երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը: էից են էստրոնը կամ ֆո ւխկոււինը, սինեստրոլը, էստրադիոլը, սի– գետինը են: է. կիրառվում են ձվարաննե րի էնդոկրին գործունեության բացակա յության, ծննդաբերական ուժերի թուլու թյան են դեպքերում: է. հայտնաբերվել են նաև բույսերում, ուր նրանց դերը դեռևս պարզաբանված չէ:
ԷՍՏՈՒԱՐ (<լատ. aestuarium– ողողվող գետաբերան), դեպի օվկիանոսը, ծովն ընդարձակվող ձագարաձև գետաբերան: Առաջանում է, երբ գետի բերած ջրաբե րուկները հեռանում են ծովային հոսանք ների կամ մակընթացությանտեղատվու թյան հետեանքով, ինչպես նաև ցամաքի իջեցման, գետաբերանները ծովով ծածկ վելու ժամանակ: Բնորոշ է խոշոր գետերին (Ենիսեյ, Ամուր, Թեմզա, էլբա, Սենա են):
ԷՍՔԻձ (ֆրանս. esquisse), նախա
պատկեր, գեղարվեստական ստեղ
ծագործության (նկարի, քանդակի, ճարտ.
նախագծի, թատերական կամ կինոյի դե
կորացիայի են) կամ դրա որևէ մանրա
մասնի մտահղացման նախապատրաստա
կան ուրվապատկեր: է. կարող է կատար
վել գրաֆիկական, գեղանկարչական կամ
քանդակագործական արտահայտչամի
ջոցներով: էին բնորոշ է կատարման
ազատ, հպանցիկ (էսքիզային) եղանակը:
Սակայն լինում են նաև ավարտուն, ման
րամասներով մշակված էներ: Լայն առու
մով է. բնորդից կամ երեակայությամբ
կատարված անավարտ ստեղծագործու
թյուն է: է. է կոչվում նաև տեխ. նախնական
գծագիրը:
ԷՍՔԻԼԵՍ (Alamos, մ. թ. ա. 525, էլե
սիս – մ. թ. ա. 456, Սիցիլիա), հույն
դրամատուրգ: Մասնակցել է պարսիկների
դեմ մղված Մարաթոնի և Սալամի սի մար
տերին: Պաշտպանել է գոյություն ունեցող
էսքիլես
կարգերը, պայքարել արմատական վե
րափոխումներ պահանջող խմբավորում
ների դեմ: Հյուրընկալվել է բռնապետ
Հիերոնի արքունիքում, որտեղ գրել է իր
անդրանիկ ողբերգությունը՝ նվիրված էա
նա քաղաքի կառուցմանը: Համարվում է
ողբերգության հայրը: էի մոտ 90 ողբեր
գություններից մեզ են հասել 7ը: Առավել
հայտնի են «Պարսիկներ» (472), «Ցոթն
ընդդեմ Թեբեի» (467), «Ագամեմնոն»,
«Պրոմեթևսը շղթայված» գործերը: Ող
բերգություններում գերիշխողը ճակատա
գրի անխուսափելիության գաղափարն է:
է. կատարել է էական փոփոխություններ
թատերական արվեստի բնագավառում,
կրճատել է երգչախմբային հատվածները՝ մեծ տեղ հատկացնելով երկխոսություն
ներին: Առաջինն է բեմ հանել երկրորդ
դերասանին, մտցրել բեմական ձևավո
րում և արտաբեմական երաժշտություն:
Երկ. Պրոմեթևսը շղթայված, աես՝ Հույն
ողբերգակներ, Ե., 1950: Ս. ԿրկյաշարյաԱ
ԷՎԱԿՈՒԱՑԻԱ ( <լատ. evacuatio – դա
տարկում, պարպում), 1. վիրավորների,
գերիների, բնակչության, ինչպես նաև
