Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/9

Այս էջը սրբագրված չէ

նյութ, էթիլթաղանթանյութ ևն) պլաստի ֆիկատորներ, լցոններ, ներկանյութեր և այլ նյութեր ավելացնելիս: Կիրառում են էլեկտրատեխնիկայում, ղեկանիվներ պատրաստելու համար են: Տես նաև Թա ղանթանյութային պւաադմասսաներ:


ԷԺԵԿՏՈՐ (<ֆրանս. ejecteur < ejecter– դեն նետել), տես Արտարկիչ:


ԷԼ ԱԲՏԱԴ, է ն գ և լ ա, հրվանդան, Աֆրիկայի ամենահյուսիսային կետը (հս. լայնության 37° 20՝ և արլ. երկայնության 9°51՝): Գտնվում է Թունիսում, Միջերկրա կան ծովի ափին, Բիզերտայից հյուսիս:


ԷԼ ԳՐԵԿՈ (E1 Greco, իսկական անուն ազգանունը՝ Դոմենիկո Թ և ո տ ո կ ո– պ ու լ ի, Theotocopuli, 1541, Կրետե կղզի – 8.4.1614, Տոլեդո), իսպանացի նկարիչ: Ծագումով հույն: Վաղ շրջանում յուրացրել է միջին դարերի բյուգանդական էլ Գ ր և կ ո. Պետրոս առաքյա լը (հատված «Պետրոս և Պողոս առաքյալները» նկարից, 1614, էրմիտաժ, Լենին գրադ) արվեստի ավանդույթները: Մոտ 1565ին տեղափոխվել է Իտալիա (Վենետիկ, Հռոմ), ուր նրա ստեղծագործությունը ձևավորվել է վենետիկյան գեղանկարչու թյան՝ մասնավորապես Տինտորետտոյի, Բասսանոյի, Սկյավոնեի ազդեցության ոլորտում («Կույրի դարմանումը», մոտ 1565, Դրեզդենի պատկերասրահ, «Մար խով տղան», մոտ 1576, Ազգային թան գարան, Նեապոլ): Ստեղծել է կրոնական, դիցաբանական ժանրային բովանդակու թյամբ պատկերներ, դիմանկարներ և բնանկարներ: 1577ին է. Գ. տեղափոխ վել է Իսպանիա և հաստատվել Տոլեդո յում: Այստեղ նա դուրս եկավ իտալական գեղանկարչության ազդեցության ոլորտից՝ դրսևորելով իր անկրկնելի անհատակա նությունը, որը բնորոշվում է կերպարնե րի սրված արտահայտչականությամբ, աշ խարհն ու մարդկանց շարժող անիրական ուժերի հզորության դրամատիկ զգացո ղությամբ. մարմինները դառնում են ան նյութական ու վերձիգ, գծանկարը՝ ան հանգիստ, բեկբեկուն., երփնագիրը՝ մար մըրող ֆոնի վրա վառվռուն շեշտադրում ներ («Կոմս Օրգասի թաղումը», 1586, ՍանտոՏոմե եկեղեցի, Տոլեդո, «Հոգե գալուստ», 1610–14, Պրադո, Մադրիդ, «Տոլեդոն ամպրոպի պահին», Մետրոպո լիտեն թանգարան, Նյու Ցորք, «Պետրոս և Պողոս առաքյալները», 1614, էրմիտաժ, Լենինգրադ): է. Գի դիմանկարները առանձնանում են խոր հոգեբանական լարվածությամբ և բնութագրման խորու թյամբ («Հավատաքննիչ Նինյո դե Գեվա րա», մոտ 1601, Մետրոպոլիտեն թանգա րան, «Ա. դե Կովարուբիաս», մոտ 1600– 1602, Լուվր, Փարիզ): Գրկ. KanTepesa T. Ո., 3jib TpeKo, M., 1965; Gamon AznarJ., Domi nico Greco, 3 ed., v. 1–2, Madrid, 1950.


ԷԼԱՄ, հնագույն պետություն հարավարև մըտյան Իրանում, տես Եւամ:


ԷԼ–ԱՄԱՌՆԱ, Թել էլ Ամառն ա, հին եգիպտական անունը՝ Ախեթաթոն (Աթոնի հորիզոն, կապված է Հին Եգիպ տոսում արևի աստծո՝ Աթոնի պաշտա մունքի հետ), հնավայր, քաղաք Հին Եգիպ տոսում, այժմյան Ամառնա բնակավայ րի մոտ: Հիմնադրել է էխնաթոն (Ամեն հոթեպ IV) փարավոնը (մ. թ. ա. XV դ. վերջին) և դարձրել իր մայրաքաղաքը՝ Թեբեի փոխարեն: էԱի պեղումներով բացվել է փարավոնների արխիվը, գըտ նըվել են Բաբելոնի, Միտանիի, Խեթական պետության և Կիպրոսի թագավորների հետ նրանց գրագրությունները: Պահպան վել են Նոր թագավորության շրջանի պա– լատներ (Նեֆերտիտի թագուհու պալա տը), տաճար, գրիչների դպրոցը, միջին խավին պատկանող բնակարաններ, աղ քատների և քանդակագործների թաղա մասերը (ճարտարապետ Թութմոսի ար վեստանոցում հայտնաբերվել են էխնա թոնի և Նեֆերտիտիի հայտնի արձան ները), դամբարաններ, բույսերի, կենդա նիների, կենցաղային և այլ պատկերնե րով որմնանկարներ: Քաղաքի մոտ, ժայ ռափոր դամբարանների պատկերներն ու արձանագրությունները նվիրված են Ամոն աստծուն: Քաղաքը գոյություն է ունեցել 15 տարի և էխնաթոնի մահից հետո՝ լքվել:


