թթուն էթիլալկոհոլով էսթերացնելիս. CH3COOH + C2H5OH ► CH3COOC2H5 + + H20: է. կիրառվում է որպես լուծիչ նիարոթաղանթանյութի, պոլիվինիլացե ւոաւոի, քլորկաուչուկի U լաքերի համար, դոնդողացնող միջոց՝ պայթուցիկ նյութե րի արտադրության մեջ են: է. թմրեցնող է, գոլորշիները գրգռում են լորձաթաղան թը, կարող են մաշկաբորբ և էկզեմա առա ջացնել: Թույլատրելի քանակությունը օդում 0,2 մգհ է:
ԷԹԻԼԵԹԵՐ, դիէթիլեթեր, եթեր
(C2Hs)20, օրգանական միացություն, կա
րևորագույն եթերը: է. շարժուն, հեշտ ցըն
դող, անգույն, յուրահատուկ հոտով հե
ղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 34,6°C,
խտությունը՝ 713,5 կգ/մ3: է. դյուրավառ
է, գոլորշիներն օդի հետ առաջացնում են
պայթուցիկ խառնուրդներ: LuiiJ լուծիչ է
օրգ. բազմաթիվ միացությունների հա
մար: Հիմքերի և ալկալիական մետաղնե
րի նկատմամբ կայուն է: Թթվածնի ազատ
էլեկտրոնային զույգի հաշվին միացնում
է կոորդինացիոնչհագեցած մետաղների
աղեր (Լյուիսի թթուներ)՝ առաջացնելով
4՜ –
էթիլեթերատներ, օրինակ՝ (C2H5)20–BF3:
Ստացվում է էթիլալկոհոլից 132ՏՕով
ջուր պոկելով (այստեղից էլ սկզբնական
անվանումը՝ ծծմբային եթեր): է. մեծ
կիրառություն ունի բժշկության մեջ: Օժտ
ված է ուժեղ նարկոտիկ հատկությամբ:
Ինհալյացիոն ընդհանուր անզգայացման
(նարկոզ) նպատակով օգտագործվում է
գերօքսիդներից հատուկ եղանակով զըտ
ված է. (Aether aethylicus pro narcosi),
որի գոլորշիների խտությունը պետք է կազ
մի 15–25 ծավալային տոկոս, իսկ ան
զգայացումը շարունակելու դեպքում՝ 5–8
ծավալային տոկոս: է. կարելի է զուգոր
դել միոռելաքսանտների հետ, որոնք
ուժեղացնում են կմախքային մկանների
թուլացումը և կրճատում էի պահանջվե
լիք ոանակությունը: Ռեֆլեկտոր մեխա
1ւէւօյքէւ Է. _ Էtւ^ւի ււլյսսոաՆքը,
բարձրացնում արյան ցածր ճեշոււքը, գըր.
զըռում շնչառական ուղիների լորձաթա
ղանթը (վերջինս ընդհանուր անզգայաց
ման ժամանակ, բրոնխոպնևմոնիայից խու
սափելու նպատակով, կանխվում է ատ
րոպինով): Է. հակացուցված է թոքերի
տուբերկուլոզի, շնչառական ուղիների սուր
բորբոքումների, ներգանգային ճնշման
բարձրացման, երիկամային ծանր հիվան
դությունների, սրտային ապակոմպենսաց
ման, շաքարային հիվանդության և ացիդո
զի ժամանակ:
ԷԹԻԼԵՆ, է թ և ն, CH2 = CH2, չհագե
ցած ածխաջրածին: Անգույն, թույլ հոտով
գազ է, վառվում է լուսավոր բոցով: Հալ.
