ված գլխավոր՝ մեծ և կողային ավելի նեղ նավերի, արտաքուստ՝ հնգանիստ, ներքուստ՝ պայտաձև աբսիդով: Ծածկը ամենայն հավանականությամբ եղել է քարաշեն–թաղակապ, ընդհանուր երկլանջ տանիքով: է. Մ. տ–ի IV դ. հորինվածքի վերաբերյալ կան նաև այլ տեսակետներ՝ քառամույթ գմբեթավոր (Ա. Երեմյան, Ա. Խաչատրյան), թաղածածկ դահլիճ (Ն. Տոկարսկի), քառակոնք հնգագմբեթ (Թ. Թորամանյան): Կառուցումից մոտ 80 տարի անց, Հայաստանում Պարսից Շապուհ II թագավորի կատարած ավերածություններից տաճարը մեծապես վնասվել է: Ներսես Ա Մեծ (353–73) և Սահակ Ա Պարթև (387–439) կաթողիկոսների օրոք կատարվել է երկու վերանորոգում: Ղազար Փարպեցին (V դ.) վկայում է, որ V դ. վերջին, երբ երկրում կրկին ծավալվել է շինարարություն, է. Մ. տ. «… հիմնարկեալ նորոգեաց մեծապայծառ շքեղութեամբ զհնացեալ գործ նախնեացն իւրոց քաջ զորավարն հայոց Մամիկոնեանն Վահան» (Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904, էջ 157): Այժմ գոյություն ունեցող խաչաձև և կենտրոնակազմ հորինվածքով տաճարը Վահան Մամիկոնյանի 483-ին կառուցածն է (բացառյալ գմբեթը): Արտաքինից 23,064 մ X 28,74 մ չափերով, քառամույթ և քառաբսիդ (արտաքուստ՝ հնգանիստ, ներքուստ՝ պայտաձև) կենտրոնակազմ հորինվածք է: Արլ. աբսիդի երկու կողմերի (հս., հվ.) ավանդատները այն արտաքինից դարձրել են եռանիստ: Այժմյան գմբեթը հավանաբար XVII դ. վերակառուցման արգասիք է: Շահ Աբբասը, հայերին բռնի կերպով Պարսկաստան գաղթեցնելուց հետո, ցանկացել է է. Մ. տ. ամբողջապես քանդել, նրա քարերը տեղափոխել Պարսկաստան և այնտեղ կառուցել նոր տաճար՝ մտադրվելով հայերին կապել նոր բնակատեղիին: Սակայն հետագայում որոշվեց տանել միայն «նշանավոր» քարերը (4 անկյուններից, պատարագի սուրբ սեղանը, Քրիստոսի իջման տեղի քարը, մկրտության ավազանը, բեմի քարերից, քարե աշտանակներ ևն, նաև Լուսավորիչի Աջը). որոնք և քանդվեցին ու տեղափոխվեցին Ջուղա: Այս ամենը ավելի քայքայեց դարերի ընթացքում խարխլված տաճարը: 1627-ին, Մովսես կաթողիկոսի օրոք, վերանորոգվեցին գմբեթը, առաստաղը, ծածկը, հիմքերը, սալահատակը, կառուցվեցին արտաքին նոր պարսպապատեր, հյուրանոց, խուցեր, սեղանատուն, այլ շենքեր: 1654-ին Փիլիպպոս կաթողիկոսը սկսեց արմ. ճակատին կից զանգակատան շինարարությունը, որն ավարտվեց 1658-ին, Հակոբ Զուղայեցի կաթողիկոսի օրոք: Այն կառուցել է ճարտ. Սահակ Հի զանցին՝ մասնակցությամբ «ուստա Մովսեսի», ծախսերը կատարել է Կոստանդնուպոլսի մեծահարուստ Անտոն Չելեպին: Զանգակատան որմնանկարները կատարել է Զաքարե ոսկերիչը: 1682-ին արլ., հս., հվ. աբսիդներին դրվել են փոքրիկ զանգակատներ: 1869-ին Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ է. Մ. տ–ին արլ–ից կցվում է եռադահլիճ թանգարանի շենքը: XIX դ. վերջին վերափոխվել են տաճարը շրջապատող աստիճանները (վերածվել են ցոկոլի): 1955-ից տաճարի դրսում և ներսում խոշոր շինարարական աշխատանքներ է ծավալել Վագգեն Ա կաթողիկոսը (գմբեթակիր մույթերի, կամարների, արլ. խորանի և տանիքի հիմնական վերակառուցում, հվ. գմբեթի կառուցում, սալահատակում ևն): «էջմիածնատիպ» կառույցները VIII– IX դդ. տարածվեցին Եվրոպայում, երբ Պավլիկյանների շարժումը հատկապես Արևմտյան Հայաստանում հալածվում էր բյուգանդական կայսրերի կողմից (Լևոն IV-ից մինչև Թեոդորա կայսրուհին): Պատկերամարտությունը սկիզբ դրեց պավլիկյանների զանգվածային գաղթին Բալկաններ, Կիևյան Ռուսիա, Արևմտյան Եվրոպա, մինչև Ֆրանսիա, Իսպանիա: Այդ շրջանում Ֆրանկների պետությունը ապրեց մշակութային վերածնունդ, ստեղծվեցին կառոլինգյան արվեստի նշանակալից գործերը, կառուցվեց հայ ճարտ–ից և բյուգանդական զարդարվեստից ներշնչված Աախենի պալատական մատուռը՝ Սեն Շապելը (ավարտվել է 806-ին), նրա նմանությամբ՝ Քյոլնի Ս. Գերեոնը (ավերվել է 1940-ին), Ֆուլդայի Ս. Միքայելը (787, խիստ վնասվել է 1945-ին) և ժերմինյի–Դե–Պրեն, որը կրած վերափոխություններով հանդերձ (հատկապես 1869-ի), մնում է Կառլոս Մեծի շրջանից անաղարտ պահպանված գրեթե միակ եկեղեցին: էջմիածին–Բագարան տիպին են պատկանում նաև Սեն-Ֆիլիբեր դը Գրանլյո եկեղեցին (836, Լուար–Ատլանտիկ, Ֆրանսիա), Սեն– Բազիլ դղյակային մատուռը (IX դ., Բրուժ, Բելգիա) և Միլանի Սան Սատիրոն (869): է. Մ. տ–ի որմնանկարները կատարվել են հնում, վերանորոգվել XVIII դ.: Զանգակատունը 1664-ին նկարազարդվել է Ստեփանոս Լեհացու գլխավորությամբ: 1712–21-ին է. Մ. տ–ում գեղանկարչական աշխատանքներ է կատարել Նաղաշ Հովնաթանը (պահպանվել են գմբեթի վերին մասի նկարազարդումներն ու ավագ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/72
Այս էջը սրբագրված է