցումը, այ– սինքն՝ լույսով առաջացած օքսիդավերա– կանգնման ռեակցիան: Օրինակ՝ Fe2+, Cr2+, ք2+՜Ի և այւ իոնների ջրային լու– ծույթների վրա ՈԻՄ լույսով ազդելիս էլեկտրոնը գրգռված իոնից անցնում է ջրի մոլեկուլին՝ (Fe2+)*+H20->Fe3++0H+H+ Երկրորդական ռեակցիաների արդյունքում ստացվում է ջրածնի մոլեկուլ: էլեկտրոնի լուսափոխանցումը քլորոֆիլի մոլեկուլի մասնակցությամբ ֆոտոսինթեզի առաջ– նային փուլն է համարվում: Հեղուկ ֆա– զում կրկնակի կապերով կամ արոմա– տիկ օղակներով օրգ. միացությունները կարող են մասնակցել զանազան մութ ռեակցիաների: Բացի կրկնակի կապերի խզումից (երբ առաջանում են ռադիկալ– ներ և բիոռադիկալներ, օրինակ, կարբեն– ներ) և տարասեռ տեղակալման ռեակցիա– ներից, տեղի են ունենում նաև իզոմերաց– ման, վերախմբավորման, ցիկլերի առա– ջացման և այլ լուսաքիմ. պրոցեսներ: Գոյություն ունեն օրգ. միացություններ, որոնք ՈԻՄ լույսի ազդեցությամբ իզո– մերվում են և ձեռք բերում գույն, իսկ տե– սանելի լույսով լուսավորելիս կրկին փո– խարկվում են ելային անգույն միացու– թյունների: Այդ երևույթը, որն ստացել է լուսաքրոմիա անունը, դարձելի լուսա– քիմ. փոխարկումների մասնավոր դեպք է: Լուսաքիմ. ռեակցիաների մեխանիզմի ուսումնասիրության խնդիրը շատ բարդ է: Լույսի քվանտի կլանումը և գրգռված մոլեկուլի առաջացումը տեղի է ունենում 10~15 վրկ–m մ: Կրկնակի կապերով և արոմատիկ օղակներով օրգ. մոլեկուլ– ների համար գոյություն ունի երկու տե– սակ գրգռված վիճակ, որոնք տարբերվում են մոլեկուլի գումարային սպինի մեծու– թյամբ: Սպինը կարող է լինել հավասար զրոյի (հիմնական վիճակում) կամ մեկի: Այդ վիճակները կոչվում են, համապա– տասխանաբար, սինգլետային և տրի– պլետային: Աինգլետային գրգռված վի– ճակի մոլեկուլն անցնում է անմիջապես լույսի քվանտ կլանելիս: Աինգլետային վիճակից տրիպլետաքինի անցումը տեղի է ունենում լուսաֆիզիկական պրոցես– ների հետևանքով: Աինգլետային գրգըռ– ված վիճակում մոլեկուլի կյանքի տևողու– թյունը 10~8 վրկ է, տրիպլետային գրգըռ– ված վիճակում՝ 10~5 –10~4 վրկ–ից (հե– ղուկ միջավայր) մինչև 10 վրկ (պինդ մի– ջավայր): Այդ պատճառով էլ օրգ. շատ միացություններ քիմ. փոխազդեցության մեջ են մտնում հատկապես տրիպլետա– յին վիճակում: Գրգռված մոլեկուլը (A*) հաճախ կոմպլեքս է առաջացնում չգրգըռ– ված (A) կամ B մոլեկուլների հետ: Այդ– պիսի կոմպլեքսները, որոնք գոյություն ունեն միայն գրգռված վիճակում, կոչվում են, համապատասխանաբար, էքսիմերներ՝ (AA)* կամ էքսիպլեքսներ՝ (AB)*: Լուսա– քիմ. ռեակցիաների առաջնային նյութերը ռադիկալներն են, իոնները, իոն–ռադի– կալները և էլեկտրոնները, որոնք 10~3 վրկ–ի ընթացքում արագ մութ ռեակցիա– ների մեջ են մտնում: Լուսաքիմ. ռեակցիա– յի մեխանիզմի հետազոտման առավել արդյունավետ մեթոդներից է իմպուլսա– յին լուսատարրալուծումը (ֆոտոլիզը), որի էությունը կարճատև, բայց հզոր լույսով փոխազդվող նյութերի խառնուրդը լուսա– վորելու միջոցով գրգռված մոլեկուլների մեծ կոնցենտրացիայի ստեղծումն է: Այդ ժամանակ առաջացած կյանքի կարճ տե– վողությամբ մասնիկները հայտնաբեր– վում են իրենց կլանած «զոնդացված» ճա– ռագայթներով: Այդ կլանումը և ժամանա– կի ընթացքում դրա փոփոխությունը գրանցվում է ֆոտոբազմապատկիչի և օսցիլոգրաֆի օգնությամբ: Տվյալ մեթո– դով կարելի է որոշել միջանկյալ մասնիկի կլանման և նրա առաջացման կամ անհե– տացման կինետիկան: Լ–ի գործնական կիրառման բնագավա– ռը ընդարձակ է: Մշակվում են քիմ. սին– թեզի եղանակներ՝ լուսաքիմ. ռեակցիա– ների հիման վրա: Կիրառություն են գտել լուսաքրոմային միացությունները, մաս– նավորապես, ինֆորմացիայի գրանցման համար: Լուսաքիմ. պրոցեսների կիրառ– մամբ ստանում են ռելիեֆային պատկեր– ներ միկրոէլեկտրոնիկայի և տպագրա– կան ձևեր՝ պոլիգրաֆիայի համար: Գործ– նական նշանակություն ունի լուսաքիմ. քլորացումը (գլխավորապես հագեցած ած– խաջրածինների): Լ–ի գործնական կիրառ– ման կարևորագույն բնագավառներից է Լուսանկարչությունը: Գրկ. Typpo H. Ajk., MojieicyjiHpHaH c£)otoxhmhh, nep. c aHrji., M., 1967; Tepe- h h h A. H., OoTOHinca Mojieicyji KpacHTejieH n poflCTBeHHHX oprairaqecKHX coefliraeBHit, JI., 1967; K a ji b e p t Ryu. ,3>k.,IIhttc H., CPoToxiiMHfl, nep. c aHrji., M.,1968; B a r r a- capbHH X.C., .HByxKBaHTOBaa <J?otoxhmhh, M., 1976.

ԼՈՒՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, լույսի ազդեցությամբ ընթացող քիմիական ռեակ– ցիաներ: Տես Լուսաքիմիա:

ԼՈՒՍԱՖԻԼՏՐ, լ ու ս ա զ տ ի չ, օպտիկա– կան հարմարանք, որը փոխում է իր միջով անցնող լուսային էներգիայի հոսքը և սպեկտրային բաղադրությունը: Լ–երի գոր– ծողությունը հիմնված է լույսի կլանման (կ լ ա ն ո ղ Լ.), անդրադարձման (ա ն դ– րադարձնող Լ.), ինտերֆերեն– ցիայի (ինտերֆերենցիոն Լ., լինում է նաև ինտերֆերենցիոն– բևեռացնող Լ.), դիսպերսիայի (դ ի ս պ և ր ս ի ո ն Լ.) ևն երևույթների վրա: Լ–ի հիմնական բնութագիրը թողու– նակության t գործակցի (կամ օւկւոիկա– կան խտության՝ D= –lgx) կախումն է լույսի հաճախականությունից: Լ. սովորա– բար պատրաստում են գունավոր ապա– կուց՝ բարակ թիթեղների ձևով կամ ժելա– տինի թաղանթներից, որոնք ներկվում են ուժեղ կլանող նյութերով: Որոշ դեպ– քերում որպես Լ. օգտագործում են մա– քուր հեղուկներ կամ ներկերի և անօրգ. աղերի լուծույթներ, առավել սակավ՝ գա– զեր և գոլորշիներ: Ընտրող ու նակ (սելեկտիվ) Լ. նախատեսված է սպեկտրի որևէ հատվածի ջոկման կամ անջատման համար: Չեզոք Լ. հավասարաչափ թու– լացնում է ճառագայթման հոսքը սպեկտրի որոշակի հատվածում: Լ–երը կիրառվում են աստղաֆի՛զիկայում, լուսանկարչու– թյան, սպեկտրա–լուսաչափության մեջ, գրեթե բոլոր օպտիկական սարքերում:

