ցուցադրված են 800-ից ավելի իրեր՝ ոսկյա և արծաթյա, ակնակուռ ու մարգարտաշար խաչեր, խաչվառներ, սկիհներ, բուրվառներ, գավազաններ, գոտիներ, սաղավարտներ, բազպաններ, մատանի ներ, թագեր, խույրեր, կաթողիկոսական արծվեգորգեր, գործվա և տպածո, պատկերազարդ վարագույրներ, մագաղաթե, արծաթակազմ ձեռագիր մատյաններ (ավետարան, սաղմոսարան ևն), մյուռոնի սափորներ ու կաթսաներ, մասնատուփեր, կանթեղներ, պանակեներ, վակասներ, շուրջառներ, տարբեր երկրների հին ու նոր մետաղադրամներ, շքանշաններ ևն: Ցուցանմուշների թվում են՝ Հայոց թագա վորներ Տիգրան Բ Մեծի արծաթադրամները (I դ. մ. թ. ա.), Տրդատ Գ Մեծին (IV դ.) վերագրվող արքայական թագի ճակատամասը, Աշոտ Բ Երկաթի երկաթյա խաչն իր տուփով (X դ. սկիզբ), X–XI դդ. մասնատուփը, հնդկահայերի նվիրած մեծադիր (փակցված է երեք պատերի վրա) ու պատկերազարդ վարագույրը (1799) ևն: Ցուցադրվող և է. թ–ում պահպանվող մյուս նյութերը մեծ արժեք ունեն հայ եկեղեցու պատմության, հոգեվոր և աշխարհիկ արվեստի ու մշակույթի համար: Որպես եկեղեցա–պատմական արվեստի թանգարան՝ է. թ. հազվագյուտներից է քրիստոնեական աշխարհում:
Ջ. Հարությունյան
ԷՋՄԻԱԾՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲ ՐԻԿԱ, թռչնաբուծական մթերք արտադրող ձեռնարկություն: Գտնվում է էջմիածնի շրջանի Շահումյան գյուղի մոտ: Կառուցվել է 1951–55-ին: Թռչունների պահվածքը վանդակային է, աշխատատար պրոցեսները՝ մեքենայացված: 1976-ին ուներ մոտ 400 հզ. հավ (110 հզ. ածաններ):
ԷՋՄԻԱԾՆԻ ԺՈԴՈՎՆԵՐ 1547, 1677, գաղտնի խորհրդակցություններ Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու նպատակով: Օտար զավթիչների տնտ. կեղեքումնե րըն ու կամայականությունները, հաճա խակի կրկնվող պատերազմները հայ ժողովրդի տարբեր խավերում առաջացնում էին բուռն բողոքներ և ազատագրական ձգտումներ: Հայոց կաթողիկոս Ստեփանոս Ե Սալմաստեցին 1547-ին հրավի րեց խորհրդաժողով՝ «հայ տերերի» մասնակցությամբ: Որոշվեց կաթողիկոսի գլխավորությամբ հատուկ պատվիրակություն ուղարկել Արևմուտք՝ եվրոպական երկրներից օգնություն հայցելու: Ժամանելով (1547) Վենետիկ՝ պատվիրակները «հայ տերեր»-ի անունից աղերսագիր ներկայացրին (աշուն, 1548) դոժին, ապա մեկնեցին (գարուն, 1549) Հռոմ՝ Հուլիոս III պապի հետ բանակցելու: Սակայն եվրոպական պետությունների՝ Արևելքում հետապնդած գաղութատիրական նպատակները և պապի առաջ քաշած՝ հայերին դավանափոխելու Վատիկանի վաղեմի ծրա գիրը ստեղծում են տարակարծություններ և ձգձգում բանակցությունները: Իր «երես փոխան ու վաքիլ» Պետրոս արքեպիսկոպոսին թողնելով Հռոմում(ըստ երեույթին՝ բանակցությունները շարունակելու)՝ պապի հանձնարարականով կաթողիկոսը մեկնեց (1550) Վիեննա՝ Կարլոս V կայսեր մոտ, որի հետ բանակցությունները ևս շոշափելի արդյունքներ չտվին: Այս տեղից պատվիրակները գնացին Լեհաս