բանությունը աղոտ պատկերացումներ ունի է–ի քերականական կառուցվածքի մասին: Գրկ. ւոես էարոէսկյան գիր հոդվածի գրա– կանությունը:
ԷՏՐՈՒՍԿ ՅԱՆ ԳԻՐ, Էտրուսկների գիրը: Արեմտահունակտն գրատեսակի հիմքի վրա ստեղծված առաշին այբուբենը (մ. թ. ա. VIII դ.)- Նախնական տարբերակն ունեցել է 26 տառ (5-ը՝ ձայնավոր): Գրու– թյան ուղղությունը՝ աշից ձախ: Ուշ շըր– շանում կատարվել են շեղումներ (ձախից աշ): Գրության մեջ բառերը և վանկերը առանձնացել են կետերով: է. գ–ով ավանդ– ված արձանագրություններից ամենախո– շորը գտնվում է Եգիպտոսում՝ մումիայի պատանաբարուրի վրա: Աստիճանաբար փոխարինվել է լատինական գրով և մ. թ. սկգբներին դադարել գործածվելուց: Գրկ. Լ ո ու կ ո տ կ ա Չ., Գրի զարգա– ցումը, Ե., 1955: XapceKHH A.H., Bon- pocbi HHTepnpeTan.HH Ucimhthhkob aTpyccKofi IIHCbMeHHOCTH, CTaBponojib, 1963. <,. Պեարոսյան
ԷՏՐՈՒՍԿՆԵՐ, տ ու ս կ և ր (Etrusci կամ Tusci), Իտալիայի հնագույն ժողովուրդ– ներից մեկի հռոմեական անվանումը: Ինքնանվանումը՝ րասեններ: Հույ– ները նրանց կոչել են տիրեններ կամ տիրսեններ: Ապենինյան թերակղգում հաստատվել են մ. թ. ա. I հազարամյակի սկզբին: է–ի ծագման վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, ուսումնասիրողների մի մասը նրանց հա– մարում է եկվոր (արևելքից կամ հյուսի– սից), մյուս մասը՝ բնիկ: Պահպանվել են է–ի նյութական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ՝ գերեզմանատներ, քա– ղաքների, շինությունների մնացորդներ, արվեստի գործերի նմուշներ, ինչպես նաե մոտ 10 հզ. արձանագրություններ: Թեպետ սրանք հեշտությամբ կարդացվում են (է–ի այբուբենը նման է հունականին), սակայն լինելով սեղմ ու բովանդակությամբ մի– օրինակ, քիչ տեղեկություններ են տալիս է–ի ծագման, լեզվի ու պատմության վե– րաբերյալ: Սա էլ հենց կազմում է, այս– պես կոչված, էտրուսկյան պրոբլեմը: Տես նաե էտրուրիա:
ԷՏՐՈՒՐԻԱ, է տ ր ու ս կ ի ա, Տ ու ս– կիա, Տիրենիա, պատմական եր– կիր Կենտրոնական Իտալիայի հյուսիս– արեմտյան մասում (մոտավորապես՝ ներ– կայիս Տոսկանա մարզը), որտեղ ապրել են էտրուսկները: Գտնվում էր Արնուս գետի հովտում և տարածվում հվ.՝ մինչե Տիբեր գետը: Արլ–ում սահմանակից էր Ումբրիային, հս–ում՝ Ապենինյան լեռնե– րին: է–ի բարեբեր հողը, հարուստ հան– քավայրերը (պղինձ, անագ, երկաթ) նպաստել են հողագործության և մետաղա– մշակության զարգացմանը: Երկաթե գոր– ծիքների օգտագործումը և բնահողի չո– րացումը հնարավորություն էին տալիս ստանալ հացահատիկի, վուշի ու խաղողի հարուստ բերք: Զարգացած էր խեցեգոր– ծությունը և քարի մշակման տեխնիկան: Կարեոր նշանակություն է ունեցել առև– տուրը (առավելապես մետաղե իրերի) ինչպես Ապենինյան թերակղզու հս. և միշին մասի ժողովուրդների, այնպես և անդրծովյան երկրների հետ: Մ. թ. ա. I հազարամյակի 2-րդ քառոր– դում է–ում ձևավորվել է դասակարգային հասարակարգ, առաշ են եկել պետ. կազ– մավորումների պարզագույն ձևեր: Տիրող դասը լուկումոններն էին, որոնց միջա– վայրից դուրս էին գալիս ռազմառաշնորդ– ներն ու քրմերը: Շահագործվող դասը ստրուկներն էին, ինչպես նաև աղքատա– ցած էտրուսկներն ու էտրուսկների նվա– ճած բնակչությունը: է. միասնական պե– տություն չէր, այլ՝ քաղաք–պետությունների միություններ: Ամենահայտնին բուն է–ի քաղաքների միությունն էր Վոլսինյի կենտրոնով: Քաղաքները շրշապատված էին քարե ամուր պատերով և բաժանված էին թաղամասերի: Կենտրոնում գտնվում էր տաճարը՝ զարդարված աստվածների պատկերներով: էտրուսկների աստված– ները ցասկոտ ու առեղծվածային էին: Ամենահզորը Վերտումնոսն էր, ապա՝ Տինիան, Ունին, Միներվան, որոնք հետա– գայում մտցվել են հռոմ. պանթեոն (Ցու– պիտեր,^6ունոնա, Միներվա): է–ի քաղաքների մեծամասնությունը