ԼՈՒՍԻԿԵՆՑ (Լուսիկով) Գրիգոր Մատ– թեոսի (ծն. և մահ. թթ. անհտ.), XVII դարի երկրորդ կեսի քաղաքական գործիչ, Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերության ղեկավարներից: Ընկերության հանձնա– րարությամբ 1666-ին մեկնել է Մոսկվա և պայմանագիր կնքել (31.5.1667) Ռուսաս– տանի հետ՝ իրանական ապրանքները Նովգորոդի և Արխանգելսկի վրայով Եվրո– պա արտահանելու համար: 1671-ին կըր– կին մեկնել է Մոսկվա և Ալեքսեյ Միխայ– լովիչ ցարին ներկայացրել (մարտ) հայ խոջաների ուղերձը, ապա ընդլայնել ու վերակնքել (7.2.1673) նախկին պայմա– նագիրը: Միաժամանակ որպես պարսկ. շահի դեսպանորդ՝ ջանացել է ստեղծել Ռուսաստանի, Լեհաստանի և Իրանի ռազմաքաղաքական դաշինք՝ ընդդեմ Թուրքիայի: Առևտրական գործերով եղել է նաև Արևմտյան Եվրոպայում: Գրկ. ApMHHO-pyCCKHe OTHOIIieHIM b XVII B., t. 1, E., 1953.

ԼՈՒՍԻՆ, Երկրի միակ բնական արբան– յակը և ամենամոտ երկնային մարմինը: Երկրի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով (կիզակետերից մեկում գտնը– վում է Երկիրը) 27,32 օր պարբերությամբ, արևմուտքից–արևելք (տես Լուսնի ուղե– ծիր): Լ.–Երկիր հեռավորությունը փո– փոխվում է 356400–406800 կմ սահմանում (միջին հեռավորությունը 384400 կմ է:) Լ–ի ուղեծրային հարթությունը խավարա– ծրի հարթության հետ կազմում է 5° 8r 43" անկյուն: Լ. սեփական լուսատվություն չունի և երևում է Արեգակի ճառագայթնե– րի անդրադարձմամբ: Արեգակի և Երկրի նկատմամբ Լ–ի դիրքի փոփոխման պատ– ճառով այն երևում է փուլերով (տես Լուս– նի փուչեր): Լ. համարյա գնդաձև է. շա– ռավիղը 1738 կմ է, որը Երկրի հասարա– կածային շառավղի մոտ 0,2724 մասն է կազմում: Լ–ի զանգվածը՝ 81,3, ձգողու– թյան ուժի արագացումը (մակերևույթի մոտ)՝ 6, միջին խտությունը 1,5 անգամ փոքր են Երկրի համապատասխան մեծու– թյուններից: Լ. Արեգակի նկատմամբ իր դիրքը վերականգնում է մոտավորապես 29,5 օրում: Այդ պատճառով, լուսնային ցերեկը (գիշերը) տևում է մոտ 15 օր: Մթնոլորտի բացակայության պատճառով Լ–ի մակերևույթը ցերեկը տաքանում է մինչև +110°C, իսկ գիշերը սառչում մին– չև – 120°C: Լ. իր առանցքի և Երկրի շուրջը պտըտ– վում է միևնույն պարբերությամբ: Այդ պատճառով այն միշտ նույն երեսով է ուղղված դեպի Երկիր: Լ–ի վրա, նույնիսկ անզեն աչքով, երևում են մութ բծեր, որոնք, ի նմանություն Երկրի մակերեույ–