ռազմավարի և նյութական միջոցների
տեղափոխումը ռազմ, գործողություննե
րի թատերաբեմից թիկունք: 2. Ռազմ,
կամ քաղ. դրդապատճառներով, ինչպես
նաև պայմանավորվածության համաձայն,
զորքերի դուրսբերումը նրանց զբաղեց
րած շրջաններից: 3. Քաղաքացիական
բնակչության, հիմնարկձեռնարկություն
ների, գեղարվեստական կամ այլ արժեք
ների դուրսբերումն ու փոխադրումը թըշ
նամու հարձակման սպառնալիքի ենթակա
կամ տարերային աղետի ենթարկված
վայրերից:
ԷՎԱնՍ (Evans) Արթուր Ձոն (1851 – 1941),
անգլիացի հնագետ: 1884–1908ին եղել
է Օքսֆորդի Աշմոլյան թանգարանի դի
րեկտորը, 1916–19ին՝ Բրիտանական
ակադեմիայի պրեզիդենտը: 1893–1920ին
պեղումներ է կատարել Կրետե կղզում:
Հայտնաբերել է Կնոսոսի պալատի ավե
րակները, տաճարական, տնտ. այլ կա
ռույցներ: Նրա հայտնագործություններն
ապացուցեցին հին կրետացիների «մինչ
փյունիկյան» պատկերագրության գոյու
թյունը, պատկերացում տվեցին մինչհել
լենական մշակույթի վերաբերյալ (որն է.
անվանեց «մինոսյան»՝ առասպելական
Մինոս թագավորի անունով), կարևոր
նշանակություն ունեցան ԿրեաեՄիկեն
յան մշակույթի ուսումնասիրման համար:
ԷՎԱՆՍ (Evans) Ռոնալդ [ծն. 10.11.1933,
ՍենտԿատարին (Կանզասի նահանգ)],
ԱՄՆի տիեզերագնացօդաչու, ռազմա
ծովային ուժերի գնդապետ: Ավարտել է
Կանզասի համալսարանը (1957): ԱՄՆի
տիեզերագնացների խմբում է 1966ից:
1972ի դեկւո. 7–19ը, Յու. Սեբնանի և
"Տ. Շմիւոի հետ թռիչք է կատարել դեպի
լուսին՝ «Ապոլլոն17» տիեզերանավով,
1972ի դեկտ. 14ին դուրս է եկել բաց
տիեզերք (այնտեղ մնացել է 1 ժ 1 ր):
ԷՎԲԵԱ, Եվբեա (EtiPoia), կղզի Եգե յան ծովում, Բալկանյան թերակղզու հա րավարևելյան ափին, որի հետ կապված է կամուրջով: Պատկանում է Հունաստա նին: Տարածությունը 3766 կմ2 է:
ԷՎԳԼԵՆԱՑԻՆՆԵՐ (Euglenoidea), միա
բջիջ, հազվադեպ՝ գաղութային օրգա
նիզմներ: Շարժուն են, մեծությունը՝ 2–
4 միկրոնից մի քանի մմ: էի մեծ մասը
կանաչ է (պարունակում է քլորոֆիլ),
որոշները՝ անգույն: Մարմինն արտաքինից
պատված է թաղանթով՝ պելիկուլայով
կամ պերիպլաստով: Առջեում գտնվում
է խոռոչը (կլան), որի հատակին ամրա
նում են 1–2 մտրակներ, իսկ կողքին
(գունավոր է.)՝ կծկվող վակուոլներ և լուսազգայուն օրգանոիդ (ստիգմա): Պրո
տոպլազման պարունակում է զանազան
պաշարանյութեր՝ բարդ ածխաջրեր (օս
լա, գլիկոգեն), ճարպ, սպիտակուցային
նյութեր: է. ինքնասուն են, տարասուն
կամ սապրոֆիտ: Բազմանում են երկա
րությամբ կիսվելով: Անբարենպաստ պայ
մաններում կորցնում են մտրակները և
առաջացնում սպորներ: Հայտնի է էի
մոտ 300 տեսակ, որոնք ապրում են օրգ.
