Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/169

Այս էջը հաստատված է

համալսարանների համար մանկավարժության դասագրքերի կազմմանը:

ԿԱԼ, հացահատիկը դիզելու, կալսելու և մաքրելու տեղ: Կ–ում, ծածկերի տակ, երբեմն տեղավորում էին խրձանոցը: Կ–ի այն հատվածը, որտեղ ծեծում, մաքրում և տեսակավորում էին հատիկը, կոչվում էր կալատեղ:

ԿԱԼԱ–ԱԶԱՐ, տես Լեյշմանիոզ:

ԿԱԼԱԲՐԻԱ (Calabria), մարզ Իտալիայի հարավում, հիմնականում Կալաբրիա թերակղզում: Ընդգրկում է Կատանձարո, Կոզենցա, Ռեջո դի Կալաբրիա նահանգները: Տարածությունը 15,1 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 2 մլն (1970): Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է: Բնորոշ է խոշոր կալվածատիրական հողագործությունը: Զբաղվում են խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ, ծաղկաբուծությամբ: Զարգացած է սննդի, կարի, փայտամշակման արդյունաբերությունը: Կան ցինկաձուլման, գլանման, քիմ., վագոնաշինական, ցեմենտի գործարաններ:

ԿԱԼԱԴԵՐԵ, Գալատերե, գյուղ Կիլիկիայում, Վահկայի շրջանում: Գտնվում է բլուրների վրա՝ շրջապատված այգիներով ու պարտեզներով: 1915-ին ուներ մոտ 50 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և այգեգործությամբ: Գյուղում կար եկեղեցի և կից՝ երկսեռ նախակրթարան: Կ–ի բնակիչները տեղահանվել են 1915-ին և տարվել Սիրիայի անապատներ: Նրանց մեծ մասը զոհվել է համաճարակից և ջարդից: 1918-ին ողջ մնացած հատուկենտ կալադերեցիներ վերադարձել են հայրենի գյուղ, բայց 1921-ին ստիպված հեռացել: Այժմ ավերակ է:

ԿԱԼԱԿ, հարմարանք, որի վրա ամրացվում են սնամեջ շինվածքները կամ գործիքները մետաղահատ հաստոցներով մշակելու դեպքում: Շինվածքի անցքի մեջ մտցված Կ. կանխում է պատերի հնարավոր ճզմումը, անցքի տրամագծի փոքրացումը ևն: Գլանաձև ձող հիշեցնող պարզագույն Կ–ները կիրառվում են դարբնոցային արտադրությունում՝ ճզմված խողովակներն աղղե[ու համար:

ԿԱԼԱՀԱՐԻ (Kalahari), բնական իջվածք Հարավային Աֆրիկայի կենտրոնական մասում: Երկարությունը մոտ 2000 կմ է, լայնությունը՝ ավելի քան 1200 կմ, միջին բարձրությունը՝ 900–1000 մ, տարածությունը՝ մոտ 630 հզ. կմ2: Մինչքեմբրյան հիմքի վրա տարածվում են վերին կավճի և կայնոզոյան նստվածքային ապարները: Մակերևույթը ծածկված է ավազով, հս–ում՝ ամրացած թփուտներով ու խոտերով, կենտրոնում և հվ–արմ–ում անապատացված սավաննաներ են՝ նոսր խոտաթփուտային բուսականությամբ: Կլիման արևադարձային է, հս–ում՝ մերձհասարակածային, տարեկան տեղումները՝ 1000 մմ–ից (հս–ում) մինչև 150 մմ (հվ–ում): Կենդանական աշխարհը պատկանում է Եթովպական մարզի Հարավ–Աֆրիկյան ենթամարզին:

ԿԱԼԱՄԲՈՒՐԱՏԻՆ ՀԱՆԳ, տես Բառախաղ:

ԿԱԼԱՄԻՆ միներալ: Քիմ. կազմը՝ Zn[Si2O7] [ՕH]2.H2Օ: Պարունակում է 67,5% ZnO: Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է: Հիմնականում առաջացնում է դրուզներ, ստալակտիտներ: Անգույն է, սպիտակ, դեղին: Կարծրությունը՝ 4,5–5, խըտությունը՝ 3500 կգ/մ3: Հանդիպում է կապար–ցինկային հանքավայրերի օքսիդացման զոնայում: Կ–ի հարուստ կուտակներ կան ՄՄՀՄ–ում (Արևելյան Անդրբայկալ, Կենտրոնական Ղազախստան), Լեհաստանում: Օգտագործվում է որպես ցինկի ստացման հանքանյութ:

ԿԱԼԱՄՅԱՆ Իվան (ծն. 1903, Թավրիզ), հայ ջութակահար, մանկավարժ: Երաժըշտության դ–ր (1957): Ավարտել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության ուսումնարանի դասընթացը (դասատու՝ Կ. Մոստրաս), նվազել Մեծ թատրոնի նվագախըմբում: Փարիզում սովորել է է. Նադոյի և Լ. Կապեի մոտ: 1939-ին տեղափոխվել է ԱՄՆ, հաստատվել Նյու Տորքում: 1944-ից Նյու Ցորքի Զուլյարդի երաժշտական դպրոցի և Ֆիլադելֆիայի Կյորտիս ինստ–ի պրոֆեսոր է: Կ. ջութակի լավագույն մանկավարժներից է, նրան աշակերտել են Դ. Նեդիենը, Խ. Լարեդոն, ժ. Քանթարաջյանը, Գոճյան եղբայրները և ուրիշներ: ՚ Գրել է «Ջութակ նվագելու և դասավանդելու սկըգբունքները» (1962, անգլ.) աշխատությունը: Ա. Ցիցիկյան