ԷԼԱՄԵՐԵՆ, էլամցիների լեզուն: Ցեղակ ցությունը պարզված չէ: Հայտնի է մ. թ. ա. IV հազարամյակի վերջերից մինչև մ. թ. ա. VI–V դդ. ընդգրկող գրավոր աղբյուրներից: Տարբերում են հին, մի ջին և նոր է.: Հնչյունական կազմով հա րուստ չի եղել: Ունեցել է դիմայնություն, որոշյալություն արտահայտող ցուցիչներ: Զուրկ է եղել հոլովներից: Բայն ունեցել է եղանակաժամանակային ու կերպային տարբերակումներ: Գործածված են գա ղափարագիրհիերոգլիֆային և սեպագիր գրատեսակներ: Գրկ• flbflKOHOB H M., Օ H3HKaX HpeBHefi riepeflHeS A3HH. BonpocH H3biK03Ha աա, 1954, JSfe 5. Հ. Պեարոսյան


ԷԼԱՍ (LKog Aat>c6g ’ AjteXeudepam Hog 2tpat6g), հունական ազգային ազատագրական բանակ, ^ա^–ի զինվո րական կազմակերպությունը: Ստեղծվել է 1941ին: Ուներ շուրջ 70 հզ. զինվոր և մինչև 1943ի ամառը գերմանաֆաշիս տական օկուպանտներից ազատագրել էր Հունաստանի տերիտորիայի 1/3ը: 1944ին, երբ սովետական բանակը մտավ Բալկաններ, և հիտլերյան զորքերը ստիպ ված սկսեցին հեռանալ Հունաստանից, է. եռանդուն գործունեություն ծավալեց երկիրը օկուպանտներից լրիվ ազատա գրելու համար: 1945ին, հուն, կառավա րության և ԷԱՄի ներկայացուցիչների միջև կնքված համաձայնագրով, էի զո րամասերը զինաթափվեցին և արձակվե ցին: Գ. Քիւիւէշյան


ԷԼԱՍՏԻԿՈՒԹՏՈՒՆ (<հուն. ճկուն)> փոքր ճիգերի դեպքում նյութի կամ առարկայի առաձգական դարձելի զգալի դեֆորմացիայի ենթարկվելու հատ կությունը (առանց քայքայվելու): Այս հատ կությունը նման է առաձգականությանը, և շատ լեզուներում (անգլ., գերմ.,ֆրանս. ևն) «է.» հենց առաձգականություն էլ նշանակում է, սակայն ռուսերենում, ինչ պես և հայերենում, այդ բառը վւոքրինչ այլ երանգ է ստացել՝ արտահայտելով վերը նշված իմաստը: Անհրաժեշտ է. ապահովվում է նյութի (օրինակ, ռետին ները, որոնց է. պայմանավորված է մո լեկուլային կառուցվածքով) կամ կոնս տրուկցիայի (զսպանակ ևն) համապա տասխան ընտրությամբ: Մեծ է լ ա ս ա ի կ ու թ յ ու ն ը նյութի՝ դարձելի մեծ դե ֆորմացիայի ենթարկվելու հատկությունն է՝ առաձգականության մոդուլների փոքր արժեքների դեպքում, բնորոշ է բարձրա մոլեկուլային նյութերին (բարձրապոլի մերներին) և որոշ կոլոիդ համակարգե րի: Սովորական ձգման դեպքում մեծ էլաստիկությամբ նյութերի դարձելի դե ֆորմացիայի մեծությունը կարող է հաս նել հարյուրավոր տոկոսների, իսկ այդ նյութերի առաձգականության մոդուլը մոտ 10000 անգամ ավելի փոքր է, քան մետաղ ներինը: Լ. Պեարոսյան


ԷԼԱՐ, է լառ, Աբովյան քաղաքի* նախ կին (մինչև 1961ը) անվանումը: Ըստ XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Աթաբեկ Իվանեն է. շնորհել է Լիպարիտ Օրբելյանին: XIX դ. վերջում է. 25–30 տնից բաղկացած գյուղ էր և պահակակետ՝ պետ. ճանապարհի վրա: XIX դ. 60ական թթ. Մեսրոպ Մմբատյանցն առաջին ան գամ հրատարակեց էում գտնված Արգիշ տի Աի ուրարտ. սեպագիր արձանագրու թյունը, որտեղ խոսվում է Ուլուանի երկրի Դարանի (էի նախաուրարտական շրջա նի անունը) քաղաքի նվաճման մասին: Քարտրկղային դամբարան (էլար) էում պեղումներ են կատարել Ե. Լալա յանը (1927), Ե. Բայբուրդյանը (1929) և է. 1սանզադյանը (1960–61, 1969, 1973): Հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ է. բնակեցված է եղել սկսած մ. թ. ա. IV հազարամյակի վերջից: Վաղ բրոն զեդարյան հինգ բնակատեղիների, ամ րոցի և դամբարանադաշտի պեղումներից ի հայտ են եկել բրոնզի դարի երեք փու լերի աշխատանքի գործիքներ, սև փայ լեցրած և գունազարդ խեցեղեն, զենքեր, պերճանքի առարկաներ ևն, որոնք վկա յում են էի սերտ կապերն Անդրկովկասի ու Մերձավոր Արևելքի մշակութային կենտ րոնների հետ: Է. յխանզադյան


ԷԼԲԱ, Լաբա (գերմ. Elba,չեխ. Labe),գետ Չեխոսլովակիայում, Գերմանիայի Դեմո կրատական Հանրապետությունում և Գեր