Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/101

Այս էջը սրբագրված է

վերահսկողության հանձնաժողովի անդամ կովկասյան բանակում։ 1925–28-ին Խ. Անդրֆեդերացիայի ԲԳՏ ժողկոմի տեղակալն էր։ 1928–37-ին ղեկավար աշխատանք է տարել Անդրֆեդերացիայի ֆինժողկոմատում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Ա. Մնացականյան


ԽՈՒՄԲ, արդի մաթեմատիկայի հիմնական հասկացություններից, ամենապարզ հանրահաշվական կաոուցվածքը (ստրուկտուրան)։ Կամայական ֆիզիկական բնույթի տարրերի G բազմությունը կոչվում է Խ., եթե G-ում սահմանված է բինար գործողություն, այսինքն տարրերի յուրաքանչյուր (a, b) զույգին համապատասխանության մեջ է դրված G-ի երրորդ՝ a*b տարրը, ընդսմին բավարարվում են հետևյալ պայմանները. 1. (a*b)*c= a*(b*c) G-ի յուրաքանչյուր a, b, c տարրերի համար, 2. G-ում գոյություն ունի այնպիսի e տարր, որ a*e=e*a=a G-ի յուրաքանչյուր a-ի համար, 3. G-ի յուրաքանչյուր a-ի համար գոյություն ունի G-ի այնպիսի տարր, որ a*b=b*a=e։ Օրինակ, եթե G-ն ամբողջ թվերի բազմությունն է, իսկ բինար գործողությունը՝ գումարումը, ապա կստացվի ամբողջ թվերի Խ. ըստ գումարման (e-ի դերը կկատարի 0-ն, b-ինը՝ a-ի հակադիր –a թիվը)։ Եթե G-ն դրական իրական թվերի բազմությունն է, իսկ բինար գործողությունը՝ բազմապատկումը, ապա կստացվի դրական իրական թվերի Խ. ըստ բազմապատկման (e-ի դերը կկատարի իսկ b-ինը՝ a-ի հակադարձ a-1 թիվը)։ Այս երկու Խ. էլ բավարարում են 4. a*b= b*a լրացուցիչ պայմանին յուրաքանչյուր a, b տարրի համար։ Այսպիսի Խ–երը կոչվում են տեղափոխելի կամ աբելյան Խ.։ Սիմետրիկ (կամ տեղադրությունների) Խ–ում որպես տարրեր դիտարկվում են Ofւ*շ.Ո.in) աղյուսակներ, որոնց երկրորդ տողում գրված են նույն 1, 2…, ո թվերը, սակայն կամայական հաջորդականությամբ։ Բինար գործողությունը հետևյալն է. եթե k թվի տակ a աղյուսակում գրված է 1, իսկ 1-ի տակ b աղյուսակում՝ m, ապա a*b աղյուսակում k-ի տակ գրվում է ա։ Օրինակ, եթեa=(շյՅ)’ b= (312)* ապա a՝brr^Jg^, իսկ b*a= (321)։ Ուրեմն, արդեն ո= 3 դեպքում սիմետրիկ Խ. աբել– յան չէ։ Եթե G Խ–ի յուրաքանչյուր a տարրին համապատասխանության մեջ է դրված G՝ Խ–ի որոշակի qp(a) տարր, ընդ որում cp(a‘b)= փ(&)*փ(հ) G-ի յուրաքանչյուր a, b տարրերի համար, ապա ասում են, որ տրված է փ հոմոմորֆիզմ G Խ–ից G՝ Խ.։ Օրինակ, յուրաքանչյուր a ամբողջ թվին համապատասխանեցնելով 2a թիվը, կստանանք հոմոմորֆիզմ ամբողջ թվերի Խ–ից (ըստ գումարման) դրական իրական թվերի Խ. (ըստ բազմապատկման), քանի որ 2a+b=2a.2b։ Բոլոր Խ–երը հոմոմորֆիզմների և նրանց կոմպոզիցիայի հետ կազմում են կատեգորիա (տես Կատեգորիաների տեսություն)։ «Խ.» հասկացությունը սաղմնավորվել է մաթ. տարբեր բնագավառներում՝ հիմնականում հանրահաշվում։ Ֆրանս, մաթեմատիկոս Ժ. Լագրանժը «Մենագրություն հավասարումների հանրահաշվական լուծման մասին» (1771) աշխատությունում առաջին անգամ օգտվել է տեղադրություններից։ Հանրահաշվական հավասարումների լուծման և տեղադրությունների Խ–երի հետագա ուսումնասիրությամբ զբաղվել են Ն. Աբելը (1824) և է. Դալուան (1830)։ Վերջինս մուծել է «Խ.» (le group) տերմինը՝ չտալով սակայն նրա խիստ սահմանումը։ Երկրաչափությունում Խ. հասկացությունը ծագել է XIX դ. կեսերին, երբ միասնական Էվկլիդեսյան երկրաչափությանը փոխարինելու եկան բազմաթիվ «երկրաչափություններ», և առաջացավ նրանց ընդհանրության որոշման հարցը։ Այս հարցի վերջնական պատասխանը եղավ գերմ. մաթեմատիկոս Ֆ. Կլայնի «էռլանգենյան ծրագիրը» (1872), որը տարբեր երկրաչափությունների դասակարգման հիմքում դրեց ձևափոխությունների Խ–ի նկատմամբ ինվարիանտության հասկացությունը։ «Խ.» գաղափարի առաջացման երրորդ աղբյուրը թվերի տեսությունն է, ուր դեռ Լ. էյլերը (1761) ըստ էության օգտվել է մնացքների Խ–ից։ Խ–երի տեսության վերջնական նպատակն է բոլոր խմբային բինար գործողությունների նկարագրությունը։ Այն բաղկացած է երկու մեծ բաժիններից՝ աբելյան և ոչ աբելյան Խ–երի տեսությունից։ Վերջինիս բուռն զարգացող ճյուղերից են վերջավոր Խ–երի տեսությունը, Խ–երի կոմբինատոր տեսությունը, Խ–երի ներկայացումների տեսությունը ևն։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում լրացուցիչ կառուցվածքով օժտված Խ–երը (տոպոլոգիական Խ., Լիի Խ., աբելյան բազմաձևությունները ևն)։ Խ–երի տեսությունը լայն կիրառություններ ունի ինչպես մաթեմատիկայում, այնպես էլ այլ բնագավառներում՝ քվանտային մեխանիկայում, բյուրեղագիտությունում։