նյութերով հարուստ ոչ խոր ջրամբարնե
րում և ջրին տալիս կանաչ, կարմիր կամ
գորշ գույն: Բուսաբանները էին համա
րում են ջրիմուռների տիպ, իսկ կենդա
նաբանները՝ մտրակավորների կարգ:
ԷՎԴԻԱԼԻՏ (<հուն. տղՅ – լավ և 6lod
vlog – լուծվող), միներալ: Քիմ. կազմը՝ Na4Ca2Zr[Si6Oi7(OH, Cl)2]: Խառնուրդ
ների ձևով պարունակում է հազվագյուտ
հողեր: Բյուրեղագիտական համակարգը
տրիգոնային է, կարծրությունը՝ 5–5,5,
խտությունը՝ 2700–3000 կգ/մ3, գույնը՝ վարդագույն կարմիր, կարմրագորշ: էով
հարուստ հիմքային ապարները հումք են
ցիրկոնիումի ստացման համար:
ԷՎԵՆԿՆԵՐ (նախկին անվանումը՝ տ ու ն
գ ու ս ն և ր), ազգություն: Ապրում են
ՍՍՀՄում (Սիբիրում, Հեռավոր Արևել
քում, Սախալին կղզում, 25 հզ., 1970) և
ՉԺՀում (5 հզ., 1926–27): էվենկների
ազգային օկրուգի բնակչության հիմնա
կան մասը: Լեզուն էվենկերենն է:
ԷՎԵՆԿՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՕԿՐՈՒԳ,
ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասի կազ մում: Կազմվել է 1930ի դեկտեմբերի 10ին: Տարածությունը 767,6 հզ. կմ2 է, բն. 13 հզ. (1970): Կենտրոնը Տուրա ավանն է: Բնությունը: է. ի. օ. գտնվում է Արե վելյան Սիբիրի բևեռային և մերձբևեռա յին շրջաններում (ՄիջինՍիբիրական սա րահարթի սահմաններում), անտառային և անտառատունդրային զոնաներում, Պոդ կամեննայա և Ստորին Տունգուսկաների ավազաններում: Օգտակար հանածոնե րից կան քարածուխ, երկաթի հանքաքար, գրաֆիտ, կապար, ցինկ, նիկել: Կլիման խիստ ցամաքային է, երկարատև և խստա շունչ ձմեռով (հունվարի միջին ջերմաստի ճանը –30°Շից –40°C է), կարճատև ու տաք ամառով (հուլիսի միջին ջերմաստի ճանը 15°Շից 20°C է): Տարեկան տեղում ները 350–400 մմ են: Կան շատ լճեր: Տերիտորիայի մեծ մասը ծածկված է կուե նու, եղևնու, մայրու տայգայով: Կենդա նիներից հանդիպում են սամույր, սկյուռ, կնգում, կզաքիս, կուղխ, լուսան, ջրասա մույր, որմզդեղն, գորշ արջ, կրծողներից՝ շերտավոր սկյուռ, մշկամուկ, թռչուննե րից՝ աքար, խլահավ: Բնակչությունը: Հիմնականում էվենկ ներ և ռուսներ են: Քաղաքային բնակչու թյունը 28% է: Միջին խտությունը 1 կմ2 վրա 0,01 մարդ է: Տնտեսության հիմնական ճյուղերն են մորթատու գազանորսությունը, եղջերա բուծությունը, գազանաբուծությունը ն ձկնորսությունը: է. ի. օ. անվանում են սամույրի երկրամաս: Բուծում են նաև ար ծաթափայլսե ու երկնագույն աղվեսներ: Զբաղվում են բանջարեղենի և կարտոֆիլի մշակությամբ, կաթնատու անասնապահու թյամբ:
ԷՎԵՐԵՍՏ, լեռնագագաթ Ասիայում, տես
Զոմուոմւգմա:
ԷՎԼՈՒ (ն. Մոլլա էյուբլու), գյուղ Հայկա
կան ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտ
րոնից 4 կմ հյուսիսարևելք: Սովետական
տնտեսությունն զբաղվում է անասնապա
հությամբ և կարտոֆիլի մշակությամբ: