Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/195

Այս էջը սրբագրված չէ

համախումբ: Կ–ի տիպն ընտրվում է՝ ել– նելով բետոնային աշխատանքների բնույ– թից, պատրաստվող կոնստրուկցիայի չա– փերից, կլիմայական պայմաններից:

ԿԱՂԱՊԱՐՄԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ, տես Ձով– ման արտադրություն:

ԿԱՂԱՊԱՐՈՒՄ, տես Ձուչման արտադրու– թյուն: Կ ԱՂԱՐԾԻ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 18 կմ հյուսիս: Միավորված է Պառավաթումբի և Ղարադաղլուի հետ մի կոլտնտեսության մեջ: Զբաղվում են հացահատիկային կուլտուրաների մշակու– թյամբ, խաղողագործությամբ, անասնա– պահական մթերքների արտադրությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան, կինո: ԿԱՂձՎԱՆ, Կաղազվան, թուրք. Գաղիզման, քաղաք Արևմտյան Հա– յաստանում, համանուն գավառում, Երասխ գետի աջ ափին, Կարսից հարավ: Շրջա– պատված է գեղեցիկ այգիներով և պար– տեզներով: Մոտակայքում կա աղի հա– րուստ հանքավայր: Կ. հին բնակավայր է: Հայ մատենագիտության մեջ հիշա– տակվել է որպես գյուղ, գյուղաքաղաք և ավան, եղել է Մեծ Հայքի Այրարատ նա– հանգի Գաբեղյանք գավառի կազմում: Ունեցել է ամուր բերդ: Կ–ի մասին առաջին անգամ հիշատակում է Ատեփանոս Տարո– նացի (Ասողիկ) պատմիչը, ապա Մատթեոս Ուռհայեցին, արաբ, աշխարհագրագետ Ցակուտը (XII–XIII դդ.)՝ Կարղուան ձե– վով: XIII դ. սկզբին հայ–վրացական միաց– յալ բանակը, Զաքարե և Իվանե Զաքար– յանների հրամանատարությամբ, պարտու– թյան մատնելով սելջուկներին, ազատա– գրել է Կ.: Այնուհետև տիրել են մոնղոլ– ները, կարա–կոյունլու և ակ–կոյունլու թուրքմենական ցեղերը, իսկ 1515-ից՝ օս– մանյան թուրքերը: Ռուսները 1854-ին, Ղրիմի պատերազմի ժամանակ „ գրավել են Կ., բայց 1856-ի մարտի 18-ի Փարիզի պայմանագրով՝ ստիպված վերադարձրել Թուրքիային: Երկ– րորդ անգամ, 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմի ժամանակ ռուսները առանց կռվի մտան Կ., որը 1878-ի Աան Ստեֆա– նոյի փետր. 19-ի պայմանագրով անցավ Ռուսաստանին: Կ. վարչականորեն մտավ նորակազմ Կարսի մարզի մեջ՝ որպես Կաղզվանի գավառի կենտրոն: 1877-ին Կ. ուներ 8000 հայ և թուրք բնա– կիչ: 1913-ի հունվ. 1-ի տվյաւներով՝ 10181 բն., որոնցից 7911-ը՝ հայ, 2042-ը՝ թուրք, մնացածը՝ քուրդ, հույն, ռուս: Հայ բնա– կիչներն զբաղվում էին այգեգործությամբ, արհեստներով և սանտրով: Կ–ով էր անց– նում Երևան–էրզրում առևտրական, փոս– տային ուղին: Կ–ում գործում էին հայկ. եկեղեցի և Թարգմանչաց անունով երկսեռ վարժարան: 1913-ի հունվ. 1-ի տվյալներով Կաղզվա– նի գավառը քաղաքի հետ միասին ուներ 71014 բն., որոնցից 30162-ը՝ հայ, 22589-ը՝ քուրդ, 11185-ը՝ հույն, 4418-ը՝ թուրք, 410-ը՝ ռուս, մնացածը՝ այլազգիներ: 1920-ի նոյեմբերին քեմալական Թուրքիայի հար– ձակման հետևանքով Կ–ի և գավառի հա– յերը գաղթեցին Սովետական Հայաստան (զգալի մասը ճանապարհին զոհվեց): Ցանկ Կաղզվանի գավառի հայկական գյուղերի (1913) Գյուղերի անունները Ընտանիք– ների թիվը Բնակիչնե– րի թԻՎն Ագարակ 69 665 Ախքիլիսա 50 567 Բագրան 86 796 Բաշքեյ 528 2397 Ելիզավետինսկոյե 38 332 Ենիջա 21 173 Զըռչի 169 1526 Լալոյի–Մ ավրակ 67 537 Ի» ար 85 762 Ւաբերան 64 564 Կարավանք 49 439 Կյուլանթափա 46 467 Կոշաքիլիսա 57 590 Ծպնի 212 1643 Ղարաբաղ 114 1046 Նախճավան 272 2177 Շատևան 63 657 Չանգլի 85 790 Չուրուկ 29 452 Պիվիկ Հայկական 59 719 Ջալալ 54 396 Սիտական 76 872 Տանձուտ, Արմուտլի 106 1141 Տիկոր 50 572 Քերս 142 972 2141 22251 Գրկ. ՍարգիսյանՆ., Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս, Վնտ., 1864: Ա լ ի շ ա ն Ղ., Այրարատ, Վնտ., 1890: Պողոսյան Ա. Մ., Սոցիալ–տնտեսական հարաբերությունները Կարսի մարզում, Ե., 1961: Հայաստանը մի– ջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթե– րում (1828–1923), խմբ. Ջ. Մ. Կիրակոսյան, Ե., 1972: Մ. Դարբինյան

ԿԱՂՄՈՒՒՈՒՏ, հայաբնակ գյուղ Արևմըւո– յան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառակում: Կ. խոտորջրի յոթ թաղերից մեկն էր: 1915-ին ուներ մոտ 102 տուն հայ բն.: Զբաղվում էին երկրա– գործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կային վարժարան, եկեղեցի և երեք մատուռ, որոնցից մեկը, ըստ ավան– դության, գոյություն է ունեցել դեռևս հե– թանոսական շրջանում: 1915-ի Մեծ եղեռ– նի ժամանակ Կ–ի բնակչությունը տարա– գրվեց և ոչնչացվեց Միջագետքի ճանա– պարհին: Թ. Գնորգյան

ԿԱՂՆԻ (Quercus), հաճարազգիների ըն– տանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ: Տերև– ները հերթադիր են, կոշտ, կտրտված, բլթակավոր կամ ամբողջական, ատամնա– եզր, կարճ կոթուններով, թավոտ կամ մերկ: Ծաղիկները մանր են, միասեռ: Պտուղը միասերմ կաղին է՝ հաճախ ամ– փոփված բաժականման փայտյա պտղա– կալում: Կ. ապրում է 500–600 տարի, երբեմն՝ ավելի: Աճում է դանդաղ, սկզբում (մինչև 80 տարի) լավ է աճում բարձրու– թյամբ, ավելի ուշ՝ լայնությամբ: Լուսա– սեր է, որոշ տեսակներ երաշտակայուն են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ՝ նվազ պահանջկոտ: Պտղաբերում է 15–60 տա– րում: Հս. կիսագնդի բարեխառն, արևա– դարձային և մերձարևադարձային գոտի– Արևելյան կաղնի. /. միկրոսպոր, 2. ծաղիկ ներում աճում է Կ–ու մոտ 450, ՍՍՀՄ–ում՝ 20 տեսակ, որից 5-ը՝ նաև ՀՍՍՀ–ում: Վրացական (Q. iberica), արևել– յան (Q.macranthera) ևարաքսյան (Q, aratina) Կ–ները բարձր ծառեր են, աճում են հս–արլ., հվ. շրջաններում, Մեղ– րիում, Զանգեզուրում և այլուր: և ր կ ա– ր ա կ ո թ ու ն (Q. longipes) և ո ս կ ե– գ ու յ ն (Q. hypochrysa) Կ–ներ հազվա– դեպ հանդիպում են Աղստև և Դեբեդ գե– տերի ստորին հոսանքներում և Զանգե– զուրում: ՀՍՍՀ–ում Կ–ու անտառները մոտ 87,6 հզ. հա են, ունեն հողապաշտպան, ջրահավաք և ջրակարգավորիչ նշանակու– թյուն: Կ–ու բնափայտն ունի մեծ ամրու– թյուն, դիմացկունություն և գեղեցիկ նախ– շեր: Օգտագործվում է նավաշինության, կահույքի արտադրության, ատաղձագոր– ծության, տնաշինության բնագավառում: Որոշ տեսակների (օրինակ, խցանակաղ– նու) կեղևից խցան են ստանում: Բնափայ– տը և կեղևը պարունակում են դաբաղա– նյութեր (տանիդներ), որոնք կիրառվում են կաշվի դաբաղման համար: Պտուղներն օգտագործվում են որպես խոզերի և գյու– ղատնտ. այլ կենդանիների կեր: Շագանա– կատերև Կ. (Q. castaneifolia) դեկորատիվ նպատակներով աճեցվում է այգիներում և պուրակներում: Ա.Գրիգորյան

ԿԱՂՆՈՒՏ, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, 1սարբերդի վիլայեթի Օվա– ճըգ գավառում, Օվաճըգ գյուղաքաղաքից 18 կմ հարավ–արևմուտք: Անունն առաջա– ցել է մոտակայքի կաղնու անտառի անու– նից: Ուներ բնական անառիկ դիրք, շրջա– պատված էր լեռներով ու կիրճերով: Զբաղ– վում էին հիմնականում արհեստագործու– թյամբ (հատկապես զինագործությամբ՝ հրացանների, թրերի պատրաստմամբ), մասամբ՝ անասնապահությամբ: Անտառից առատորեն հավաքում էին գազպեն (մա– նանա): Բնակիչները տեղահանվել են