տաքին թաղանթի էլեկտրոնային կառուցվածքը՝ Յտ2 3p4: Ծ. կազմված է չորս կայուն իզոտոպից՝ 32Տ (95,02%), 33Տ (0,75% ), 34Տ (4,21% ) և 36Տ (0,02% ): Ստացվել են նաև արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ՝ 31, 35 և 37 զանգվածային թվերով: Ազատ վիճակում, ինչպես նաև միացությունների ձևով Ծ. հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: Այն հիշատակվում է Աստվածաշնչում, Հոմերոսի պոեմներում և այլն: Ռազմական նպատակների համար Ծ. դարձել է հրկիզող խառնուրդների, օրինակ, «հունական կրակի» բաղադրիչ մասը: Մոտավորապես VIII դ. Չինաստանում Ծ. կիրառվել է հրատեխնիկական նպատակների համար: Բացի այդ, Ծ. և նրա միացությունները կիրառել են մաշկային հիվանդություններ (հիմնականում քոսը) բուժելու համար: Արաբական ալքիմիայի ժամանակաշրջանում ծագեց վարկած, որի համաձայն Ծ. (այրելիության սկիզբ) և սնդիկը (մետաղայնության սկիզբ) համարվել են բոլոր մետաղների բաղադրիչ մասը: Ծ–ի տարրային բնույթը հաստատել է Ա. Լավուազիեն և ներառել այն ոչ մետաղային պարզ մարմինների ցուցակում (1789): 1822-ին է. Միչեռլիխը հայտնաբերել է Ծ–ի ալոտրոպիան: Ծ. տարածված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 4,7 * 10՜2% (ըստ զանգվածի): Բնության մեջ հանդիպում է ազատ վիճակում (բնածին Ծ.) և միացությունների (սուլֆիդների, պոլիսուլֆիդների, սուլֆատների) ձևով: Ծովերի և օվկիանոսների ջուրը պարունակում է նատրիումի, մագնեզիումի, կալցիումի սուլֆատներ: Կենսոլորտի բազմաթիվ պրոցեսների հետևանքով Ծ. կուտակվում է հողի հումուսում, ածխում, նավթում, ծովերում ու օվկիանոսներում (8,9-10~2% ), ընդերքի ջրերում, լճերում և այլուր: Սպիտակուցների և եթերային յուղերի բաղադրիչ մասն է։ Հայտնի է Ծ–ի ավելի թան 200 միներալ, որոնցից արդ. նշանակություն ունեն հրաքարը՝ FeS2, գալենիտը (կապարի փայլը)՝ PbS. սֆալերիտը (ցինկի ւիայլը)՝ ZnS, անհիդրիդը՝ CaS04, գիպսը՝ CaS04-2H20, գլաուբերյան աղը կամ միրաբիլիտը՝ Na2S04- 10H20: Ծ. պինդ, բյուրեղային նյութ է: Գոյություն ունի ալոտրոպ երկու ձևափոխություններով: Ռոմբային Ծ. (a-S) կիտրոնադեղին է, խտությունը 2070 կգ/մ3 է, հալման ջերմաստիճանը՝ 112,8°C, կայուն է 95,6°Օից ցածր ջերմաստիճաններում: Մոնոկլինային Ծ. (Յ–Տ) պղնձադեղին է, խտությունը՝ 1960 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 119,3°C: Կայուն է 95,6– 119,3°Շ–ի տիրույթում: Այդ երկու ձևերն առաջանում են ութանդամանի ցիկլավոր Տ8 մոլեկուլներից: Հալելիս Ծ. փոխարկվում է շարժուն, դեղին հեղուկի, որը 160°Շ–ից բարձր գորշանում է, իսկ 190°Շ–ում՝ դառնում մածուցիկ, մուգ դարչնագույն զանգված: 190°Շ–ից բարձր զանգվածի մածուցիկությունը փոքրանում է, իսկ 300°Շ–ում՝ կրկին վերածվում հոսուն հեղուկի: Դա պայմանավորված է Ծ–ի մոլեկուլների կառուցվածքի փոփոխությամբ. 