Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/188

Այս էջը սրբագրված չէ

իսկ դրանց փոքր կշիռը՝ ծածկել առա– վելագույն թռիչքով կառույցներ: Կ. կ–ի մոնտաժումը համեմատաբար պարզ է, գործարկումը՝ հարմար և հուսալի: Կ. կ. լինում են հարթ և տարածական: Հարթ Կ. կ. (նկ.) հիմնականում կիրառվում են ՞Հարթ կախովի կոնստրուկցիա (կամրջի թռիչ– քային կառույց)՝ կոշտության հեծանով. /. հիմնական կրող տարր, 2. մալուխի խարիսխ, 3- մույթ, 4. կոշտության հեծան կախովի կամուրջներում և ծածկերում, ճոպանուղիներում, խողովակաշարերի կախովի անցումներում, տարածա– կանը՝ մեծ թռիչք ունեցող հասարակա– կան և արդ. շենքերի ծածկերում: Գրկ .KOCeHKO H.C., BHCJIHHe KOH- CTpyicijHH noKpMTHH, M., 1966; ^mhtphcb JI. I, KacHJioB A.B., BaHTOBbie noicpbi- thh, Khcb, 1968.

ԿԱԻՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ շինարարա– կան մեխանիկայում, համակար– գեր (կրող կոնստրուկցիաներ), որոնց հիմ– նական, գլխավորապես թռիչքը ծածկող ճկուն տարրերն աշխատում են ձգման տակ: Կ. հ–ի առանձնահատկություններն են՝ համեմատաբար փոքր կոշտությունը և արտաքին կամ ներքին տարահրումների առկայությունը: Լինում են հարթ (միա– գոտի, բագմագոտի վանտային ֆերմա– ներ) և տարածական (մեմբրաններ, կա– խովի թաղանթներ): Հաշվարկային սխե– մաներում Կ. հ. դիտարկվում են որպես ճկուն թելեր, հոդակապա–ձողային բազ– մանկյուններ կամ ճկուն թաղանթներ: Տես նաե Կախովի կոնստրուկցիաներ:

ԿԱԻՈՎԿԱ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ ԽեՀւսոէւէւ մագօլւնմ, համանուՆ շ^ամբարի ձախ ափին, Կախովկա երկաթուղային կա– յարանից 10 կմ հեռավորության վրա: 35 հզ. բն. (1971): Հիմնադրվել է 1783-ին: 1920-ին Կ–ի շրջանում կարմիր բանակը ստեղծեց ամուր պլացդարմ, որը կարևոր դեր խաղաց վրանգելականների դեմ մըղ– ված պայքարում:

ԿԱԻՈՎՍԿԻ Պյոտր Գրիգորևիչ (1797- 1826), ռուս հեղափոխական դեկաբրիստ: Դեկաpրիuտների Հյուսիսային ընկերու– թյան անդամ: Կողմնակից էր Ռուսաստա– նում հանրապետական կարգին: Մասնակ– ցել է 1825-ի դեկտ. 14-ի ապստամբությա– նը, պահանջել վճռական գործողություն– ներ: Ապստամբության ժամանակ մահա– ցու վերք է հասցրել Պետերբուրգի գենե– րալ–նահանգապետ Մ. Միլորադովիչին: Մահապատժի է ենթարկվել Պետրոպավ– լովյան ամրոցում:

ԿԱԻՎԱԾ ՀՈՎԻՏՆԵՐ, հովիտների տիպ, տես Հովիտներ:

ԿԱԿԱԶՈՒԹՅՈՒՆ, խոսքի բարդ խանգա– րում. արտահայտվում է խոսքի բնականոն ռիթմի խախտումով, խոսելու ժամանակ ակամա դադարներով, առանձին հնչյուն– ների և վանկերի հարկադրական կրկնու– թյուններով: Լինում է ֆունկցիոնալ և օր– գանական. ֆունկցիոնալ Կ–յան դեպքում չեն նկատվում կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգե– րի խոսքի մեխանիզմների օրգ. ախտահա– րումներ: Օրգանական Կ. հազվա– դեպ լինում է կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղ) վնասվածքների և նյարդային համակարգն ախտահարող վարակիչ հիվանդությունների դեպքում: Կ., որպես կանոն, առաջանում է վաղ ման– կական հասակում (2–5 տարեկան), ծա– վալուն, ընդհանրացված ֆրազային խոս– քի ձևավորման ընթացքում: ՍՍՀՄ–ում Կ–յան վերացման աշխատանքներ են տար– վում մսուր–մանկապարտեզային, լոգո– պեդիական հատուկ հիմնարկներում և նյարդա–հոգեբուժական դիսպանսերնե– րում:

ԿԱԿԱՈ (իսպ. cacao), 1. ստերկուլային– ների ընտանիքի թեոբրոմին ցեղի բույս, 2. դրա սերմից ստացվող սննդամթերք: Կ–ի ունդերի սերմերն ունեն դառը, տտիպ համ, որը պայմանավորված է դաբաղա– նյութերի և թեոբրոմինի առկայությամբ: Ունդերն ունեն մանուշակագույնից մինչև մոխրագույն և սպիտակ գունավորում: Հա– մային հատկությունները լավացնելու հա– մար նոր հավաքած, փափուկ մասերից ազատված սերմերը 2–7 օր ֆերմենտաց– նում են: Կենսաքիմիական բարդ պրոցես– ների շնորհիվ ունդերը դառնում են շագա– նակագույն (տարբեր երանգների), ձեռք են բերում դուրեկան բույր և համ: Այնու– հետև ունդերը պլանտացիաներում չորաց– նում են արևի տակ կամ տաքացված օդով: Կ. արժեքավոր սննդային հումք է: Սիջուկը պարունակում է (%-ներով) ջուր՝ 4–6, ճարպ, Կ–ի յուղ՝ 51–54, օսլա՝ 7–10, գլյուկոզ, ֆրուկտոզ՝ 1–2, սպիտակուց՝ 10 – 12, թեոբրոմին, կոֆեին՝ 1 – 1,5, դա– բաղանյութեր՝ 4–7, թթուներ՝ 1–2, հան– քային նյութեր՝ 2–3: Կ–ի մաքրված, տե– սակավորված և ջերմամշակված ունդե– րից ստանում են Կ–ի յուղ և շոկոլադ, իսյ Մնացած քուսպից՝ Կ–ի փոշի;

ԿԱԿԱՉ, աես Խաշխաշ՝.

ԿԱԿՈՅԱՆԻՍ (KaxoYiavvris) Միխալիս (ծն. 1922), հույն կինոռեժիսոր: 1945-ից աշխատել է Լոնդոնի տարբեր թատրոննե– րում, 1951-ին՝ Հոլիվուդում (ԱՄՆ): 1952-ից ստեղծագործում է Հունաստանում: Լավագույն կինոնկարներից են՝ «Կիրակ– նօրյա զարթոնք» (1953), «Սևազգեստ աղ– ջիկը» (1956), «Ստելլա» (1954), «էլեկտրա» (1962), «Հույն Զորբան» (1964), «Իֆիգե– նիան Ավլիսում» (1970):

ԿԱԿՏՈՒՍ, տես Կռզի:

ԿԱՀԻՐԵ, Գ ա հ ի ր և (արաբ. Ալ–Կա– հիրա–հաղթական), Եգիպտոսի Արաբա– կան Հանրապետության (ԵԱՀ) մայրաքա– ղաքը, երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը: Բն. 5084,5 հզ. (1976).: Գտնվում է Նեղոսի դելտայի եռան– կյունուց 20 կմ հվ.: Կլիման արևադարձա– յին է, չոր: Հունվարի միջին ջերմաստիճա– նը 12°C է, հուլիսինը՝ 27°C: Տարեկան տե– ղումները՝ մոտ 34 մմ: Կ. միջազգային հա– ղորդակցության խոշոր հանգույց է: ԵԱՀ ավտոմոբիլային, երկաթուղային և գետա– յին տարանցիկ փոխադրումների կենտ– րոնն է: Ունի 3 գետային նավահանգիստ (Բուլաք, Ռոդ Էլ–Ֆարագ, Աթար Էլ–Նաբ) և 4 օդանավակայան: Վարչա–տերիտորիալ Տահրիր հրապարակը առումով հավասարեցված է նահանգապե– տության (մուհաֆազ): Պատմական տեղեկանք: Կ. հիմնվել է 969-ին՝ Միսր ալ–Կահիրա (Հաղթական Եգիպտոս) անունով: 973–1171-ին եղել է Ֆաթիմյանների խալիֆայության մայրա– քաղաքը: էյուբյանների (1171 – 1250) և մամլուքների (1250–1517) ժամանակ Կ. առևտրական և արհեստավորական կենտ– րոն էր: 1517-ին նվաճել են օսմանյան թուր– քերը: 1798–1801-ի եգիպտական արշա– վանքի ժամանակ Կ. գրավել են ֆրանս., 1882-ին՝ անգլ. զորքերը: 1914–22-ին եղել է անգլ. պրոտեկտորատի վարչական կենտրոնը: 1922-ից Եգիպտոսի թագավո– Հուլիսի 26-ի Փողոցը