Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/94

Այս էջը սրբագրված չէ

Չիֆտե մինարե մզկիթի և ճեմարանի շենքը, որը կառուցվել է 962-ին։ Է–ի ճարտ. նշանավոր հուշարձաններից է Ուլուջամի մզկիթը։ Այն կառուցել են հույները, որպես դիվանատուն կամ մատենադարան, որը 1178-ին սելջուկ–թուրքերը վերածել են մզկիթի։ Բերդի պարիսպների և աշտարակների մեծ մասը քանդվել է 1859-ի երկրաշարժի ժամանակ։ Պարիսպներն ունեին չորս դուռ՝ Երզնկայի, Թավրիզի, Ախալցխայի և Վրաց։ Այս դռների ու պարիսպների պատերին կային հայերեն, հուն, և արաբ, արձանագրու– թյուններ։ Է–ի հայոց եկեղեցիներից նշանավոր էր Ս. Աստվածածինը (կառուցվել է 1840-ին, ավելի հին եկեղեցու տեղում), որը կառուցված էր միաքար գլանաձև 20 սյուների վրա, ուներ 24 մեծ, 15 փոքր կլոր պատուհան, երեք կամարաձև խորան, երկու ավանդատուն, երեք դուռ։ Հայ կաթոլիկ և բողոքական համայնքներն ունեին մեկական եկեղեցի։ Է. մինչև 1915-ը հայ լուսավորչականների և կաթոլիկների հոգևոր թեմերի առաջնորդարանների կենտրոնն էր։

Է. բոլոր ժամանակներում եղել է հայաշատ քաղաք։ XVIII–XX դդ. ուներ մոտ 100 հզ. խառը բնակչություն (թուրքեր, հայեր, հույներ)։ Այն մինչև 1914-ը Արևմտյան Հայաստանի արհեստագործության և տարանցիկ առևտրի նշանավոր կենտրոն էր, առևտրական սերտ կապեր ուներ Կ. Պոլսի, Տրապիզոնի, Թիֆլիսի, Թավրիզի հետ։ Է–ով էր անցնում եվրոպական երկրներից Պարսկաստան տանող առևտրական մայրուղին։ Հայերը գլխավորապես զբաղվում էին արհեստներով և առևտրով։ է–ում հաշվվում էր մոտ 3000 արհեստանոց, խանութ ու կրպակ, որոնց կեսը պատկանում էր հայերին։ Ամեն արհեստ ուներ իր փողոցը, որը կոչվում էր տվյալ արհեստի անունով։

Է–ում զարգանում էր նաև հայ մշակութային կյանքը. XIX դ. և XX դ. սկզբին կային մի քանի վարժարաններ, զանազան բարեգործական ընկերություններ։ Հայոց ամենահին կրթական հաստատությունը Կենտրոնական մայր վարժարանն էր, որը 1811-ին հիմնադրել է Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին, Ս. Աստվածածին եկեղեցու զավթում։ Վարժարանը նախապես ուներ երկու դասասենյակ, բայց հետագայում վերակառուցվեց և ընդլայնվեց անվանվելով Արծնյան (պատմական Արծնի անունով)։ 1909-ին այդ վարժարանն ուներ 334 աշակերտ։ Նշանավոր էին Սանասարյան (1881), Հռիփսիմյան օրիորդաց (բացվել է 1870-ին, 291 աշակերտուհի), Մսրյան (1889-ին, 104 երկսեռ աշակերտ), Տեր–Ազարյան (1870-ին, 195 երկսեռ աշակերտ), Գավաֆյան (1905-ին, 271 երկսեռ աշակերտ), Աղապալյան (230 երկսեռ աշակերտ) վարժարանները։ Դպրոցներ ունեին նաև հայ կաթոլիկ, բողոքական, ամերիկյան մայրապետների կրոնական համայնքները։ 1909-ին հայկ. դպրոցների աշակերտների թիվը հասնում էր 2630-ի։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին Է–ում գործում էին մանկապարտեզներ (Արծնյան, Մսրյան, Տեր-Ազարյան վարժարաններին կից)։

