քրիստոնյաներին իր ազդեցությանը ենթարկելու նպատակով, իսկ սնանկացած ֆեոդալ–ասպետները մերձավորարևելյան հարուստ երկրներին տիրանալու ակնկալությամբ ձեռնամուխ եղան Խ. ա–ի: Արշավանքներին մասնակցող իաալ. քաղաքները (հատկապես Վենետիկն ու Ջենովան) առևտրական առաջնության էին ձգտում Լևանտի հետ փոխհարաբերություններում:
Առաջին արշավանքի ժամանակ (1096–1099), որը 1095-ին հայտարարեց պապ Ուրբանոս II, շուրշ 100 հզ. հեծյալ և 300 հզ. հետևակ խաչակիրներ հասան Կ. Պոլիս, դաշինք կնքեցին բյուգանդական կայսր Ալեքսիոս Կոմնենոսի հետ, մտան Փոքր Ասիա և Նիկիայի (1096) ու Դորիլեոնի (1097) մատույցներում շարդեցին Իկոնիայի սուլթանության զորքերը: 1097-ին խաչակիրների մի շոկատ Տավրոսի կիրճերով ներխուժեց Դաշտային Կիլիկիա, մի այլ շոկատ, Կեսարիան ու Կոմանան գրավելուց հետո անցնելով Անտիտավրոս լեռը՝ նույնպես մտավ Կիլիկիա, գրավեց Կոկիսոն բնակավայրն ու Մարաշը, ուր կառավարիչ նշանակվեց հայազգի Թաթուլ իշխանը: 1097-ին խաչակիրները հայերի օգնությամբ սելշուկներից գրավեցին Տարսոնր, Ադանան, Մամեստիան: 1098-ին գրավեցին Եդեսիան և ստեղծեցին առաշին լատ. իշխանությունը արլ–ում: Նույն թվականին գրավելով Անտիոքը՝ հիմնեցին իրենց երկրորդ իշխանությունը՝ Անտիոքի դքսությունը: 1099-ին տիրացան Երուսաղեմին, որը դարձավ նրանց հիմնած Երոաաղեմի թագավորության մայրաքաղաքը: 1109-ին գրավելով Տրիպոլին՝ խաչակիրները ստեղծեցին իրենց չորրորդ իշխանությունը: Ֆրանս, թագավոր Լյուդովիկոս VII-ի և գերմ. թագավոր Կոնրադ III-ի գլխավորած Խաչակրաց երկրորդ արշավանքը (1147–49), ոքի առիթը 1144-ին սելջուկների կողմից Եդեսիայի գրավումն էր, ավարտվեց անհաջողությամբ: Երրորդ արշավանքի (1189–92) առիթ ծառայեց Եգիպտոսի Սալահեդդին սուլթանի կողմից 1187-ին Երուսաղեմի գրավումը: Արշավանքը առաջնորդում էին գերմ. կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսը (որը 1190-ի հունիսին խեղդվեց Կիլիկիայի Սելևկիա գետում), ֆրանս. թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը և անգլ. թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը: Նրանց հաջողվեց գրավել Կիպրոս կղզին (ուր հիմնվեց ֆրանս. Լուսինյան տոհմի իշխանությունը), կանխվեց Եգիպտոսի սուլթանի ծրագրած արշավանքը Կիլիկիա: Կիլիկիայի հայկական պետության գլուխ կանգնած Լևոն Բ իշխանը բանակցությունների մեջ մտավ Ֆրիդրիխ I Շիկամորուսի հետ՝ իր Քաղ. դիրքերն ամրապնդելու նպատակով: Նա պատրաստակամություն հայտնեց օգնել խաչակիրներին, իսկ գերմ. կայսրը խոստացավ թագ շնորհել Լևոնին և ճանաչել նրան Կիլիկիայի թագավոր: Լևոն Բ Կիլիկիայի մերձակայքում հաստատված Տաճարական և Հյուրընկալների օրդենների ասպետներին կալվածքներ տրամադրեց՝ կամենալով ապահովել իր թագավորության սահմանները: Մոտ հարաբերությունները խաչակիրների հետ (քաղ., առևտրական, նաև խնամիական կապերը) լատինասիրություն առաջ բերեցին Կիլիկիայի ֆեոդալական վերնախավի զգալի մասի մեջ, որը հակված էր միանալու կաթոլիկ եկեղեցուն: Խաչակրաց չորրորդ արշավանքի (կազմակերպվեց 1199-ին) մասնակից գերմ., ֆրանս. և իտալ. ֆեոդալ ասպետները (բուն իսկ խաչակիրների ու Բյուզանդիայի միջև ծագած հակասությունների պայմաններում) 1204-ին գրավեցին Կ. Պոլիսը և ստեղծեցին Լատինական կայսրությունը (1204–61): Բացահայտ նվաճողական բնույթ ունեին խաչակրաց հաջորդ արշավանքները, հինգերորդ արշավանքը (1217–21), որին մասնակցում էին Ավստրիայի դուքսն ու Հունգարիայի թագավորը, ուղղված էր Եգիպտոսի դեմ և վերջացավ անարդյունք: Վեցերորդ արշավանքի (գլխավորում էր գերմ. կայսր Ֆրիդրիխ II) ժամանակ (1220–29) խաչակիրները ժամանակավորապես ետ գրավեցին Երուսաղեմը (1229-ին), որին վերստին տիրեցին մահմեդականները 1244-ին: Յոթերորդ (1248–1254) և ութերորդ (1270) արշավանքները Եգիպտոս և Թունիս (գլխավորում էր ֆրանս. թագավոր Լյուդովիկոս IX Սուրբը) նույնպես ձախողվեցին: 1280-90-ական թթ. մահմեդականները գրավեցին խաչակիրների բոլոր տիրույթներն արլ–ում: Խ. ա–ի ժամանակաշրջանում զգալիորեն զարգացավ միջերկրածովյան առևտուրը, որը հիմնականում կենտրոնացած էր իտալ. և հվ–ֆրանս. առևտրականների ձեռքում: Եվրոպան հաղորդակից դարձավ Արևելքի նյութական և հոգևոր մշակույթին, որը խթանեց տեխնիկայի, փիլ–յան, գրականության և արվեստի զարգացումը Եվրոպայում: Խ. ա. են կոչում հաճախ նաև XII–XIII դդ. գերմ. ֆեոդալների արշավանքները մերձբալթյան ժողովուրդների, ինչպես և ալբիգոյցիների ու հուսյանների դեմ:
Գրկ. Պապիկյան Ս., Հայերը և խաչակիրները, «ՀԱ», 1960–65: Заборов M.A., Kpecтовые походы, M., 1956; Laurent J., Les croises l’Armenie, տես նրա՝ Etudes d’Histoire Аrmenienne, Louvain, 1971. Վ. Վարդանյան,
ԽԱՉԱՁԵՎ ՑԱՆՔ, տես Ցանք՝.
ԽԱՉԱՁԵՎՈՒՄ, տես Տրամախաչում՝.
ԽԱՉԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Բերկրի–Աբաղա գավառում: 1909-ին ուներ 70 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Խ–ում կային եկեղեցի և վարժարան: Գյուղի բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
Նկարում` Վ. Մ. Խաչանյան Նկարում` Հ. Խաչանյանը (աջից) Դարչոյի դերում «Պեպո» կինոնկարում (1935)
ԽԱՉԱՆՅԱՆ Համբարձում Միսաքի [1(13).2.1894, Տրապիզոն – 30.6.1944, Երևան], հայ սովետական դերասան: ՀՍՍՀ վաստ. արտիստ (1935): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Միջնակարգ կրթությունն ստացել է Եկատերինոդարի ռուս, դպրոցում: 1919-ին Սիմֆերոպոլում ավարտել է Նիկիտինի մասնավոր կինոստուդիան: Խ. հայկ. առաջին պետթատրոնի և ազգային կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է: 1922-ից աշխատել է ներկայիս Գ. Սունդուկյանի անվան թատրոնում (1933–35-ին՝ Երևանի բանվորական թատրոնում): 1925-ից նկարահանվել է Հայկինոյում: Ցայտուն անհատականության կատակերգակ–արտիստ Խ–ին բնորոշ էր հոգեբանական նրբերանգներով հագեցած, սոցիալական նկարագրով հուզիչ, գեղարվեստորեն հավաստի խաղ թե դրամատիկական թատրոնում, թե կինոյում: Լավագույն դերերից են՝ Սգանարել (Մոլիերի «Դոն ժուան», 1922, 1934), Գրումիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը», 1923), Պաղտասար (Պարոնյանի «Պաղտասար աղբար», 1927, 1933), Ռասպլյուև (Աուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», 1933), Սչաստլիվցև (Ա. Օստրովսկու «Անտառ», 1935), Ֆալստաֆ (Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք» 1939), Աբիսողոմ աղա («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Պարոնյանի, 1941), կինոէկրանում՝ Բադալ («Նամուս», 1925), Խդո («Զարե», 1926), Շոր («Շոր և Շորշոր», 1926), Սադրազամ («Խասփուշ», 1927), Խեչան («Մեքսիկական դիպլոմատներ», 1931), Կիկոս («Կիկոս», 1933), Դարչո («Պեպո», 1935), Տեր–Պողոս («Մևանի ձկնորսները», 1938), Նագար («Քաշ Նազար», 1940):
Նկարում` Հ. Խաչանյանը Պաղտասարի դերում (Հ. Պարոնյանի «Պաղատսար աղբար»)