րության մայրաքաղաքն էր: 1920-ական թթ. Կ. դարձել է Եգիպտոսի ազգային– ազաաագրական և հակաիմպերիալիստա– կան պայքարի կենտրոն: 1952-ի հուլիսի 23-ին Կ–ում կատարված հեղափոխական պետ. հեղաշրջումը սկիգբ դրեց Եգիպտո– սի ա զգային–ա quimiu գրական հեղափո– խությանը: 1953–58-ին՝ Եգիպտոսի Հան– րապետության, 1958–1971-ին՝ Միացյալ Արաբական Հանրապետության, 1971-ից Եգիպտոսի Արաբական Հանրապետու– թյան մայրաքաղաքն է: Կ–ում են գտնվում Արաբական երկրների լիգայի ղեկավար կենտրոնը (1945–79) և Ասիայի ու Աֆրի– կայի երկրների համերաշխության կոմի– տեի մշտական քարտուղարության նստա– վայրը (1957-ից): Տնտեսությունը: Կ–ում և նրա արվար– ձաններում (Հելուան, Իմբաբա, Շուբրա ևն) կենտրոնացած է երկրի արդ. արտա– դրության մոտ 1/4-ը: Արդ. ձեռնարկու– թյունների ստեղծման գործում զգալի դեր են խաղացել սոցիալիստական երկրները: ՍՍՀՄ–ի օգնությամբ 1960-ական թթ. կա– ռուցվել է կռվածքի արտադրության գոր– ծարան, հաստոցաշինական և կոքսա– քիմիական գործարանների 1-ին հերթը Հելուան արվարձանում, խարտոցների, հղկաթղթի արտադրության և այլ գոր– ծարաններ, շարունակվում է (1976) Հե– լուանի մետալուրգիական կոմբինատի 2-րդ հերթի շինարարությունը: ՉՍՍՀ–ի օգնությամբ ստեղծվել են հեծանվի և խե– ցեգործական իրերի գործարաններ, ԳԴՀ–ի օգնությամբ՝ ծխախոտի ֆաբրի– կա: Կ. ֆինանսական և առևտրական խո– շոր կենտրոն է* ճարտարապետությունը: Կ. բաժանված է հին և նոր մասերի: Հին Կ. զբաղեցնում է արլ. և հվ. շրջանները. Փողոցները նեղ են՝ կառուցապատված հիմնականում 2– 4-հարկանի տներով: Այստեղ են գտնվում արհեստավորական թաղերը, շուկաները (Սան ալ Իաւլիլ, հիմն. XV դ. սկզբին ևն), Մալահ ադ Դինի միջնաբերդը (1176–83), Իբն Թուլունի (876–879), ալ Ազհար (970– 972, բազմիցս վերաշինվել է), սուլթան Հասանի (1356–63) մզկիթները: Նոր Կ. զբաղեցնում է արմ. և հս–արմ. շրջան– ները, ինչպես նաև ընդգրկում է հս–արլ–ում գտնվող Հելիոպոլիսը (XX դ. սկզբի թա– ղամասերը՝ հին եգիպտական քաղաքի տեղում): Այստեղ ուղիղ, լայն պողոտաներ են, մեծ հրապարակներ, բոււվարներ և պարտեզներ: Փողոցները կառուցապատ– ված են XIX դ. 2-րդ կեսի –XX դ. շենքե– րով: Կանգնեցված է «Եգիպտոսի զարթոն– քը» հուշարձանը (գրանիտ, 1919–28, քան– դակագործ՝ Մահմուդ Մուխթար): Կ–ում են գտնվում Ակադեմիան (1941), Եգիպտոսի ինստիտուտը (1859), Կահի– րեի համալսարանը (1908), Այն–Շամս հա– մալսարանը (1950), ալ Ագհարի՝ մահմե– դական կրոնի ու աշխարհիկ ուս. հաստա– տությունների համալիրը (հիմն. X դ.՝ Ազ– հար մզկիթին կից) և այյ բուհեր ու գիտա– հետազոտական հիմնարկներ: Կա 10 թան– գարան, այդ թվում՝ Եգիպտական (1858), Ղպտիական (1908), Իսլամական արվես– տի (1881), ժամանակակից արվեստի 1920), Երկրաբանական (1899) ևն: Գրա– դարաններից խոշորագույնը Ազգայինն է (1870): Գործում են «Ա[ Դումհուրիա», «Ալ էգբեքիա», «Հուլիսի 26-ի թատրոն», Ազգային, Համաշխարհային, «Մասրահ ալ Գեյբ», Թաուֆիկ ալ Հաքիմի, Կոմե– դիայի, Օպերային Տիկնիկային թատրոն– ները, ինչպես նաև մասնավոր թատերա– խմբեր: Տայերը Կահիրեում: Կ–ում հայերը սկսել են բնակություն հաստատել քաղա– քի հիմնադրումից ի վեր: Արաբական խա– լիֆայության հայազգի պետ. գործիչներ– վեզիրներ Բադր ալ Ջամալին (կառուցել է տվել Կ–ի պարիսպը, որի մինչև այսօր կանգուն երեք դռները կառուցել են վեգի– րի հրավերով Եդեսիայից եկած հայ ճար– տարապետներ), Վահրամ Պահլավունին, Վարդան ալ Ռումին աջակցել են և խրա– խուսել հայերի մուտքը Կ.: Հայերի (հիմ– նականում արհեստավորներ ու առևտրա– կաններ) բնակեցրած թաղամասը կոչվել է «Բաբ ալ Արմանի» («Հայկական»): 1615-ին Եգիպտոս պյցելած պատմագիր Աիմեոն Լեհացին Կ–ում հիշատակում է 200 տուն հայ և 3 հայկ. եկեղեցի: Վերջին 100 տար– վա ընթացքում Կ–ում կառուցվել է 4 եկե– ղեցի՝ Ա. Աստվածածին (1839), Մ. Մինաս (1843), Ա. Գրիգոր Լուսավորիչ (1927), Ամենայն Մրբոց (1953): Եկեղեցի ունեն կաթոլիկ, և ժողովարան՝ ավետարանա– կան հայերը: Հայ համայնքը (8 հզ. հայ, 1978-ին) ղեկավարում են թեմական ժողովը և նրան կից եկեղեցու, վարժարանների, աղքատախնամ հոգաբարձությունները, զանազան խնամակալություններ: Հա– մայնքի քաղ. և մշակութային կյանքը գըլ– խավորում են ազգային կուսակցություն– ները, մշակութային ու մարզական միու– թյունները: Գործում են ՀԲԸՄ (հիմնա– դրվել է Կ–ում, 1906-ին), Հայ գեդարվես– տասիրաց միությունը (1920-ից), Հայկա– կան ընթերցասրահը, Կոկանյան ակումբը, Համազգային մշակութային միությունը, «Նոր սերունդ» մշակութային երիտասար– դական միությունը, «Արարատ» մարզա– կան միությունը, Հայ մարմնամարզական միությունը, ՀՄԸՄ–ի «Նուբար» մարզա– կան ակումբը ևն: Առաջին հայկ. դպրոցը Կ–ում (այժմ՝ Գաւասայան ազգային վար– ժարան) հիմնադրվել է 1828-ին, 1925-ից գործում է Նուբարյան ազգային վարժա– րանը, որին կից՝ նաև Մերջանյան ման– կապարտեզը: Կ–ի հայկ. տպարաններում (շուրջ 30) տպագրվել են հայերեն պարբե– րականներ (առաջինը՝ «Արմավենին», լույս է տեսել 1865-ին, ցայսօր լույս է ւոե– սեյ շուրջ 100 անուն հանդես ու թերթ), գեղարվեստական գրականություն ևն: Այժմ հրատարակվում են «Արև», «Հուսա– բեր», «Ջահակիր» լրագրերը: Կ. հայ մշա– կույթի կենտրոններից է. Կ–ում գործել են
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/189
Այս էջը սրբագրված չէ