1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: ԿԱՂէՈՒՏ (մինչև 1949-ը՝ Մողես), գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, շըրջ– կենարոնից 9 կմ հյուսիս–արևելք: Կոլւոըն– աեսությունն զբաղվում է անասնապահու– թյամբ, հացահատիկի, կերային կուլտու– րաների մշակությամբ, ծխախոտագործու– թյամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժ– Կաղնուա կայան: Գյուղի շրջակայքում պահպանվել են միջնադարյան եկեղեցի (Անապատ), գե– րեզմանոցներ: Հիմնադրել են Իրանի Ղա– րադաղ գավառից եկածները, 1830-ին:
ԿԱՂՊԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Շատախ գավառում: 1909-ին ուներ 75 տուն (460 անձ) հայ բն.: Հիմնականում զբաղվում էին խաշնարա– ծությամբ, մասամբ՝ երկրագործությամբ, այգեգործությամբ: Գյուղում կար եկեղեցի և վարժարան: Բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ:
ԿԱՂՋԻ–ՈՒՐԵՆ, հայաբնակ գյուղ Թուր– քիայում, Տրապիզոնի վիլայեթում, Օրդու գավառի Բերշեմպեի գավառակում: XX դ. սկզբին ուներ 48 տուն հայ բն.: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Գյուղում կար քարաշեն եկեղեցի (Ս. Հակոբ, կառուցված 1863-ին) և վեցամ– յա դպրոց: Բնակիչները բռնությամբ տե– ղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամա– նակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղ– թի ճանապարհին:
ԿԱՃԱՃԿՈՒՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Թու– մանյանի շրջանում, Լալվարի հարավ– արևելյան ստորոտին, շրջկենտրոնից 10 կմ արևմուտք: Միավորված է Աքորիի անաս– նապահական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրա– դարան, բուժկայան: Գյուղում և շրջակայ– քում պահպանվել են Սևդու Ս. Նշան վան– քը, եկեղեցին (XIII դ.), մեկ այլ եկեղե– ցի (XIII –XIV դդ.), Սևդու գյուղատեղին (X– XIII դդ.) և ամրոցը (XIII–XIV դդ.):
ԿԱՃԵԹ, գյուղ Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Շատախ գավառում: 1909-ին ուներ 85 տուն հայ բն. (մոտ 600 շունչ): Զբաղվում էին հիմնականում խաշ– նարածությամբ, մասամբ՝ երկրագործու– թյամբ: Գյուղում կար երեք եկեղեցի (Ս. Աստվածածին, Ս. Շմավոն և Ս. Գե– վորգ): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: Գրկ. Դե կ անց Ա., Կաճեթա ծռեր, Ե., 1974: ԿԱՄ, հացահատիկ (գարի, ցորեն) կալսե– լու (ծղոտը հատիկից զատելու և հարդի վերածելու) երկրագործական գործիք: Լայ– նորեն տարածված էր Առաջավոր Ասիայի երկրներում: Հայկական լեռնաշխարհում հայտնի էր դեռևս բրոնզի դարում (գտնը– վել է Լճաշենի դամբարաններից): Կ. պատրաստել են ամուր, առջևի մասը գոգավոր, դեպի վեր թեքված մեկ–երկու տախտակից, որոնց հակառակ երեսին՝ փոսիկների մեջ, ծղոտը կտրելու համար, ամրացվել են սուր եզրերով կայծքարե կտրիչներ: Կ–ին լծել են քաշող անասուն– ներ (եզ, գոմեշ, ձի, էշ), անասուններին քշելու և ծանրության համար՝ վրան կանգ– նել մարդիկ: Կ. եզների լծին ամրացվել է շղթայով, իսկ ձիերին՝ փոկով: 1940– 1950-ական թթ. կոլտնտեսային կալերում աշխատում էին տրակտորով քարշվող մեծ, հաճախ՝ մի քանի շարքով միմյանց կըց– ված սովորական Կ–եր: Գյուղատնտեսու– թյան մեքենայացման հետևանքով Կ. դուրս է եկել գործածությունից: Վ. Բղոյան ԿԱՄԱ, գետ ՍՍՀՄ եվրոպական մասում, Վոլգայի ձախ վտակը: Երկարությունը 1805 կմ է, ավազանը՝ 507 հզ. կմ2: Սկիզբ է առնում Վերին Կամայի բարձրության կենտրոնական մասից: Ստորին հոսան– քում անցնում է լայն (15 կմ) հովտով, հունի լայնությունը 450–1200 մ է: Թափվում է Կույբիշևի ջրամբարը: Կ. ձախից ընդունում է Վիշերա, Չուսովայա, Բելայա, աջից՝ Կոսա, Օբվա, Վյատկա և այլ վտակներ: Սնումը գերազանցապես ձնհալքային է: Սառցապատվում է նոյեմբերին, սառցա– զերծվում՝ ապրիլին: Գլխավոր նավահան– գիստներն են Սոլիկամսկը, Բերեզնիկին, Պերմը, Կրասնոկամսկը, Նաբերեժնիե Չելնին ևն:
ԿԱՄԱԳՈՒԵՅ (Camagiiey), քաղաք Կու– բայում: Համանուն նահանգի վարչական և տնտ. կենտրոնը: 197 հզ. բն. (1970):
