եկեղեցում օրհնված ուռենու դալար ոստեր, որոնք պահվում էին մինչև հաջորդ Ծ.: Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն: Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում ևն: ժողովուրդը Ծ. անցկացնում էր զվարճություններով (խաղեր ևն), իսկ պատանիները, շրջելով ժողովրդի մեջ, Զատկի համար ձու էին հավաքում: Ծ–ի առթիվ նշանվածներին հանդիսավորությամբ տանում էին եկեղեցի և նվերներ հանձնում:
ԾԱՂԿԱԼԱՆՋ, գյուղ էջմիածնի շրջանում, մինչև 1978-ը՝ Աղջաղալա:
ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲ, տես Կաղամբ: ԾԱՂԿԱԿԵՐՆԵՐ, վնասատու միջատներ, որոնք սնվում են գյուղատնտեսական բույսերի ծաղկակոկոններով, ծաղիկներով կամ դրանց առանձին մասերով: Հայտնի Ծ–ից առավել վնասակար են խնձորենու, տանձենու և մորենու Ծ.: Խնձորենու Ծ. երկարակնճիթների ընտանիքի բզեզներ են: Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Մուգ մոխրագույն են, ունեն 3․5–4․5 մմ երկարություն: Ձմեռում են թափված տերևների տակ, հողում, ծառի բնի ճեղքերում: Գարնանը՝ բողբոջների բացման շրջանում, բնի վրայով բարձրանում են դեպի սաղարթը և սնվում բողբոջներով: Յուրաքանչյուր կոկոնի մեջ դնում են մեկական ձու: Մի քանի օր անց դուրս Է գալիս թրթուրը, որը սնվում է ծաղկի առէջքներով, վարսանդով և իր մածուցիկ արտաթորանքով պսակաթերթիկները կպցնում միմյանց, որի հետևանքով ծաղկակոկոնները չեն բացվում, գորշանում և չորանում են: Կարճ ժամանակ անց (մոտ 3 շաբաթ) վարակված կոկոնի մեջ հարսնյակավորվում է թրթուրը և 9–11 օրում դառնում բզեզ, ապա դուրս է գալիս կոկոնից և որոշ ժամանակ սնվում տերևներով, կանաչ պտուղներով: Ամռանը՝ բարձր ջերմաստիճանի տակ, քուն է մտնում մինչև հաջորդ գարուն: Զարգացման ցիկլը տևում է մեկ տարի: Նույն ձևով է ընթանում նաև տանձենու Ծ–ի զարգացման ցիկլը: ՀՍՍՀ–ում մեծ վնաս են հասցնում լեռնային և նախալեռնային գոտիների այգիներին: Պայքարի միջոցները, կատարել միջշարային տարածությունների աշնանավար, ջրել, ծառերի բները մաքրել կիսապոկված կեղևներից, սպիտակեցնել կրակաթով, գարնանը, բողբոջների բացման շրջանում, ծառերը թափ տալ հատուկ պոլիէթիլենային սավանների վրա և բզեզները ոչնչացնել, բողբոջների ուռելու փուլում ծառերը սրսկել 80%-անոց տեխ. քլորոֆոսի 0,2%-անոց էմուլսիայով, կիրառել կոնտակտ փոշիներ: Մորենու Ծ. տարածված են ամենուրեք: Վնասում են մորենուն, ելակին, երբեմն՝ մոշին: Բզեզը սև է՝ ծածկված գորշագույն մազիկներով, մարմնի երկարությունը՝ 2–3 մմ: Զարգացման ցիկլը գրեթե նույնն է, ինչ խնձորենու կամ տանձենու Ծ–ինը: Պայքարի միջոցները, դաշտը և այգին մաքրել թափված տերևների, ճյուղերի և այլ մնացորդներից: Գարնանը, մորենու և ելակի աճման սկգբին, սրսկել 80%- անոց տեխ. քլորոֆոսի 0,2%-անոց էմուլսիա: Մյուս բույսերի (բալենու, կաղամբի ևն) Ծ. իրենց զարգացման, բազմացման առանձնահատկություններով ու վնասակարությամբ գրեթե նման են նշվածներին:
ԾԱՂԿԱՀԱՏՈՒՄ, տես Վակցինա:
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ, գյուղ, Հայկական ՄԱՀ Արագածի շրջանի վարչական կենտրոնը: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ և երաժշտական դպրոցներ, պրոֆտեխնիկական ուսումնարան, ակումբ, գրադարան, կինոթատրոն, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, հեռախոսային հանգույց, հիվան– դանոց: Գյուղում և շրջակայքում պահպանվել են Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Ծաղկահովիտ Կալաչա ամրոցը (ուրարտական), դամբարաններ, գերեզմանոց (X–XIII դդ.): Հիմնադրել են Անիի շրջակա գյուղերից եկածները, 1850-ին: ԾԱՂԿԱՁՈՐ (ն. Կեչառիս, մինչև 1947-ը՝ Դարաչի՜չակ), քաղաքատիպ ավան (1958-ից) Հայկական ՍՍՀ Հրազդանի շըրջանում, Թեղենիսի արևելյան լանջին, շրջկենտրոնից 5 կմ հյուսիս–արևմուտք: Կլիման մեղմ է, առողջարար: Օգոստոսի միջին ջերմաստիճանը 17,8°C է, հունվարինը՝ –6°C, տարեկան տեղումները՝ 600–700 մմ, արևափայլքի տարեկան տեվողությունը՝ 2500 ժ: Ունի 2 միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինոթատրոն, կենցաղսպասարկման տաղավար, մսուրմանկապարտեզ, բուժկայան, հյուրանոց: Ծ. Սովետական Միության պիոներ–դպրոցականների ամառանոցներից է, լեռնակլիմայական առողջավայր: Ծ–ում է գտնվում ՍՍՀՄ գլխավոր օլիմպիական բազան: Գործում են մանկական առողջարանը, «Ծաղկաձոր» մոր և մանկան հանգստյան տունը, արհմիությունների, հիմնարկների, գործարանների և ֆաբրիկաների պիոներական ճամբարներ, Հայաստանի գրողների միության հանգստյան տունը ևն: Ծ. հնում կոչվել է Ծաղկոցաձոր (հետագայում՝ Ծաղկունյաց ձոր) և մտել Մեծ Հայքի Վարաժնունիք գավառի մեջ: Այն պատկանում էր Վարաժնունի նախարարությանը: Եղել է Հայոց Արշակունի թագավորների ամառանոցը: IX դարից հետո պատկանել Է Պահլավունի տոհմին (որոնք կառուցել են Կեչառիսի վանքը), իսկ Զաքարյանների ժամանակ՝ Պռոշյաններին: Ծ. հայտնի էր իր պղնձահանքերով: XVI դ. Ծ. վերանվանվել է Դարաչիչակ ( որը Ծաղկունյաց ձորանվան թուրք, թարգմանությունն է): Պարսկ. տիրապետության շրջանում Ծ. սարդարի ամառանոցն էր: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, 1828–1829-ին, Պարսկաստանից և Թուրքիայից գաղթած հայ բնակիչներ են հաստատվել Ծ–ում: Անցյալում, ամռան ամիսներին, Ծ. են տեղափոխվել Երևանի պետ. հիմնարկները: Ծ. ավանի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1948-ին: 1970-ին մշակվել է նոր գլխավոր հատակագիծ՝ 1980-ի հաշվարկային ժամկետով (ճարտ. Հ. Բերբերյան): Նոր կառուցապատումը հովեկաճամբարային բնույթ ունի: Բացվել են նոր, լայն ու բարեկարգ փողոցներ (Պիոներական, Ծաղկաձորյան, Մայիսյան ևն): Լայն թափ է ստացել բնակարանային