ջերմաստիճանը՝ –169,5°C, եռմանը՝ – 103,8°C, խտությունը՝ 569,5 կգ/մ3
(–103,8°Շում): Մինչև 350°C կայուն է,
400°Շում քայքայվում է մեթանի և ացե
տիլենի, ավելի բարձր ջերմաստիճա
նում՝ ջրածնի և ածխածնի: էի պարու
նակությունը կոքսագազերում 3–8% է,
նավթագազերում՝ մինչև 20%: Արտա
դրության մեջ ստացվում է բնական գա
զի և նավթի ջերմային մշակմամբ, իսկ
քիմ. աշխատանոցում՝ էթիլալկոհոլից ջուր
պոկելով: էի համար բնութագրական են
միացման ռեակցիաները: Այս հատկու
թյունը օգտագործվում է էթիլալկոհոլ,
էթիլենօքսիդ և արժեքավոր այլ նյութեր
ստանալու համար: էի պոլիմերացումից
ստացվում է պոլիէթիլեն:
ԷԹԻԼԵՆԱՅԻՆ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐ, տես
Չհագեցած ածխաջրածիններ:
ԷԹԻԼԵՆԳԼԻԿՈԼ, էթանդիոլ,
HOCH2CH2OH, երկատոմ պարզ սպիրտ:
Անգույն, անհոտ, մածուցիկ հեղուկ է,
հալ. ջերմաստիճանը՝ – 12,3°C, եռմանը՝ 197,6°C, խտությունը՝ 1113 կգ/tl3: Լուծ
վում է ջրում և շատ օրգ. լուծիչներում,
եթերում քիչ է լուծվում: է. ունի գփկունե
րին բնորոշ բոլոր հատկությունները:
աՏ04ի հետ թորելիս առաջացնում է
դիօքսան, մեկ մոլեկուլ ջուր պոկելիս՝ քացախալդեհիդ ևն: է. ստացվում է 1,2–
դիքլորէթանի հիդրոլիզից, էթիլենօքսիդի
և ջրի փոխազդեցությունից (արտադրա
կան եղանակներ) ևն: է–ի խառնուրդը ջրի
հետ օգտագործվում է որպես հակասա
ռեցուցիչ միջոց (հայրենական արդյունա
բերությունը թողարկում է 40 և 65 մակնի
շի էթիլևնգլիկոլային հակասառեցուցիչ
ներ, համապատասխանաբար –40°C և
–65°C սառեցման ջերմաստիճաններով):
է. կիրառվում է նաև պլաստմասսաների,
արհեստական մանրաթելերի և այլ նյու
թերի արտադրության մեջ:
ԷԹԻԼԵՆՕՔՍԻԴ, 1,2–է պօքսիէթան,
It1
օ ք ս ի ր ա ն, CH2–CH2–Օ, եռանդա
մանի հետերոցիկլավոր միացություն: Ան
գույն, եթերներին բնորոշ հոտով, բոցա
վառվող գազ է, հալ. ջերմաստիճանը՝ – 117y7°C, եռմանը՝ 10,73°C, խտությունը՝ 890,9 կգ/մ3 (4°Շում): է. լավ լուծվում է
ջրում և օրգ. լուծիչներում: Փոխազդում
է ջրի, սպիրտների, ամոնիակի և այլ
նյութերի հետ: Փոխազդեցության վերջնա
նյութերն օգտագործվում են լուծիչների,
ներկանյութերի, լվացող միջոցների և
այլ նյութերի արտադրության մեջ: է.
առաջին անգամ ստացել է Շ. Վյուրցը
էթիլենքլորհիդրինի և KOHի փոխազդե
ցությունից.
I I
HOCH2CH2Cl+KOH–*CH2CH2–0+
+ KC1+H20:
Արդյունաբերության մեջ ստացվում է
էթիլենի կատալիտիկ օքսիդացմամբ: է.
