Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/107

Այս էջը սրբագրված է

ամուր թղթից պատրաստված 17,5, 20,5, 22,5, 25,4 մմ լայնություն և 0,1 մմ հաստություն ունեցող Ծ–ները: Ծ–ի լայնությունը և հաստությունը, անցքերի ձեն ու դասավորությունը (նկ.), սովորաբար, որոշվում են Ծ–ի նյութի տեսակով U ծակատիչի կառուցվածքով: Ծ–ներն ունեն ինֆորմացիայի գրառման 5–8 երիզ և մեկ (սովորաբար, Ծակոտաժապավեններ. 5(ա)-, 7(գ)- և 8(դ)-երիզանի (կլոր անցքերով) և 6-երիզանի (ուղղանկյուն անցքերով, բ) մեջտեղում) տեղաշարժման շերտ՝ անընդհատ և առավել մանր անցքերով: Ծ–ի վրա ինֆորմացիան գրառվում է մեխանիկական կամ էլեկտրամեխանիկական ծակատիչով՝ վրկ–ում մինչև 300 տող արագությամբ: Ինֆորմացիայի վերարտադրումը կատարվում է էլեկտրամեխանիկական տրանսմիտերի կամ ֆոտոէլեմենտների միջոցով՝ վրկ–ում մինչե 3000 տող արագությամբ: Ծ–ները ծակոտաքարտերին զիջում են ամրությամբ, սակայն Ծ–ով աշխատող սարքերը սովորաբար ավելի պարզ են և արագագործ: Ծ–ներն օգտագործվում են ԷՀՄ–ներում (ինֆորմացիայի մուտքի և ելքի համար), արագագործ հեռագրական ապարատներում, ավտոմատ գրամեքենաներում:

ԾԱԿՈՏԱՔԱՐՏ, ինֆորմացիայի կրիչ:Պատրաստվում է թղթից, ստվարաթղթից, պլաստմասսայից: Ծ–ի վրա ինֆորմացիան գրառվում է անցքեր ծակոտելով: Ծ–երը հիմնականում կիրառվում են ԷՀՄ–ներում (ինֆորմացիայի մուտքի և ելքի համար), ծակատիչ հաշվողական լրակազմերում (որպես գրառման հիմնական կրիչ): Ծ–երը տարբերակվում են ձևով, չափերով, պահվող ինֆորմացիայի ծավալով, անցքերի ձևով և դասավորությամբ: ՍՍՀՄ–ում հիմնականում օգտագործվում են 80-սյունականոց Ծ–երը, որոնք պատրաստվում են 0,18 մմ հաստություն ունեցող ամուր ստվարաթղթից և ունեն 187,4 և 82,5 մմ կողմերով ուղղանկյան տեսք: Ընտրման և դասավորման հարմարության համար Ծ–ի վերին ձախ անկյունը կտրված է (նկ.): Ծ. երկայնությամբ բաժանվում է 12 տողի (10 հիմնական և 2 լրացուցիչ): Մեկ Ծ–ի վրա կարելի է գրառել մինչև 80 նիշ (մոտավորապես 10–15 բառ): Ծ–երի մեքենայական մշակման արագությունը 2000 քարտ/ր է: Ինֆորմացիայի վերարտադրումը կատարվում է էլեկտրամեխանիկական հաշվիչներով կամ ֆոտոէլեմենտներով:

ԾԱԿՈՏԻՆԵՐ բույսերի ա ն ա տ ո մ ի ա յ ու մ, մանրադիտակային մանր, չհաստացած խոռոչներ բջջաթաղանթում: Լինում են տարբեր ձևի, մեծության ու քանակի և ապահովում են հեղուկների տեղաշարժը բջիջների միջև: Ըստ կառուցվածքի տարբերում են պարզ (պարենքիմային հյուսվածքներում ու թելիկներում) և եզրավոր Ծ. (մեծ մասամբ բնափայտի ջուր անցկացնող տարրերում): Պարզ Ծ. բնորոշ են կենդանի, եզրավորները՝ մահացած բջիջներին: Փշատերևների եզրավոր Ծ–ի խոռոչները միացնող թաղանթների կենտրոնական մասերին հատուկ են յուրատեսակ հաստացումներ՝ տորուսներ, որոնք կարգավորում են նյութերի հոսքը:

ԾԱԿՈՏԿԵՆ ԼՑԱՆՅՈՒԹԵՐ, տես Լցանյութեր:

ԾԱԿՈՏԿԵՆՈՒԹՅՈՒՆ, պինդ մարմնում ծակոտիների (կառուցվածքային տարրերի միջև եղած միջակայքերի կամ խոռոչների) չափերի և թվի ընդհանուր բնութագիրը: Արտահայտվում է ծակոտկեն մարմնի ծավալի կամ զանգվածի միավորում պարունակվող ծակոտիների ծավալով, ինչպես նաև մարմնի տեսակարար մակերևույթով: Տես նաև Ծակոտկենություն ապարների

ԾԱԿՈՏԿԵՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՐՆԵՐԻ, ապարների բոլոր դատարկությունների (ծակոտիների) ընդհանուր ծավալը: Քանակապես արտահայտվում է բոլոր ծակոտիների ծավալի և ապարի ընդհանուր ծավալի հարաբերությամբ (տոկոսներով): Ապարների ծակոտիներն ըստ մեծության լինում են՝ ենթամազական (<0,0002 մմ), մազական (0,0002–0,1 մմ) և գերմազական (> 0,1 մմ): Առավել բարձր ծակոտկենությամբ օժտված են հողերը և փխրուն նստվածքները՝ ավազները, կավերը և այլն (մինչև 60–80% և ավելի): Նստվածքային և հրաբխածին ապարների (ավազաքարեր, կրաքարեր, լավաներ, տուֆեր) ծակոտ ծակոտկեննությունը տատանվում է 50–10% –ի և ավելի պակաս սահմաններում: Մագմատիկ և մետամորֆային ապարները, որպես կանոն, փոքր ծակոտկենություն ունեն (0,1–3% ): Ապարների ծակոտկենության ուսումնասիրման արդյունքները կիրառվում են օգտակար հանածոների (օրինակ, նավթի և գազի) պաշարների հաշվարկման, դրանց մշակման տեխնոլոգիայի ընտրման և այլ բնագավառներում:

ԾԱԿՏԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմար գավառում:1909-ին ուներ 40 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

ԾԱԿՔԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀՄարտունու շրջանում, Ծակքար գետի ձախ ափին,շրջկենտրոնից 8 կմ հյուսիս–արևմուտք: Ոչխարաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի,կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Հիմնադրել են Մուշից եկածները, 1828-ին: Ծ–ում և նրա շրջակայքում կան բնական կամուրջ, եկեղեցի (վերակառուցված՝ XIX դ.): Ծ–ից հս–արմ., Բախտակ գետակի ափին, հայտնաբերվել է հելլենիստական ժամանակաշրջանի բնակատեղի, որի մոտակայքում բացվել են կարասային թաղումներով քարարկղային դամբարաններ: Գյուղի հս.մասի գերեզմանոցում գտնված միջնադարյան նյութերը թույլ են տալիս ենթադրելու, որ VII–VIII դդ. այդ տարածքում եղել է խոշոր բնակավայր: 1957-ին Ծ–ում գտնվել է Արտաշես Ա–ի սահմանաքարերից մեկը:

ԾԱՂԻԿ, սերմնավոր բույսերի օրգան:Սահմանափակ աճ ունեցող, կարճացած ընձյուղ Է. կատարում է միկրո– և մակրո– սպորոգենեզի, փոշոտման, բեղմնավորման, սաղմի զարգացման և պտղի գոյացման ֆունկցիա: Առաջանում է տերևներից զուրկ ցողունի՝ ծաղկակոթի վրա: Ծ. կազմված է բաժակից, պսակից, առէջքներից ու վարսանդներից: Բաժակաթերթիկները պաշտպանական ֆունկցիա են կատարում հատկապես մինչև ծաղկելը, հաճախ էլ մասնակցում են ֆոտոսինթեզին: Պսակաթերթիկները կարող են լինել ազատ կամ միաձուլված, տարբեր գույնի, որով գրավում են միջատներին և նպաստում փոշոտմանը: Բաժակը և պսակը միասին կազմում են ծաղկապատյանը: Ծ–ի մեջ բաժակի և պսակի առկայության դեպքում ծաղկապատյանը կոչվում է կրկնակի, իսկ երբ պսակը բացակայում է կամ տարբերություն չկա պսակի ու բաժակի միջև, ծաղկապատյանը պարզ է: Ծաղկավոր բույսերի մեծ մասի Ծ–ներն ունեն հատուկ արտազատող օրգաններ՝ նեկտարանոցներ, որտեղ նեկտար է արտադրվում: էվոլյուցիայի ընթացքում ծաղկակիրները աստիճանաբար կարճացել են, և ծաղկի մասերն ավելի են մոտեցել բույսին, դրանց զսպանակաձև դասավորությունը տեղի է