րը, արամեական արձանագրությունները, հայ ճարտ-յան կոթողներ Մայր տաճարը (IV դ.), Հռիփսիմեն (VII դ.). Գայանեն (VII դ.). Զվարթնոցը (VII դ.) են: է. շ. ունեցել է նաև հեղափոխական նշանակալից ավանդույթներ. XX դ. սկզբին այնտեղ կազմավորվել են ս–դ. և բոլշեիկյան խմբակներ: 1905–07-ին էջմիածնի Գևորգյան ճեմարանում գործող ս–դ. խմբակի անդամներից էին Ե. Բակունցը, Ե. Գարագաշյանը, Ա. Մելիք Աղաջանյանը, է. Ամատունին, Տ. Զառայանը, Ա. Քեթիկյանը: 1915–16-ին գավառում գործել է բոլշևիկյան անլեգալ խումբ՝ Գ. Աթարբեկյանի, Ա. Հովհաննիսյանի, Ա. Միկոյանի, է. Մելիք–Աղաջանյանի մասնակցությամբ: Գևորգյան ճեմարանում գործել է նաև ուսանողական անլեգալ խմբակ (Ա. իյանջյան, Ե. Մկրտումյան, Ա. Մուրադյան ևն): 1919-ին էջմիածնի գավառում ծավալվել են գյուղացիական շարժումներ՝ էջմիածնի կայազորի, Մարգարայի, Սարդարապատի, Շահրիարի ս այլ գյուդնրի բոլշևիկյան բջիջեերի ղեկավարությամբ: 1920-ի դեկտ. 6-ին ձևավորվել է ՀԿ(բ)Կ էջմիածնի գավառային կոմիտեն: 1930-ի ՀՍՍՀ վարչ. նոր բաժանումով կազմավորվեց է. շ., և առանձնացավ շրջանային կուսկազմակերպությունը: Մինչև 1978-ի սկիզբը տեղի է ունեցել շրջանային կուս-կազմակերպության 33 կոնֆերանս: 1978-ի հունվ. 1-ին է. շ–ի 186 սկզբնական կուսակցական կազմակերպություններում եղել է 4072 կոմունիստ, 191 ԼԿԵՄ սկզբնական կազմակերպություններում՝ 12712 կոմերիտական:
Տնտեսությունը: Մինչև Հայաստանում սովետական կարգերի հաստատումը, լեռնային շրջանների համեմատությամբ է. շ. փոքր–ինչ զարգացած, բայց դեռևս հետամնաց գյուղատնտ. շրջան էր: Պատերազմների և քաղաքացիական կռիվների հետևանքով շրջանի տնտեսությունը քայքայվել էր: Արդ. ձեռնարկություններ նախկինում գրեթե չկային: Սովետական իշխանության տարիներին գյուղատնտ. արտադրության հետ զարգացել է արդյունաբերությունը: Վերջին տարիներին արագ տեմպերով զարգացող արդյունաբերությունը համախառն արտադրանքի արժեքով գերազանցում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը: Գյուղատնտ. հումք վերամշակող, ինչպես նաև տեղական շինանյութեր արտադրող ձեռնարկություններ են ստեղծվել Սամաղար, Փարաքար, Ներքին Խաթունարխ, Ջրառատ, Թաիրով և այլ բնակավայրերում: էջմիածին քաղաքից 2 կմ հվ. ստեղծվում է արդ. նոր համալիր, որտեղ գործող ձեռնարկություններից բացի (պահածոների գործարան, տնաշինական, շինանյութերի ու շինարարական իրերի կոմբինատներ, խորդենու վերամշակման արտադրամաս ևն), նախատեսվում է կառուցել նորերը: 1975-ին գործում էր արդ. 6 ձեռնարկություն: Գյուղատնտ. հումքի բազայի վրա զարգացել է հատկապես սննդի արդյունաբերությունը: Կա գինու գործարան (տարեկան 910 հզ. ղկւ գինի, Մուսա լեռ), խաղողի նախնական վերամշակման 5 կետ (Այգեշատ, Ոսկեհատ, Աղավնատուն, Արշալույս, Փարաքար), պահածոների գործարան (Վերին խաթունարխի մոտ): Վերջինս խոշորագույններից է ՀՄՄՀ–ում: Տարեկան թողարկում է մոտ 39,1 ՝մլն պայմանական տուփ պտղի–բանջարեղենի պահածո: Գործարանում ստեղծվել է նաև մրգից պատրաստվող գինու արտադրամաս: Արդյունաբերության կարևոր