ուժեղ թույն է՝ յուրատեսակ թմրեցնող
հատկությամբ: Թույլատրելի քանակու
թյունը օդում՝ 0,001 մգ/ւ:
ԷԹԻԿԱ (լատ. ethica <հուն. eOog –– բնա
վորություն, սովորույթ), տես Բարոյագի
տություն :
ԷԹԻՈԼԱՑՎԱԾ ԲՈՒՅՍԵՐ [ֆրանս. etio
ler – խունանալ, թոշնել (բույսերի հա
մար)], մթության կամ սակավ լույսի պայ
մաններում աճող բույսեր: է. բ. անգույն
են կամ բաց դեղնավուն (քլորոֆիլի սին
թեզի բացակայության պատճառով), ցո
ղունի միջհանգուցային տարածություն
ները մեծացած են, մեխանիկական, անց
կացնող հյուսվածքները թույլ են զարգա
ցած: է. բում նվազում է սպիտակուցների
սինթեզը, դանդաղում բջիջների բաժա
նումը: է. բի կանաչ գույնը արագ վերա
կանգնվում է բավարար (նույնիսկ կար
ճատև) լուսավորության պայմաններում:
ԷԹՆԻԿԱԿԱՆ Ւ՚ՈՒՄԲ, էթնիկական
ընդհանրություն, մարդկանց՝ լեզվական և մշակութային ընդհանրու
թյուններ ունեցող խումբ: ժողովուրդնե
րը ձևավորվում են հիմնականում առան
ձին է. խերից: է. խեր էին՝ հին հույները,
հին սլավոնները, հին գերմանացիները,
կելտերը ևն: Առանձին է. խեր են ՍԱՀՄի
հսարլ. մի շարք ազգություններ (չուկ
չիներ, կորյակներ, իտելմեններ ևն): Որոշ
դեպքերում է. խ. համընկնում է ազգու
թյան կամ ցեղի հետ (Միբիրի կետեր և
նիվխեր ազգությունները ևն): Առանձին
է. խ. են կազմում ՍՍՀՄի, Կանադայի,
Ալյասկայի և, Գրենլանդիայի էսկիմոս
ները՝ միասին վերցրած: է. խի փոխարեն
գործածվում է նաև «էթնոլեզվական
խումբ» արտահայտությունը:
ԷԹՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, Ժ ո
ղովուրդների հոգեբան ու
թ յ ու ն, հոգեբանության ճյուղ, որն
ուսումնասիրում է տարբեր ժողովուրդնե
րի, ցեղերի, ցեղախմբերի հոգեկան կերտ
վածքի առանձնահատկությունները,
նրանց մտածողության, լեզվի, բնավորու
թյան, խառնվածքի, ընդունակություննե
րի, հույզերի, զգացմունքների, սովորու
թյունների և նախապաշարումների բնո
րոշ գծերը, աշխատանքային գործունեու
թյունը: է. հ. սերտորեն առնչվում է մար
դագիտությանը, ազգագրությանը և սո
ցիաչական հոգեբանությանը: «է. հ.» տեր
մինն առաջինը օգտագործել են XIX դ.
2րդ կեսի գերմ. փիլիսոփա և լեզվաբան
Դ. Շտեյնտալը և Մ. Լացարուսը: Բուրժ.
ռեակցիոն հոգեբանները է. հ. օգտագոր
ծում են ռասայական հայացքների հիմ
նավորման, գաղութատիրության արդա
րացման համար:
Գբկ KopojieB O.H., BonpocM 3tho
ncHxojiorHH b pa6oTax 3apy6e)KHbix aBTopoB,
M., 1970. Հ. Թութունշյան
ԷԹՆՈԳԵՆԵԶ (հուն. ldvo£ – ժողովուրդ,
ցեղ և veveaLG – ծագում). ժողովրդի
ծագումը: Երկարատև և բարդ պատմական
երևույթ, որն արտացոլում է մարդկային
առանձին խմբերի ծագման, լեզվական,
ազգագրական, մարդաբանական, մշակու
թային առանձնահատկությունները, նրանց
տեղաշարժերը, փոխազդեցությունները,
միախառնումը, դրանց պատմությունը:
էի լուսաբանման համար օգտագործ
վում են գիտությունների տվյալները վե
րոհիշյալ բնագավառների վերաբերյալ:
էի բացահայտմամբ ժխտվում են միգրա
ցիոն, հնագույն էթնիկական միավորում
ների պարզ միախառնմամբ առանձին
ժողովուրդների ծագման, «լեզվական
պայթյունների», խաչաձևման միջոցով նոր
լեզուների ու ժողովուրդների առաջաց
ման և այլ պարզունակ տեսակետներ:
է–ի ուսումնասիրման յուրաքանչյուր
դեպքում անհրաժեշտ է համակողմանիո
րեն հետազոտել տվյալ ազգագրական
ընդհանրության, լեզվի, հնագիտական
մշակույթի և ժողովրդի հարաբերակցու
թյունը: Հայ ժողովրդի էի վերաբերյալ
տես <,այեր հոդվածում:
ԷԹՐՈԼՆԵՐ, ջերմապլաստիկ և էլեկտրա
մեկուսիչ նյութեր: Ստացվում են թաղան
թանյութի եթերներին ու էսթերներին (նիտ
րոթաղանթանյութ, ացետիլթաղանթա