տան՝ Սիգիգմունդ II-ի հետ բանակցելու, սակայն, Ստեփանոս Սալմաստեցու մահը (1552) վերջ դրեց քաղ. այդ առաքելությանը: 1677-ին Հակոր Դ Ջուղայեցու հրավիրած ժողովին մասնակցում էր 12 մարդ՝ 6 արքեպիսկոպոս, 6 աշխարհիկ (վերջիններից հանվանե հայտնի են մելիք Իսրայելը, Կոստանբեյը և Աղաջանը): Քննարկվել է նաև Արևելյան Հայաստանի ազատագրության հետ կապված հայ ու կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերությունների հարցերը: Ընտրվեց գաղտնի պատվիրակություն (3 արքեպիսկոպոս, 3 մելիք) կաթողիկոսի գլխավորությամբ Եվրոպա մեկնելու՝ պապից և արմ. երկրներից օգնություն խնդրելու համար: Իմանալով այդ մասին՝ Երևանի խանը փորձեց խոչընդոտել, սակայն, նրա հետապնդումներից խուսափելով, Հակոբ Ջուղայեցին փախավ Վրաստան (հունիս, 1677) և Աղվանից ու Վրաց կաթողիկոսների, Քարթլիի թագավոր Գեորգի XI-ի և այլոց հետ մշակեց հայ–վրացական համատեղ ազատագրական պայքարի ծրագիր: Որոշվեց, որ օգնություն ստանալու համար հայ պատվիրակները դիմեն Արևմուտքին, վրացիները՝ Ռուսաստանին: Բա նակցությունները նախապատրաստելու համար 1679-ին Հակոբ Զուղայեցին Հռոմ ուղարկեց Նախիջևանի թեմի առաջնորդ Առաքել Բոպիկ (Բոկոտն) Շոռոթեցի վարդապետին, իսկ ինքը դեկտեմբերին հասավ Կ. Պոլիս: Այնտեղ նա և մյուս պատ վիրակները հանդիպումներ ունեցան Սսի կաթողիկոսի, պոլսահայ հասարակական գործիչների, այդ թվում Երեմիա Չելեբի Քյոմյուրճյանի հետ, որի խորհրդով կա թողիկոսը փորձեց համաձայնության գալ նաև Եղիազար Ա Այնթափցու հետ: Միաժամանակ այդ խնդրի շուրջ թղթակցություն սկսեց Լեհաստանի թագավոր Ցան Սոբեսկու հետ: Ակնկալում էր նաև Ռուսաս տանի միջամտությունը: Սակայն, թուրք, իշխանությունների հարուցած խոչընդոտները և Հակոբ Ջուղայեցու մահը (1680, օգոստոս) խափանեցին պատվիրակների ուղևորությունը Հռոմ: Բայց պատվիրակության հետ Կ. Պոլիս հասած մելիք Իսրայելի որդուն՝ իսրայել Օրուն, հաջողվեց գաղտնի մեկնել Եվրոպա և հետագայում հայ ազատագրական շարժմանը տալ ռուս. կողմնորոշում: Գրկ. Զաքարիա Ագուլեցի, Օրա գրութիւն, Ե., 19380 Զաքարիա Սա ր կ ա վ ա գ. Պաամագրութիւն, Վաղ–պատ, 1870: Ա լ ի շ ա ն Ղ., Հայ–Վենետ, Վնտ., 1896: Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 2, Ե., 1959: Ս. Պողոսյան, Զ. Հարությունյան
ԷՋՄԻԱԾՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՄՈՒԹՅՈՒՆ, Ամենայն Հայոց Կաթողիկոսության համառոտ, պայմանական անվանումը պատմագիտության մեջ: Երևան է եկել XVIII–XIX դդ., հայ պատմագիտության սկզբնավորման և ձևավորման ընթացքում՝ «Աղթամարի կաթողիկոսություն», «Կիլիկիայի կաթողիկոսություն», «Սսի կաթողիկոսություն» անվանումների համանմանությամբ: Եթե սրանք օգտագործվել են զուտ տեղական կաթողիկոսությունների նշանակությամբ, ապա «է. կ.» արտահայտությունը կիրառվել է որպես Հայոց կամ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հոմանիշ (տես Կաթողիկոսություն Ամենայն Հայոց):
ԷՋՄԻԱԾՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ, կրոնական բարձրագույն գիշերօթիկ ուսումնական հաստատություն: Բացվել է 1945-ի նոյեմբ. 1-ին, էջմիածնում, Մատենադարանի նախկին շենքում, Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ հանդիսանալով Գևորգյան ճեմարանի յուրատեսակ շարունակությունը: Ուսման տևողությունը 6 տարի է (3-ը՝ միջնակարգ դասարանական, 3-ը՝ բարձրագույն–լսարանական ծրագրերով): Նպատակն է հոգևորականներ պատրաստել հայ առաքելական եկեղեցիների համար: Ընդունվում են 8-ամյա կամ 10-ամյա կրթություն ունե ցող 17–18 աարեկան ՍՍՀՄ քաղաքացի ները և սփյուռքում հայկ. կրթություն ստացած երիտասարդները: Դասավանդվում են եկեղեցական–կրոնական (հայ եկեղեցու պատմություն, ընդհանուր եկեղեցու պատմություն, քարոզխոսություն, էկյումենիզմ, աստվածաբանություն, Աստվածաշնչի մեկնաբանություն), հայագիտական (հայոց լեզու և գրականություն, գրաբար, հայ ժողովրդի պատմություն) առարկաներ, երաժշտություն (եկեղեցական և եվրոպական), լեզուներ (ռուս., անգլ.,), ինչպես և ուսանողների ընդհանուր զարգացմանը նպաստող այլ առարկաներ: Շնորհալի ուսանողներին Ամենայն Հայոց կաթողիկոսը ուղարկում է քույր եկեղեցիների (ռուս, ուղղափառ կաթոլիկ, հուն, ուղղափառ, անգլիկան) կրոնական–կրթական բարձրագույն ուս. հաստատությունները՝ հարստացնելու իրենց լեզվական, աստվածաբանական–մասնագիտական գիտելիքները: Տեսուչներ են եղել Մ. Մինասյանը, Հ. Աբրահամյանը, Ն. Պոզապալյանը, Հ. Մարուքյանը (1970-ից): Տարբեր տարիներ ճեմարանում դասավանդել են Վազգեն Ա կաթողիկոսը, Շ. Գալստյանը, Ա. Առաքելյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Ղարիբյանը, Վ. Առաքելյանը, Կ. Ղաֆադարյանը և ուրիշներ: ճեմարանն ունի 32 ուսանող (1977): Հ. Մարական
ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ, Ագաթան գեղոսի (V դ.) վկայությամբ՝ կառուցվել է արքունի ապարանքների մոտ, Տրդատ Գ–ի (298–330) և Գրիգոր Պարթևի (Լու սավորիչ) օրոք՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (301–303): Այն վաղ միջնադարի ճարտ. ամենանշանակալից կառույցներից է: Սկզբնական հորինվածքի, նրա կրած հետագա փոփոխությունների ու վերակառուցումների լուսաբանմանը մեծապես նպաստեցին 1955– 1956-ին և 1959-ին ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ի պեղումները: Այժմյան կառույցի տակ հայտնաբերվեցին IV դ. շինության մնացորդներ, գմբեթակիր մույթերի խարիսխների տակ՝ ավելի վաղ ժամանակվա խարիսխներ, սալահատակի մնացորդներ, հիմքեր, իսկ ավագ խորանի ներսում՝ հնագույն աբսիդի մի քանի շար, կենտրոնում՝ պարսիկների ստեղծած ատրուշան: IV դ. սկզբի կառույցը եղել է բազիլիկ, երեք զույգ T-անման մույթերով բաժան–