Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/698

Այս էջը սրբագրված չէ

մանակագրության և ազգային դպրոցնե– րի (նաև առանձին՝ նվիրաբերված U խո– շոր մասնավոր հավաքածուների): Վար– չականորեն Լ–ին է ենթարկվում Իմպրե– սիոնիզմի թանգարանը (բացվել է 1947-ին՝ ժյո դը Պոմ պատկերասրահում): Լ–ին է պատկանում նաև «Օրանժերեա»-ն (սրահ, ուր մշտապես ցուցադրվում է Կ. Մոնեի «Ջրաշուշաններ» պաննոների շարքը): Գրկ. KajiHinHHa H.H., My3en Ila- pHHca, JI.–M., 1967. ԼՈհՏԻՊՐԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), Սար– դարի Ս թագավորի հայրը: Հավանաբար նախորդել է որդուն և հաջորդել Արամեին: Լ–ի մասին այլ տեղեկություններ չեն հայտնաբերվել:

ԼՈՒՐԴե (Lourdet) Սիմոն–Պետրոս (1729– Լիոն –9.3.1799, Ֆլորենցիա), ֆրանսիա– ցի հայագետ–արեելագետ, եբրայերենի և արամեերենի պրոֆեսոր, արևելյան լե– զուներով գրքերի արքունի գրաքննիչ: Հայերեն է սովորել իր ուսուցիչ Վիլֆրուա– յից: 1785-ին մեկնել է Վենետիկ՝ Միփթար– յանների մոտ հայերենի մեջ կատարելա– գործվելու: Մեկ և կես տարի մնացել է Մ. Ղազար կղզում, աշակերտել Մտեփա– նոս Ագոնցին, միաժամանակ զբաղվել գիտական աշխատանքով: Լ. Աստվածա– շունչը հայերենից փոխադրել է լատինե– րենի (երեք հատոր)՝ եբրայերենի և հու– նարենի համեմատությամբ ու ծանոթա– գրություններով: Հետագայում այն պետք է զետեղվեր Աստվածաշնչի բազմալեզու հրատարակության մեջ: Կազմել է նաե հայ–ֆրանս. բառարան: Նրա աշխատու– թյուններն անտիպ են. ձեռագրերը պահ– վում են Մյունխենի արքունի մատենադա– րանում: Գրկ. Ղազիկյան Ա., Հայկական նոր մատենագիտություն, հ. 1, Վնւո., 1912, էշ 1092–95: Հ. Դավթյան ԼՈհՐԻԱ Ալեքսանդր Ռոմանովիչ [ծն. 3( 16).7.1902, Կազան], սովետական հո– գեբան, ՌՄՖՄՀ ՄԳԱ (1947), ՄՄՀՄ ՄԳԱ ^«կակ՛ան տնդտմ; Ս՜ոսկվայի պեա. հաւքալսարանի պրոֆեսոր (1945-ից), հո– գեբանության ֆակուլտետի նյարդա–հոգե– բանության ամբիոնի վարիչ (1967-ից): Ավարտել է Կազանի համալսարանի հա– սարակական գիտությունների ֆակուլտե– տը (1921) և Մոսկվայի առաջին բժշկ. ինստ–ը (1937): 1924–34-ին Լ. Մ. Վիգոտս– կու հետ զբաղվել է հոգեկանի զարգաց– ման պրոբլեմներով, մշակել գերզգայական պրոցեսների ուսումնասիրման հոգեֆի– զիոլոգիական մեթոդները: Հետագայում զբաղվելով գլխուղեղի տեղային (լոկալ) արգելակման ժամանակ բարձրագույն հո– գեկան ֆունկցիաների խանգարման ուսումնասիրությամբ՝ դարձել է նյարդա– հոգեբանության հիմնադիրներից մեկը: Եղել է գիտական հոգեբանության Միջազ– գային միության փոխ–պրեզիդենտ (1969– 1972): ԱՄՆ–ի ազգային ԳԱ արտասահ– մանյան անդամ (1968): Լ–ի աշխատու– թյունները թարգմանվել են արտասահ– մանյան շատ լեզուներով: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: Երկ. Mo3r qejioBeica h ncHXEraecKHe npoEtec- cm, t. 1–2, M., 1963–70; BbicraHe KopKOBbie (JjyHKipm qejioBeica h hx HapymeHHH npn jio- KajibHbix nopaHceHHHX M03ra, 2 H3fl., flon., M., 1969; Ochobm HeHponcnxonoraH, M., 1973; OcHOBHbie npo6jieMbi hchpojihhtbhcthkh, M., 1975.

ԼՈՒՐԻԵ Անատոլի Իսահակովիչ [ծն. 6(19).6.1901, Մոգիլյով], սովետական մե– խանիկ: ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (I960): Ավարտել է Լենինգրադի պոլիտեխ– նիկական ինստ–ը (1925): 1944-ից Լենին– գրադի պոլիտեխնիկական ինստ–ի ամբիո– նի վարիչ է: Աշխատանքները վերաբերում են առաձգականության տեսության, ավ– տոմատ կառավարման համակարգերի կայունության (կառավարվող տիեզերա– կան թռիչքի դինամիկա, կառավարման օպտիմալ համակարգերի նախագծում), անալիտիկ մեխանիկայի հարցերին: ԼՈՒ5Կ, քաղաք, Ուկրաինական ՄԱՀ Վո– լինի մարզի վարչական կենտրոնը: Գտնը– վում է Մտիր գետի ափին: Երկաթուղային կայարան է, ավտոճանապարհների հան– գույց, նավահանգիստ, օդանավակայան: 133 հզ. բն. (1977): Կան ավտոմոբիլային, սարքաշինական, էլեկտրաապարատների, երկաթբետոնն շիսվաօքււնրի, ասֆալտ– բետոնի, կուլւո–կենցաղային իրերի գոր– ծարաններ, փայտամշակման, շաքարի, սպիրտ–օղու և այլ կոմբինատներ, կարի, կոշիկի, արհեստական կաշվի, ստվարա– թղթի, մելանժի ֆաբրիկաներ: Ունի ման– կավարժական ինստ., Լվովի պոլիտեխ. ինստ–ի ընդհանուր տեխ. ֆակուլտետը, 5 միջնակարգ մասնագիտական ուս. հաս– տատություն, երաժշտա–դրամատիկական թատրոն, ֆիլհարմոնիա, հայրենագիտա– կան թանգարան: Լ. առաջին անգամ հի– շատակվել է 1085-ին: Եղել է Կիևյան Ռու– սիայի, ապա Վլադիմիր–Վոլինյան իշխա– նության կազմում: XIV դ. գրավել են լիտ– վական զորքերը: Լյուբլինյան ունիայով 1569-ին անցել է Լեհաստանին: 1795-ին վերամիավորվել է Ռուսաստանին: 1918-ին Լ. գրավեցին գերմանացիները, իսկ 1921-ի Ռիգայի հաշտության պայմանագրով ան– ցավ Լեհաստանին: 1939-ին, Արևմտյան Ուկրաինան ԱԱՀՄ–ի հետ միավորվելուց հետո, դարձավ ՈԻՄՄՀ Վոլինյան մարզի կենտրոնը: Լ–ում XIV–XV դդ. ապրում էր շուրջ 800 հայ ընտանիք: Քաղաքում գործում էր Մ. Մտեփանոս եկեղեցին, որին պատկա– նում էին Ցեպերով և Օստրով գյուղերը: Հայերը, ունենալով ներքին ինքնավարու– թյուն, հիմնականում զբաղվում էին սան– տրով, արհեստներով և երկրագործու– թյամբ: Կային նաև մեծահարուստ–վաշ– խառուներ և կալվածատերեր: Կաթոլիկա– կան ճնշման հետևանքով XVII դ. սկզբնե– րին Լ–ում մնացել էր միայն 2 հայ ընտա– նիք: ԼՈհՔՍՈՐ, քաղաք Եգիպտոսի Քենա նա– հանգապետությունում, Նեղոսի աջ ափին: Մոտ 30 հզ. բն.: Կլիմայաբուժական առող– ջավայր է, զբոսաշրջիկության կենտրոն: Հիմնադրվել է Թեբե (Եգիպտոսի մայրա– քաղաքը XXI –XI դդ. մ. թ. ա.) քաղաքի տեղում: Լ–ի արմ. ծայրամասում է (հին Թեբեի մի մասը) Ամոն–Ռա, Մուտ և Հոն– սու աստվածների տաճարը: Հս–ից հվ. ձգված կառույցը բաղկացած է՝ սրբարա– նից, հիպոստիլ նախասրահից (32 սյուն), ուղղանկյուն, 45 մ X51 չափերի երկ– շար 64 սյուներով բակից, կենտրոնական մեծ սյունաշարից (մ. թ. ա. XV դ. 2-րդ կես, ճարտ. Ամենհոտեպ Կրտսեր և ու– րիշներ): 2-րդ պիլոնը (առջեում Ռամզես 11-ի 6 արձաններն են) և պարագծային երկշար 74 սյուներով ու մեկընդմեջ՝ փա– րավոնների արձաններով բակը կառուցվել են մ. թ. ա. 1317–1251-ին (ճարտ. Բեկեն– հոնսու): Լ–ի տաճարը սֆինքսարդ սա– լահատակ ուղիով միանում է Կաոևակինւ