Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/93

Այս էջը սրբագրված է

մի մասը զոհվել է, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:

ԷՐԵՔԹեՈՆ (έρέχθίου), Աթենաս և Պոսեյդոն–էրեքթևս տաճարը Աթենքի Ակրոպոլիսում, Հին Հունաստանի ճարտարապետական նշանավոր կոթողներից: Կառուցվել է մ. թ. ա. 421–406-ին (ճարտ. անհայտ է), մարմարից: Տարածական ասիմետրիկ կոմպոզիցիան հիմնական ծավալից բացի ընդգրկում է Կարիատիդ ների (հվ–ից) և հոնիական օրդերով կառուցված երկու պորտիկներ: Շնորհիվ նրբագեղ մշակման, չափերով համեստ (առանց պորտիկների՝ 11,6 մ, 23,5 մ) Է., հակադրվելով պարզ ու խիստ Պարթենո նին, հատուկ տեղ է գրավում Ակրոպոլիսի համակառույցում:

Նկարում՝ Աթենքի Ակրոպոլիս. էրեքթեոնը հարավ–արևելքից (մ. թ. ա. 421–406)

ԷՐԶԻՆՋԱՆ, քաղաք Արևմտյան Հայաստանում, տես Երզնկա:

ԷՐԶՐՈՒՄ, Կարին, Կարնո քաղաք, Թեոդուպոլիս, Թեոդոսուպոլիս, Արզրում, քաղաք Արևմտյան Հայաստանում, Թուրքիայի համանուն վիլայեթի (սկզբում նաև սերասկյարության, իսկ այժմ՝ սանջակի) վարչական կենտրոնը: Գտնվում է էրզրումի ղաշտի հվ–արլ. մասում, Եփրատ և Երասխ գետերի ակունքների մոտ, ծովի մակերևույթից մոտ 1960 մ բարձրության վրա: Հս. մասով հոսում է Եփրատ գետը, հվ–ում Գոհանամ, Այծպտկունք, Ս. Նշան լեռներն են: 1960-ին ուներ 91,196 բն.: Երկաթուղային կայարան է, խճուղիների հանգույց, օդանավակայան (9 կմ հեռավորության վրա): Գործում են սննդի, տեքստիլ արդյունաբերության, շոգեքարշերի ու վագոնների նորոգման ձեռնարկություններ: 1957-ին բացվել է Քեմալ Աթաթյուրքի անվ. համալսարանը՝ բանասիրական, գյուղատնտեսական և ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներով:

Է. Հայաստանի հնագույն քաղաքներից է: Մ. թ. ա. III հազարամյակից էրզրումի դաշտը բնակեցված է եղել երկրագործ-անասնապահ ցեղերով: Է. նախապես կոչվել է Կարին, որը, ըստ ենթադրության, ծագում է բնիկ կարենիտիս ցեղանունից: Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության շրջանում Է. (Կարինը) եղել է հայկ. պետության կազմում որպես Կարինի գավառի կենտրոն, բայց 387-ին՝ Հայաստանի առաջին բաժանմամբ անցել է Հռոմեական կայսրությանը: 421-ին բյուգանդական Թեոդոսիոս II կայսրը, հաշվի առնելով Կարինի սահմանային կարևոր դիրքը, ամրացրել է քաղաքի պարիսպներն ու աշտարակ– ները, կառուցել նոր բերդ: Քաղաքը վերանվանվեց Թեոդոսուպոլիս: V դարից Է. կռվախնձոր դարձավ պարսիկների և բյուզանդացիների միջև: Բյուգանդական Անաստասիոս I (491–518) և Հուստինիանոս I (527–565) կայսրերը նորոգեցին և նոր ամրոցներ կառուցեցին: Հուստինիանոսը է–ում կառուցեց նաև Ս. Աստվածածին եկեղեցին: VI դ. վերջերին պարսից Խոսրով թագավորը գրավեց Է., գերեվարեց հայ բնակիչներին և կաթողիկոսին: 628-ին Հերակլիոս կայսրը վերականգնեց ավերված պարիսպները: Նա փորձեց հայոց միաբնակ եկեղեցին մերձեցնել հուն. երկաբնակ եկեղեցուն: Այդ նպատակով հայոց կաթողիկոսի միջոցով եկեղեցական ժողով հրավիրեց, բայց հայերը մերժեցին միության առաջարկը: 647-ին արաբները գրավեցին Է., վերանվանեցին Կալիկալա: 752-ին բյուգանդական կայսր Կոստանդին V գրավեց է. և մեծ թվով հայ արհեստավորներ և առևտրականներ բռնությամբ տեղափոխեց Կ. Պոլիս և արմ. գավառները: 885-ից հետո, Աշոտ Ա-և Սմբատ Ա Բագրատունիների օրոք, ըսա արաբ մատենագիր Իբն–Հավկալի, Է. համարվում էր Հայոց թագավորության մեջ մտնող քաղաք, բայց արաբ կառավարիչները կիսանկախ էին և կապված խալիֆայության հետ: 949-ին Բյուզանդիան նորից գրավեց Է.:

