Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/158

Այս էջը սրբագրված չէ

Սաղավարտակիր կազուար Բնադրում են գեանին, փոսերի մեշ, դնում 3–5 կանաչավուն ձու: Թխսում է արուն: ԿԱձՈՒՍ (լաա. casus), դիպված, 1. դեպք, անցք, պատահար: 2. Դատական բարդ, խճճված, խառնաշփոթ գործ: 3. Արարք, որն ունի հանցագործության ար– տաքին հատկանիշներ, սակայն մեղքի տարրերի բացակայության պատճառով հանցագործություն չի համարվում: ԿԱձՈՒՍ ԲԵԼԼԻ (լատ. casus belli), պա– տերազմ հայտարարելու անմիջական ձևական առիթ: Օրինակ, առաջին համաշ– խարհային պատերազմի համար Կ. բ. էր ավստրիական թագաժառանգ Ֆրանց Ֆեր– դինանդի սպանությունը: ԿԱ&ՈՒՍ ՖԵՈԴԵՐԻՍ (լատ. casus feode- ris), իրադրություն, որի առաջացման դեպ– քում գործողության մեջ են դրվում պե– տությունների՝ դաշնակցային պայմանա– գրով փոխադարձ օգնություն ցույց տալու պարտավորությունները: Միջազգային իրավունքը նախատեսում է պետություն– ների անհատական և կոլեկտիվ ինքնա– պաշտպանության իրավունք: Պետություն– ները կոլեկտիվ ինքնապաշտպանությու– նը կարող են իրագործել առանց նախնա– կան համաձայնագրի կամ դաշնակցային հատուկ պայմանագրի հիման վրա, որը, այլ պարտավորությունների թվում, նա– խատեսում է նաև Կ. Ֆ.: ԿԱԹ, չակաացիայի ընթացքում մարդու և կաթնասուն կենդանիների կաթնագեղ– ձում սինթեզվող արտազատուկ, ֆիզիո– լոգիական նշանակությամբ՝ նորածին երե– խայի կամ ձագի անփոխարինելի սնունդ: Ծննդաբերությունից հետո, առաջին օրե– րին կաթնագեղձերն արտադրում են խիժ, որն աստիճանաբար վերածվում է սովո– րական Կ–ի: Մոր կաթը պարունակում է երեխային անհրաժեշտ բոլոր սննդանյու– թերը: Կնոջ Կ–ի կաւորիականությունը 65–70 կկաչ/100 գէ, pH= 6,9–7,5, խտու– թյունը՝ 1,030– 1,032 գ/utl3: Պարունա– կում է. ջուր՝ 87,4, կագեին՝ 0,91, ալբու– մին և գլոբուլին՝ 1,23, ճարպ՝ 3,76, կաթ– նաշաքար՝ 6,29, մոխիր՝ 0,31%, նաև որոշ քանակությամբ հանքային աղեր, վիտա– միններ (A, B, C և D): Գյուղատնտեսական կեն– դանիների Կ. արժեքավոր սննդա– նյութ է: Լայնորեն օգտագործվում է հատ– կապես կովի, ավելի քիչ՝ այծի, ոչխարի, գոմեշի, ձիու, ուղտի, էշի, զեբուի, յակի և հյուսիսային եղջերուի Կ.: Կ–ից պատ– րաստում են կարագ, պանիր, կաթնա– թթվային մթերք, պաղպաղակ: Կենդանի– ների Կ. սպիտակ կամ դեղնավուն երան– գով, աննշան քաղցրությամբ հեղուկ է: Տարբեր կենդանիների Կ–ի քիմ. կազմը և սննդարարությունը տարբեր են (տես աղ– յուսակ): Կ–ի մեջ մտնող հիմնական սպիտակուց– ներն են կազեինը, լակտալբումինը և լակտոգլոբուլինը, որոնք պարունակում են մոտ 20 ամինաթթու (10-ը՝ անփոխա– րինելի): Կազեինն օգտագործվում է պա– նիր և կաթնաշոռ արտադրելիս, ալբու– մինից և գլոբուլինից պատրաստում են մանկական կերախառնուրդներ: Կաթնա– յուղը պարունակում է գլխավորապես տրիգլիցերիդներ և ճարպաթթուներ՝ գըն– դիկների ձևով ցրված կաթի մեջ (1 ւ/չ–ում՝ մոտ 3 մլրդ գնդիկ): Գնդիկները սովորաբար բարձրանում են Կ–ի վերին շերտը և առաջացնում կաթնասեր: Կ–ի ած– խաջուրը՝ ււսկաոզը, օրգանիզմի էներ– գիայի կարևոր աղբյուրներից է: Կ. հա– րուստ է նաև հանքային աղերով և միկ– րոտարրերով: Կ–ի կալցիումական աղերն օրգանիզմն ավելի լավ է յուրացնում, քան մյուս սննդանյութերինը: Մանրէ– ները 4–6°Շ–ում պաղեցրած թարմ Կ–ում չեն զարգանում կամ ոչնչանում են: Թարմ Կ–ի թթվությունը՝ 16– 18°T (°Թերների): 28–30° -nuf Կ. թթվում է, իսկ 65–70° - ում՝ մակարդվում: Կ–ի մարսելիությու– նը մոտ 98% է: ՍՍՀՄ ԳԱ սննդի ԳՀԻ–ի տվյալներով՝ մարդն օրական պետք է օգ– տագործի 250–500 գ Կ. (երեխաները՝ 500–700 գ): Տես նաև Կաթի արդյունաբե– րություն: Զ. Դիւանյան

ԿԱԹԱՐՆԵՐ (հուն. xaf)ap6c; – մաքուր), XI–XIII դդ. Եվրոպայում (գլխավորա– պես Իտալիայում, Ֆլանդրիայում, Հարա– վային Ֆրանսիայում) տարածված աղան– դավորներ: Պաշտոնական եկեղեցու դեմ մղած իրենց պայքարով տարերայնորեն արտահայտել են զարգացող քաղաքների հակաֆեոդալական բողոքը: Կ–ի դավա– նաբանության հիմքում դրված էր մանի– քեության «չարի և բարու» հակադրության սկզբունքը, որը փոխանցվել էր պավլիկ– յանների և բոգոմիլների միջոցով: Կ., մեր– ժելով երկրային կյանքը (ամուսնություն, մսեղեն կերակուր ևն), քարոզում էին մասնավոր սեփականության, կաթոլիկա– կան նվիրապետության, պատկերապաշ– տության վերացում, ծայրահեղ ճգնակե– ցություն: Կ. ստեղծեցին իրենց եկեղեցին, բացեցին դպրոցներ, 1167-ին Թուլուզում գումարեցին ընդհանուր ժողով, որոշ քա– ղաքներում գրավեցին իշխանությունը: Կ–ի դեմ մղված կատաղի պայքարի և XIII դ. քաղաքային բնակչության շերտավորման (արհեստավորա–պլեբեյական զանգված– ներից բյուրգերության անջատման) հե– տևանքով, նույն դարի վերջին Կ. վերա– ցան: Կ–ի ուսմունքը փոխանցվեց աւբի– գոյ ցիներին: ԿԱԹԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, սննդի արդյունաբերության ճյուղ, միավորում է կենդանական յուղ, պանիր, խտացրած կաթ և կաթի փոշի, կաթի պահածո, պաղ– պաղակ և այլ կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները: ՍՍՀՄ–ում Կ. ա–յան բուռն զարգացման սկիզբը դրվել է 30-ական թթ., երբ պայմաններ ստեղծվե– ցին կաթի պետ. գնումների և արդ. վերա– մշակման համար, նորագույն տեխնիկա– յով հագեցված խոշոր կոմբինատներ կա– ռուցվեցին Մոսկվայում, Լենինգրադում, Սոչիում և այլուր: 1977-ին ՍՍՀՄ–ը կաթի և կենդանական յուղի արտադրությամբ առաջինն էր աշխարհում (արտադրվել է համապատասխանաբար՝ 94,7 և 1,5 մլն ա): Հայաստանում կաթնամշակությունն ունի բազմադարյան ավանդույթ: Ս. Աբով– յանը 1898-ին Լոռիում և Ախալքալաքում հիմնադրել է կաթնատնտեսական ֆեր– մաներ, Անդրկովկասում առաջինը կազ– մակերպել եվրոպական պանիրների ար– տադրությունը: Սակայն մինչև սովետա– կան կարգերի հաստատումը կաթնամշա– կությունը հիմնականում տնայնագործա– կան բնույթի էր: 1913-ին մանր–տնայնա– գործական գործարաններում մշակվում էր ընդամենը 4,6 հզ. ա կաթ, արտադրվում 349 ա շվեյցարական և 27 ա աղաջրային պանիր: Կ. ա. ՀՍՍՀ սննդի արդյունաբե– Գյուղատնտեսական կենդանիների կաթի մ ի շ ի ն (տոկոսներով) կազմը Կենդանիներ Չոր նյու– թեր Ցուղ Սպիտա– կուց Կագեին Կաթնա– շաքար Մոխիր Խտու– թյուն 20 °8 Թթվու– թյուն Կով 12,54 3,90 3,30 2,70 4,61 0,71 1,029 16,0 Այծ 13,09 3,41 4,49 3,56 4,42 0,77 1,032 10,5 Ոչխար 17,31 5,60 5,17 4,02 5,30 0,99 1,035 23,0 Գոմեշ 17,45 7,74 4,28 3,57 4,57 0,79 1,029 18,0 Ուղտ 13,62 4,47 3,50 2,70 4,95 0,70 1,031 14,5 Հյուսիսային եղշերու 35,70 19,70 10,90 8,70 3,60 1,40 – – Զեբու 15,40 6,70 4,30 – 3,60 0,77 – – Ցակ–մերուն 12,00 6,50 5,00 – 5,60 0,90 – – Զամբիկ 12,23 1,23 2,13 1,26 6,54 0,36 1,033 7,0 էշ 9,88 1,37 1,85 0,9 6,19 0,47 – 6,0 Խոզ 19,0 6,9 6,2 – 4,3 1.1 – –