160°Շ–ում օղակները սկսում են ճեղքվել՝ առաջացնելով բաց շղթաներ, որոնց միջին երկարությունը 190°Շ–ից բարձր փոքրանում է: Եռման ջերմաստիճանում (444,6°C՝ միջազգային ջերմաստիճանային սանդղակի ստանդարտ կետերից մեկը) Ծ–ի գոլորշիների մեջ բացի Տց մոլեկուլներից կան նաև Se, Տ4 և Տ2 մոլեկուլներ: Եռման կետից բարձր տաքացնելիս խոշոր մոլեկուլները տրոհվում են և 900°Շ–ում մնում են միայն Տշ–ները, որոնք մոտավորապես 1500°Շ–ում նկատելիորեն դիսոցվում են ատոմների: Ծ. ջերմության և էլեկտրականության վատ հաղորդիչ է: Ջրում գործնականորեն չի լուծվում, լավ է լուծվում ծծմբածխածնում և օրգ. որոշ լուծիչներում (ֆենոլ, բենզոլ, դիքլոր– էթան ևն): Միացություններում ցուցաբերում է –2,+4 և + 6 արժեքականություն: Քիմիապես ակտիվ է. տաքացնելիս հեշտությամբ միանում է համարյա բոլոր տարրերին՝ բացառությամբ ոսկու, պլատինի, ազոտի, յոդի և իներտ գազերի: Օդում 300°Շ–ից բարձր թթվածնի հետ առաջացնում է օքսիդներ՝ ծծմբային անհիդրիդ և ծծմբական անհիդրիդ, որոնցից էլ ստանում են, համապատասխանաբար՝ ծծմբային թթու և ծծմբական թթու: Սառը պայմաններում Ծ. միանում է ֆտորին, տաքացնելիս՝ քլորին ու բրոմին: 150– 200°Շ–ում Ծ. դարձելի ռեակցիայի մեջ է մտնում ջրածնի հետ՝ առաջացնելով ծծմբաջրածին: Ծ. ջրածնի հետ առաջացնում է նաև H2SX ընդհանուր բանաձևով միացություններ (այսպես կոչված՝ սուլֆաններ): Հայտնի են բազմաթիվ ծծմբօրգանական միացություններ: Տաքացնելիս Ծ. փոխազդում է մետաղների հետ՝ առաջացնելով համապատասխան ծծմբային միացություններ՝ սուլֆիդներ և պոլիսուլֆիդներ: 800–900°Շ–ում Ծ–ի գոլորշիները փոխազդում են ածխածնի հետ՝ առաջացնելով ծծմբածխածին: Ծ–ի միացություններն ազոտի հետ (N4S4 և N2Ss) ստացվում են միայն անուղղակի ճանապարհով: Տարր Ծ. սաաէւոււ/ են բնածին հանքանյութերից, ինչպես նաև ծծըմբային անհիդրիդի վերականգնմամբ և ծծմբաջրածնի օքսիդացմամբ: Գոյություն ունի ծծմբային հանքանյութի մշակման մի քանի եղանակ. 1.երկրաբան ատեխնոլոգիական եղանակ (Ֆ ր ա շ ի եղանակ). Ծ. պարունակող շերտում ընկղմում են խողովակ, որի միջով որոշակի ճնշման տակ մղում են գոլորշի կամ տաք ջուր այնպիսի ջերմաստիճանում, որը բարձր է Ծ–ի հալման կետից: Ուրիշ խողովակով մղում են խտացրած օդ, որի ազդեցությամբ հալված Ծ–ի և տաք ջրի խառնուրդը երրորդ խողովակով բարձրանում է երկրի մակերևույթ (Ծ–ի ստացման այդ եղանակը ՍՍՀՄ–ում չի կիրառվում): 2. Ջերմային եղանակ. հանքանյութի մանրացրած կտորներից Ծ. ստանում են այն հալնլով կամ զոլորշիացնելով: 3. Լուծահանման եղանակ, հանքանյութից Ծ. կորզում են՝ լուծելով այն ծծմբածխածնում: 4. Զ ր ա–գ ոլորշային եղանակ, մանրացրած հանքանյութը մշակում են ավտոկլավներում՝ գերտաքացած գոլորշիով կամ ջրով: 5. Հ ա ն ք ui հ ա ր ը ստացման եղանակ, հանքը նախապես հարստացնում են և անջատում Ծ.: Կիրառվում է ծծմբական թթու և սուլֆիտ թաղանթանյութ ստանալու, գյուղատնտեսության մեջ՝ բույսերի (հատկապես խաղողի և բամբակենու) հիվանդությունների դեմ պայքարելու համար: Ռետինի արդյունաբերության մեջ Ծ. վուլկանացնող միջոց Է: Բացի այդ Ծ. օգտագործում են ներկանյութերի, լուսարձակող բաղադրությունների, լուցկու և սև (որսորդական) վառոդի արտադրության մեջ: Բժշկության մեջ կիրառվում է մաքրված Ծ.: Ներքին ընդունման համար՝ որպես թույլ լուծողական, ճիճվահան միջոց, հոգեկան մի քանի հիվանդությունների (մտագարություն, ծավալվող կաթված են) դեմ: Արտաքին ընդունման համար՝ ցանափոշիների և մածուկների ձևով մաշկային մի քանի հիվանդությունների (հատկապես քոսի) դեմ: Բնածին Ծ. կիրառվում է որպես միջատասպան և ախտահանող միջոց: Գրկ.HeKpacoB B.B., Ochobm o6meS xhmhh, 3tHcnp. h flon., t. 1, M., 1973; P e m h T., Kypc HeopraHHqecKOH xhmhh, nep. c HeM., t. 1, M., 1972*
ԾԿԱԿ, ծարավատանջ թռչուն՝ ըստ հայ ժողովրդական հավատալիքի: Անիծված լինելով՝ Ծ. կարող է տարին միայն մեկ անգամ ջուր խմել, ավելին խմածը վերածվում է թարախի: Փոխաբերական առումով Ծ. նշանակում է «պապակ», «ծարավ»: Անհագ ըմպողին անիծելիս ասում են՝ «ծկակի՜ս»:
ԾՂԱԼԹԲԻԼԱ (վրաց. տաք ջուր), Ն ո ր շ ե ն, Ն ո շ և ն, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շըրջկենտրոնից 14 կմ հարավ–արեմուտք: Սահմանակից է Թուրքիային: Հվ–արլ–ից շրջապաաված է անտառապատ լեռներով, իսկ հս–արմ–ից՝ պտղատու այգիներով: Գյուղի կենտրոնում բխում է ծծմբային հանքային տաք ջուր (մոտ 25–28°C). որից գյուղն ստացել է իր անունը: Սովետական տնտեսությունը, որը միավորում է նաև Աբաթխև, Ծինուբան, Նաոխրեբ և Ջուլղա գյուղերը, զբաղվում է կարտոֆիլի, հացահատիկի (ցորեն, գարի), բանջարեղենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, հիվանդանոց: Ծ–ի Ս. Փրկիչ քարաշեն եկեղեցին (կառուցվել է 1886-ին) ընդարձակ աղոթասրահով, երկու ավանդատներով, հվ. և արմ. մուտքերով, գւքբեթավոր կառույց Է՝ շրջապատված քարե պարսպով: Եկեղեցուն կից գործել է ձմեռային վարժարան: Գյուղի շրջակայքում կան հին բնակավայրերի, շեների, հասարակական շենքերի, եկեղեցիների ավերակներ (Ներքին Ուսկայի ավերակ եկեղեցին են), ճառալի կանգուն բերդը: Պահպանվել Է Ծղալթբիլա