1049-ին սելջուկները Տուղրիլի առաջնորդությամբ գրավեցին ու հիմնահատակ կործանեցին Հայաստանի Արծն քաղաքը, որի հայ բնակիչները գաղթեցին Է. ու այն կոչեցին Արծն: Եվ քանի որ այն բյուգանդական տիրույթներում էր, նախկինից տարբերելու համար կոչեցին Արզն–ար–Ռում (հուն. Արզն), որ հետագայում ձևափոխվելով դարձավ էրզրում, Արզրում: 1071-ին սելջուկները գրավեցին նաև Է.: 1206– 07-ին հայ–վրաց. միացյալ զորքերը, պարտության մատնելով իկոնիայի սուլթանի զորքերին, ազատագրեցին քաղաքը: Մի քանի տարի անց սելջուկները վերագրավեցին այն: 1242-ին, երկամսյա պաշարումից հետո, մոնղ. զորքերը ավերեցին քաղաքը: XV դարում Է–ին հաջորդաբար տիրել են Կարա–Կոյունլու և Ակ–Կոյունլու թուրքմենական ցեղերը: 1480-ին Է. նվաճեցին պարսիկները, իսկ 1514-ին գրավեց օսմանյան սուլթան Սելիմ I:

XIX– XX դդ. ռուս. զորքերը երեք անգամ գրավել են Է. և նորից վերադարձրել Թուրքիային: 1829-ի հունիսի 27-ին ռուս, զորքերը գեն. Պասկևիչի հրամանատարությամբ առանց կռվի մտան Է.: Քաղաքի հայ բնակիչներին հաջողվել էր համոզել սերասկյարին՝ քաղաքը հանձնել առանց դիմադրության: Ռուս. զորքերը մոտ մեկ տարի մնացին Է–ում: Քաղաքը և գավառը կառավարելու համար ստեղծվեց ժամանակավոր վարչություն գեն. Պանկրատովի գլխավորությամբ: Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով (2 սեպտ. 1829) Արևմտյան Հայաստանի տասնյակ քաղաքների և հարյուրավոր գյուղերի թվում Է. վերադարձվեց Թուրքիային: Պայմանագրի 13-րդ հոդվածով, Է–ի 20 հզ. հայ բնակիչներ Կարնո հայոց հոգևոր թեմի առաջնորդ Կարապեա արքեպիսկոպոս Բագրատունու առաջնորդությամբ, 1830-ի մայիս–հունիս ամիսներին գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալքալաքում, Ախալցխայում, Ծալկայում, Լոռի– Փամբակում և այլուր: Գաղթականներն իրենց հետ տարան քաղաքի և գավառի վանքերի ու եկեղեցիների խաչեր, սրբապատկերներ, եկեղեցական մատյաններ (այդ թվում՝ 62 արծաթապատ Ավետարան) և այլ զարդեր (13 բեռնասայլով), որոնք հետագայում տեղադրվեցին Ախալցխայի Ս. Փրկիչ եկեղեցում:

Երկրորդ անգամ՝ 1877–78-ի ռուսթուրքական պատերազմի ժամանակ, ռուս. զորքերը գեն. Լոռիս–Մելիքովի հրամանատարությամբ առանց կռվի մտան Է.: 1878-ի փետր. 19-ին Սան Ստեֆանոյի պայմանագրով Է. նորից վերադարձվեց Թուրքիային: Սեպտ. 7-ին ռուս. զորքերը թողեցին քաղաքը: Նրանց հետ Է–ից և շրջակա գյուղերից հեռացավ մոտ 2000 հայ ընտանիք՝ բնակություն հաստատելով Արևելյան Հայաստանում և Վրաստանում: 1916-ի փետր. 16-ին ռուս. զորքերը, հայ կամավորների օգնությամբ, երրորդ անգամ գրավեցին Է.: 1917-ի դեկտ. 5-ին Երգնկայում զինադադար կնքվեց ռուս–թուրքական ռազմաճակատում: Սակայն երիտթուրքական կառավարությունը, օգտվելով ռազմաճակատի կազմալուծումից և Անդրկովկասյան սեյմի դավաճանությունից, 1918-ի սկզբին անցավ հակահարձակման: Հայկ. բանակը, որը փոքրաթիվ էր և թույլ, ի զորու չեղավ միայնակ դիմագրավելու թուրքերին: 1918-ի փետր. 18-ին Է. ժամանեց Անդրանիկն իր կամավորներով: Սակայն ռուսների հեռանալուց հետո քաղաքի պաշտպանությունը ջլատվել էր, ուժ չկար դիմադրելու Վեհիբ փաշայի 25 հզ–անոց զորքին: Ստեղծված ծանր պայմաններում Անդրանիկին հաջողվեց մեծ դժվարությամբ էվակուացնել եղեռնից Փրկված և Է–ում ապաստանած մոտ 25 հզ. հայերի: Փետր. 26-ին Վեհիբ Փաշայի զորքերը գրավեցին է.: XX դ. վերջին քաղաքը բաղկացած էր միջնաբերդից, բերդից և արվարձաններից: Միջնաբերդը (թուրք. «Իջկալե») կառուցված էր քաղաքի կենտրոնում, բլրի վրա՝ շրջապատված բարձր պարիսպներով ու աշտարակներով: Միջնաբերդի հվ. մասում է Թեվւսի մինարեն, որն իր բարձրության շնորհիվ դիտարան է ծառայել: Արլ. մասում էր գտնվում

Նկարում՝ էրզրում