ԿԱՄԱՒ*, Ք և մ ա խ, քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Դար անաղի գա– վառում, այժմյան Երզնկայի վիլայեթի Կամախ գավառում, Երզնկա քաղաքից հարավ–արևմուաք, Արևմտյան Եվւրաւոի ձախ ափին, նրա Թանաձոր վտակի վրա: (Կ–ի մինչև XI դ. պատմությունը տես Անի– Կամախ հոդվածում): XII–XIII դարերից աղբյուրներում Անի–Կամախը արդեն հի– շատակվում է Կ. անունով: 1915-ին Կ–ին վերջնականապես տիրել են օսմանյան թուրքերը: 1916-ի հուլիսին ռուս, զորքերը հայ կամավորների օգնությամբ գրավեցին Կ., որը 1918-ին թուրքերը վերագրավեցին: 1909-ին ուներ 600 տուն, որից 50-ը (298 շունչ)՝ հայ, մնացածը՝ թուրք: Հայերն ըզ– բաղվում էին հիմնականում առևտրով և արհեստներով: Կ–ում կար եկեղեցի և վար– ժարան: Հայերը բռնությամբ տեղահան– վել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նը– րանք ամբողջովին կոտորվել են բռնագաղ– թի ճանապարհին, Կամախի կիրճում: Քա– ղաքի հինավուրց բերդի մեջ կային կիստ– վեր եկեղեցիներ, մզկիթներ, գետնափոր անցքեր և իշխանական էսպարանքների մնացորդներ: Կ–ում է ծնվել Գրիգոր Դա– րանաղցի (Կամախեցի) պատմիչը:
ԿԱՄԱՒ», գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում, տես Դարանաղի: ԿԱՄԱխ, Քե մ ա խ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Բա– ղեշից 10 կմ հեռավորության վրա, լեքան ստորոտին: XX դ. սկզբին ուներ 41 տուն հայ բն.: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Գյուղում գործում էին երկու եկեղեցի (Քառասուն Մանուկ և Ս. Ստեփանոս): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժա– մանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնա– գաղթի ճանապարհին:
ԿԱՄԱՒ, բերդաքաղաք, տես Մևի–Կամախ:
ԿԱՄԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՍՀՄ, աշխատավորների նախաձեռնությամբ ըս– տեղծված մասսայական միավորումներ: Կ. ը. և նրանց միությունները ակտիվորեն մասնակցում են ՍՍՀՍ սոցիալիստական շինարարությանը, աջակցում երկրի պաշտ– պանության ուժեղացմանը ևն: Կ. ը. կազ– մակերպվում և գործում են կամավորու– թյան, դեմոկրատական ցենտրափզմի սկզբունքներով, ղեկավարվում սովետա– կան օրենսդրությամբ և սեփական կանո– նադրություններով: Իրավունք ունեն թեկ– նածուներ առաջադրելու պետ. իշխանու– թյան մարմինների ընտրության ժամա– նակ: ՍՍՀՄ–ում գոյություն ունի Կ. ը–ի ճյուղավորված ցանց: Գիտ. և գիտատեխ– նիկական ընկերությունները կազմակեր– պում են դասախոսություններ՝ նպատակ ունենալով խորացնել գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ գիտելիքնե– րը, նպաստում են արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ռեզերվների բացահայտմանն ու օգտա– գործմանը: Սովետական ժողովրդի քաղ., գիտ., կուլտուրական .մակարդակի բարձ– րացմանը աջակցում են <Գիտեչիք> ըն– կերությունը, պատմական հուշարձանների պահպանության ընկերությունը ևն: Ար– տասահմանյան երկրների հետ սովետա– կան ժողովրդի բարեկամական և մշակու– թային կապերը ամրապնդում են Արտա– սահմանյան երկրների հետ բարեկամու– թյան և մշակութային կապերի սովետա– կան ընկերությունները, որոնք միավորված են Արտասահմանյան երկրների հետ բա– րեկամության և կուլտուրական կապերի սովետական ընկերությունների միության մեջ: Սովետական բանակի, ռազմաօդա– յին ուժերի և ռազմածովային նավատոր– մի ամրապնդմանն աջակցող մասսայա– կան կազմակերպություն է ԴՕՍԱԱՖ–ը: <Կարմիր խաչի ն կիսաւուսնի ընկերու– թյունը> աշխատավորությանը ներգրա– վում է ՍՍՀՄ սանիտարական պաշտպա– նության գործում, ինչպես նաև օգնություն կազմակերպում պատերազմից, տարերային աղետներից տուժածներին ևն: Մասսայա– կան կազմակերպություններ են կամավոր մարզական ընկերությունները: Գոյու– թյուն ունեն նաև բնության պահպանու– թյան, որսորդական, ձկնորսական, հրշեջ պաշտպանության ևն ընկերություններ: ՀՍՍՀ–ում գործում են հանրապետական նշանակության Կ. ը. (տես Արտասահման– յան երկրների հետ բարեկամության և կովտուրական կապի հայկական ընկերու– թյուն, ԴՕՍԱԱՖ, «Գիտեւիք» ևն):
ԿԱՄԱՎՈՐ ՄԱՐ&ԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ– ՆԵՐ (ԿՄԸ) ՍՍՀՄ–ում, միավորում են ֆիզկուլտուրայով, սպորտով և տուրիզ– մով զբաղվող աշխատավորներին և ուսա– նող երիտասարդությանը: Սկզբնական կազմակերպությունների միջոցով (արդ. ձեռնարկությունների, կոլտնտեսություն–