որը 1958-ի հուլիսի 29-ին վերածվեց Կալ– միկական ԻՍՍՀ–ի: 1959-ին Կալմիկական ԻՍՍՀ պարգևատրվեց Լենինի, 1970-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության, իսկ 1972-ին՝ ժողովուրդների բարեկամու– թյան շքանշաններով: Տնտեսությունը: էկոնոմիկայում umui- շատարը գյուղատնտեսությունն է ու գյու– ղատնտ. հումքի վերամշակման արդյունա– բերությունը: 1975-ին կար 81 սովետական տնտեսություն և 23 կոլտնտեսություն: Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են նրբագեղմ ոչխարաբուծությունը, մսա– տու անասնասյահությդւնը: Գյուղատնտ. հողահանդակները 6,2 մլն հա են, այդ թը– վում՝ 831,4 հզ. հա վարելահողեր: Մշակում են ցորեն, բրինձ, կերային կուլտուրաներ, մանանեխ, արևածաղիկ: Հանրապետու– թյան արմ–ում կառուցված է Պրավոեգոր– լիկի, արլ–ում՝ Օլյա–Կասպիյսկի, հս–ում՝ Սարպինյան, հվ–ում՝ Չերնոզեմելսկի ոռո– Նսփւապատրսատական աշխատանքները բրնձի դաշտում «Կասպիեց» կոլտնտեսության ձկնորսական նավակները Դաշտերի արհեստական ոռոգումը Կալմի– կիայում գիչ համակարգերը և Չոգրայսկի ջրամ– բարը: Արդյունաբերությունը: Կ–ում կան մե– քենաշինության, սննդի, թեթև, շինանյու– թերի արդյունաբերության ճյուղեր, նավ– թի և գա գի արդյունահանություն, Կաս– պիյսկի մեքենաշինական գործարան: Սննդի արդյունաբերությունը (մսի, կաթի, պահածոների և ձկնեղենի արտադրու– թյուն) տալիս է արդյունաբերական ար– տադրանքի 35% –ը: Շինանյութերից ար– տադրվում են աղյուս, ավազ, կավ, երկաթ– բետոնե կոնստրուկցիաներ: էլիստայում են գտնվում կարի միավորումը, տրիկո– տաժի և կահույքի ֆաբրիկաները: Կա մորթու–մուշտակեղենի արտադրություն: Կ. էլեկտրաէներգիա ստանում է Ցիմ– լյանսկի ՀԷԿ–ից և մտնում է ՍՍՀՄ եվրո– պական մասի էներգահամակարգի մեջ: Մեծ հեռանկար ունի նավթի և գազի ար– դյունահանությունը: 1973-ին արդյունա– հանվել է 352 հզ. ա նավթ և 549 մլն մ3 գազ: Տրանսպորտը: Կ–ի տերիտորիայի հվ– արլ. մասով անցնում են Աստրախան– Ղզլար, հվ–արմ. մասով՝ Դիվնոյե–էլիս– տա երկաթուղագծերը: Ներքին Փոխա– դրումների համար մեծ դեր է խաղում ավ– տոտրանսպորտը: Կառուցվել են էլիստա– Դիվնոյե (100 կմ), էլիստա–Վոլգոգրադ (264 կմ) և էլիստա–Աստրախան (305 կմ) ավտոճանապարհները: Կասպից ծովի առափնյա մասում զարգացած է ծովային տրանսպորտը: Լուսավորությունը և առողջապահու– թյունը: 1914/15 ուս. տարում Կփ այժմ– յան տերիտորիայում կար 78 հանրակըր– թական դպրոց (մոտ 4 հզ. սովորող), հա– տուկ միջնակարգ և բարձրագույն ուս. հաստատություն չի եղել: 1973/74 ուս. տարում 279 բոլոր տեսակի հանրակրթա– կան դպրոցներում սովորել են 69 հզ., 5 հատուկ միջնակարգ ուս. հաստատությու– նում՝ 5,7 հզ. մարդ, համալսարանում (էլիսաայում)՝ 3,2 հզ. ուսանող: 1971-ին 113 նախադպրոցական հիմնարկում դաս– տիարակվել է ավելի քան 8,5 հզ. երեխա: 1978-ին գործել է 167 մասսայական գրա– դարան (1359 հզ. կտոր գիրք և ամսագիր), Կալմիկական հանրապետական գավա– ռագիտական թանգարանը էլիստայում, 228 ակումբային հիմնարկ, 548 կինոսար– քավորում, 12 պիոներների տուն, պատա– նի բնախույզների կայան, 9 մանկական սպորտդպրոց: 1978-ին հանրապետությունում կար 4080 հիվանդանոցային մահճակալ, 748 բժիշկ: Մամուլը, ռադիոհաղորդումները, հե– ռուստատեսությունը: Հանրապետական թերթերն են՝ կալմիկերեն «խալմգ ունն» («Կալմիկական պրավդա», 1920-ից), ռուս. «Սովետսկայա Կալմիկիա» («CoBeTCKaa KaJTMMKHH», 1920-ից), «Կոմսոմոլեց Կալմիկիի» («KoMCOMOJieiL KajiMHKHH», 1929-ից): Լույս է տեսնում գրական–գեղար– վեստական «Թեհին գերլ» («Լույսը տա– Փաստանում», 1957-ից) կալմիկերեն U ռուս, ալմանախը: Ռադիոն և հեռուստա– տեսությունը հաղորդումներ են տալիս կալմիկերեն և ռուս.՝ մեկական ծրագրով: Վերահաղորդումներ են տրվում Մոսկվա– յից: Դիտական հիմնարկները: Կ–ում Մինիս– տըրների խորհրդին կից կան լեզվի, գրա– կանության և պատմության ԳՀԻ (հիմնվել է 1941-ին), ՌՍՖՍՀ գյուղատնտեսության մինիստրության մսամթերատու անասնա– պահության կալմիկական ԳՀԻ (հիմնվել է 1967-ին), Համամիութենական հողան– տառաբարելավման ԳՀԻ–ի կալմիկական անտառային փորձակայան (հիմնվել է 1950-ին), Կալմիկական փորձա–հողա– բարելավման կայան (հիմնվել է 1963-ին): Դրականությունը: Կ–ի գեղարվեստա– կան գրականությունը ստեղծվել է ազգային բանահյուսության հիմքի վրա, որի բարձ– րակետն է «Զանգար» (XV դ.) էպոսը: Կ–ի սովետական գրականության հիմնադիր– ներն են K Կանուկովը (1883–1933) և Ն. Մանջիևը (1905–36): 1920-ական թթ. կե– սերին գրականություն եկան շատ երիտա– սարդներ՝Ս. Կալյաև (ծն. 1905), Ա.Աուսեև (ծն. 1905), !ս. Այան–Բելգին (ծն. 1909), և ուրիշներ: Այդ շրջանում առաջատարը պոեզիան էր: Զարգանում էր նաև արձակը (Ն. Մանջիև, Ա. Ամուր–Աանան, 1888- 1939): 20-ական թթ. վերջերին -30-ական թթ. սկզբներին հայտնվեցին նոր անուն– ներ (Բ. Բասանգով, 1911–44, Գ. Դավան, 1913–37, Ց. Լեջինով, 1910–42, Կ. էրեն– ջենով, ծն. 1912): 30–40-ական թթ. գրա– կանություն մտան գրողներ Լ. Ինջիևը (ծն. 1913), Մ. Նարմաևը (ծն. 1915), է. Կեկ– տեևը (1918–65), Բ. Դորջիևը (1918-69), Բ. Զիմբինովը (ծն. 1914), Բ. էրդնիևը (ծն. 1906), Դ. Կուգուլտինովը (ծն. 1922), Ի. Մացակովը (ծն. 1907) և ուրիշներ: Դրա– մատուրգիայի բնագավառում հայտնի են Ա. Բալակաևը (ծն. 1928), Բ. էրդնիևը (ծն. 1906): 50-ական թթ. գրողների շարքերը համաւրվեցին նոր անուններով (Բ. Աան– գաջիևա, ծն. 1921, Մ. Խոնինով, ծն. 1919, Ա. Բադմաև, ծն. 1924, Ա. Զիմբիև, ծն. 1924, Տ. Բեմբեև, ծն. 1930 ևն): ճարտարապետությունը և կերպար– վեստը: Քոչվոր և կիսաքոչվոր անասնա– պահ կալմիկների կացարանները XVII– XIX դդ. եղել են թաղիքածածկ, հավա– քովի–քանդովի տները (գեր): Լամաիգմի տարածմանը զուգընթաց կառուցվել են խուրուլ–մենաստաններ, սկզբում՝ թաղիքե կամ փայտե, XVII դարից՝ աղյուսե կամ քարե շենքերի (գլխավոր տաճար, աղոթա– րաններ, բնակելի սենյակներ) համալիր– ներ: Գլխավոր տաճարը ուներ որմնա– նկարներով, բրոնզե քանդակներով, սըր– բապատկերներով զարդարված կենտրո– նական մաս: Մովետական Կ–ի քաղաք– ներն ու գյուղերը կառուցապատվել են ժամանակակից բարեկարգ բնակելի տնե– րով, հասարակական շենքերով: Ն. 6ա. է լ և ջ ի ե. «Հովիվ», Փայտ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/180
Այս էջը սրբագրված չէ