Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/187

Այս էջը սրբագրված չէ

Վ. Կալֆ. «Գաղտակուրն խեցեգավաթով նատյուրմորտ» (1655-ի և 1660-ի միջև, Ա. Ս. Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարան, Մոսկվա) զան (Աղվան) գետերի միշին ու ներքին ավազանները: Մինչև VIII դ. Քաբթւիի կազմում էր: Նրա հվ. մասը (Կամբեճան), որ կազմում էր Իորիի և Ալազանի մի– ջագետքը, Կուրի սահմանակցությամբ, իբրև Խորին Հայքի հայաբնակ գավառ՝ հնուց ի վեր ենթարկվել է Մեծ Հայքի հս–արլ. նախարարություններին: Մարզ– պանության շրջանում գավառը նախ եղել է Առանշահիկ Վաչ ազան Բարեպաշտի ըս– տեղծած թագավորության, ապա Գարդ– մանքի տեր Միհրանյանների իշխանու– թյան կազմում: Վերջիններիս թուլացման պատճառով անցավ Կ–ի հս. մասում 787-ին ստեղծված քորեպիսկոպոսությանը, որից և IX դ. 2-րդ կեսին վերանվաճեցին Առան– շահիկները Գրիգոր–Համամ Բարեպաշտի օրոք: Համամի որդի Ատրներսեհ Բ ավելի ընդարձակեց հորից ժառանգություն ստա– ցած Կամբեճանի իշխանության տարածքը՝ հիմնադրեւով թագավորություն, որի մեջ մտավ ամբողջ Կ., վրաց. Հերեթ երկրա– մասը և Աղվանքի Շաքի գավառը: Աղբյուր– ներում (Մասուդի, Անանիա Մոկացի և ուրիշներ) այդ նոր կազմավորումը կոչվում է Շաքեցիների, նան Հերեթի թագավորու– թյուն: Այս փոքրիկ թագավորությունը վար– չականորեն ենթակա էր Բագրատունյաց համահայկական պետությանը, իսկ կրո– նադավանական տեսակետից գտնվում էր Աղվանքի կաթողիկոսության ոլորտում: Հետագայում, սակայն, նրա տարածքում ուժեղացավ վրաց դավանանքի (քաղկեդո– նականության) ազդեցությունը, հայ բնակ– չությունն աստիճանաբար կտրվեց հայոց եկեղեցուց, և Բագրատունյաց հարստու– թյան անկումից հետո վարչականորեն ան– ցավ Կ–ի իշխանության տակ: Բայց տեղի հայ տարրն իրեն զգացնել էր տալիս նաև հետագա դարերում: Հայտնի է, որ դեռևս XVI–XVII դդ. հայ վաճառականները մեծ ազդեցություն ունեին Կ–ի թագավորու– թյան ներքին ու արտաքին քաղաքականու– թյան վրա: Նրանք էին թագավորության անունից բանակցություններ վարում Իս– պանիայի ու եվրոպական այլ միապետ– ների հետ՝ Վրաստանն ու Անդրկովկասը թուրք և պարսիկ բռնակալներից ազա– տագրելու նպատակով: Նույն նպատակով նրանք 1560-ական թվականներին փոր– ձում էին անգլիացի հայտնի վաճառական ու դիվանագետ Անտոնի Ջենկինսոնի մի– ջոցով քաղ. հարաբերություն հաստատել Կ–ի ու Ռուսաց թագավորության միջև: Կ–ի քորեպիսկոպոսության տեղական հա– րըստության վերջին ներկայացուցիչ Կյու– րիկե Գ Մեծը (1010–1037) իրեն հայտա– րարեց թագավոր (1010-ից), մայրաքաղաք դարձրեց Թելավը (1014): Տաշիր–Չորա– գեւոի թագավոր Գավիթ Կյուրիկյանն ամուսնացած էր Կյուրիկե Գ–ի քրոջ՝ Զո– րակծելիի հետ, որոնց որդին էր Գագիկը: 1038-ին Կյուրիկե Գ–ի մահից հետո թա– գավոր դարձավ Գագիկը: Կախեթ–Հերեթի թագավորությունն անցավ հայ Բագրա– տունի–Կյուրիկյան հարստությանը և ներ– քաշվեց Տաշիր–Ձորագետի քաղ. ազդե– ցության ոլորտը: XI դ. վերջին նրան տիրելու համար սուր պայքար ծավալվեց վրաց. միացյալ թագավորության և Գան– ձակի աթաբեկության միջև: 1104-ին էր– ծուխի ճակատամարտում հաղթելով թըշ– նամուն՝ Գավիթ Շինարարը (1089–1125) տեղական ազնաուրների օգնությամբ Կա– խեթ–Հերեթը միացրեց իր իշխանությանը, որով և վերացավ հայ Բագրատունիների տեղական Կյուրիկյան ճյուղը: Կախեթ– Հերեթը վրաց. միացյալ թագավորության կազմում մնաց մինչև 1468-ը: XV դ. 2-րդ կեսին, Վրաստանի ֆեոդ, մասնատվա– ծության ժամանակաշրջանում, Կ. նորից առանձնացավ որպես ինքնուրույն թագա– վորություն՝ Գրեմի մայրաքաղաքով: XV– XVI դդ. սահմանագծում անցկացվեցին վարչա–ռազմ. ռեֆորմներ: XVI–XVIII դդ. Թուրքիայի և Իրանի ոտնձգությունների դեմ պայքարում Կ. կողմնորոշվեց դեպի Ռուսաստանի ռազմա–քաղ. օժանդակու– թյունը: 1587-ին Կ–ի արքունիքը հավա– տարմություն հայտնեց ռուս. գահին: 1614-ին և 1617-ին շահ Աբբասն ավերեց ու ամայացրեց Կ.: Քարթլիի գահաժառանգ Արչիլը (1664–75) հարկադրվեց Կ–ի գահը զիջել Իրանի դրածոներին: Օտարերկրյա զավթիչների լուծը ծանրացավ հատկապես XVIII դ. 2-րդ քառորդում: Մկզբում թուր– քերը, ապա պարսիկները ամբողջ Վրաս– տանի հետ ավերեցին նաև Կ.: ժող. զանգ– վածների հերոսական դիմադրությունը Նադիր շահին ստիպեց 1744-ին Քարթլիի թագավոր ճանաչել Թեյմուրազ II-ին, իսկ Կ–ի թագավոր՝ նրա որդի Հերակլ 11-ին, որը հոր մահից (1762) հետո միավորեց երկու թագավորությունները: 1783-ին Քարթլ–Կախեթի թագավորությունն անցավ Ռուսաստանի հովանավորության ներքո, իսկ Գեորգի XII-ի մահից հետո միացավ (1801) ռուս, պետությանը: Գրկ .Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969: Հովհաննես Դրասխանակերտ– ց ի, Պատմութիւն Հայոց, Թ., 1912: Ք յ ու ր դ– յ ա ն Հ., Հայ ազատագրական փորձ մը ԺԶ դարուն, «Անահիտ», 1937, No 5 – 6: Hctophh rpy3HH, t. 1, T6., 1962; Mkptymhh A., K Bonpocy o6 06pa30BaHHH (freoaajibHoro khh- ^cecTBa KaxeraH, <ՊԲՀ», 1972, N° 1; ըյ co 6 o>- jJogiBodi) 8., ծձ0(օօ)օձ6յ)ծօե օեՓօօէօօօօօձՏ, «Յծեծ– ըօցձօ b6^6(oa)30C?C*^ £2^ ՅձՅՅձ^00^ օեՓօօծօօեձ– Օ)3օե», 1954, 5ձՅՅ– 31. Հ. Մկրտումյան

ԿԱԻԵԹԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Մեծ Կովկասի հարավային մասում, Վրացական ՄՄՀ–ում: Զրբաժան է Իորի և Ալազան գետերի միջև: Երկարությունը 120 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2506 մ (Լագաիսմթա լ.): Լանջերը ծածկված են լայնատերև անտառ– ներով և թփուտներով, 2000 t/–ից բարձր տարածված են լեռնային մարգագետին– ները: 9*. Դոնդոււս Ա. Ս. Կախոյան ԿԱՒՌ8ԱՆ Ասատուր Մտեփանի [կուսակ– ցական ծածկանունը՝ Բանվոր խեչո, 17.2. 1874, գ. Հաղպատ (Ալավերդու շրջանում)– 1937], հեղափոխական գործիչ, ժուռ– նալիստ: Կոմկուսի անդամ 1898-ից: Վաղ շրջանից մտել է հեղափոխական շարժման մեջ, գործել Բաքվում, Թիֆլիսում, Բա– թումում, Հայաստանում: 1898-ին Թիֆ– լիսում կազմակերպված հայ բանվորնե– րի առաջին մարքսիստական խմբի ան– դամ էր: 1900-ի սկզբներին Կ–ի, Հ. Փի– լոսյանի, Գ. Կոզիկյանի նախաձեռնու– թյամբ լույս է տեսել «Բանվոր» ձեռա– գիր թերթը: Աշխատակցել է «Բանվորի ձայնը», «Կայծ», -«Նոր խոսք», «Օրեր» բոլշևիկյան թերթերին: Եղել է ՌԱԳԲԿ V (Լոնդոնյան) համագումարի պատգամա– վոր (վճռական ձայնի իրավունքով): Մաս– նակցել է Անդրկովկասում բոլշևիկյան կազմակերպությունների ստեղծմանը, ռեակցիայից հետո, հեղափոխության վե– րելքի տարիներին՝ այդ կազմակերպու– թյունների վերականգնմանը: 1920-ին եղել է Լոռի–Փամբակի Հեղկոմի նախագահ: Հայաստանում սովետական իշխանության հաղթանակից հետո ընտրվել է Ղարաքի– լիսայի (Կիրովական) Հեղկոմի անդամ: 1923–26-ին եղել է Վրաստանի կաշեգործ– ների արհմիության նախագահ, 1926-ին՝ Հայաստանի կաշվի տրեստի կառավարիչ, 1927-ին՝ կաշվի միավորման Անդրկով– կասյան բաժանմունքի կառավարչի տե– ղակալ: Բազմիցս ընտրվել է Անդրերկրկո– մի, Հայաստանի և Վրաստանի Կենտգործ– կոմների անդամ: ԿԱԻ»ՈՎԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, շինարա– րական կոնստրուկցիաներ, որոնցում կրող հիմնական տարրերը (ճոպաններ, մալուխ– ներ, շղթաներ, ցանցեր, թերթավոր մեմբ– րաններ ևն) գտնվում են միայն ձգող ճի– գերի ազդեցության տակ: Կ. կ–ի աշխա– տանքը ձգման տակ թույլ է տալիս լրիվ օգտագործել բարձր ամրության նյու– թերի (պողպատե լար, կապրոնե թելեր ևն) մեխանիկական հատկությունները,