Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/193

Այս էջը սրբագրված չէ

կան Կ–ի ստեղծմանը մասնակցել են ճարտ. Ա. Վ. Շչուսևը, Ի. Ա. Ֆոմինը և կոնաորուկ– աիվիզւէի գեղագիտությանը հետևող գե– ղարվեստա–տեխնիկական բարձրագույն արվեստանոցների դասատուներն ու ուսա– նողները՝ Ա. Մ. Ռոդչենկոյի, Լ. Մ. Լի– սիցկու և Վ. Ե. Տատլինի գլխավորու– թյամբ, որոնք փորձեցին ստեղծել արդ. եղանակով պատրաստվող, ֆունկցիայով նպատակամետ, կառուցիկ ու փոխակերպ– վող Կ.: Սակայն արդյունաբերությունը այդօրինակ խնդիրներ լուծելու նախա– պատրաստված չէր: 1930-ական թթ. 2-րդ կեսին ավանդական ձևերի և կոնստրուկ– ցիաների կիրառումը (ինչպես և ճարտ. ասպարեզում) հանգեցրեց ձևաստեղծման նորարարական եղանակներից հրաժար– վելուն և անցյալի ավանդույթներին դի– մելուն: Ռացիոնալիզմի սկզբունքները Կ–ի բնագավառում հետագա զարգացում են գտել 1950–70-ական թթ. սկզբին Արև– մըտյան Եվրոպայի և Ամերիկայի երկըր– ներում: Լայնորեն օգտագործվում է փայ– տաթեփի սալերից, գունավոր պլաստի– կատներից և այլ նոր նյութերից պատ– րաստված, միասնականացված տարրերից կազմված փոխակերպվող և հավաքովի– մասնատվող սեկցիոն Կ.: Ընդհանուր կա– ռուցվածքային և գեղագիտական սկըզ– բունքներով հանդերձ, ժամանակակից Կ. երբեմն ունի ազգային ինքնատիպության գծեր: Կ–ում ազգային յուրահատկություն– ների և նորարարության օրգանական բա– ցառիկ զուգորդման են հասել Սկանդի– նավյան երկրների ճարտարապետ–դիզայ– ներները: ԱՍՀՄ–ում, 1950-ական թթ. 2-րդ կեսին– 1970-ական թթ. սկզբին, մասսայական սերիական արտադրության զարգացումը արգելակող պճնազարդման և ոճավոր– ման միտումները հաղթահարելով ծավալ– վեց բնակելի և հասարակական շենքերի համար նախատեսվող պարզ, տնտեսա– կան ու կառուցվածքային առումով ռա– ցիոնալ Կ–ի նախագծումը (հավաքովի– մասնատվող պահարան–շարադարակներ և պահարան–միջնորմեր, փոխակերպվող բազկաթոռ–մահճակալներ, բազմոց–մահ– ճակալներ, խոհանոցներ): Տարրերի և մանրամասերի միասնականացումը, նոր նյութերի (փայտաթեփի, փայտամանրա– թելի սալեր, տարբեր լաքեր և էմալներ, պլաստմասսաներ) ներդրումը, կահագոր– ծության մեքենայացումը Կ–ի արտա– դրության տեխնիկական առաջընթացի հիմ– նական գծերն են (տես Կահույքի արղյու– նաբերություն): Միասնականացման բե– րումով Կ–ի չափերն ու մանրամասերը համապատասխանեցվել են շինարարա– կան մոդոււին, որը, բացի տնտ. շահավե– տությունից, հնարավորություն է ընձե– ռում ըստ բնակարանի չափերի փոփոխել իրերի տեղադրումը, տարածությունը բա– ժանել ֆունկցիոնալ գոտիների: ժամա– նակակից սովետական Կ–ի նմուշների մշակմանը մասնակցում են համարյա բո– լոր միութենական հանրապետություննե– րի դիզայներները: Ելնելով գեղագիտա– կան և տեխնոլոգիական ընդհանուր սկըզ– բունքներից՝ նրանք Կ–ի տարբեր կերտ– վածքներին հաղորդում են ազգային, ինչ–^ պես և սեփական ինքնատիպության գծեր: XIX – XX դդ. կահույք. 1. աթոռ գոթական ոճի նմանակմամբ, գործ՝ Ա. Ջ. Դեվիսի (Նյու Տորքի քաղաքային թանգարան), 2. ճոճաթոռ, ԱՄՆ (մոա 1850–60), 3. բազկա– թոռ, գործ՝ Գ.Թոնետի, Ավստրիա (մոտ 1870), Հ. կողասեղան, գործ՝ <. Գիմարի, Ֆրան– սիա (1908, ժամանակակից արվեստների թան– գարան, Փարիզ) 1960–70-ական թթ. Կ–ի նախագծման umui- ջէստար վարպետներից են Չու. Վ. Սլու– չևսկին, Կ. Կ. Բլոմերիուսը, Ե. Ս. Բոչա– րովան (բոլորը՝ ՌԱՖՄՀ–ից)7 Է. Վելբրին (Էստոնիա), Խ. Տալբերգը (Լատվիա), Վ. Բեյգան (Լիտվա): Կահագործության արվեստը զարգաց– ման բարձր մակարդակի է հասել սոցիա– լիստական երկրներում՝ ԳԴՀ–ում, Չե– խոսլովակիայում, Լեհաստանում, Ռու– մինիայում, Հունգարիայում, Հարավսլա– վիայում և այլուր, որտեղ արտադրվում է ժամանակակից կառուցվածքների և ձևե– րի՝ բնակելի ու հասարակական շենքերի համար նախատեսված, նորագույն նյու– թերից պատրաստված Կ.: Գրկ. Առաքելյան Բ. Ն., Քաղաքները U արհեստները Հայաստանում IX–XIII, դդ., հ. 1–2, Ե., 1958–64: Գեորգյան Ա., Արհեստներն ու կենցաղը հայկական ման– րանկարներում,^., 1973: C օ 6 օ ji e b H,H. , CTH^HBMe6ejin, M*, 1939; IIhotpobckhh B. B., BaHCKoe itapcTBo (YpapTy), M., 1959; CoKOJiOBa T. M.,OqepKH no hctophh ժւաքանաէակից կահավորված սենւակ xyfloaceCTBeHHoS Me6e;ra 15–19 bckob, JI., 1967.

ԿԱՀՈՒՅՔԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, արդյունաբերության ճյուղ, բնակելի և հա– սարակական շենքերի համար արտադրում է կահույք: Նախահեղափոխական Ռու– սաստանում Կ. ա. հիմնականում տնայնա– գործական և կիսատնայնագործական բը– նույթ ուներ: ՍՍՀՄ–ում ստեղծվել է կա– հույքի մեքենայացված խոշոր արտադրու– թյուն: Կառուցվել են մասնագիտացված ձեռնարկություններ, որոնք թողարկում են կահույքի բոլոր տեսակները, պահարան, սեղան, աթոռ, բազկաթոռ, կահույքի հա– մալիր ևն: 1977-ին ՍՍՀՄ–ում արտադրվել է 4,6 մլրդ ռ. կահույք: Սոցիալիստական մյուս երկրներից Կ. ա. զարգացած Է ԳԴՀ–ում, Լեհաստանում, Ռումինիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում և Բուլղարիայում, կապիտալիստական եր– կըրներից՝ հատկապես ԱՄՆ–ում և ԳՖՀ–ում: Հայաստանում Կ. ա. ձևավորվել է սո– վետական իշխանության տարիներին: 1929–30-ից սկսվեց կահույքի արդ. տիպի ձեռնարկությունների կազմակերպումը, բնափայտի մեքենայական մշակումը, կա– հույքի սերիական թողարկումը: 1934-ին Երևանում շահագործման հանձնվեց փայ– տամշակման առաշին կոմբինատը, հետա– գայում՝ Լենինականի, Երևանի (Մյաս– նիկյանի անվ., «Արաբկիր», ճկակահույ– քի), Կամոյի, Ղափանի, Կիրովականի և այլ ֆաբրիկաներ: 1940-ին արտադրվեց 10 մլն ռ. կահույք: Ետպատերազմյան տա– րիներին ձեռնարկություններում ներդըր– վեցին նորագույն սարքավորումներ, դե– տալների սոսնձման և նրբատախտակով երեսպատման ժամանակակից մեթոդներ: 1971–75-ին կառուցվեցին Հոկտեմբերյա– նի, Մտեփանավանի ֆաբրիկաները, Մյաս– նիկյանի անվ. արտադրական միավոր– ման գլխամասային ձեռնարկության նոր մասնաշենքերը, վերակառուցվեց Կիրո– վականի կահույքի ֆաբրիկան: 1978-ին ՀՄՍՀ–ում թողարկվել է 43,2 մլն ռ. կա– հոէյք:tLT* Լաւայան

ԿԱՀՈՒՅՔԻ <ԱՐԱԲԿԻՐ> ՖԱԲՐԻԿԱ և ր Կ– վ ա ն ի, ՀՍՍՀ անտառային և Փայտա– մշակման արդյունաբերության մինիստրու– թյան ձեռնարկություն: Հայաստանում կա– հույքի առաջին ֆաբրիկան: Հիմնադրվել Է 1946-ին: 1949-ից թողարկել է շարժական կրպակներ, հետագայում՝ ննջարանի կա– հույքի համալիրներ, բազկաթոռներ, գրա– դարակներ, բազկաթոռ–մահճակալներ, պահարաններ, գրասեղաններ ևն: 1978-ին, 1949-ի համեմատ, ապրանքային արտա– դրության ծավալն աճել է մոտ 14 անգամ: Արտադրանքն իրացվում է ՀՍՍՀ–ում, 1960-ից՝ նաև ՍՍՀՄ տնտ. մյուս շրջաննե– րում: Համամիութենական «Կահույք 76» ցուցահանդեսում ֆաբրիկայի ցուցանմուշ– ներից երկուսը (ննջարանային համալիր և դեկոի) արժանացել են բրոնզե մեդալի:

ԿԱՀՈՒՅՔԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Երևանի Ա. Մ յասնիկյանի ան– վան, ՀՍՍՀ անտառային և փայտամշակ– ման արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ: Կազ– մակերպվել է 1976-ին: Ներառնում է Երևա– նի Ա. Մյասնիկյանի անվ. (գլխամասային