դիռ» (1911) բանաստեղծությունների ժողովածուները և «Եղիա Տեմիրճիպաշյան»(1909), «Դանիել Վարուժան» (1919), «Մի– նաս Չերազ» (1928) ուսումնասիրությունները:
ԷՍԱՏԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է 1895-ին, Կ. Պոլսի Պեյօղլու թաղամասում, Մկրտիչ և Հովհաննես էսայան եղբայրների միջոցներով: Սկզբում եղել է նախակրթարան: Հետագայում վերածվել է բարձրագույն կրթարանի (լրիվ միջնակարգ),որը 1930-ին դարձել է լիցեյ, իսկ 1935-ին՝ նորից միշնակարգ: 1922–40-ին աշակերտների թիվը տատանվել է 900–1200-ի միջև: է. վ–ում միշնակարգ դպրոցների պետ. ծրագրով նախատեսվող առարկաներից բացի, ավանդվում են նաև հայոց լեզու, օտար լեզուներ, նկարչություն,
ձևագիտություն, երաժշտություն: 1975-ին վարժարանն ունեցել է մոտ 300 աշակերտ:
ԷՍԱՊԱԼՅԱՆ Պողոս, Պոլ էսապալ (14.1.1910, Արբելա, Իրաք – 30.10.1973, Ֆրեզնո, ԱՄՆ), սփյուռքահայ հայագետ լեզվաբան: 1921–33-ին սովորել է Վիեննայի Մխիթարյան միաբանության դպրոցում, 1939–44-ին՝ Վիեննայի համալսարանի արևելյան բանասիրության ու լեզվաբանության ֆակուլտետում, 1947– 1949-ին՝ Սորբոնի համալսարանում և ստացել դոկտորի գիտական աստիճան:Ընդհանուր լեզվաբանական և հայագիտական առարկաներ է ավանդել Վիեննայի Մխիթարյանների դպրոցում (1932–1942), Վիեննայի համալսարանում (1942–1947), Բոգոտայի (Կոլումբիա) բարձրագույն դպրոցում (1949–50), Կարակասի (1952–59) և Կալիֆոռնիայի (1960–67)համալսարաններում: Տպագրել է հոդվածներ «Հանդես ամսօրյա»-ում, այլ պարբերականներում, հանդեսներում, հետազոտել ծագումնաբանական հարցեր, կատարել բանասիրական ուսումնասիրություններ: Առանձին գրքով լույս են տեսել «Տատիանի համաբարբառն և հայերեն Ավետարաններու առաջին թարգմանությունը» (1937) աշխատությունը և «Հայոց լեզվի ընթերցարան, արևելահայ բարբառ» (Կալիֆոռնիա, 1966) դասագիրքը: Ի. Կ արա դե չյան
ԷՍԷՌՆԵՐ ( ռուս. CP – социалистыреволюционеры– սոցիալիստ հեղափոխականներ), մանրբուրժուական կուսակցություն Ռուսաստանում: Կազմավորվել է նարոդնիկական խմբերի համախմբումով, 1902-ին: Ղեկավար գործիչներն էին Վ. Մ. Չեռնովը, Ն. Դ. Ավկսենտևը, Գ. Ա. Դերշունին, Բ. Վ. Սավինկովը և ուրիշներ: Հանդիսանալով մանրբուրժուական կուսակցություն՝ է.հիմնականում հենվում էին կուլակության վրա: Տեսական հարցերում հնացած նարոդնիկական դոգմաները էկլեկտիկորեն միացնում էին ռևիզիոնիստորեն խեղաթյուրված մարքսիստական առանձին դրույթներին: է–ի ծրագիրը պահանջում էր. ֆեդերատիվ սկզբունքների հիման վրա դեմոկրատական հանրապետության ստեղծում, համընդհանուր ընտրական իրավունք, խոսքի, մամուլի, խղճի, ժողովների, միությունների ազատություն,եկեղեցու անշատում պետությունից, համընդհանուր ձրի կրթություն, մշտական բանակի ոչնչացում: Բանվորական հարցում է. պահանջում էին ութժամյա աշխատանքային օր, սոցիալ. ապահովություն՝ ի հաշիվ պետության և գործատերերի, արհմիությունների ստեղծում ևն, ագրարային հարցում՝ «հողի սոցիալիզացիայի» լոզունգի հիման վրա հողը պետք է տրվեր համայնքներին և համայնքների տերիտորիալ միություններին՝ հավասար օգտագործման հիմունքով: Սկզբունքորեն ընդունելով մասսայական շարժումները և գործնականորեն մասնակցելով մի քանիսին (1905-ի Դոնբասի ապստամբություն, Մոսկվայի դեկտեմբերյան զինված ապստամբություն), է., այնուամենայնիվ, ինքնակալության դեմ պայքարի հիմնական ձևը համարում էին անհատական տեռորը: 1906-ին է–ի կուսակցությունը պառակտվեց, աջ մասն ստեղծեց լեգալ Աշխատանքային ժողովրդա–սոցիալիստական կուսակցությունը: 1907–1910-ին է. կազմակերպչական և գաղափարական անկում ապրեցին: 1917-ի փետրվարյան հեղափոխության հաղթանակից հետո է. ակտիվացրին իրենց գործունեությունը: Կուսակցության որոշ ներկայացուցիչներ մտան ժամանակավոր կառավարության կազմի մեջ (Կերենսկի, Ավկսենտև, Չեռնով): Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո պառակտումը կուսակցության ներսում խորացավ: 1917-ի դեկտեմբերին է–ի «ձախ» թևը կազմեց ինքնուրույն կուսակցություն (տես Ձախ էսէռներ): 1918-ի ամռանը աջ և «ձախ» է. Անտանտի դիվանագիտական և զինվորական գործակալների ու սպիտակգվարդիականների հետ կազմակերպեցին խռովություններ ընդդեմ սովետական իշխանության (Մոսկվայում, Պովոլժիեում, Սիբիրում ևն), ստեղծեցին հակահեղափոխական կառավարություններ [«Կոմուչ» (Սամարայում), «Դիրեկտորիա» (Ուֆայում) ևն], Վ. Ի. Լենինի դեմ մահափորձ կազմակերպեցին, անգլ. ինտերվենտների դրդմամբ գնդակահարեցին Բաքվի 26 կոմիսարներին: Քաղաքացիական կռիվների ավարտից հետո է–ի խռովարարական գործունեությունը հիմնովին վերացվեց: Կուսակցության ղեկավարների մի մասը հակասովետական գործունեության համար ձերբակալվեց, մի մասն անցավ արտասահման: «Ձախ» է–ի մի մասը, խզելով կապերը հակահեղափոխությունից, մտավ (1920-ի սեպտեմբեր–հոկտեմբեր) ՌԿ(բ)Կ շարքերը: 1907-ի հունիսին դաշնակցությունից անջատված «ձախ» հոսանքը Լ. Աթաբեկյանի ղեկավարությամբ Բաքվում ձևավորեց «Սոցիալիստ հեղափոխական կուսակցության հայ կազմակերպություն»-ը՝ ռուս, սոցիալիստ–հեղափոխական կուսակցության հայկ. մասնաճյուղը: Այնուհետև այն տարածվեց Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Երևանում և այլուր: Ռուս, է–ի օրինակով հայ է. ևս գտնվում էին լիբերալ նարոդնիկության և Արևմտյան Եվրոպայի օպորտունիզմի՝ ռևիզիոնիզմի ազդեցության տակ, ժխտում էին բանվոր դասակարգի ղեկավար դերը հեղափոխության մեջ, կողմնակից էին անհատական տեռորին, քարոզում էին հողը բաժանել գյուղացիական զանգվածներին, ձեռք չտալ արտադրության միշոցների մասնավոր սեփականությանը, պահպանել կապիտալիզմը: Հայ էսէռական կազմակերպության շարքերում ակտիվ դեր են խաղացել Լ. Աթաբեկյանը, Վ. Մենախորյանը, Դ. Մելիք–Շահնազարյանը, Ա. Տեր–Սարգսյանը, Հ. աոեփանյանը, Հ. Ղազանչյանը(Բաբայան), Դ. Բազազ–Աղաշանյանը և ուրիշներ: Նրանք հրատարակել են «Անիվ», «Զնդան», «Աշխատանքի դրոշակ» և այլ թերթեր: Գրկ. Լենին Վ. Ի., Թե ինչու սոցիալ–դեմոկրատիան պետք է վճռական և անողոք պատերազմ հայտարարի սոցիալիսա–ռեոլյուցիոներներին, Երկ., հ. 6: Նույնի, Սոցիալիստ ռեոլյուցիոներների կողմից հարություն առնող վուլգար սոցիալիզմն ու նարոդնիկությունը, նույն տեղում, հ. 6: Ն ու յ ն ի, Նարոդնիկությունից դեպի մարքսիզմը, նույն տեղում, հ. 8: Նույնի, Ռևոլյուցիայի դասերը, նույն տեղում, հ. 16: Բ ա ր ս և ղ յ ա ն Խ. Հ., Մարքսիզմի տարածումը Հայաստանում, գիրք 2, Ե., 1975:
ԷՍԹԵՏԻԿԱ (<հուն. aiaftr|ai£– զգայություն, զգացում), տես Գեղագիտություն’.
ԷՍԹԵՐԱԶՆԵՐ, ֆերմենտներ: էսթերների սինթեզի և հիդրոլիզի կատալիզատորներ են: է–ին են պատկանում. 1. լիպազները,
որոնք ճեղքում են ճարպերը և այլ էսթերներ, 2. ֆոսֆատազները՝ հիդրոլիզում և սինթեզում են ֆոսֆորական թթվի էսթերները, 3. սուլֆատազները՝ կատալիզում են ծծմբական թթվի էսթերների ճեղքումը, 4. բուն է., որոնցից են՝ խոլինէսթերազը, քլորոֆիլագը, տանազը, պեկտազը ևն: է. գտնվում են բուսական, կենդանական օրգանիզմներում, բակտերիաներում:
ԷՍԹԵՐԱՑՈՒՄ, սպիրտներից և թթվածնավոր թթուներից էսթերների ստացման ռեակցիա.
RCOOH+R՝OH^RCOOR՝ + H20:
Ռեակցիան դարձելի է, հետադարձը կոչվում է հիդրոլիզ: Դանդաղ է ընթանում, արագանում՝ ուժեղ թթուների առկայությամբ: էսթերի ելքը մեծացնելու նպատակով վերցնում են թթվի կամ սպիրտի ավելցուկ: Հավասարակշռությունն աջ շեղելու համար միջավայրից թորելով հեռացնում են էսթերը (եթե ցածրաեռ է) կամ
շուրը:
ԷՍԹԵՐՆԵՐ, թթվածնավոր թթուներում թթվային ջրածնի ատոմը կամ ատոմները ածխաջրածնային ռադիկալներով տեղակալված միացություններ: Անվանակարգվում են համապատասխան թթվի և ռադիկալի անուններից կամ աղերի նման, օրինակ՝ CH3ONO–ազոտային թթվի մեթիլէսթեր (մեթիլնիտրիտ), (CH30)2S02 – ծծմբական թթվի դիմեթիլէսթեր (դիմեթիլ–սուլֆատ), CH3COOCH=CH2 – քացախաթթվի վինիլէսթեր (վինիլացիտատ) ևն: Գլիցերինի և բարձրամոլեկուլյար կարբոնաթթուների (պալմիտինաթթու, ստեատինաթթու, օլեյինաթթու) է. կոչվում են ճարպեր, բարձրամոլեկուլյար սպիրտների (ցետիլսպիրտ – C16H33OH) և կարբոնաթթուների է.՝ մոմեր, կարբամինաթթվի (NH2COOH) է. ուրետաններ ևն: է. լինում են հեղուկ և պինդ, հոտավետ և անհոտ, լավ լուծվում են օրգանական լուծիչներում, ջրում չեն լուծվում, տեսակարար կշիռը փոքր է մեկից: Ստացվում են հիմնականում էսթերացմամը՝. է–ի հա–