Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/143

Այս էջը սրբագրված չէ

լեզվակային նվագարաններում (հոբոյ, ֆագոտ, զուռնա, դուդուկ են) կրկնակի եղեգնյա լեզվակն է (պիպիչ): Ռ. ԱթայաԱ ԾՎԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Դաավանի գավառա– կում: 1909-ին ուներ 86 (17 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Բնակիչ– ները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

ԾՎԾՎԱՆՆԵՐ (Certhia), ծվծվանների ըն– տանիքի թռչունների սեռ: Փոքր թռչուն– ներ են, մարմնի երկարությունը՝ 11–17 ա/, քաշը՝ 8–10-ից մինչև 20–25 գ: Կտուցը երկար է, բարակ, կեռացած, քթանցքերը ծածկված են կաշվե հավելվածներով: Թե– վերը կլորացած են: Մեջքը գորշ մոխրա– գույն է, բծավոր, փորիկը՝ սպիտակ: Փե– տուրները խիտ են, փափուկ, իսկ պոչինը կոշտ են, սուր գագաթներով և հենարան են ծառայում ծառի բնի վրայով բարձրանա– լիս: Արևադարձային տեսակները վառ գունավորված են: Հայտնի է 5 տեսակ՝ տարածված Եվրոպայի, Ասիայի, Աֆրի– կայի, Ամերիկայի անտառներում, ՍՍՀՄ–ում՝ 3 տեսակ, որից սովորա– կան Ծ. (C. familiaris) ապրում են նաև ՀՍՍՀ–ում: Սնվում են ծառերի վրայի մի– ջատներով, սարդերով: Բնադրում են փչակներում, առանձին տեսակներ՝ ծա– ռերի ճյուղերին: Դնում են 4–7 ձու: Թըխ– սում է էգը՝ 14–15 օր: Զմռանը չվում են:

ԾՎԱՏԱՆ, Զ վ ա ս տ ա ն, գյուղ Արևմըտ– յան Հայաստանում, Վանի վիլայեթի Վան– Տոսպ գավառում: 1909-ին ուներ 140 տուն բնակիչ, որից 80-ը՝ հայ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Գևորգ) և երկհարկանի դպրոց: Զարգացած էր խաղողագործությունը: Ծ–ի շրջակայքում պահպանվել են բերդի մնացորդներ, եր– կու ավերակ գյուղատեղի՝ խոշոր խաչքա– րերով, որոնց տեղում, ըստ ավանդության, գյուղաքաղաք է եղել: Հվ–արմ. կողմում, Տեսարան գյուղի կալից ԲԼՐԻ Վրա, գտնվում էր Ս. Աստվածածին վանքը: Ծ–ի հայերը բռնությամբ տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածների զգալի մասը բնակություն է հաստատել Արևելյան Հայաստանում:

ԾՏԱՊԱՇԱՐ, տես ճնճղապաշար՝.

ԾՐԱԳԾԱՅԻՆ ԱՐԿ, ծրագծող բաղադրու– թյամբ հրետանային արկ, որը կրակելիս բոցավառվում է և լուսավոր հետք թողնում թռիչքի ժամանակ: Ծ. ա. հեշտացնում է նշանառությունը և նպատականշումը:

ԾՐԱԳԾՈՂ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հրա– տեխնիկական բաղադրություններ, որոնք տեսանելի են դարձնում արագ շարժվող առարկաների (գնդակի, արկերի ևն) թոիչքի հետագիծը: Լինում են հրարձակ և ծխարձակ: Սռավեյապես օգտագործ– վում են հրարձակ Ծ. բ., որոնք, սո– վորաբար, կազմված են այրվող նյութից (մագնեզիում), օքսիդիչից (մետաղի նիտ– րատ) և օրգ. կապակցանյութից (արհես– տական խեժեր ևն): Փոքր տրամաչափի (մինչև 5,62 մմ) գնդակների համար օգ– տագործում են նաև ցիրկոնիում, KC104 և պոլիվինիլացետաա պարունակող բա– ղադրություններ: Ծ. բ. այրվում են մի քանի մմ[վրկ արագությամբ և առաջաց– նում պայծառ սպիտակ կամ կարմիր բոց:

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, գործի– քային երաժշտության տեսակ, գրվում է որոշակի սյուժետային ծրագրով, բովան– դակությամբ: Ստեղծագործության հիմքը որևէ գրական երկ է, գրական կերպար, պատմական դեմք, եղելություն, անձնա– կան կյանքի իրադարձություն, բնապատ– կեր ևն, որ մեծ մասամբ արտահայտվում է երկի վերնագրի միջոցով: Ծրագրայնու– թյունը երաժշտության մեջ ունենում է կոնկրետ և ընդհանրացված դրսևորումներ: Կոնկրետ ծրագրայնության օրինակներից են Մ. Մուսորգսկու «Պատկերներ ցուցա– հանդեսից», Ռ. Շումանի «Կառնավալ» դաշնամուրային շարքերը, Կ. Սեն–Սանսի «Կենդանիների կառնավալը» ֆանտա– զիան, մասամբ՝ Հ. Բեռլիոզի «Ֆանտաս– տիկ սիմֆոնիան», Պ. Չայկովսկու «Ման– ֆրեդ» սիմֆոնիան, ընդհանրացված բնույ– թի ծրագրային երկերից են՝ Մոցարտի «Ցուպիտեր», Ֆ. Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիաները, Պ. Չայկովսկու «Ռոմեո և Զուլիետ» նախերգանքը: Հանդիպում են երկեր, որոնց ծրագրայնությունը արտա– հայտում է մի ընդհանուր գաղափար, օրի– նակ, Լ, Բեթհովենի «Հերոսական» սիմ– ֆոնիան: Ծ. ե. հայտնի է հնագույն ժամա– նակներից: XVIII դ. գործիքային երաժըշ– տությանը բնորոշ է «պատկերային» ծրա– գրայնությունը (Ֆ. Ռամոյի «Թռչունների ձայնարկությունը»): Ծրագրայնությունը ռոմանտիզմի գեղագիտական սկզբունք– ների իրականացման կարևոր միջոցներից էր, մասնավորապես առաջադրվել են երաժշտության մոնոթեմատիկ (Ֆ. Լիստ) և լեյտմոտիվային (Հ. Բեռլիոզ) զարգաց– ման սկզբունքները: Իմպրեսիոնիստ կոմ– պոզիտորների գործերում ծրագրայնու– թյունը հաճախ երևան է գալիս որպես անձնական ապրումների դրսևորման մի– ջոց (Կ. Դեբյուսիի «Երջանկության կղզին» դաշնամուրի համար, «Ծովը» սիմֆոնիկ էսքիզը): XX դ. ծրագրայնությունը շարու– նակում է գրավել ակնառու տեղ (Ի. Ստրա– վինսկու «Հրավառություն» ֆանտազիան, Բ, Բարտոկի «Կոշուտ» սիմֆոնիա–պոեմը, դաշնամուրային պիեսների շարքը, Դ. Շոս– տակովիչի 7-րդ, 11-րդ սիմֆոնիաները, Օ. Մեսսիանի «էկզոտիկ թռչուններ»-ը դաշնամուրի և նվագախմբի համար, Պ. Բուլեզի «Պոռթկում»-ը նվագախմբի հա– մար): Հայ պրոֆեսիոնալ երաժշտության ծրագրային երկերի նմուշներ են Ա. Սպեն– դիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, Ա. Տեր–Ղևոնդյանի «Ախթա– մար» սիմֆոնիկ պոեմը, Ա. Բաբաջանյանի «Հերոսական բալլադ»-ը, Ղ. Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն (գրված է Մ. Մարյանի կտավների հիման վրա), Տ. Մանսուրյանի «Ներբող կանոնական»-ը: Գրկ.HaiiKOBCKHH n. H., Օ nporpaM- MHOH My3bIKe . H36p . OTPWBKH H3 IIHCeM H CTa- Ten, M., 1952; Xoxjiob I0.,0 My3biKa;ib- hoh nporpaMMHocTH, M., 1963. ժ. Զուրարյան

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՍՏՈՑ– ՆԵՐ (ԾԿՀ), էլեկտրոնային կառավար– ման համակարգով ունիվերսալ ավտոմա– տացված անպատճեն հաստոցներ, որոնց աշխատանքային օղակների անհրաժեշտ տեղափոխությունների մասին ինֆորմա– ցիան տրվում է որպես թվային նշանակում– ների կամ սիմվոլների պայմանական հա– մակարգով կոդավորված ծրագիր: Ծրա– գիրը մատուցվում է «ընթերցող» սարքին, Թվային ծրագրային կառավարման 4532 էլեկտրաէրոզիոն հաստոց որտեղ վերափոխվում է համապատասխան իմպուլսների և կառավարման մեխանիզմ– ների միջոցով հաղորդվում հաստոցի աշ– խատանքային օղակների հաղորդակնե– րին: ԾԿՀ լինում են՝ մ շ ա կ մ ա ն ցիկ– լի և ռեժիմների ծրագրա– վորմամբ ու թվային ծրա– գրային կառավարման (տես Ծրագրային կառավարում): Առաջին խմբի հաստոցների համակարգերն ապահովում են աշխատանքային օղակների հաղոր– դակների մեխանիզմների միացումները՝ ծրագրով տրված հաջորդականությամբ: Այդ օղակների անհրաժեշտ տեղաշարժերն ապահովվում են շարժական հենակների համապատասխան տեղակայմամբ, որոնք ծայրային անջատիչների միջոցով ըստ տրված ծրագրի միացնում կամ անջատում են հաստոցի մեխանիզմները: Թվային ԾԿՀ–ի համակարգերում անհրաժեշտ ին– ֆորմացիան արվում է թվային տեսքով և պայմանական կոդով գրանցվում ծրագրա– կրի վրա: Այդ համակարգերը դասակարգ– վում են՝ ըստ ինֆորմացիայի հոսքերի թվի (բաց, փակ, ինքնալարվող), համակարգի նշանակության՝ դիրքային (կոորդինատա– յին), աստիճանային (ուղղանկյուն, գծա– յին) և ֆունկցիոնալ (ուրվագծային, ան– ընդհատ) կառավարման, ծրագրակրի տե–