ջերմաստիճանը հվ–ում –22°C է, հս–ում՝ –30, –36°C, ծովափին՝ –20-ից –24°C, հուլիսի միջին ջերմաստիճանը ծովափին 12–16°C է, հվ. ներքին շրջաններում՝ 20–21°C: Տեղումները հս–ում 400–600 մմ են, հվ–ում՝ 600–800 մմ, Սիխոաե–Ալինի արլ. լանջերին՝ 1000 մմ: Գետերի մեծ մասը պատկանում է Ամուրի ավազանին, ունեն տրանսպորտային և ձկնատնտեսական նշանակություն: Շատ կան լճեր: Խ ե. գտնվում է տայգայի զոնայում: Հողերը ճմապոդզոլային են, հարթավայրերում՝ մարգագետնաճահճային և ճահճային, հվ. շրջաններում՝ գորշ, հս–ում՝ լեռնատայգային և լեռնատունդրային: Տարածված են փշատերև անտառները, լեռնային բարձունքներում՝ տունդրաները: Անտառապատ է՝ 428 հզ. կմ2: Կենդանիներից կան գորշ արջ, լուսան, գայլ, աղվես, վարազ, որմզդեղն, հս. եղջերու, սկյուռ, թռչուններ: Գետերը հարուստ են ձկներով: Այստեղ են Բոլշե–Խեխցիրսկի և Կոմերիտմիության արգելոցները:
Բնակչությունը: Խ. ե–ում բնակվում են ռուսներ (85,4%), ուկրաինացիներ (5,7%), հրեաներ (1,4%), հյուսիսային փոքրաթիվ ժողովուրդներ և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 1,8 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 80% : Խիտ է բնակչությունը մարզի հվ. շրջաններում: Խոշոր քաղաքներն են Խաբարովսկը, Ամուրի Կոմսոմոլսկը, Սովետսկայա Գավանը, Բիրոբիջանը, Ամուրսկը, Ամուրի Նիկոլաևսկը:
Տնտեսությունը: Խ. ե. Հեռավոր Արևելքի ինդուստրիալ շրջաններից է. մասնագիտանում է մեքենաշինության և մետաղամշակման, սև մետալուրգիայի, անտառային, փայտամշակման և թաղանթանյութի, թղթի արդյունաբերության, գունավոր մետաղների հանույթի, ձկնարդյունաբերության և նավթավերամշակման ուղղություններով: Տալիս է Հեռավոր Արևելքի մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքի 45%-ը: Թողարկվում են նավեր, մետաղահատ հաստոցներ, շարժիչներ, տուրբիններ, տրանսֆորմատորներ, լայն սպառման առարկաներ: Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ: Զբաղվում են թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ, եղջերաբուծությամբ, մեղվաբուծությամբ, գազանաբուծությամբ և գազանորսությամբ: Հիմնական տրանսպորտը երկաթուղին է (Անդրսիբիրյան մայրուղու Օբլուչիե–Իսսբարովսկ–Բիկին հատվածը): Կա 9 բուհ, 34 գիտական հիմնարկ, 618 գրադարան, 8 թանգարան, 4 թատրոն, 595 ակումբ, 803 կինոկայանք: Գործում է 9 առողջարան, 2 հանգստյան տուն: Հրատարակվում է երկրամասային 2 թերթ:
ԽԱԲԼՋՈՋ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփ գավառում: 1909-ին ուներ 108 (26 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
ԽԱԲՈՒՐ, գետ Թուրքիայում և Սիրիայում, Եփրատի ձախ վտակը: Երկարությունը 486 կմ է, ջրհավաք ավազանը՛ 33150 կմ2: