Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/152

Այս էջը սրբագրված չէ

ու չոր ոտքեր, դիմացկուն սմբակներ: Գույնը՝ աշխետ, սևաթույր և մուգ շագա– նակագույն: Անդավի միշին բարձրությու– նը 155 սմ է, կրծքի փաթը՝ 180 սմ, դաստա– կի փաթը՝ 19,5 սմ: Բուծվում է Ստավրոպո– լի երկրամասում և Կաբարդինա–Բալկա– րական ԻՍՍՀ–ում: Կ. ձ–ու և զտարյուն արագավազի տրամախաչումից ստացված անգլո–կաբարդինյան խառնացեղ ձիերը (ավելի արագավազ են և ունեն ավելի մեծ չափեր) արտահանվում են շատ երկրներ:

ԿԱԲԱՐԴԻՆԵՐԵՆ, կաբարդին ա–չ և ր– ք և զ և ր և ն, կաբարդինների և չերքեզ– ների լեզուն: Պատկանում է իբերա՜կով– կասյան չեզաների աբխազ–ադըղեական խմբին: Խոսվում է Կաբարդինա–Բալկա– րական ԻՍՍՀ–ում և Կարաչայ–Չերքե– զական ԻՄ–ում, Մոզդոկում, մասամբ՝ Ստավրոպոլի երկրամասի հարակից վայ– րերում և այլուր: Խոսողների թիվը՝ 274,5 հզ. (1970): Բաղաձայնական համա– կարգը հարուստ է: Ձայնավորները երեքն են: Ունի երեք հոլով, բայը՝ դեմքի, թվի, եղանակի, ժամանակի, անցողական– անանցողականի և այլ կարգեր: Գիրը ստեղծվել է Հոկտեմբերյան հեղափոխու– թյունից հետո, նախապես՝ լատ. (1923– 1924), իսկ 1936-ից՝ ռուս, այբուբենի հիմ– քի վրա:

ԿԱԲԱՐԴԻՆԿԱ, քաղաքատիպ ավան

ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասում, մերձծովյան կլիմայական առողջարան Սև ծովի ափին, Նովոռոսիյսկից 21 կմ հվ–արլ.: Բնակչությունը՝ հայեր (եկել են Սամսու– նից, 1896-ին), ռուսներ, ուկրաինացիներ, հույներ: Միավորված է Գելենջիկի այգե– գործական սովետական տնտեսության հետ: Զբաղվում են նաև բանջարաբուծու– թյամբ, անասնապահությամբ, մեղվաբու– ծությամբ: Ունի միջնակարգ և գիշերօթիկ դպրոցներ, ակումբ, 5 կինո, մանկա– պարտեզ, կապի բաժանմունք, ավտոկա– iuiti, ԱեՆ<յաւսսասա{ւկմաՆ կոմբիՆաաի մասնաճյուղ: Գործում է 18 պիոներական ճամբար: Բուժիչ միջոցները՝ ծովային լոգանքներ (հունիսից մինչև հոկտեմբեր), խաղողաբուծություն: Բուժվում են շնչա– ռական ուղիների ոչ տուբերկուլոզային հիվանդություններով, նյարդային համա– կարգի ֆունկցիոնալ խանգարումներով տառապողները:

ԿԱԲԱՐԴԻՆՆԵՐ (ինքնանվանումը՝ ա դ ը– ղ ե), ժողովուրդ: Բնակվում են Կաբար– դինա–Բալկարական ԻՍՍՀ–ում, մասամբ՝ Մերձավոր Արևելքի որոշ երկրներում: Ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 280 հզ. (1970): Հավատացյալ Կ. մահմեդականներ են (մինչե XVIII դ. Կ–ի մեջ տարածված էր քրիստոնեությունը, պահպանվում էին հե– թանոսական , պաշտամունքի մնացորդ– ներ): Զբաղմունքը՝ հողագործություն, անասնապահություն և արհեստներ: Կա– բարդինա–Բալկարական ԻՍՍՀ ունի զար– գացած արդյունաբերություն, գյուղատըն– տեսություն և կուլտուրա:

ԿԱԲԱՐԵ (ֆրանս. cabaret, բառացի՝ փոքր գինետուն), բեմահարթակով փոքր ռեստորան, ուր կազմակերպվում են զվար– ճալի համերգ–ներկայացումներ: Կ–ներ ստեղծվել են XIX դ. 80-ական թթ., Փարի– զում: Մոնմարտրի արտիստական սրճա– րաններում հանպատրաստից ելույթ են ունեցել դերասաններ, երաժիշտներ, բա– նաստեղծներ. կարդացվել են ոտանավոր– ներ, խաղացվել երգիծական տեսարան– ներ, երգվել օրվա հուզող հարցերին նվիր– ված քառյակներ: Ծրագիրը վարել է կոն– ֆերւսնսիեն: Ավելի ուշ, այլ երկրների Կ–ների բեմահարթակներում սկսել են ելույթ ունենալ նաև էստրադայի պրոֆե– սիոնալ արտիստներ՝ նախապես մշակված ծրագրով: Ռուսաստանում մեծ համբավ են վայելել 1908-ին Մոսկվայում «Չղջիկ», Պետերբուրգում «Ծուռ հայելի» Կ–ները: ժամանակակից բուրժ. երկրներում Կ–նե– րը էստրադային ծրագրով ռեստորաններ են, որտեղ կատարվող համարները եր– բեմն ունեն էրոտիկ, գռեհիկ բնույթ: Ա. Րուդաղյան ԿԱԲԵ (Cabet) էթիեն (1768–1856), ֆրան– սիական հրապարակախոս, գրող, ուտո– պիստ–կոմունիստ: Կարբոնարների շարժ– ման և 1830-ի հեղափոխության մասնա– կից: Գրել է «1789–1830-ի ֆրանսիական հեղափոխության հանրամատչելի պատ– մություն»-ը (հ. 1–4, 1839–40), «Ինչպես ես դարձա կոմունիստ» (1840) գիրքը: Ըստ Կ–ի կոմունիզմը կարելի է իրականաց– նել համոզելու և խաղաղ բարեփոխումնե– րի ճանապարհով:

ԿԱԲԵԼ (< հոլ. Kabel – տրոս, ճոպան), տես Մաչուխ:

ԿԱԲԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱ–

ՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԵ– ՎԱՆԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ գիտահետա– զոտական, նախագծ ա–կ ոնստ– րուկտորական, տեխնոլոգիա– կան, նոր կոնստրուկցիայի հաղորդա– լարեր ու կաբելներ (մալուխներ), ինչ– պես նաև ոչ ստանդարտ տեխնոլոգիա– կան և հատուկ սարքավորում մշակող հիմնարկություն: Հիմնադրվել է 1967-ին, Երևանում, կաբելա–մեկուսացման տեխնի– կայի հատուկ կոնստրուկտորական բյու– րոյի (1965) բազայի վրա: |սէւդիր1ւ է մշա– կել մինչև 35000 վ լարման պլաստմասսա– յե մեկուսանյութով ուժային կաբելների կոնստրուկցիաներ, ելքի, բարձր հաճա– խականության, տրանսպոնացված հաղոր– դալարեր (այդ թվում նաև գերհաղորդչա– յին արտադրանք): 1974-ին կազմակերպ– վել է փորձնական արտադրություն: Մշակ– ված ելքի մինչև 155°Շ–ում ջերմակայուն հաղորդալարերը (ասինխրոն էլեկտրա– շարժիչների համար նախատեսված) 1975-ին ստացել են որակի պետական նշան, թողարկվում են նաև Մոսկվայի «էլեկտրոպրովոդ» գործարանում: 1975-ին, Նովովորոնեժի ԱԷԿ–ի հինգերորդ բլոկի առաջին կոնտուրի համար ինստ–ում մշակ– Կաբելի արդյունաբերության համամիութե– նական ինստիտուտի Երևանի բաժանմունքի շենքը վել են նոր կոնստրուկցիայի 1000, 6000 և 10000 վ լարման ուժային կաբելներ: 1977-ին «Կամոկաբել» գործարանում ար– մատավորվել են բաժանմունքի մշակած ելքի հաղորղալարերի պատրաստման երկու հոսքային գծեր:

ԿԱԲԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, էլեկ– տրատեխնիկական արդյունաբերության ճյուղ, արտադրում է կաբել և հաղորդա– լար: 1977-ին տվել է ՍՍՀՄ էլեկտրատեխ– նիկական արդյունաբերության արտա– դըրանքի ընդհանուր ծավալի 25 % –ը: Կ. ա. բարձր տեմպերով սկսել է զարգա– նալ XIX դ. 80-ական թթ. Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ–ում, ճա– պոնիայում: Ռուսաստանում սկզբնավոր– վել է 1872-ին, երբ շահագործման է հանձ– նըվել նրա առաջին գործարանը՝ ներկա– յիս «Մոսկաբելը»: Ապա գործարաններ են կառուցվել Պետերբուրգում, Կոլչուգինո– յում, Մոսկվայում, Կիևում: ՍՍՀՄ–ում այն վերածվել է արդյունաբերության խոշոր ճյուղի, շարք են մտել նոր գործարաններ (Բերդյանսկում, Երևանում, Օդեսայում, Խաբարովսկում,Պերմում և այլուր), վերա– կառուցվել և վերազինվել է արտադրու– թյունը, յուրացվել է նոր արտադրատեսակ– ների արտադրությունը (պողպատե–ալ– յումինե մերկ հաղորդալար, փոփոխական և հաստատուն հոսանքի, բարձր հաճախա– կանության և հեռավոր կապի, ռադիոտեխ– նիկայի, հեռուստատեսության կաբել): Հայաստանում կաբելի արտադրությունը սկսվել է 1945-ին, երբ շահագործման հանձնվեց Երևանի կաբեփ գործարանը («Երևանկաբել»): Այնուհետև շարք մտավ «Կամոկաբելը» (տես Կաբեչի գործարան Կ ա մ ո յ ի), կազմակերպվեց կաբելի հա– մամիութենական ԳՀԻ–ի Երևանի բաժան– մունքը: ՀՍՍՀ–ում թողարկվում է տեղա– կայման ու փաթույթավոր հաղորդալար, ուժային և փոդրակային կաբել: 1977-ին, 1960-ի համեմատ, համախառն արտա– դըրանքի ծավալն աճել է 3,7 անգամ, աշխատանքի արտադրողականությունը՝ 50,5% –ով: ՄtլրաբկոսյանtI

ԿԱԲԵԼԻ ԳՈՐԾԱՐԱՆ Կամոյի («Կա– մոկաբել»), Սովետական Միության էլեկ– տրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1960-ին: Արտադրում է միկրոարծնահաղորդալար, կապի կաբել, ռադիոհաճախականության, տեղակայման և այլ հաղորդալարեր: Ունի ձգման, մեկուսացման, արծնապատման արտադրամասեր, ինչպես նաև մասնա– ճյուղ: 1977-ին, 1960-ի համեմատ, ապ– րանքային արտադրության ծավալն աճել է մոտ 15,6 անգամ: Արտադրանքն իրաց– վում է ՍՍՀՄ գրեթե բոլոր տնտ. շրջաննե– րում, առաքվում արտասահմանյան 34 երկիր, այդ թվում՝ Լեհաստան, Բուլղա– րիա, Հնդկաստան, Իրան, Իրաք:

ԿԱԲԻՐԱՆԵՐ, հին հունական դիցաբա– նության մեջ ստորերկրյա աստվածու– թյուններ: Համարվել են պտղաբուծու– թյան, ստորգետնյա կրակի, ինչպես նաև նավաբեկյալների հովանավորներ: Պաշ– տամունքը տարածված է եղել գլխավորա– պես Փոքր Ասիայի ծովամերձ շրջաննե– րում: Առավել հայտնի սրբավայրերը եղել