էրեբունի. /. ընդհանուր տեսքը վերևից, 2. Խալդի աստվածը առյուծի վրա (որմնա– նկար Խալդի աստծո տաճարից), 3. գարեշուր պատրաստելու սափոր, 4. ուլունք, 5. աստծո գլուխ, տուֆ (2–5՝ «էրեբունի» թանգարանում) ճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյու– նաշարի զուգորդումով: Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեց– ված էր երկարատե և հուսսղի պաշտպա– նության: Այդ են վկայում հացահա– տիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ: Միջ– նաբերդի կառույցներից ամենամեծը պա– լատն էր, որի շքամուտքի արձանա– գրությունն ասում է. «Խալդիի մեծու– թյամբ Արգիշտին, Մենուայի որդին այս հոյակապ պալատը կառուցեց»: Պա– լատն ուներ մի շարք խոշոր դահլիճներ, երկու բակ, որոնց շուրջը տեղավորված էին տարբեր նշանակության սենյակներ, իսկ թևերից մեկում գտնվում էր պալատա– կան տաճարը «Սուսի» անվամբ: Տաճարի առաջ, բակի միջին մասում, զոհատունն էր: Պալատի ամենամեծ դահլիճը (12,0i/X X30,0 ւ/), որը երկայնական առանցքով ուներ հինգ սյուն, նախատեսված էր ըն– դունելությունների և հանդիսավոր արա– րողությունների համար: Դահլիճի մոնու– մենտալ ձևերը լրացվել են ճոխ որմնա– նկարներով, որոնք պատկերում են աշ– խարհիկ (որսի տեսարաններ, հողի մշա– կում, խաշնարածություն) և պաշտամուն– քային թեմաներ: Որսի տեսարանում պատ– կերված կենդանիների սրընթաց վազքի և մյուս նկարները պատկերացում են տալիս արվեստի ռեալիստական բնույթի մասին: է–ի պալատի արգիշտյան մասը, որ հինա– վուրց ժամանակներում ամբողջովին ծածկված է եղել հոյակապ որմնանկար– ներով, ուրարտ. արվեստի նշանավոր ստեղծագործություններից է: Մ. թ. ա. VI դ. Ուրարտուն, Մարաստանի հարված– ների տակ, հեռացավ պատմության թա– տերաբեմից՝ տեղը զիջելով կազմավոր– վող հայ ժողովրդին: Սակայն իրանական էքսպանսիան իր մեծապետական ձգտում– ներով արմատապես հեղաշրջեց երկրի պատմական ճակատագիրը: է. այդ շըր– ջանում, ինչպես և նվաճված մյուս երկըր– ների մի շարք քաղաքներ դարձան աքե– մենյան Իրանի սատրապության կենտրոն– ներից մեկը: Այս է պատճառը, որ է–ում հայտնաբերվել են Աքեմենյանների շի– նարարական գործունեության հետքեր, ուրարտ. շենքերի հետագա կառուցապատ– ման, ինչպես և նրանց վերակառուցման միջոցով: Այդ վերակառուցումների ըն– թացքում տեղի է ունեցել ուրարտ. շեն– քերի ներքին տարածական հորինվածքնե– րի թեմատիկ բովանդակության փոփո– խություն: Այդպիսով, է–ում վերակառուց– վել է Խալդիի տաճարը, որի 12-սյունանոց արտաքին սյունասրահին կցվել է 18-սյու– նանոց սրահ, և ստեղծվել աքեմենյան 30- սյունանոց դահլիճ՝ «ապաղան» կառույ– ցը, որը, ինչպես և Իրանում, ծառայել է պաշտոնական ընդունելությունների, հան– դիսավոր արարողությունների և հանդես– ների համար: է–ում Աքեմենյանների մյուս կառույցները պաշտամունքային շենքերն են՝ կրակի մեծ ու փոքր տաճարները: Կրակի մեծ տաճարը դտեղծվել է պալա– տի պերիստիլ բակի և «Աուսիի» տաճարի վերակառուցման հիման վրա: Աքեմեն– յանները ոչ թե սոսկ հարմարվել են գո– յություն ունեցող կառույցներին, այլ դրանք հիմնովին վերափոխել են՝ ստեղ– ծելով թեմատիկ նոր մտահղացմամբ ճարտ. շենքեր: Այսպես, օրինակ, այնտեղ, ուր պաշտվում էր ուրարտ. Իուբշա աստվածը, նրան փոխարինել է Ահուրամազդան: Կրակի մյուս տաճարը նոր կառուցված շենք է՝ բաղկացած երեք սենյակից: Մեծ սենյակի կամ դահլիճի ներսում հայտնա– բերվել են երեք որմնախորշեր՝ իրենց նստարաններով: Ինչպես որմնախորշե– րը, այնպես էլ բոլոր դռները ավարտվում էին երկկենտրոն կամարներով, որոնք այդ հորինվածքի ամենահին օրինակներն են Հայաստանում: է–ում հայտնաբերված աքեմենյան կառույցները համապատաս– խանում են Իրանի դասական ճարտ. ձևե– րին, իսկ այդ նույն շենքերի շինարարա– կան տեխնիկան գալիս է տեղական ավան– դույթներից: Այսպիսով է. Հին Արևելքի այն եզակի քաղաքներից է, որտեղ հան– դիպելով հանգուցվում են երկու հինա– վուրց մշակույթներ՝ ուրարտ. և աքեմեն– յան–իրանական: Մյուս կողմից է–ի կա– ռույցները հայկ. դասական ճարտ. կարե– վոր ու հիմնական ելակետ են հանդիսա– ցել: է–ի հնագիտական հետազոտություն– ները պարզորոշ ցույց տվեցին, որ նրա– նում կյանքը շարունակվել է նաև հետա– գա դարերում, ընդհուպ մինչև ժամանա– կակից Երևանը, նույն անվամբ, միայն դարերի ընթացքում փոխակերպված ձևով էրեբունի, Երևու, Երևան: 1968-ին հան– դիսավորապես տոնվեց է.–Երևանի հիմ– նադրման 2750-ամյակը: Պատկերազարդումը տես 88–89-րդ էջե– րի միջև՝ ներդիրում: Գրկ. տես Արին–բերղ հոդվածի գրականու– թյունը: Կ. Հովհաննիսյան
ԷՐԵԲՈՒՆԻ», հրատարակչություն, հիմ– նըվել է 1968-ին (Էրեբունի–Երևանի հիմ– նադրման 2750-ամյակի հոբելյանական օրերին), Փարիզում: Մասնաճյուղեր ունի Լիբանանում (Րեյրութ), ԱՄՆ–ում (Նյու Չորք): Սփյուռքահայ դպրոցների և դըպ– րոցահասակ երեխաների համար տպա–