Է. հայ գրչության նշանավոր կենտրոն էր, որտեղ գրվել և ընդօրինակվել են ձեռագրեր։ 1909-ին լույս են տեսել «Փարոս», 1909–14-ին՝ «Հառաջ» շաբաթաթերթերը։ Վարժարանների աշակերտների և թատերասերների ջանքերով տրվել են ներկայացումներ։ Մանասարյան և Արծնյան վարժարաններն ունեին գրադարան–ընթերցարաններ։ XIX–XX դդ. կային կրթական, ուսումնական և բարեգործական ընկերություններ ու միություններ։ 1881–ի մայիսին երիզագործ Խաչատուր Կերեքցյանը է–ում հիմնադրել է «Պաշտպան հայրենյաց»-ը։

Հայերի տնտ. և մշակութային գործունեությունը խաթարվեց թուրք ջարդարարների կազմակերպած 1915-ի բռնագաղթով։ Դեռ 1895–96-ին Է–ում համիդյան կոտորածների զոհ դարձան 752 հայեր։ 1914-ին Է–ի 60 հզ. բնակչից 15 հզ. (2500 ընտանիք) հայեր էին։ Բռնագաղթի ժամանակ հայերը տեղահանվեցին։ Նրանց մեծ մասը դարձավ եղեռնի գոհ։ 1930-ին Է–ում ապրում էր ընդամենը 250 հայ, մեծ մասամբ կանայք։

Գբկ. Մովսես Խորենացի, Պատ– մություն Հայոց, Ե., 1967։ Մ ի ր ա խ ո ր– յ ա ն Մ., Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Տաճկաստանի, մաս 1–3, ԿՊ, 1884–85։ Քոս յան Հ., Բարձր Հայք, հ. 1, Վնն., 1925։ Ծ ո ց ի կ յ ա ն Ս. Մ., Արևմտահայ աշխարհ, Նյու 8որք, 1947։ Չ ա ր ը գ Ղ–, Հուշամատյան Բարձր Հայքի, Կարինապատում, Բեյրութ, 1957։ Տ և ր–Ղ և ո ն դ յ ա ն Ա. Ն., Կարին–Թեոդու– պոլիսը ավանդության և պատմության մեջ, «ԼՀԳ», 1971, No 3։ Մ. Դաբրինյան

ԷՐԶՐՈՒՄԻ ԴԱՇՏ, Կարնո դաշտ, գտնվում է Հայկական բարձրավանդա– կում, Արևմտյան Եփրատի վերին հոսան– քում։ Հվ–ից եզերված է Այծպտկունք լեռ– նաշղթայով, արլ–ից՝ Դևեբոյնու, հս–ից՝ Ծաղկանց լեռներով։ Երկարությունը մոտ 40 կմ է, լայնությունը՝ 23–30 կմ, բարձրու– թյունը՝ 1800–2000 մ։ Երիտասարդ գրա– բեն է՝ եզրավորված տեկտոնական խախ– տումներով, որոնք շրջապատող լեռնա– լանջերին տալիս են աստիճանակերպ բնույթ։ Հիմքում օլիգոցենի և միոցենի հրաբխածին և նստվածքային ապարներ են՝ ծածկված անթրոպոգենի լճագետա– յին նստվածքներով։ է. դ–ով է անցնում Հյուսիս–Անատոլական բեկվածքների գոտին, որը և պայմանավորում է վերջի– նիս ակտիվ սեյսմիկությունը։ Օգտակար հանածոներից կան շինանյութեր, գորշ– ածուխ, նավթի երևակումներ։ Հարուստ է ջերմուկներով։ Կլիման ցամաքային է՝ չափավոր տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Հուլիսի միջին ջերմաստիճա– նը 16°Շ–ից 20°C է, հունվարինը – 8°Օից – 16°C, տարեկան տեղումները՝ 300– 500 մմ։ Խոշոր գետը Արևմտյան Եվւրատն է։ Տարածված են լեռնատափաստանային սևահողերն ու լեռնամարգագետնային դարչնագույն հողերը։ Լանդշաֆտը մար– գագետնատափաստանային է։ Գետա– հովիտներում և նախալեռնային ձորակ– ներում կան թփուտներ։ Էրզրում քաղա– քից հս. զգալի տարածություններ են գրա– վում եղեգնուտային ճահճուտները (օրի– նակ, հնագույն լճի մնացորդ Կարնո շամբը)։ է. դ. հիմնականում համընկ– նում է պատմական Կարնո (էրզյւում) գավառին։ Այստեղով է անցնում Կարս– Անկարա երկաթուղին։ Ս. Բաւյան


ԷՐԶՐՈՒՄԻ ՎԻԼԱՅԵԹ, Էրզրումի փաշայություն, Կարնո գավառ, Կարնո աշխարհ, վարչական միավոր Թուրքիայում։ XVI դ. սկզբից եղել է Արևմտյան Հայաստանում նահանգ, վիլայեթ է անվանվել 1864-ին։ Վարչական կենտրոնը Էրզրում քաղաքն է։ Գտնվում է Թուրքիայի հս–արլ. մասում։ XIX դ. վերջին XX դ. սկզբին սահմաններն էին՝ հս–արլ–ից Կարսի մարզը, որ գտնվում էր Ռուսաստանի կազմում, հս–ից Տրապիզոնի, արմ–ից Սեբաստիայի, հվ–ից Խարբերդի, Բիթլիսի և Վանի վիլայեթները։ Իր տարածքով հիմնականում համապատասխանում է պատմական Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգին։ Օսմանյան թուրքերը պարսիկներից այն գրավել են 1514-ին, Չալդրանի ճակատամարտից հետո։ Ռուսները երեք անգամ (1829, 1878, 1916) գրավել են Է. վ–ի մեծ մասը և ստիպված վերադարձրել թուրքերին։ 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմից հետո, երբ Հայկական հարցը գրավեց միջազգային դիվանագիտության ուշադրությունը, թուրք. կառավարությունը ձգտում էր Արևմտյան Հայաստանը բաժան–բաժան անել այնպիսի վարչական միավորների, որտեղ հայերը փոքրամասնություն կազմեին։ Այդ նպատակով Է. վ. բաժանվեց Էրզրումի, Վանի, Հեքյարիի և Մուշի վիլայեթների։

Է. վ. Թուրքիայի ընդարձակ և բազմամարդ վիլայեթներից էր։ 1905-ին տարածքը 72 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 600 հզ. մարդ, այն վարչականորեն բաժանված էր երեք սանջակի՝ Էրզրումի, Երզնկայի և Բայազետի, 18 գավառի և 154 գավառակի։ Էրզրումի սանջակի մեջ մտնում էին 9 գավառ՝ Էրզրումի, Բասենի, Խնուսի, Դերջանի, Քղիի, Բաբերդի, Սպերի, Կիսկիմի և Թորթումի։ Բայազետի սանջակը տարածվում էր վիլայեթի հս–արլ. մասում։ Նրա մեջ մտնում էին 5 գավառ՝ Բայազետի, Դիադինի, Կարաքիլիսեի, Ալաշկերտի և Դութաղի։ Երզնկայի սանջակը գրավում էր վիլայեթի արմ. մասը, որի մեջ մտնում էր 4 գավառ՝ Կամախի, Կերճանիսի, Ղուզուջանի և Կուրուչայի։ 1920-ական թթ. նախկին Է. վ–ի տարածքը վերաբաժանվեց մի քանի ավելի փոքր վիլայեթների, բայց համանուն վիլայեթը Էրզրում կենտրոնով պահպանվեց։ Է. վ. ընդհանուր առմամբ ունի հարթ մակերևույթ։ Ընդգրկում է Էրզրումի, Երզնկայի, Կամախի սարահարթերը, ինչպես նաև Շաղագոմքի, Աշկալայի, Ալաշկերտի, Բասենի և Դութաղի դաշտերը։ Բնական սահմանները հս–ում կազմում էին Անտիպոնտական, հվ–ում՝ Բյուրակն–Մնձուրյան, արլ–ում՝ Հայկական պար, արմ–ում՝ Արևմտյան Եփրատ գետի ջրբաժան բարձրությունները։ էրզրումի սարահարթի միջին բարձրությունը ծովի մակերևույթից հասնում է 1960 մ։ Առանձին լեռնագագաթներից նշանավոր են Մարիամը, Գոհանամը, Այծպտկունքը, Թոփդաղը, Սուրբ Նշանը և Դումլուն։ Ունի խիտ գետային ցանց։ Նրա սահմաններում են սկիզբ առնում Արևմտյան և Արևելյան