Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/124

Այս էջը սրբագրված չէ

Ծ և ր ու ն Ծաղկող․ «Դիվահարի բուժումը», մանրանկար 1391-ին պատկերազարդված Ավետարանից (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեո․ JS(9 8772) Ծերուն Ծաղկող․ Ինքնանկար (Երե– վանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, պատաոիկ N* 1101) ված՝ իզոկեֆալային եղանակի (դեմքերի տեղադրումը միևնույն մակարդակի վրա) կիրառումն է և, հատկապես, կոնկրետացման ձգտումը, որ գալիս է ժողովրդական արվեստի պատկերացումներից ու առանձ– նահատկություններից։ Ծ․ Ծ–ի աշխատանքներին բնորոշ, են հստակ ու ավարտուն գծանկարը, պայծառ ու մաքուր գույները։ Գրկ % Հակոբյան "տ․Հ․, Ծաղկող Ծերուն քահանա, «էջմիածին», 1974, Nb 3: C b h- Phh A.H., MmmaTiopa flpeBHeS ApMeHHH, M., 1939; fly phobo JI.A., KpaTKan hcto- p Hfl flpeBHeapMHHCKOH 5KHBOIIHCH, E., 1957; H 3MaiiflOPa T. A. * ApMHHCKHe hjijiio- CTpHposaHHbie pyKoimcn Toe. 3pMHTa>Ka (Ka- TaJior), JI., 1968, Հ․ Հակոբյան

ԾԵՓԱԿ, սա եկ (իտալ․ stecca), կավե կամ պլաստիլինե արձաններ ծեվւելիս քանդակագործի կիրառած Փայտե, մետաղե կամ ոսկրե փոքրիկ երկկողմ կամ միակողմ թիաձև, նշտարաձև և այլ ձևի գործիքը։ Ծ․ լինում է տարբեր չափերի։ Տարածված են նաև մետաղալարն Ծ–ներ (փայտե կոթերով, տարբեր ծռվածքների օղակներ)։

ԾԵՓՈՒՄ՛, պլաստիկ փափուկ նյութերի (կավ, պլաստիլին, մեղրամոմ) զանգվածը կուտակելու կամ կտրատելու միջոցով քանդակ ստեղծելու եղանակ։ Ծ․ քանդակա– գործի աշխատանքի պրոցեսի նախնական փուլն Է։ Ծ–ման միջոցով պատրաստում են բնօրինակներ և Էսքիզներ։ Այն գեղար– վեստական ուսուցման սկզբնական ձևերից է (նաև՝ մանկապարտեզում, դպրոցում)։ Քանդակագործության, գրաֆիկայի և գեղանկարչության մեջ Ծ․ (կամ մոդելում) ասելով հասկացվում է նաև ծավալի և պլաստիկ ձևի արտահայտումը։

ԾԻԱԾԱՆ, օպտիկական երևույթ մթնոլոր– տում․ ունի երկնակամարով ձգվող բազմերանգ աղեղի տեսք։ Դիտվում է այն դեպքում, երբ Արեգակի ճառագայթները լուսավորում են անձրևի կաթիլներով գոյացած ծածկույթը, որը գտնվում է երկնքի՝ Արեգակին հակադիր կողմում։ [Հայե– րենում այս երևույթն ունեցել է նաև ծիրանի գոտի, տիրկան կամ տիրական գոտի (Տիր աստծու անունով), աստվածակամար (ըստ Անանիա Շիրակացու), Աստվածածնի գոտի անվանումները]։ Ծ–ի կենտրոնն ընկած է Արեգակի սկավառակով և դիտորդի աչքով անցնող ուղղի վրա։ Ծ–ի գույների հաջորդականությունն այնպիսին Է, ինչպիսին արեգակնային սպեկտրինը, ընդ որում, արտաքին շերտը սովորաբար լինում է կարմիր, ներքինը՝ մանուշակա– գույն։ Ներքին շերտի կողմից երբեմն երե– վում են գլխավոր Ծ–ին հարող երկրորդային գունավոր աղեղներ։ Ծ–ին նման երե– վույթ կարելի է դիտել ջրվեժներից և շատրվաններից գոյացած շաղերում։ Ծ․ կարող է առաջանալ նաև Լուսնի և լույսի արհեստական աղբյուրների շնորհիվ։ Ծ–ի առաջացումը բացատրվում է անձրևի գըն– դաձև կաթիլներում Արեգակի ճառագայթների բեկման, անդրադարձման երևույթներով, որոնք ուղեկցվում են ալիքի տարբեր երկարության ճառագայթների դիֆրակցիայով և ինտերֆերենցիայով։ Որքան կաթիլները խոշոր են, այնքան մաքուր և հագեցած են Ծ–ի գույները։

ԾԻԱԾԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Էջմիածնի շրջանում, մինչև 1978-ը՝ Գրամփա։

ԾԻԱԾԱՆ», հասարակական–քաղաքական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1909–1910-ին, Կ․ Պոլսում։ Խմբագիր՝ Ա․ Մուրենյան։ Լուսաբանել է մասնավորապես հայ ազգային կյանքը։ Հայկական լուրեր, ազգային կյանք, ազգային լուրեր բաժիններում մանրամասն տեղեկություններ է հաղորդել հատկապես Թուրքիայի հայերի քաղ․ դրության ու տնտ․ վիճակի մասին։ «Հայերը հանդեպ Ատանայի աղետին» հոդվածաշարով արձագանքել է 1909-ի Ադանայի հայկ․ կոտորածներին։ Լայն տեղ է հատկացրել Թուրքիայի քաղ, և ներքին կյանքին [«ժիոն թուրքերը (երիտ– թուրքերը) իրենց իսկական գույնով», «Սահմանադրական ազատության վտանգները» ևն]։ «Ծ․» անդրադարձել է նաև կըր– թության հարցերին։ Ունեցել է գրական բաժին։ Հ․ Մանասերյան

ԾԻԱԾԱՆ», լույս է տեսել 1924–25-ին, Ման Ֆրանցիսկոյում՝ որպես ամսաթերթ,. 1926–27-ին՝ Դետրոյտում՝ շաբաթաթերթ։ Խմբագիր՝ Մ․ Մ․ Ծոցիկյան։ Տպագրում էր նյութեր հայկ․ գաղութների կյանքից, գրականագիտական, լեզվաբանական, բարոյագիտական և այլ հոդվածներ։ Ուշագրավ է «Համառոտ տեղեկություն արև– մըտահայ գրական դեմքերի մասին» մըշ– տական բաժինը։

«Ծիածան» պարբե– րաթերթի շապիկը

ԾԻԱԾԱՆ», գրականության և գեղարվեստի պարբերաթերթ։ ՀԲԸ Միության հայ երիտասարդաց ընկերության՝ գրասեր երիտասարդների միության հրատարակություն։ Լույս է տեսել 1939–49-ին, Բեյրու– թում։ Խմբագիր՝ Բ․ Եղիայան։ Նպատակն էր՝ դառնալ հայ առաջադեմ երիտասարդության մտավոր կենտրոնը։ Լայն տեղ է հատկացրել հայ սովետական գրողների (Ա․ Իսահակյան, Դ․ Դեմիրճյան, Ն․ Զարյան, Գ․ Մարյան, Հ․ Շիրազ) գործերին։ Գրական–գեղարվեստական, պատմաբա– նասիրական և գեղագիտական հոդվածներով աշխատակցել են Դ․ Հովսեվւյանը, Վ․ Թեքեյանը, Հ․ Օշականը, Շ․ Պերպերյանը, Հ․ Ակինյանը, Վահե Վահյանը և ուրիշներ։ Թարգմանաբար տպագրել է եվրոպական, սովետական, ամերիկյան և արաբ, գրականության նմուշներ։

ԾԻԱԾԱՆ», երկօրյա թերթ։ ՀԿԿ Նոյեմ– բերյանի շրջանային կոմիտեի և ժողովըր– դական դեպուտատների շրջանային սովետի օրգան։ Լույս է տեսնում 1965-ից, Նոյեմբերյանում։ Լուսաբանում է շրջանի գյուղատնտ․ աշխատանքները, սոցիալիստական մրցության ընթացքը։ «Ծ․» կարե– վոր տեղ է հատկացնում երիտասարդության կոմունիստական դաստիարակությանը, նրանց ուսման ու հանգստի կազ– մակերպմանը․ անդրադառնում է շրջանի մարզական, մշակութային կյանքին, տալիս բժշկ․, իրավաբանական խորհուրդներ։ Հաջորդել է «Կարմիր նոյեմբեր» (1939–1953), «Նոյեմբերյանի կոլտնտեսական» (1954–62), «Կոմունիզմի համար» (1962–1963, միացյալ), «Լոռի» (1963–64, միջ– շրջանային) թերթերին։ Վ․ ԱԱիրբեկյան

ԾԻԱԾԱՆԱՐՈՐԲ, իրիտ (< հուն․ Lpic; – ծիածան), աչքի ծիածանաթա– ղանթի բորբոքում։ Հիմնականում զու․