Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/141

Այս էջը սրբագրված է

պետության նահանգ՝ այնտեղ ստրատեգոս կարգելով Զարեհ -Զարիադրեսին (հավանորեն նույն արքայատնից): 190-ին Հռոմի դեմ Մագնեզիայի ճակատամարտում Անտիոքոս III Մեծի պարտությունից հետո Զարեհը Ծ. հռչակել է կրկին անկախ թագավորություն (սկզբնապես ընդգրկել է Ծ., Օդոմանտեսը և Ակիսենեն): Ըստ Ստրաբոնի, Զարեհը անդրեփրատյան Կատաոնիայից գրավել և իր թագավորությանն է միացրել նաև Ակիլիսենեն (Եկեղիք) ու Անտիտավրոսի լեռնաշղթայից հվ. գտնվող գավառները: Արտաքին քաղաքականության հարցերում Զարեհը դաշնակցել է Մեծ Հայքի թագավորին՝ միևնույն արքայատան գահակալ Արտաշես Ա–ին: Զարեհին հաջորդել է Արկաթիասը, որը հիմնել է նոր մայրաքաղաք՝ Արկաթիակերտը: Արկաթիոսը սպանվել է Սելևկյան Անտիոքոս IV թագավորի դեմ կռվում: Ծ–ի գահն անցել է Արկաթիոսի եղբորը՝ Կապադովկիա ապաստանած Մեհրուժանին, իսկ նրանից հետո՝ Արտանեսին:

Մ. թ. ա. 94-ին Տիգրան Բ Մեծը տապալել է Արտանեսին և Ծ. վերամիավորել Մեծ Հայքին (մ. թ. ա. 93-ին նա Ծ–ին միացրեց Մելիտինեի շրջանը): Մ. թ. ա. 66-ին Տիգրան Բ Մեծի հետ Արտաշատում կնքած պայմանագրով Հռոմի Պոմպեոս զորավարը Ծ. առժամանակ հանձնել է Տիգրան Բ–ի խռովարար որդուն՝ Տիգրան Կրտսերին: Սակայն վերջինիս բանտարկությունից 99(մ. թ. ա. 65) հետո Եփրատից արլ. գտնվող Ծ–ի հողերն անցել են Մեծ Հայքին, արմ. ընկած հողերը՝ Հռոմին: Փոխարենը Պոմպեոսը Տիգրանին վերադարձրել է Ճորոխի ավազանի Սպեր և Արսեաց փոր գավառները: Ներոն կայսրը մ. թ. ա. 55-ին Ծ. անջատել և հանձնել է Սոհեմոս թագավորին: Սակայն 63-ին հայ–պարթևական զորքերից Ծ–ում հռոմ. բանակի կրած պարտությունից հետո Հռանդեայի պայմանագրով Ծ. վերամիավորվել է Մեծ Հայքին: Հայ Արշակունիները Ծ–ի Հաշտյանք գավառը հանձնեցին արքունի սեպուհներին, Անձիտը՝ արքունի հազարապետին (որպես «ձեռական աշխարհ»), Անգեղ–տունը՝ ներքնապետին (որպես «սահմանակալ իշխանություն»), Փոքր Ծ. մնաց Շահունիներին: Սասանյան Իրանի դեմ պատերազմում Հռոմի հաղթանակից հետո Դիոկղետիանոս կայսրը 298-ի Մծբնի պայմանագրով Հռոմի ազդեցությունը հաստատեց Ծ–ում և Մեծ Հայքի Հարավային կամ անդրտիգրիսյան երկրամասերում, որոնց հայ կուսակալները ենթակա էին Հայոց թագավորին: Ագաթանգեղոսը Գրիգոր Ա Պարթևին Կեսարիա ուղեկցող նախարարների մեջ հիշատակում է նաև Ծ–ի իշխանին: Գահնամակում Ծ–ի իշխանը զբաղեցրել է 5-րդ գահը: Ըստ Զորանամակի, Ծ–ի տերը Հայոց բանակին տվել է 1000 հեծյալ: Հայ Արշակունիները Ծ–ում ունեին իրենց բերդերը և գանձատները: Հռոմեա–պարսկական նոր պայմանագրով (տես «Ամոթալի դաշնագիր» 363), թեև Ծ. ճանաչվել է Հռոմի ազդեցության շրջան, սակայն այն չի անջատվել Մեծ Հայքից: Պապ թագավորը (368-374) պատժել է նաև Ծ–ի կուսակալի անջատամետ ձգտումները և անխախտ պահել երկրի ամբողջականությունը: Հռոմի ու Պարսկաստանի միջամտությամբ 387-ին Մեծ Հայքը երկու թագավորությունների բաժանելուց հետո Անգեղ–տունը, Անձիտը և Մեծ Ծ–ի մնացած հողերը, որպես ինքնավար սատրապական իշխանություններ, միացվել են կայսրությանը: 408-ին սրանց միացվեցին Փոքր Ծ., Բալահովիտ և Հաշտենք գավառները: Այնուհետև Ծ–ի այդ հողերը կոչվել են Սատրապական կամ Նախարարական Հայք: Ինքնավար այդ իշխանությունները տնտեսապես, կրոնով, մշակույթով սերտորեն կապված են եղել Մեծ Հայքին, իսկ կայսրության հանդեպ կատարել վասալական պարտավորություն (զինվորական ծառայություն, որոշ հարկերի վճարում): Զենոն կայսեր դեմ ապստամբությանը մասնակցելու համար նրանք 488-ին զրկվել են իշխելու ժառանգական իրավունքից, բայց վարչական կարգը մնացել Է անփոփոխ:

Հուստինիանոս I կայսրը 536-ին վերացրել է Ծ–ի իշխանությունները և բյուգանդական վարչության ներքո կազմել Չորրորդ Հայք նահանգը: 591-ին Մորիկ կայսրը Ծ–ի հվ. շրջանները միացրեց Վերին Միջագետք նահանգին: Սեբեոսը վկայում Է, որ արաբ, նվաճողներին 654-ին հաջողությամբ դիմագրավել է «իշխանն և զորքն Չորրորդ կոչեցեալ Հայոց» (Պատմ. ի Հերակլ, Ե., 1939, Էջ 142): VII-IX դդ. Ծ. դարձել է արաբա–բյուզանդական պատերազմների ասպարեզ և ձեռքից ձեռք անցել: IX դ. Ծ–ի արլ. գավառները անցել են հայ Բագրատունիներին, իսկ արմ. գավառները մտել Բյուզանդիայի Միջագետք բանակաթեմի մեջ: Ստեփանոս Տարոնացին (Ասողիկ) վկայում Է, որ 995-ին սաստիկ երկրաշարժից ավերվել են Ծ–ի բազմաթիվ բնակավայրեր: Սելջուկյան թուրքերի նվաճումներից (XI դ. կես) հետո Ծ–ի զգալի մասը տիրել են Թոռնիկյանները, արմ. մասը՝ Փիչարաոս Վարածնոմւին: XII-XVI դդ. Ծ. ենթարկվել է թուրքական և քրդական զանազան վաչկատուն ցեղերի ասպատակություններին ու ավերածություններին: 1555-ին և 1639-ին Սեֆյան Իրանի և օսմանյան Թուրքիայի միջև կնքած պայմանագրերով Ծ. զավթել են օսմանյան թուրքերը: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Ծ. հիմնականում ընդգրկված էր Խարբերդի վիլայեթում, որոշ հատվածներ՝ Էրզրումի, Դիարբեքիրի և Բիթլիսի վիլայեթներում: Ծ–ի հոծ հայությունը բնաջնջվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, փրկված բեկորները տարագրվել են զանազան երկրներ: Քարտեզը տես 144-րդ Էջից հետո՝ ներդիրում


Գրկ. Աշխարհացոյց ՄովսԷսի Խորենացւոյ, հրա. ԼԼՍուքրիի, Վնւո., 1881: Հյուբշման Հ., Հին Հայոց տեղվո անունները, Վնն., 1907: Գյուտերբոք Կ., Հռովմեա կան Հայաստան և հռովմեական սատրապությունները Դ–Զ դարերուն, Վնն., 1914: C t p a 6 օ h, TeorpacfrHS, JI., 1964; A a օ h ա H., ApMeHHH b anoxy lOcTHHHaHa, 2 H3fl.,E., 1971. Բ. Հարությունյան


ԾՈՓՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, հայկական միասնական պետությունից Սելևկյան պետության միջամտությամբ մ. թ. ա. III դարի կեսին առանձնացած թագավորություն Ծոփքում և Կոմմագենեում:


ԾՊԵՂ, թեք տանիքի կրող մասը: Լինում է երկաթբետոնե, փայտե, մետաղե, փայտեմետաղե: Ըստ կառուցվածքի տարբերում են հենարանային (յուրաքանչյուր ոտքն ունի առնվազն երկու հենարան, նկ. 1) և Նկ. 1. հենարա նային ծպեղ կախովի (ոտքերի վերին ծայրերը հենարաններով չեն պահվում, այլ հենվում են մեկը մյուսին՝ առաջացնելով հորիզոնա կան տարահրում, Նկ. 2): Պարզ հենարանային Ծ–ները, սովորաբար, կիրառվում Նկ. 2. կախովի ծպեղ են փոքր թռիչքների համար, իսկ մեծ թռիչքի դեպքում դրանք ուժեղացվում են դիմկալներով և կանգնակներով: Պարզ կախովի Ծ–ները կազմված են երկու ոտքից և պրկանից: Թռիչքի մեծացման դեպքում Ծ–ներն ուժեղացվում են պարզունակներով, կախսյուներով, դիմկալներով:

Նկ․ Ծպնիի եկեղեցու (VII դ.) հատակագիծը

ԾՊՆԻ, Զունի, գյուղ նախկին Կարսի մարզում, Նախիջևան գյուղից հյուսիս–արևմուտք: Ենթադրվում է, որ Հոռոմոսի վանքի արձանագրություններում հիշատակված Զու գյուղն է: XIX դ. վերջին ուներ 888 (108 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում գործում էին եկեղեցի և վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ: Ծ–ում պահպանվել է դարչնագույն տուֆից կառուցված (VII դ.), արտաքուստ և ներքուստ խաչաձև, գմբեթավոր եկեղեցի: Պատկանում է VI–VII դդ. Լմբատավանքի, Արջովիտի Ս. Գևորգ,Նոր Կյանք գյուղի եկեղեցիների տիպին: Խաչաթևերը ուղղանկյուն են, թաղածածկ: