գեոֆիզիկական տարվա և միջազգային գեոֆիզիկական համագործակցության ծրագրերով):
Տնտեսա–աշխարհագրական ակնարկ: Խ. օ–ի ջրային տարածությունները, կղզիները, Ասիայի, Ավստրալիայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկաների ու Անտարկտիդայի ափամերձ շրջանները մտնում են խաղաղօվկիանոսյան ավազան հասկացության մեջ, որտեղ կենտրոնացած է երկրագնդի ազգաբնակչության մոտ կեսը: Խ. օ–ի ավագանի երկրներն ունեն տնտ. մեծ պոտենցիալ, կենսբ. և միներալային հսկայական պաշարներ, գյուղատնտ. խոշոր արտադրություն: Խ. օ–ով են անցնում չորս մայր ցամաքները միմյանց կապող ծովային և օդային կարևոր ուղիները: Այստեղ է կատարվում ձկան և ծովային այլ մթերքների որսի մեծ մասը: Խ. օ–ի ավագանի երկրներում է կենտրոնացած նավթի, գազի, ածխի, բոքսիտների, երկաթի, մանգանի, քրոմիտի, պղնձի, անագի, բազմամետաղների, վոլֆրամի, նիկելի, կոբալտի, ծծմբի, հազվագյուտ մետաղների և ռադիոակտիվ տարրերի հանույթը: Խ. օ. ունի տրանսպորտային խոշոր նշանակություն: Անդրօվկիանոսյան ուղիները կապում են Ասիա, Ամերիկա և Ավստրալիա մայր ցամաքները: Առանձնացվում են առավել ինտենսիվ նավարկության երկու ուղիներ, որոնցից առաջինը Հյուսիսային Ամերիկան կապում է Ասիայի հետ, ընդգրկելով Եվրոպայից եկող անդրօվկիանոսյան նավարկության ուղիները, երկրորդը Ասիան կապում է Ավստրալիայի հետ, ընդգրկելով Հնդկական օվկիանոսից եկող ծովային ուղիները: Խոշոր նավահանգիստներն են՝ Վլադիվոստոկը, Նախոդկան, Կամչատկայի Պետրոպավլովսկը (ՍՍՀՄ), Վոնսանը, Չխոնջինը (ԿԺԴՀ), Տյանցզինը, Շանհայը, Գուանչժոուն (ՉԺՀ), Տոկիոն, Իոկոհաման, Կավասակին (Ճապոնիա), Հայֆոնը, Հոշիմինը (Վիետնամ), Դումայը, Ջակարտան, Սուրաբայան (Ինդոնեզիա), Մանիլան (Ֆիլիպիններ), Սինգապուրը (Սինգապուր), Սիդնեյը, Մելբուռնը (Ավստրալիական Միություն), Վելինգտոնը (Նոր Զելանդիա), Վանկուվերը (Կանադա), Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը, Սիետլը (ԱՄՆ), Կալյաոն (Պերու), Վալպարաիսոն (Չիլի):
Պատմա–քաղաքական ակնարկ: Հնագույն ժամանակներից Խ. օ–ի մերձափնյա երկրների ու կղզիների բնակիչների միջև կար ծովային հաղորդակցություն: Նրա ափերին գտնվող Չինաստանը մ. թ. ա. III դարից սկսած իրականացնում էր իր ակտիվ էքսպանսիան դեպի հվ.՝ կատարելով նվաճողական արշավներ (ընդդեմ Անամի և Տոնկինի, XIII–XIV դդ.՝ Ճապոնիայի, XVII–XVIII դդ.՝ Բիրմայի, Վիետնամի, Կորեայի): XVI դ. խ. օ–ում երևացին եվրոպական նավեր, սկզբում պորտուգալական և իսպանական, ապա հոլանդական և անգլիական: XVI դ. իսպանացիները զավթեցին Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խ. օ–յան ափերը: Դրանից հետո եվրոպացիներն սկսեցին տերիտորիալ զավթումներ կատարել խ. օ–ի ասիական մասում (իսպանացիները զավթեցին Ֆիլիպինների մի մասը և այլ կղզիներ, պորտուգալացիները՝ Մակաոն, հոլանդացիները ձեռնամուխ եղան Ինդոնեզիայի նվաճմանը ևն): XVII դ. 30-ական թթ. խ. օ–ի ափերը դուրս եկան ռուս երկրագնացներն ու ծովագնացները, որոնք հայտնագործեցին Կուրիլյան ու Ալեության կղզիները և Ալյասկան (XVIII դ.): Այնուհետև խ. օ–ի ավազանում ավելի ակտիվացավ Մեծ Բրիտանիան, որը 1756–63-ի Յոթնամյա պատերազմի հետևանքով ամրապնդեց իր դիրքերը Հնդկաստանում և տիրեց Կանադային: Ավելի ուշ (1788-ից) նա զավթեց Ավստրալիան, 1819–24-ին՝ Սինգապուրը, 1840-ին՝ Նոր Զելանդիան, իսկ 1842-ին Չինաստանից անջատեց Հոնկոնգ (Սյանգան) կղզին: Համաշխարհային առևտրի բնագավառում խ. օ–ի նշանակությունը խիստ մեծացավ XIX դարում՝ առագաստային նավատորմից շոգենավերին անցնելու, Կալիֆոռնիայում ու Ավստրալիայում ոսկու հայտնաբերման և արագ բնակեցման կապակցությամբ: խ. օ–ով ձգվեցին առևտրական բազմաթիվ ճանապարհներ: Կապիտալիստական գլխավոր տերությունների պայքարը խ. օ–ի ավազանում հենակետային բազաների, իրացման շուկաների և հումքի աղբյուրների համար ուղեկցվում էր այդ շրջանի բնակչության ստրկացմամբ: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ–ը Չինաստանի դեմ սանձազերծեցին նվաճողական պատերազմներ և նրա հետ կնքեցին անիրավահավասար պայմանագրեր: Ֆրանսիան 1853-ին զավթեց Նոր Կալեդոնիան, 1857–85-ին՝ Հնդկաչինը: Մեծ Բրիտանիան շարունակեց Մալայայի և ավարտեց Բիրմայի նվաճումը, զավթեց Կալիմանտանի հս. ափը, Նոր Գվինեայի հվ–արլ. մասը, Զիլբերտի կղզիները: 1867-ին ԱՄՆ–ը Ռուսաստանից գնեց Ալյասկան և Ալեության կղզիները: Գերմանիան 1884-ին գրավեց Նոր Գվինեայի հս–արլ. մասը: Ճապոնիան 1875-ին Ռուսաստանից ձեռք բերեց Կուրիլյան կղզիները, 1876-ին ստրկացնող պայմանագիր պարտադրեց Կորեային, իսկ 1894–1895-ին, ճապոնա–չինական պատերազմի հետևանքով, զավթեց Տայվանը և այլ կղզիներ: Չինասաանը ազդեցության ոլորտների բաժանելուն Ճապոնիայի հետ համատեղ մասնակցում էին Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան: 1898-ին ԱՄՆ–ը, պատերազմ սանձազերծելով Իսպանիայի դեմ, զավթեց Ֆիլիպինյան կղզիները, անեքսիայի ենթարկեց Հավայան արշիպելագը: Գերմանիան Իսպանիային պարտադրեց իրեն վաճառել Կարոլինյան, Մարիանյան և Պալաո կղզիները: 1904–1905 թթ. ռուս–ճապոնական պատերազմի հետևանքով Ճապոնիան զավթեց Հարավային Սախալինը և Կվանտունյան մարզը, 1910-ին՝ Կորեան: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից Ճապոնիան ծավալեց իր էքսպանսիան Չինաստանում: 1914-ին, Պանամայի ջրանցքի բացումով, ուժեղացավ ԱՄՆ–ի էքսպանսիան:
Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը վտանգի տակ դրեց իմպերիալիստների տիրապետությունը խ. օ–ի ավազանում: 1925–27-ի հեղափոխությունը Չինաստանում թուլացրեց իմպերիալիստական տերությունների դիրքերը: Արևմտյան տերությունների թողտվությամբ Ճապոնիան 1931-ին զավթեց Հյուսիս–Արևելան Չինաստանը, կարճ ժամանակում տիրեց նաև Չինաստանի առափնյա շրջաններին: ՍՍՀՄ–ը դիվանագիտական, տնտ. և ռազմական մեծ օգնություն էր ցույց տալիս չին ժողովրդին՝ ճապոնական ագրեսորների դեմ մղվող պայքարում: 1939–45-ին, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Ճապոնիան օկուպացրեց Ֆրանսիական Հնդկաչինը, 1941-ի դեկտ. 7-ին հարձակվեց ամերիկյան Փյոռլ–Հարբոր ռազմական բազայի վրա, 1941–42-ին օկուպացրեց Թաիլանդը, Մալայան, Ֆիլիպինները, Ինդոնեզիան, Բիրման ևն: 1945-ի սեպտ. 2-ին, Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո, ըստ պայմանավորվածության, Հարավային Սախալինն ու Կուրիլյան կղզիներն անցան ՍՍՀՄ–ին: Խ. օ–ի ավազանում ազգային–ազատագրական վերելք սկսվեց: 1945-ի օգոստոսին հռչակվեց Ինդոնեզիայի Հանրապետությունը, սեպտեմբերին՝ Վիետնամի Դեմոկրատական Հանրապետությունը, 1948-ի հունվարին՝ Բիրմական Միությունը, 1948-ի սեպտեմբերին ստեղծվեց Կորեայի ժողովրդա–Դեմոկրատական Հանրապետությունը, 1949-ի հոկտ. 1-ին՝ Չինաստանի ժողովրդական Հանրապետությունը: Ազատագրական շարժում տարածվեց Լաոսում, Կամպուչիայում, Ֆիլիպիններում, Մալայայում և այլուր: ԱՄՆ–ը օկուպացրեց Ճապոնիային պատկանող Խ. օ–յան մի շարք կղզիներ, կապիտալիստական մյուս երկրների հետ ռազմական բազաներ ստեղծեց խ. օ–ում: 1950–70-ական թթ. ազատագրական շարժումը նոր հաղթանակներ տարավ Խ. օ–յան ավազանում: Իր ինքնուրույնությունը պաշտպանեց Ինդոնեզիան, գաղութայնությունից ազատագրվեցին Մալայայի ժողովուրդները, 1963-ին հռչակվեց Մալայզիայի անկախ ֆեդերացիան: 1964–65-ին սկսվեց ամերիկյան ագրեսիան Վիետնամում, որն ավարտվեց ամերիկյան իմպերիալիզմի պարտությամբ, և 1976-ին ստեղծվեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը: 1975-ի ապրիլին ավարտվեց Կամպուչիայի ազատագրումը: Պարտություն կրեցին ռեակցիոն ուժերը Լաոսում. 1975-ի դեկտեմբերին հռչակվեց Լաոսի Ժողովրդա–Դեմոկրատական Հանրապետություն: 1960–70-ական թթ. անկախություն նվաճեցին Օվկիանիայի գաղութային շատ երկրներ:
Քարտեզները տես 624-րդ էջից հետո՝ ներդիրում:
Գրկ. Tихий океан, T. 1–10, M., 1966–77.
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄ, միջազգային մասսայական շարժում ընդդեմ պատերազմի և միլիտարիզմի: Միավորում է խաղաղությունը պաշտպանելու պատրաստակամ մսրդկանց՝ անկախ նրանց ազգային, քաղ. և կրոնական պատկանելությունից: Առաջացել է երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո, միջազգային դրության խոր փոփոխությունների պատճառով, երբ խաղաղության ուժերը սկսեցին ակտիվանալ՝ հենվելով համաշխարհային սոցիալիստական սիստեմի երկրների, խաղա–