րիայում (18400), Թուրքիայում (14000), Ֆրանսիայում, Իրանում, Իրաքում, ԱՄՆ–ում, Բրազիլիայում, Ռումինիայում և այլ երկրներում:
Հայ կաթոլիկներն ունեն պատրիարքություն (Զմմառի վանք) և արքեպիսկոպոսություններ (Սպահան, Բաղդադ, Ստամբուլ, Հալեպ են): Ստեղծվել են դպրոցներ, կոլեջ, միաբանություններ, տպարաններ, հանդեսներ: Հայ կաթոլիկներ կան Ախալցխայի, Ախալքալաքի, Բոգդանովկայի (Վրաց. ՍՍՀ), Ղուկասյանի, Ստեփանավանի, Կալինինոյի, Կրասնոսելսկի, էջմիածնի շըրջաններում, Լենինականում (ՀՍՍՀ): Գրկ. Գալանոս Կղեմես, Միաբանութիւն Հայոց Սուրբ Եկեղեցւոյն ընդ Մեծի Սուրբ Եկեղեցւոյն Հռովմեայ, հ. 1–2, Հռոմ, 1650 61: Չամչյան Մ., Պատմություն հայոց, հ. 3, Վնտ., 1786: Պալճյան Ա., Պատմութիւն Կաթողիկէ վարդապետութեան ի Հայս և միութեան նոցա ընդ Հռոմէական Եկեղեցւոյ ի Փլորենտեան Սինհոդոսի, Վնն., 1878: Գաթըրճյան Հ., Հիմնական տարբերութիւն Կաթողիկէ և էջմիածնական դավանութեանց, ԿՊ, 1864: Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 1–3, ԿՊ–Երուսաղեմ, 1912–27: Նույնի, Հայոց եկեղեցին և իր պատմությունը, 3 հրտ., ԿՊ, 1913: Զամինյան Ա., Հայոց եկեղեցու պատմություն, մաս 1–2, Նոր Նախիջևան, 1908–09: Աբրահամյանն Ա., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1–2, Ե., 1964 1967: Бабосов Е.М. Научино-теxническая революция и модернизация католицизма, Минск 1971; Мчедлов М. П., Католизм, 2 изд., М., 1974:
ԿԱԹՈՂԻԿԵ ԱՐՁԱԳԱՆՔ, կրոնական, գրական և տեղագրական շաբաթական հանդես: Հայ կաթոլիկների Կ. Պոլսի պատրիարքարանի պաշտոնաթերթը: Լույս է տեսել 1911 15-ին, Հռոմում և Կ. Պոլսում (1912-ից): Տնօրեն–խմբագիր՝ Գ. Թերզիպաշյան: Ներկայացրել է հայ կաթոլիկ համայնքի առօրյան, տպագրել պատրիարքարանի հրամաններն ու հայտարարությունները: Հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Թշնամական վերաբերմունք է ցուցաբերել պոլսահայ առաջադիմական մամուլի նկատմամբ, որդեգրել պահպանողական գործելակերպ պատրիարքարանի վարչակարգի ու կազմի բարեփոխման հարցերում: Տպագրել է կրոնա–բարոյախոսական բնույթի հոդվածներ՝ ու գեղարվեստական գործեր: Ներկայացրել է միջազգային և Թուրքիայի քաղ. կյանքը: ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ ԹԱԼԻՆԻ, ճարտարապետական հուշարձան, տաճար Թալինի հյուսիսային եզրամասում, Հայաստանի պատմական Արագածոտն գավառում: Հուշարձանի (այժմ՝ կիսավեր) կառուցման վերաբերյալ վիմագրական կամ մատենագրական տեղեկություններ տակավին չեն գտնվել: Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին: Ճարտ. վերլուծությունից, մի շարք հատկանիշներից (Ավագ խորանում երեք լուսամուտ, կառույցի մեծ բացարձակ չափեր ևն) եզրակացվում է, որ կառուցվել է VII դ. այն ժամանակահատվածներից մեկում (632-640, 652, 658, 698), երբ Հայաստանի եկեղեցին ստիպված ընդունել է քաղկեդոնականություն: Կաթողիկեն 36,7մ X 26,7 մ առանցքային չափերով, արլ–ից, հս–ից, հվ–ից արտաքուստ բազմանիստ (3, 5,5) աբսիդներով, արտահայտված խաչաձև տանիքով, հայկական ճարտ. «գմբեթավոր բազիլիկ» տիպի կառույց է: Թմբուկը 12-նիստանի է, անցումը գմբեթային քառակուսուց (կողմը՝ 7,2մ) առագաստային է: Մույթերիցորմնամույթերից բաղկացած երկու շարքերը ներսը «բաժանում» են գլխավոր՝ բարձր ու լայն, և երկու կողային՝ ավելի նեղ ու ցածր թաղածածկ նավերի: Ավագ Թալինի Կաթողիկե եկեղեցու (VII դ.) հատակագիծը խորանի հս. և հվ. կողմերին են երկու քառակուսի խորաններ, որոնց վերին հարկերը գաղտնարաններ են: Տաճարն ունի հինգ պորտիկավոր մուտքեր՝ երկուական հս–ից ու հվ–ից և մեկ շքամուտք արմ–ից: Կարմիր և սև տուֆից սրբատաշ կառույցը սկզբում ունեցել է կղմինդրյա ծածկ, որը հետագայում փոխարինվել է քարասալերով:
Ստորոտը շուրջկալված է պարագծային եռաստիճանով: Գմբեթակիր չորս զորեղ մույթերը, ութ որմնամույթերը, նըրանց կապող կամարները թաղածածկերի հետ կազմում են կուռ, ամբողջական կառուցվածքային տարածական համակարգ, ուր յուրաքանչյուր տարրի առկայությունը փոխպայմանավորված է մյուսով: Մեծաչափ կառույցի ինտերիերը օդաշատ է և լուսողող (թմբուկի 12 և ճակատների 29 բարձր, լայն կամարավարտ լուսամուտներից բացի ունի 9 բոլորակ լուսամուտ): Ակնհայտ կառուցվածքային ողջ աշխատանքը բարեհնչյուն համաչափությունների, ընտրված կոմպոզիցիոն միջոցների շնորհիվ համակում է ներդաշնակության, հավասարակշռվածության տրամադրությամբ: Ի տարբերություն հայկական հոգևոր, V–VII դդ. ճարտ. զուսպ, ներքին խոհեմությամբ լի կերպարների, Թալինի կաթողիկեն ավելի շքեղ է, աշխարհիկ և պալատական: Արտաքին հարդարանքը կազմում են լուսամուտների բազմազանորեն քանդակազարդված պսակները, աբսիդների և թմբուկի նիստերին արված դեկորատիվ խորանազարդերը, քիվերը: Քանդակազարդերը, քիվերի բեկվածքները, բացառությամբ թմբուկի ատամնաշար քիվապսակի, ընդհանրություն ունեն Զվարթնոցի նմանօրինակ տարրերի հետ: Քանդակազարդերը ներկված են եղել սպիտակ և կարմիր (տեղ–տեղ պահպանվել է):
Հատկապես շքեղորեն, սակայն մեծ տակտով է լուծված արմ. ճակատը, ուր պատկերագեղ համակարգված են քառամույթ պորտիկավոր (ենթադրաբար՝ հետագա հավելվածք է) շքամուտքը, կամարավարտ, բոլորակ լուսամուտները, նրանց պսակազարդերը ևն: Ճակատի սիմետրիկ կոմպոզիցիայի կերպարում ընդգծված են երկու «հայկական խորշեր», որոնց մեջ ամբողջ բարձրության 3/4 չափով տեղադրված զույգ որմնասյուների խոյակներին հավանաբար դրված են եղել կոթողներ, արձաններ կամ թևավոր խաչեր: Ներսում դեկորատիվ պլաստիկան գրեթե բացակայում է (թմբուկին արված են վարդյակաշար գոտի, գմբեթարդին՝ դեկորատիվ գուրտեր, բեմի եզրապատը բեկվածքավոր է ևն), նրան փոխարինել են Թալինի Կաթողիկե եկեղեցու ներսը (տեսք դեպի արևմուտք)