ճյուղերից է շինանյութերի արդյունաբերությունը: Շինանյութերի արդյունահանման ձեռնարկություններ են ստեղծվել Աղավնատուն (տուֆ), Թաիրով (բազալտ), Ապագա (շինարարական ավազ) և այլ բնակավայրերում: Արդյունաբերության արագ զարգացող ճյուղերից է նաև ոչ մետաղատար, աշխատատար մեքենաշինությունը: Ստեղծվել են Երևանի, Աբովյանի մեքենաշինական գործարանների մասնաճյուղեր: է. շ–ի արդ. ձեռնարկություններում աշխատում է մոտ 3 հզ. բանվոր–ծառայող: Գյուղատնտեսության առաջատար ճյուղը հողագործությունն է (խաղողագործություն, պտղաբուծություն, բանջարաբուծություն, բոստանային կուլտուրաների մշակում): է. շ–ում կա 29 կոլտնտեսություն և 18 սովետական տնտեսություն, որոնցից 2-ը (Զվարթնոցի և Լենինի անվ.) գտնվում են էջմիածին քաղաքի շրջագծում: Հողային ֆոնդը 37,7 հզ. հա է, որից մոտ 9,4 հզ. հա վարելահող (1975), 6,9 հզ. հա բազմամյա տնկարկ (այդ թվում 4,6 հզ. հա խաղողի այգի), արոտավայրերը և խոտհարքները կազմում են 2,9 հզ. հա: Ցանքատարածությունների մոտ 24,6%–ը զբաղեցնում է բանջարեղենը, 23,8%–ը՝ հացահատիկը, 9,6% –ը՝ կարտոֆիլը և բոստանային կուլտուրաները, 31,0%-ը՝ կերային և 3,2%-ը՝ տեխ. կուլտուրաները: է. շ. մտնում է Երևանի քաղաքամերձ (գյուղատնտ.) զոնայի մեջ: Հողագործությունը ոռոգովի է (18,1 հզ. հա): Ոռոգումը կատարվում է Ստորին Հրազդանի ու նրա համալիրի մեջ մտնող էջմիածնի, մասամբ՝ Քասաղի ջրանցքների, ինչպես նաև Արևշատի (1967) և Այղր լճի վրա կառուցված ջրհան կայանների միջոցով և արտեզյան ջրերով: Մեծ աշխատանքներ են տարվում աղակալած ու գերխոնավացած հողերը գյուղատնտ. շրջանառության մեջ ներգրավելու ուղղությամբ: Մտեղծվել է հատուկ մելիորացիոն կայան, որը յուրացրել է և գյուղատնտ. օգտագործման է հանձնել մոտ 450 հա աղակալած ու գերխոնավացած հողեր: է. շ. խաղողի (տարեկան 21 – 22 հզ. տ) և պտղի (4,8 հզ. ա) համախառն բերքով զիջում է միայն Հոկտեմբերյանի. Արարատի և Արտաշաաի շրջաններին: Բանջարեղենի արտադրանքով (հանրապետության տարեկան բերքի 25%–ը, 62 հզ. տ) առաջինն է հանրապետությունում: Զգալիորեն ավելացել են բոստանային կուլտուրաների (ձմերուկ, սեխ) ցանքատարածությունները: Մշակվում է խորդենի (300 հա), հալվե (միակը հանրապետությունում): Շրջանը մասնագիտացել է կաթնատու տավարաբուծության (14,9 հզ. գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որի մոտ 37% –ը՝ կովեր) և թռչնաբուծության (540,9 հզ.) բնագավառում: Բացի Շահումյան գյուղի թռչնաբուծական ֆաբրիկայից (տարեկան 30 մլն ձու), 1976-ին Ջրառատում կառուցվել է նոր թռչնաբուծական ֆաբրիկա (տարեկան 4,5 մլն բրոյլեր): Մտեղծվել են խոզերի մատղաշի աճեցման տոհմային (Վերին 1սաթունարխ), կուղբաբուծական (Այղր լճի շրջակայքում) և ձկնաբուծական (արհեստական լճակներում՝ ծածան, ծիածանագույն իշխան) տնտեսություններ: Զբաղվում են նաև շերամապահությամբ: Կոլտնտեսություններում և սովետական տնտեսություններում աշխատում է ավելի քան 220 մասնագետ՝ բարձրագույն կրթությամբ: է. շ–ի տարածքով են անցնում Թբիլիսի–Երևան–Բաքու երկաթուղու