րումն է, ապա է. և է–ի հավասարումներն են համապատասխանաբար՝ p=r(s)+ + R(s)n(s) և r|=r(s) + (So–s) (s), որտեղ s-ը բնական պարամետրն է, իսկ Տօ–ն՝ կամայական հաստատուն, R(s)-q կորության շառավիղն է, ո(տ)-ը՝ միավոր նորմալ վեկտորը, է(տ)-ը՝ միավոր շոշա– փող վեկտորը: Կորը իր Էվոլվենտի հա– մար էվոլյուտ է, իսկ էվոլյուտի համար՝ էվոլվենտ: է. և է–ի հիմնական հատկու– թյուններն են. 1. էվոլյուտի շոշափողը կորի նորմալն է, 2. էվոլյուտը կորի նոր– մալների պարուրիչն է, 3. էվոլվենտի CD և AB կորության շառավիղների տարբե– րությունը (տես նկ.) հավասար է էվոլյու– տի AC աղեղի երկարությանը: Վերջին հատկության հիման վրա կորի էվոլվենտը կարելի է նկարագրել ավելի պատկերա– վոր՝ որպես CD թելի D ծայրակետի հե– տագիծ, երբ թելը փաթաթվում է կորին:
ԷՎՈԼՅՈՒՑԻԱ (<լատ. evolutio – ծավա– լում), 1. հասարակության ու բնության անընդհատ փոփոխությունները, դրանց ուղղվածությունը, կարգը և օրինաչափու– թյունը: Այս դեպքում համակարգի որո– շակի վիճակը հանդես է գալիս որպես նախորդող վիճակների քիչ թե շատ տնա– կան փոփոխությունների արդյունք: 2. Դանդաղ, աստիճանական, քանակական փոփոխությունները, ի տարբերություն հեդւսփոխու–թյւսԱ՜. է. ն. հեղափոխությու– նն զարգացման Փոխկապակցված կող– մերն են, և մեկի բացարձակացումը հան– գեցնում է ծայրահեղ տեսությունների (մեխանիցիզմ, պատմական շրջապտույտի տեսություն են):
ԷՎՈԼՅՈՒՏ ԻՈՆ ԴՊՐՈՑ, է վ ո լ յ ու ց ի– ոն թեորիա, գիտական ուղղություն: Առաջացել է ազգագրության՝ որպես գի– տության ինքնուրույն ճյուղ ձևավորվելուն զուգահեռ (XIX դ. կես): է. դ–ի ներկայա– ցուցիչները (է. Թեյչոր, Ա. Բաստիոն, Ջ. Լեբբոկ, Ջ. Մակ–էեննան, Հ. Սպենսեր և ուրիշներ) տարբեր երկրներում բնակ– վող ժողովուրդների մշակույթի, սովո– րությունների, կրոնի, նյութական արտա– դրության նմանությունները բացատրում էին «ընդհանուր օրենքներով», «միակերպ զարգացող մարդկային հոգեբանության» ընդհանրությամբ, իսկ առաջմղիչ ուժը տեսնում էին մարդկային հոգեբանության կատարելագործման մեշ: Այս ըմբռնումը մասամբ մերժեց ամերիկացի ազգագրա– գետ է. Մորգանը (տես նաև Ազգագրու– թյուն)՝.
ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՈՒՍՄՈՒՆՔ, վերաբերում է օրգանական աշխարհի ծագմանը և պատմական զարգացմանը: Օրգանիզմ– ների զարգացման մասին խոսել են դեռևս Հին Հունաստանի և Հռոմի բնափիլիսո– փաները (Դեմոկրիտ, Անաքսագորաս, Արիստոտել և ուրիշներ), սակայն նրանց բացատրությունները հիմնված չէին սիս– տեմատիկ գիտելիքների վրա և ունեին ենթադրությունների, գուշակությունների բնույթ: XV–XVI դդ. աշխարհագրական հայտնագործությունների շնորհիվ փաս– տական շատ նյութ հավաքվեց կենդանի բնության մասին: Աշխարհի դասակարգ– ման կարգաբանության վերաբերյալ առա– ջին մեծ գործը կատարեց շվեդ բնագետ Կ. Լիննեյը (1707–78): XVIII դ. կեսին է. ու. հետագա զարգացում ստացավ Շ. Բոնեի, ժ. Ռոբինեի, ժ. Բյուֆոնի և ուրիշների աշխատություններում: Սա– կայն է. ու. հիմնականում պատկանում է ժ. Լամարկին (1744–1829), որն իր «Կեն– դանաբանության փիլիսոփայություն»-ում առարկում էր տեսակների հավերժական և անփոփոխ լինելու մետաֆիզիկական գաղափարները: Բավական փաստեր կու– տակեց ժ. Կյուվեն (1769–1832)՝ համե– մատական մեթոդը, կիրառելով անատո– միայում և հնէաբանության մեջ: XIX դ. նշանավորվեց բնագիտության տարբեր բնագավառներում խոշորագույն հայտնա– գործություններով, որոնք հարստացրին է. ու.: Չ. Դարվինը իր «Տեսակների ծա– գումը» (1859) գրքում ի մի բերեց մինչ այդ կուտակված տեսական ու գործնական փաստերը: Գիտականորեն հիմնավորված այդ ուսմունքն ի պատիվ իր ստեղծողի կոչվեց դարվինիզմ՝, է. ու. դարձավ երկրի վրա օրգ. բնության ծագումը բացատրող անխախտելի սկզբունք: Դարվինի ուս– մունքի մատերիալիստական միջուկը դարձավ այժմյան գիտական կենսաբա– նության հիմքը: ժամանակակից է. ու. հիմնված է ժառանգականության նյու– թական բնույթը բացահայտող գենետի– կայի ամուր հիմքերի վրա: էվոլյուցիոն միավորն այժմ ոչ թե առանձին անհատն է, այլ պոպուլյացիան՝ միևնույն տեսակի անհատների հանրագումարը: Պոպուլյա– ցիայի ժառանգական փոփոխության հիմ– քում ընկած է մուտացիոն փոփոխությունը (տես Մուտացիաներ), հետևաբար էվոլ– յուցիայի շարժիչ ուժերը մուտագենեզը և րնական ընտրությունն են: է. ու–ի հետա– գա զարգացումը կապված է էվոլյուցիոն գենետիկայի նվաճումների հետ, որն ուսումնասիրում է գենետիկական համա– կարգերի վերափոխումը՝ օրգանիզմների պատմական զարգացման ընթացքում: Մո– լեկուլային կենսաբանության արդի հա– ջողությունները թույլ են աալիս նոր ձևով դիտելու էվոլյուցիոն մեխանիզմները: է. ու. մատերիալիստ կենսաբանների հիմ– նական զենքն է. այն անընդհատ զարգա– նում է նոր փաստական ու տեսական տվյալներով: է. ու–ի զարգացման գործում նշանակալից են ռուս գիտնականներ Կ. Տիմիրյազևի, Ի. Սեչենովի, Ի. Պավլո– վի, Ա. Աևերցովի, Վ., Ա. Կովալևսկիների և Ի. Մեչնիկովի գիտական աշխատանքնե– րը: է. ու–ի կարևորությունը ընդգծել են Մ. Նալբանդյանը, Ս. Շահումյանը՝ օգ– տագործելով է. ու–ի տվյալները կրոնի, իդեալիզմի դեմ պայքարում: է. ու–ի հիմ– նական սկզբունքներից մեկը՝ գոյության պայքարը, հայ գրականության մեջ լու– սաբանել է Րաֆֆին: է. ու–ի երևելի պրո– պագանդիստներ են եղել Գ. Կոստանդյա– նը և Ն. Տաղավարյանը: է. ու. դիալեկ– տիկական մատերիալիստական առումով զարգացրին հայ սովետական գիտնա– կաններ Ա. Տեր–Պողոսյանը, Ս. Ցուգբաշ– յանը, Հ. Հովհաննիսյանը, Ռ. Գաբրիել– յանը, Վ. Գուլքանյանը, Մ. Չայլախյանը, Ա. Թախտաջյանը, վ. Ղազարյանը, Մ. Թու– մանյանը, Հ. Բատիկյանը և ուրիշներ: Գրկ. Դ ա ր վ ի ն Չ., Տեսակների ծագու– մը, Ե., 1963: Գա բ րիե լյան Ռ., Ակ– նարկներ դարվինիզմի և բիոլոգիական մտքի պատմության հայ գրականության մեջ. XIX– XX դդ., Ե., 1963: CoBpeMeHHwe npodjieMu 9BOJIK>ILHOHHOH TeOPHH, JI . , 1967.
ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱ, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի բաժին, հետազոտում է կենդանի օրգանիզմների ֆիզիոլոգիական ֆունկցիաները էվոլյու– ցիոն զարգացման տեսանկյունով: Ֆիզիո– լոգիական հետազոտություններում էվոլ– յուցիոն սկզբունքի արմատավորման մեջ նշանակալից են ժ. Լամարկի, է. Հեկկե– լի, Չ. Շերինգտոնի, Ա. Աևերցովի, Կ. Տի– միրյազևի, Ա. Քարամյանի և ուրիշների գիտական հետազոտությունները: է. ֆ–ի ծագման ու զարգացման հիմքում ընկած են Ի. Աեչենովի և Ի. Պավլովի ստեղծած մատերիալիստական ֆիզիոլոգիայի ուս– մունքները: Ի. Աեչենովը ստեղծեց նյար– դային համակարգի ինտեգրատիվ գոր– ծունեության էվոլյուցիայի մասին տեսու– թյունը: Ի.Պավլովը էվոլյուցիոն սկզբունք– ներով բացահայտեց միջավայրի փոփոխ– վող պայմաններում կենդանի օրգանիզմ– ների հարմարվողականոյքյան ֆիզիոլո– գիական մեխանիզմը: Սովետական խո– շորագույն ֆիզիոլոգ Լ. Օրբելին, դարվի– նիզմի սկզբունքները հետևողականորեն կիրառելով ֆիզիոլոգիական ֆունկցիա– ների ուսումնասիրության մեջ, զարգաց– րեց գիտական նոր ուղղություն՝ է. ֆ.: Վերջինիս ստեղծման փաստը հատկապես մեր երկրում Լ. Օրբելին բացատրում էր սովետական գիտնականների ստեղծա– գործությունների հիմքում ընկած միակ ճիշտ, մարքս–լենինյան փիլիսոփայու– թյան դիալեկտիկական մատերիալիստա– կան մտածողությամբ, ըստ որի բնական գիտությունների կողմից ուսումնասիրվող ոչ մի երևույթ չի կարելի ճիշտ և խորն ըմբռնել առանց նրանց ծագման ու զար– գացման պատմության մեջ խորամուխ լինելու: է. ֆ–ի կարևոր ուղղություններից է համեմատական ֆիզիոլո– գիան, որը համեմատական մեթոդով ուսումնասիրում է կենդանական աշխար– հի առանձին ներկայացուցիչների ֆիզիո– լոգիական ֆունկցիաների առանձնա– հատկությունները: Համեմատական ֆի– զիոլոգիայում հետազոտվում են տարբեր կարգաբանական խմբերի (տիպ, դաս ևն) կենդանիների ֆիզիոլոգիական առանձ– նահատկությունները. ա. օրգանիզմի առանձին ֆունկցիաները (շնչառություն, մարսողություն, նյարդային համակարգ), բ. օրգանների առանձին կառուցվածքային տարրերը (հյուսվածք, բջիջ), ինչպես նաև կենսաբանական ակտիվ նյութերը (սպի– տակուց, ֆերմենտ, մեդիատորներ են):