ԿԱԼԱՆԴՐ (ֆրանս. calandre), գլանների (2–20) համակարգից բաղկացած մամլիչ, որոնց արանքով անց են կացնում նյութը (գործվածք, թուղթ, ռետին ևն)՝ նրա խտությունը, ողորկությունը մեծացնելու կամ նրան փայլ հաղորդելու և կամ վրան նկարներ ու նախշեր տպադրոշմելու համար: Կ. կիրառում են տեքստիլ, թղթի և ռետինի արտադրության մեջ՝ պլաստմասսայից պոլիմերային թաղանթներ և շինվածքներ պատրաստելիս:

ԿՍԼԱՆՔ, խափանման միջոց, կիրառվում է ազատազրկում նախատեսող հանցագործությունների դեպքում՝ հանցավորներին հատուկ մեկուսարանում պահելու եղանակով: Կ. կարող է կիրառվել նաև կասկածյալի նկատմամբ, սակայն, եթե բացակայում են մեղադրանք առաջադրելու հիմքերը, տասնօրյա ժամկետն անցնելուց հետո նա ազատվում է: Անչափահասների նկատմամբ Կ. կիրառվում է ծայրահեղ դեպքում: Կ. կարող է կիրառվել նաև որպես վարչական կամ կարգապահական տույժ: Տես նաև Ձերբակաչոէթյոնն:

ԿԱԼԱՍ (Callas, իսկական ազգանունը՝ Կալոգերոպուլոս) Մարիա (1923, Նյու Ցորք –1977, Փարիզ), օպերային երգչուհի (քնարա–դրամատիկական սոպրանո): Ազգությամբ հույն: Երգեցողություն է սովորել Աթենքի կոնսերվատորիայում: Առաջին անգամ ելույթ է ունեցել 1938-ին, Աթենքի օպերային թատրոնում: Հանդես է եկել աշխարհի խոշորագույն թատրոններում՝ 1950-ին՝ «Լա Մկալա»-ում (Միլան). 1952-ին՝ «Քովենտ Գարդեն»-ում (Լոնդոն). 1956–58-ին՝ «Մետրոպոլիտեն օպերա»-ում (Նյու Ցորք): 1960-ից՝ «Լա Սկալա»-ի մեներգչուհի: Կ–ին բնորոշ է կատարման ռոմանտիկական ոճը: Դերերգերից են՝ Լյուչիա (Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր»), Նորմա, Ամինա (Րելլինիի «Նորմա», «Սոմնամբուլա»), Վիոլետտա (Վերդիի «Տրավիատա»), Տոսկա (Պուչչինիի «Տոսկա»):

ԿԱԼԱՍԱՐ, գյուղ Հայկական ՄԱՀ Եղեգնաձորի շրջանում, Եղեգիս գետի աջ ափին, շրջկենտրոնից 17 կմ հյուսիս–արևելք: Միավորված է Ղավուշուղի ոչխարաբուծական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան:

ԿԱԼԱՍԱՐ, Ղալասար, հայաբնակ գյուղ Իրանի Մալմաստի գավառում: Կ–ի կողքին էր Րաֆֆիի ծննդավայր Փայաջուկ գյուղը: XX դ. սկզբին Կ–ի բնակչության թիվը անցնում էր 500-ից: Ուներ եկեղեցի (Մ. Մարգիս), երկդասյան դպրոց և Գրիգոր Արծրունու անունով գրադարան–ընթերցարան: Կ. այժմ ամայի է: Ըստ ավանդության Նոյ նահապետի կին Նոյեմզարը, այս կողմերով անցնելիս, կանգ է առել Կ–ում և տեղի սառնորակ աղբյուրից հագեցրել քառասուն տարվա իր ծարավը:

ԿԱԼԱՏՈԶՈՎ Միխայիլ Կոնստանտինովիչ [15(28).12.1903, Թիֆլիս –27.3.1973, Մոսկվա], սովետական կինոռեժիսոր: ՍՄՀՄ ժող. արտիստ (1969): ՄՄԿԿ անդամ 1939-ից: Առաջին ռեժիսորական աշխատանքը «Նրանց թագավորությունը» (1928) ֆիլմն է: Կ–ի ստեղծագործության լավագույն գծերը դրսևորվել են «Վալերի Չկալով» (1941), «Դատապարտվածների դավադրությունը» (1950), «Առաջին էշելոնը» Մ. Կ. Կալատոզով (1956), «Չուղարկված նամակ» (1960) ֆիլմերում: Համաշխարհային ճանաչման է արժանացել Կ–ի «Թռչում են կռունկները» (1957) կինոնկարը: Երևույթ էր նաև «Կարմիր վրան»-ը (1970, իտալա–սովետական համատեղ արտադրություն): ՍՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր (1951): Կադր «Թռչում են կռունկները» կինոնկարից (1957), ռեժիսոր՝ Մ, Կալատոզով

ԿԱԼԱՖԿԱ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Տրապիզոնի վիլայեթի Ցումուրա գավառում, Տրապիգոնից 20 կմ հարավ