Գրկ. Կուրոշ Ա., Բարձրագույն հանրահաշվի դասընթաց, Ե., 1965։ Холл M., Teopия rpynn, nep. c англ., M., 1962; Kyрош А., Teopия rpynn, 3 изд;., доп., M., 1967. Ս. Դաըայան


ԽՈՒՄՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կարճկանի գավառում։ 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Խ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածները տեղափոխվել են Արևելյան Հայաստան։


ԽՈՒՄՈՒՇԿՈՒՐԻ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուլրիփշի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, եգիպտացորենի, դափնու, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի հայկական միջնակարգ դպրոց, ակումբ–կինո, բուժկայան։ Գյուղը հիմնել են Օրդուից և շրջակա գյուղերից եկած հայերը, 1897-ին։ Ա. Զեյթունյան


ԽՈՒՅԼՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ 1914-ին ուներ մոտ 3000 հայ բնակիչ (լուսավորչական, բողոքական և կաթոլիկ)։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Կար երեք եկեղեցի և 6 դպրոց։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Բռնագաղթի ենթարկված՝ Դեյր Էզ–Զոր և Ուրֆա աքսորված խույլուցիներից փրկվել է ընդամենը 100 մարդ։


ԽՈՒՅՐ, գլխի պսակաձև փաթթոց կամ գլխանոց։ Կրել են արքաները, իշխաններն ու բարձրաստիճան հոգևորականները՝ տոնական և ծիսական արարողությունների ժամանակ։ Խորհրդանշում է իշխանություն (սկզբում՝ նաև աշխարհիկ, հետագայում՝ միայն հոգևոր)։ Քրիստոնեական եկեղեցում օգտագործվել է միայն իբրև բարձրաստիճան հոգևորականի թագ։ Նախնական փաթթոցաձև Խ–երը կրել են հրեա քահանայապետները։ Մինչև VI դ. Խ–երը եղել են միաերանգ, այնուհետև՝ զարդանախշվել հիմնականում ասեղնագործ տերունական պատկերներով, ընդելուզվել թանկագին քարերով և ոսկեթելով (համարվում են ասեղնագործության բարձրարժեք նմուշներ)։ XII դարից Խ–ի տեսքը դարձել է որոշակի կոնաձև, գագաթին ամրացվում է փոքրիկ խաչ։ Հայ հոգևորականների այժմյան Խ–երի ձևը, որը փոխառնված է կաթոլիկ եկեղեցուց, սկզբում գործածել են Կիլիկիայի հայկական պետության հոգևորականները։ Այժմ կրում են եպիսկոպոսներն ու կաթողիկոսները։ Փ. Անթաբյան


ԽՈՒՆԱՑԱԾ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, միներալներ, որոնք պատկանում են տենանտիա (Cu12As4S12)-տետրաէդրիտ (Cu12Sb4S13) իզոմորֆ շարքին։ Խառնուրդների ձևով պարունակում են արծաթ, ցինկ, երկաթ, բիսմութ ևն։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Բյուրեղները պատահում են տետրաէդրի ձևով։ Ավելի հաճախ Խ. հ. առաջացնում են խիտ, հատիկավոր, ներփակումային ագրեգատներ։ գույնը՝ պողպատի մոխրագույնից մինչև երկաթի սև։ Կարծրությունը՝ 3–4, խտությունը՝ 4400–5100 կգ/մ3։ Փայլը թարմ կտրվածքում՝ մետաղի, օդում Խ. ե. արագ խամրում են, «խունանում» (այստեղից էլ՝ անվանումը)։ Խ. հ. ինքնուրույն հանքավայրեր չեն առաջացնում, հանդիպում են տարբեր հիդրոթերմալ հանքավայրերում, սկառներում, պեգմատիտներում։ Խ. հ. սովորաբար ուղեկցում են խալկոպիրիտին, գալենիտին, սֆալերիտին, պիրիտին, քվարցին, բարիտին։ Պղնձի երկրորդական հանքանյութ են։ Հայտնի են ՍՍՀՄ–ում (Ուրալ, Կովկաս, Ալթայ, Ղազախստան), Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ–ում։ ՀՍՍՀ–ում կան Ղափանի պղնձի, Ախթալայի, Ղազմայի բազմամետաղային, Քաջարանի, Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրերում։


ԽՈՒՆԳ, հայաբնակ գյուղ Իրանում, Սպահանի նահանգի Փերիա (Ֆերեյդան) գավառի Վարգաղ գավառակում, Լիշքուհ լեռան լանջին։ Հիմնադրել են 1604-ին շահ Աբբաս I-ի օրոք Արարատյան երկրից տեղահանված հայերը։ Բաղկացած է հին ու նոր թաղերից։ 1970-ին ուներ 65 տուն (470 բնակիչ)։ 1946-ին երեք ընտանիք ներգաղթել է Սովետական Հայաստան։ Կա եկեղեցի (Ս. Գևորգ, ուր պահվում է