կառավարում էին թագավորները, հետա– գայում՝ ավագանուց ընտրված անձինք: է–ի մերձափնյա քաղաքներն ունեցել են ռազմանավեր, ամեն քաղաք՝ իր զորքը: Զինվորները կրում էին բրոնզե սաղա– վարտներ և վահաններ, զինված էին եր– կար նիզակներով և սրերով: Ավագանին կազմում էր ռազմակառքերի ջոկատներ: Մ. թ. ա. VI դ. սկզբին է. միջերկրածով– յան քաղ. խոշոր ուժ էր: Նոր հողեր և շու– կաներ ձեռք բերելու, ինչպես նաև Արե– վելքի հետ առևտրում հուն, գաղութների միշնորդությունից ազատվելու նպատա– կով է. գրավեց Կորսիկայի և Սարդինիա– յի արլ. ափերը, Կամպանիայի ծովափնյա մի շարք շրշաններ: է–ի ազդեցությունը մեծ է եղել նաև Հռոմի վրա, որտեղ իշխել են էտրուսկյան ծագում ունեցող թագավոր– ներ(Տարքվինիոսներ, Սերվիոս Տուլիոս): Մ. թ. ա. 535-ին էտրուսկները և կարթա– գենցիները Կորսիկայի մոտ ծովամար– տում հաղթել են հույներին: Սակայն մ. թ. ա. 524-ին էտրուսկները պարտվել են հույներից նախ՝ Կամպանիայում, ապա՝ Լացիումում, իսկ մ. թ. ա. 474-ին՝ Կամ– պանիայի ափերի մոտ՝ ծովամարտում: Մ. թ. ա. VI դ. վերշից է. թուլացել է: Մ. թ. ա. III դ. սկզբին եղել է Հռոմին ենթա– կա դաշնակից: է. է կոչվել նաև 1801-ին Տոսկանայի մեծ դքսությունից կազմված թագավորու– թյունը (Նապոլեոն Բոնապարւոի և Իս– պանիայի թագավոր Կարլոս IV-ի միշև կնքված պայմանագրով): 1808-ին մտել է Ֆրանսիայի կազմի մեշ: Գրկ. BceMnpHaa HCTopHH, t. 1, M., 1956, c. 632–36; Hctophh apeBHero PnMa, M., 1971, c. 37-44.
ԷՐԱԶՍ՛ ՌՈՏԵՐԴԱՄՑԻ (Erasmus von Rot– terdam, 1466 կամ 1469–1536), Վերածնու– թյան շրշանի հումանիստ, գրող: Ապրել է Ֆրանսիայում, Իտալիայում, Նիդերլան– դիայում, Գերմանիայում և այլուր: Գրել է աշխատություններ լատիներենի և հին հունարենի վերաբերյալ: Հին հունարենի նոր արտասանության նրա առաշարկը ընդունվել է գիտության մեշ: Հունարենից լատիներենի է թարգմանել Աստվածա– էրազմ Ռոտերդամցի շունչը և այլ գործեր: «Գովք հիմարության» (1509, հրտ. 1511) երգիծական ստեղծա– գործության մեջ խարազանել է աշխարհիկ և հոգևոր ֆեոդալների բարքերն ու արատ– ները: Պայքարել է եկեղեցու նվիրապե– տության, սխոլաստիկայի դեմ՝ հանուն գիտական աշխարհայացքի, պաշտպանել սաղմնավորվող բուրժուական հարաբե– րությունների սկզբունքները: Սակայն, լինելով չափավոր, ձգտել է պահպանել կրոնական աշխարհայացքի հիմքերը, հանդես եկել հեղափոխության միշոցով հասարակության վերափոխման դեմ՝ այն համարելով ոչ միայն անհնար, այլև վնա– սակար: է. Ռ–ու հայացքները նպաստել են Ռեֆորմացիայի նախապատրաստմա– նը Գերմանիայում: Երկ. Գովք հիմարության, Ե., 1964: Գրկ. Schlechta K., Erasmus von Rotterdam, Hamburg, 1948.
ԷՐԱՒԱՆԻ, Երախան ի, Ախանի, ամրոց Մեծ Հայքի Տայք նահանգի ճակք գավառում: Պատմական աղբյուրներում է. (Ղազար Փարպեցի, Փավստոս Բուզանդ) հիշատակվում է որպես Մամիկոնյան տոհ– մի իշխանների ամրոց: Այս անմատչելի ամ– րոցը գտնվում էր ճորոխ գետի աշւաիին: Ենթադրվում է, որ է. գոյություն է ունեցել դեռևս ուրարտական ժամանակաշրջա– նում և կոչվել է Ուրիախի: է–ի ավերակնե– րը գտնվում են այժմյան էրկինիս գյուղի մոտ:
ԷՐԱՏՈ (ծն. և մահ. թթ. անհտ.), Հայոց թագուհի (մ. թ. ա. մոտ 8–5, մ. թ. ա. 2–մ. թ. 1, մոտ 6–11): Արտաշեսյան հարստության ՝վերջին գահակալը, Տիգ– րան Գ՜ի դուստրը: Եղբոր՝ Տիգրան Դ–ի Պղնձյա դրամ էրաւոոյի և Տիգրան Դ–ի դիմա– նկարներով հետ ժառանգեց հոր գահը: Հռոմի Օգոս– տոս կայսրը if. թ. ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ–ին: Հայերն ապստամբեցին և Պարթևաց արքայի սատարմամբ մ. թ. ա. 2 թ. է–ին և եղբորը վերահաստատեցին Հայոց գա– հին: Մ. թ. 1-ին Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհար– ման ժամանակ Տիգրան Դ զոհվեց: է.